Լուսնաքար, միներալ, կալիումական դաշտային սպաթի (ադուլյարի), երբեմն պլագիոկլսպի (ալբիտի կամ օլիգոկլազի) կիսաթափանցիկ տեսակը։ Լուսանաքարը նատրիումի, կալիումի, ալյումինի, սիլիկատ է () դաշտային սպաթների խմբից, որն ունի մարգարտափայլ տեսք և ցուցաբերում է օպալեսցենտ փայլ։ Այլընտրանքային անունը հեկատոլիտ է։
Շողում է Լուսնի լույսը հիշեցնող երկնակապտավուն գույնով։ Անունը ծագում է տեսողական էֆեկտից, փայլից, կամ գունային խաղից, որը բյուրեղի միկրոստրուկտուրայում լույսի դիֆրակցիայի արդյունք է։ Միկրոստրուկտուրան բաղկացած է կանոնավոր դասավորված տարբեր ալկալիական դաշտային սպաթների (օրթոկլազ, նատրիումով հարուստ պլագիոկլազ) շերտերից։
Լուսնաքարն օգտագործվել է ոսկերչության մեջ հազարամյակների ընթացքում, այդ թվում նաև հին քաղաքակրթություններում։ Հռոմեացիները հիանում էին լուսնաքարով, քանի որ համարում էին, որ այն Լուսնի լույսի քարացած ճառագայթներն են[1]։ Եվ հռոմեացիները, և հույները լուսնաքարը կապում էին իրենց լուսնային աստվածների հետ։ Պատմության ավելի ուշ ժամանակաշրջաններում լուսնաքարը դարձավ հանրահայտ մոդեռնի ժամանակաշրջանում։ Ֆրանսիացի ոսկերիչ Ռենե Լալիկը և շատ ուրիշներ ստեղծեցին մեծ քանակությամբ զարդեր լուսնաքարի գործածությամբ[2]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 696)։