Լուիս Կարլոս Պրեստես
Լուիս Կարլոս Պրեստես պորտ.՝ Luís Carlos Prestes | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1898[1][2] |
Ծննդավայր | Պորտու Ալեգրի, Բրազիլիա[3] |
Մահացել է | մարտի 7, 1990[1][2] (92 տարեկան) |
Մահվան վայր | Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4] |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Մայրենի լեզու | պորտուգալերեն |
Կրթություն | Academia Militar das Agulhas Negras? |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Օլգա Բենարիո Պրեստես |
Զբաղեցրած պաշտոններ | Բրազիլիայի Դաշնային Սենատի անդամ |
Կուսակցություն | Brazilian Communist Party? |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Անիտա Լեոկադիա Պրեստես և Zoia Prestes? |
Ստորագրություն | |
Luís Carlos Prestes Վիքիպահեստում |
Լուիս Կարլոս Պրեստես (պորտ.՝ Luís Carlos Prestes, հունվարի 3, 1898[1][2], Պորտու Ալեգրի, Բրազիլիա[3] - մարտի 7, 1990[1][2], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[4]), բրազիլացի կոմունիստական գործիչ։ Բրազիլիայի կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) անդամ (1934)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է զինծառայողի ընտանիքում։ Ստացել է զինվորական բարձրագույն կրթություն։ 1918-1924 թվականներին ծառայել է բրազիլական բանակում, հեղափոխական գործունեություն է ծավալել զինվորների և սպաների շրջանում։ 1924-1927 թվականներին եղել է Ա․ Բերնարդիսի վարչակարգի դեմ կոմունիստական ուժերի զինված պայքարի ղեկավարը։ 1927-1931 թվականներին տարագրության մեջ է եղել Բոլիվիայում, Արգենտինայում և Ուրուգվայում, կապեր է ունեցել այդ երկրների կոմկուսների և Կոմինտերնի ԳԿ հարավամերձ բյուրոյի հետ։ 1931-1934 թվականներին ապրել է ԽՍՀՄ-ում։ Ընտրվել է Կոմինտերնի ԳԿ անդամ (1935)։ 1935 թվականին եղել է Ժետուլյու Վարգասի դիկտատուրայի դեմ կոմունիստական ապստամբության կազմակերպիչը, Ազգային ազատագրական ալյանսի (ընտրվել է ալյանսի պատվավոր նախագահ) հեղափոխական բանակի ղեկավարը։ Ապստամբության ճնշումից հետո ձերբակալվել և 1936-1945 թվականներին բանտարկվել, 1943 թվականից՝ ԲԿԿ ԿԿ, 1945-1980 թվականներին՝ գործադիր հանձնաժողովի անդամ և կուսակցության գլխավոր քարտուղար։ 1945 թվականներին ընտրվել է սենատոր։ 1947-1958 թվականներին, ԲԿԿ գործունեությունն արգելելու պատճառով, գտնվել է ընդհատակում, 1964 թվականից (երկրում պետական հեղաշրջումից հետո) նորից անցել է ընդհատակ։ Հեռակա կարգով դատապարտվել է 14 տարվա ազատազրկման։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1973)։
Մահացել է 1990 թվականի մարտի 7-ին՝ 92 տարեկանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Престес Луис Карлос // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119056348 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ http://www.prazskyhradarchiv.cz/archivKPR/upload/rp.pdf
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Կարլոս Պրեստես» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |