Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը
Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպի աշխարհի ծայրը անգլ.՝ The Voyage of the Dawn Treader | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆանտաստիկա |
Ձև | վեպ |
Հեղինակ | Քլայվ Սթեյփլս Լյուիս |
Երկիր | Անգլիա |
Բնագիր լեզու | անգլերեն |
Տեսարան | Narnia universe? |
Կերպարներ | Կասպիան արքայազն, Էդմունդ Պևենսի, Լյուսի Փևենսի, Էուսթեյս Սքրաբ, Reepicheep?, Lord Drinian?, Ասլան, Ramandu? և Ramandu's daughter? |
Նկարազարդող | Պաուլինա Բեյնս |
Հրատարակչություն | Geoffrey Bles |
Հրատարակվել է | 1952 թվական սեպտեմբերի 15 |
Շարք | Նարնիայի ժամանակագրություններ |
Նախորդ | Արքայազն Կասպիանը |
Հաջորդ | Արծաթե բազկաթոռ |
Թվային տարբերակ | fadedpage.com/showbook.php?pid=201410B3 |
Narnia |
««Լուսաբացի նվաճողը» կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը» (անգլ.՝ The Voyage of the Dawn Treader), անգլիացի գրող Քլայվ Սթեյփլս Լյուիսի վեպը, գրված ֆանտաստիկայի ժանրում, հրատարակվել է 1952 թվականի սեպտեմբերի 15-ին։ Երրորդ (հինգերորդ ըստ ժամանակային հերթականության) գիրքը «Նարնիայի ժամանակագրություններ» շարքում։ Նրանում Լյուսին և Էդմունդը երրորդ անգամ են ընկնում Նարնիայի աշխարհ, իսկ նրանց ազգական Յուստեսը՝ առաջին։ «Լուսաբացի նվաճողում» տրվում է Նարնիայի թագավորությունից արևելք ընկած օվկիանոսի նկարագրությունը և աշխարհի ընդհանուր կառուցվածքը, որում նրանք գտնվում են (Նարնիայի աշխարհի տեսանկյունից)։
«Լուսաբացի նվաճողը»
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լուսաբացի նվաճողը» մի քանի հարյուրամյակի ընթացքում Նարնիայի առաջին նավն է։ Արքա Կասպիանը այն կառուցել է, որպեսզի ճանապարհորդության մեկնի և գտնի յոթ լորդերի, որոնց նրա հորեղբայր Միրազը ուղարկել էր տարածքներ գտնելու, որոնք գտնվում են դեպի արևելք, երբ բռնատիրել էր գահին։ Էդմունդ Պևենսիի, Լյուսի Պևենսիի և նրանց վնասակար ազգական Յուստեսի հետ նա ուղևորվում է Արևելյան կղզիներ և Արծաթե ծովի միջով դեպի Ասլանի երկիր՝ Աշխարհի ծայրին։
«Լուսաբացի նվաճողը» փոքր էր առագաստային խոշոր թիանավերի, առևտրական նավերի և գալեոնների համեմատությամբ, որոնք եղել են Նարնիայի մոտ այն ժամանակներում, երբ այն կառավարում էին Պևենսիները, սակայն Կասպիանի նախնիների կառավարման դարերի ընթացքում համարյա ամբողջ նավագնացությունը դադարել էր։ Թագադրումից հետո Կասպիանը կրկին սկսում է Նարնիայի բնակիչներին սովորեցնել նավագնացության արվեստին և «Լուսաբացի նվաճողը» եղել է լավագույնը այն բոլոր նավերից, որոնք նա պատրաստել էր մինչ այդ ժամանակ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչը կարող էր ավելի վատ լինել Էդմունդի և Լյուսիիի համար, քան ամառային արձակուրդները իրենց գարշելի ազգական Յուստեսի ընկերակցությունում անց կացնելը։
Թախիծով նրանք դիտում էին նկարը, որում պատկերված էր քթին ոսկե հրեշով նավը, երբ նա հանկարծ սկսում է ճոճվել ալիքների վրա և փչում է սարսափելի քամի։ Նկարի շրջանակը անհետանում է և երեխաները հայտնվում են բաց ծովում։ Բռնելով նավից նետված ճոպանները, նրանք բարձրանում են նավի տախտակամածի վրա։
Այսպես Լյուսին, Էդմունդը և Յուստեսը ճանապարհորդություն են իրականացնում «Լուսաբացի նվաճողը» հիանալի նավով, արքա Կասպիանի հետ նավարկելով դեպի Արևելյան կղզիներ և փնտրելով նրա հոր յոթ կորած ընկերներին։ Թագադրման ժամանակ Կասպիանը խոստում էր տվել, որ պարտադիր կգտնի յոթ լորդերին, նրա հոր համախոհներին, որոնց նրա հորեղբայր Միրազը ուղարկել էր հետախուզելու արևելքի անհայտ երկիրները։ Եվ ահա, Նարնիայում կառավարիչ թողնելով իմաստուն թզուկ, լորդ-խնամակալ Տրամին, Կասպիանը հավաքում է քաջարի կտրիճների թիմ և «Լուսաբացի նվաճողը» նավով ուղևորվում է անհայտին հանդիման…
Նրանք հանդիպում են հրեշին, Ծովային Օձին, անտեսանելի մարդկանց ցեղի, հրաշագործ-աստղի, նրանք կրկին հանդիպում են Առյուծին՝ Մեծ Ասլանին։ Վերջ ի վերջո նրանք հայրենիք են վերադառնում կենդանի և անվնաս, գտնելով յոթ լորդերին։ Կասպիան X-ը ամուսնանում է Ռամանդուի դուստր Դուստր Աստղի հետ։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Լուսաբացի նվաճողը»-ի ուղևորները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կասպիան X — Նարնիայի գործող արքա։ Հայտնի է նաև որպես Կասպիան Ծովագնաց։ Կառավարման երրորդ տարում աննախադեպ նավագնացություն է իրականացնում աշխարհի արևելյան ծայրի ուղղությամբ, որպեսզի գտնի յոթ լորդերի, որոնց նրա հորեղբայր Միրազը աքսորել էր։
- Էդմունդ Պևենսի — տղա մեր աշխարհից, մինչ այդ երկու անգամ եղել էր Նարնիայում, Նարնիայի Ոսկե դարաշրջանի արքա
- Լյուսի Պևենսի — աղջիկ մեր աշխարհից, մինչ այդ երկու անգամ եղել էր Նարնիայում, Նարնիայի Ոսկե դարաշրջանի թագուհի
- Յուստես Վրեդ (անգլ.՝ Eustace Scrubb) — տղա մեր աշխարհից, ով Նարնիա է ընկել իր ազգականներ Էդմունդի և Լյուսիի հետ
- Ռիպիչիպ — խիզախ Մուկ, ում դրիադան կանխագուշակել էր, որ նա կգտնի «ամենաարևելյան Արևելքը»։ Նարնիայի մեծագույն հերոսներից մեկը, ով Բերունդայի երկրորդ ճակատամարտում իրեն պատել էր անմահ փառքով
«Լուսաբացի նվաճողը»-ի անձնակազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լորդ Դրինիան — նավապետ
- Ռինս — բոցման
- Ռինելֆ — նավաստի
Նրանց, ում ճանապարհորդները հանդիպել են իրենց ճանապարհին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ասլան — Մեծ Առյուծ
- Մոպս — ստրկավաճառ
- Գումպ — Մենակյաց կղզիների նահանգապետ
- Բերն — յոթ լորդերից մեկը, ում փնտրում էր Կասպիանը, գահընկեցությունից հետո Գումպը դառնում է դուքս՝ Կղզիների վասալային կառավարիչ
- Հրեշ
- Օխլոտոպներ — զվարճալի ազգ
- Կորիակին — մարդ-աստղ, ում Ասլանը կարգադրել էր հատևել օխլոտոպներին
- Գլխավոր — օխլոտոպների առաջնորդ
- Ռուպ — ևս մեկը յոթ Լորդերից
- Ռամանդու — մարդ-աստղ
- Ռամանդուի դուստր (գրքում անանուն)
Յոթ Լորդերի ճակատագրերը
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լորդ Բերն — նմում է Մենակյաց կղզիներում, Կասպիանի կողմից Գումպին նահանգապետի պաշտոնից գահընկեցությունից հետո նշանակվում է արքայական կուսակալ
- Լորդ Օկտեզիան — նրա ապարանջանը գտնում են հրեշի կղզում։ Զոհվել է, հավանաբար, հրեշի կերպարանքով
- Լորդ Ռեստիմար — նրա ոսկե արձանը գտնվել է Մեռյալ ջրի կղզում
- Լորդ Ռուպ — փրկվել է «Լուսաբացի նվաճողը»-ի անձնակազմի կողմից Մութ կղզում
- Լորդ Մավրամորն — քնել է սեղանի շուրջ Ռամանդու կղզում
- Լորդ Ռևիլիան — քնել է սեղանի շուրջ Ռամանդու կղզում
- Լորդ Արգոզ — քնել է սեղանի շուրջ Ռամանդու կղզում
Բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպը բաղկացած է տասնվեց գլուխներից[1]
- Գլուխ առաջին. Մանկասենյակի նկարը
- Գլուխ երկրորդ. Նավի տախտակամածին
- Գլուխ երրորդ. Մենակյաց կղզիներ
- Գլուխ չորրորդ. Ինչ էր անում կղզում Կասպիանը
- Գլուխ հինգերորդ. Փոթորիկը և նրա հետևանքները
- Գլուխ վեցերորդ. Յուստեսի արկածները
- Գլուխ յոթերորդ. Ինչով ավարտվեցին Յուստեսի արկածները
- Գլուխ ութերորդ. Երկու հրաշալի փրկություններ
- Գլուխ իններորդ. Կղզին և ձայներ
- Գլուխ տասներորդ. Կախարդական գիրք
- Գլուխ տասնմեկերորդ. Օխլոտոպները երջանկություն են ձեռք բերում
- Գլուխ տասներկուերորդ. Մութ կղզին
- Գլուխ տասներեքերորդ. Երեք քնած Լորդեր
- Գլուխ տասնչորսերորդ. Այնտեղ, որտեղ սկսվում է աշխարհի ծայրը
- Գլուխ տասնհինգերորդ. Վերջին ծովի հրաշքները
- Գլուխ տասնվեցերորդ. Աշխարհի ամենածայրը
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1989 — Արքայազն Կասպիանը և նավարկություն «Լուսաբաց նվաճողը» նավով (BBC-ի սերիալ, ռեժիսոր Ալեքս Կիրբի)
- 2010 — Նարնիայի ժամանակագրություններ։ Լուսաբացի նվաճողը (20th Century Fox-ի ֆիլմը, ռեժիսոր Մայքլ Էպտեդ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ստեղծագործության մասին տեղեկություն «Ֆանտաստիկայի լաբորատորիա» կայքում(ռուս.)
- Գրքի բովանդակություն(ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը» հոդվածին։ |
|