Jump to content

Լուկրեցիա Բորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուկրեցիա Բորի
Ծնվել էդեկտեմբերի 24, 1887(1887-12-24)[1][2][3][…]
Վալենսիա, Իսպանիա[2]
Երկիր Իսպանիա
Մահացել էմայիսի 14, 1960(1960-05-14)[1][3][4][…] (72 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]
ԳերեզմանCementeri General de València[5]
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
Բարեգործության շքանշանի մեծ խաչ
 Lucrezia Bori Վիքիպահեստում

Լուկրեցիա Բորի (անգլ.՝ Lucrezia Bori, իսպ.՝ Lucrecia Borja y González de Riancho, դեկտեմբերի 24, 1887(1887-12-24)[1][2][3][…], Վալենսիա, Իսպանիա[2] - մայիսի 14, 1960(1960-05-14)[1][3][4][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2]), իսպանացի օպերային լիրիկական սոպրանո, որը Մետրոպոլիտեն օպերայի համար արդյունավետ դրամահավաքներ է իրականացրել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուկրեցիա Բորջիա ի Գոնսալես դե Ռիանքոն ծնվել է 1887 թվականի դեկտեմբերի 24-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքում, իսպանական բանակի սպայի ընտանիքում։ Ընտանիքը սերում էր իտալական Ռենեսանսի ժամանակաշրջանի ազդեցիկ Բորջիաներ գերդաստանից, և երեխային անվանել են իր նախնու՝ Լուկրեցիա Բորջիայի պատվին[6][7][8]։

Նրա ձայնն ունեցել է անկրկնելի տեմբր և թափանցիկ որակ։ Ուսանել է Միլանում և դեբյուտը կատարել Հռոմի «Տեատրո Ադրիանո» օպերային թատրոնում 1908 թվականի հոկտեմբերի 31-ին Բիզեի «Կարմեն» օպերայից Միքաելայի դերերգով։ 1910 թվականի դեկտեմբերին Լա Սկալայում հանդես է եկել դեբյուտով՝ կատարելով Դոմենիկո Չիմարոզայի «Գաղտնի ամուսնություն» օպերայից Կարոլինայի դերերգը, իսկ հաջորդ տարի «Վարդի ասպետը» օպերայի իտալական պրեմիերայի ժամանակ երգել է Օկտավիան[6][8]։

Մետրոպոլիտեն օպերայում կարիերան սկսել է 1910 թվականի ամռանը, երբ այդ թատրոնը հյուրախաղերով գտնվում էր Փարիզում։ Նույն տարվա հունիսի 9-ին Պուչինիի «Մանոն Լեսկո» օպերայում Մանոնի դերում փոխարինել է հիվանդացած մի երգչուհու։ 1912/13 համերգաշրջանի բացման երեկոյին Նյու Յորքում Էնրիկո Կարուզոյի հետ դեբյուտով հանդես է եկել Մետրոպոլիտեն օպերայում[7]։ 1915 թվականին ստիպված է եղել թողնել երգելը ձայնալարերի ուռուցքների վիրահատման նպատակով, որին հաջորդած երկարատև ապաքինումից հետո բեմ է վերադարձել 1921 թվականին։ Օպերային կարիերայի ընթացքում երգել է 629 անգամ և գլխավոր դերեր կատարել 39 օպերաներում։ Հայտնի էր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերայի գլխավոր հերոսուհու դերակատարմամաբ, ինչպես նաև «Բոհեմ» օպերայից Միմիի, «Երեք արքաների սերը» օպերայից Ֆլորայի, «Պելեաս և Մելիսանդե» օպերայից Մելիսանդեի և «Տրավիատա» օպերայից Վիոլետայի դերակատարումներով[6][7][9][10]։

1932 թվականի վերջից Բորին սկսել է զբաղվել դրամահավաքի գործընթացով։ Մեծ ճգնաժամն սկսվելուց հետո Մետրոպոլիտենը շարունակում էր առանց դժվարության տոմսեր վաճառել, բայց բաժնետերերի ներդրումները նվազել էին, և արդեն 1932 թվականի վերջին տնօրենների խորհուրդը հասկացել էր, որ բավականին մեծ գումար անհրաժեշտ կլիներ, եթե որոշվեր կազմակերպել հաջորդ համերգաշրջանը։ 1933 թվականի սկզբին Բորին համաձայնել է ֆոնդեր հայթայթելու նպատակով աշխատել թատրոնի մենեջերների հետ։ Այս աշխատանքում նա պարզապես մասնակից չէր․ նա ղեկավարում էր «Մետրոպոլիտեն օպերան փրկելու հանձնաժողով» կոչվող կազմակերպությունը, և մամուլում լայնորեն լուսաբանվող գործողություններով՝ թռուցիկներով ու նամակներով կոչեր անելով, ինչպես նաև անձնական շփումներով, դիմում էր հնարավոր բոլոր բարերարներին։ Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերայի 1933 թվականի մարտի 11-ի ռադիոթողարկման ժամանակ իր կոչին արձագանքած հազարավոր մարդկանց անձնապես երախտագիտություն է հայտնել[11]։ Նաև շատ է ճանապարհորդել ու մասնակցել բազմաթիվ բենեֆիսների ու հանդես եկել կատարումներով[6][12]։ Այս ամբողջ ընթացքում շարունակել է իրականացնել իր դերակատարումների ծանրաբեռնված ժամանակացույցը։ Պահանջվել է ընդամենը երկու ամիս անհրաժեշտ $300,000 գումարը հավաքելու համար[10][13][14][15][16][17][18]։ 1933 թվականի մայիսին Մետրոպոլիտեն օպերայի տնօրենը հրապարակավ շնորհակալություն է հայտնել երգչուհուն ասելով, որ նա կատարել է անհնար համարված սխրագործություն։ «Նա իրավիճակն իր ձեռքն էր վերցրել և ձգտել նպատակի կատարմանն այնպիսի երևակայությամբ ու տաղանդով, որն իր աշխատանքում իրեն դարձնում է բոլոր ժամանակների ամենամեծ արվեստագետներից մեկը»[19]։

1933 - 1935 թվականների ընթացքում եղել է «Փրկենք Մետրոպոլիտենը» կազմակերպությանը հաջորդած «Պահպանենք Մետրոպոլիտենը» կազմակերպության նախագահը։ 1934/35 օպերային համերգաշրջանն ապահովելու համար այս կազմակերպության կողմից հավաքվել է մոտավորապես նույն չափի գումար, ինչքան նախորդ տարի[20]։ 1935 թվականին դարձել է տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված առաջին կատարողը, սակայն շարունակել կազմակերպության նախագահի իր պարտականությունները ևս[21]։

1936 թվականի մարտի 29-ի նրա հրաժեշտի համերգը բացառիկ իրադարձություն էր Մետրոպոլիտենում, որի ընթացքում երգել է տեսարաններ «Մանոն» և «Տրավիատա» օպերաներից Կիրսթեն Ֆլագսթադի, Էլիզաբեթ Ռեթբերգի, Ռոզա Պոնսելեի, Ջովանի ՄԱրտինելլիի և այլոց մասնակցությամբ։

Մետրոպոլիտեն օպերայից հեռանալուց հետո շարունակել է հանդես գալ մենահամերգներով և ձայնագրություններ անել, իսկ երգելը թողնելուց հետո ընտրվել է Մետրոպոլիտեն օպերայի գիլդայի նախագահ։

1960 թվականի մայիսի 2-ին տարել է ուղեղային արյունահոսություն և վախճանվել մայիսի 14-ին Նյու Յորքի Ռուզվելտ հիվանդանոցում։ Երբեք չի ամուսնացել, մտածելով, որ արվեստագետները չպետք է ամուսնանան[6][7][13]։

Ձայնագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիի ամբողջական ձայնագրությունները թողարկվել են 1995 թվականին Ռամոֆոն բրիտանական ձայնագրման լեյբլի չորս խտասկավառակների վրա, 81016-2 և 81017-2 համարների ներքո[22]։ Պահպանվում է նաև 1936 թվականի մարտի 29-ի՝ Մետրոպոլիտեն օպերայում տեղի ունեցած հրաժեշտի համերգի ուղիղ եթերի ձայնագրությունը։

«Ոսկե կտուցով կարմրակատարը» և Անտոնիո դի Լիտերեսի «Ացիս և Գալատեա» ստեղծագործություններից մեներգների ձայնագրությունները թողարկվել են «SanCtuS Recordings» ընկերության «Դարի ձայները էկզոտիկա են երգում» խտասկավառակի վրա, որտեղ Բորին ներկայանում է իր ժամանակի լավագույն երգիչների հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Archivio Storico Ricordi — 1808.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  5. Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Catalano, Julie (1993). «Lucrezia Bori». In Diane Telgen; Jim Kamp (eds.). Notable Hispanic American Women. Vol. 1. Gale Research. էջեր 58–59. ISBN 978-0-8103-7578-9.
  7. 7,0 7,1 7,2 7,3 «Lucrezia Bori Dies, Famed Opera Singer Of Met 'Golden Age'» (PDF). Philadelphia Inquirer. 1960 թ․ մայիսի 15. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  8. 8,0 8,1 «Only Singing Phase of Her Career Is Ended, Lucrezia Bori Insists». The New York Times. 1936 թ․ մարտի 30. էջ 16.
  9. Paul Jackson (1992). Saturday Afternoons at the Old Met: The Metropolitan Opera Broadcasts, 1931–1950. Amadeus Press. էջ 60. ISBN 978-0-931340-48-2.
  10. 10,0 10,1 H. Howard Taubman (1936 թ․ մարտի 30). «Metropolitan Pays Homage to Bori as Diva Sings Farewell to Stage». The New York Times. էջ 1.
  11. Kolodin, Irving (1936). The Metropolitan Opera 1883–1935. New York: Oxford University Press. էջ 451.
  12. Joseph Horowitz (2005). Classical Music in America: A History of Its Rise and Fall. W. W. Norton. էջեր 363–64. ISBN 978-0-393-05717-1.
  13. 13,0 13,1 Braggiotti, Mary (1943 թ․ հոկտեմբերի 25). «La Bori's in Tune With Times» (PDF). New York Evening Post. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  14. Federal Writers' Project (1939). New York City Guide; American Guide Series. Random House, New York, Printed for the Federal Writers' Project, 1939. էջեր 324–25. ISBN 978-1-62376-055-7.
  15. «Lucrezia Bori, Soprano, Dead; Was a 'Met' Star for 24 Years». The New York Times. 1960 թ․ մայիսի 15. էջ 1.
  16. «Lucrezia Bori Reveals Part Radio Listeners Are Playing to Keep Metropolitan Doors Open Next Season». The New York Times. 1933 թ․ մարտի 26.
  17. «Pleas For Opera Win Wide Replies; About 2,000 Letters Daily Reaching Lucrezia Bori». The New York Times. 1933 թ․ մարտի 1.
  18. «Opera Saved As Benefit Nets $30,000» (PDF). Brookly Daily Eagle. 1933 թ․ ապրիլի 29. Վերցված է 2014 թ․ հուլիսի 19-ին.
  19. «Opera Heads Laud Bori for Campaign». The New York Times. 1933 թ․ մայիսի 1.
  20. «Opera Group Asks New Fund Support; Lucrezia Bori's Committee». The New York Times. 1934 թ․ մարտի 9.
  21. «Miss Lucrezia Bori Now on Opera Board». The New York Times. 1935 թ․ մայիսի 28.
  22. Steane, John Barry. Historic vocal Lucrezia Bori Opera and Operetta Arias, Volumes 1 and 2. Lucrezia Bori (sop) with various artists, The Gramophone, November 1996, p. 54. Accessed 27 February 2012

Գրականության ցանկ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Վերջին Պրիմադոննաները, հեղինակ՝ Լանֆրանկո Ռասպոնի, Ալֆրեդ Ա․ Նոպֆ, 1982. 0-394-52153-6

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկրեցիա Բորի» հոդվածին։