Լուիս Ալբերտո Լակալե Պոու
Լուիս Ալբերտո Լակալե Պոու | |
Կուսակցություն՝ | National Party? |
---|---|
Կրթություն՝ | Universidad Católica del Uruguay? |
Մասնագիտություն՝ | հավատարմատար դատարանում, փաստաբան և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | օգոստոսի 11, 1973[1] (51 տարեկան) |
Ծննդավայր | Մոնտեվիդեո, Ուրուգվայ |
Քաղաքացիություն | Ուրուգվայ |
Հայր | Luis Alberto Lacalle? |
Մայր | María Julia Pou Brito del Pino? |
Ամուսին | Lorena Ponce de León? |
Կայք՝ | lacallepou.uy |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Լուիս Ալբերտո Լակալե Պոու (իսպ.՝ Luis Alberto Lacalle Pou, օգոստոսի 11, 1973[1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի իրավաբան, քաղաքական գործիչ և Ուրուգվայի ընտրված նախագահ՝ 2019 թվականի համընդհանուր ընտրություններում տարած հաղթանակից հետո։
Կյանքի վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Մոնտեվիդեոյում՝ Ուրուգվայի նախկին նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Դե Էրերի և Ջուլիա Պոյի (նախկին սենատոր և երկրի առաջին տիկին) ընտանիքում[3]։ 2000 թվականից ամուսնացած է Լորեն Պոնսե դե Լեոնի հետ, զույգը երեք երեխա ունի՝ Լուիս Ալբերտո, Վիոլետա և Մանուել։ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն տարրական և միջնակարգ կրթություն է ստացել Մոնտեվիդեոյի բրիտանական դպրոցներում, իսկ 1998 թվականին ավարտել է Ուրուգվայի Կաթոլիկ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Քաղաքական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի համընդհանուր ընտրություններում ընտրվել է Կանելոնեսի դեպարտամենտի ներկայացուցիչ՝ 2000-2005 թվականներին Ուրուգվայի Պատգամավորների պալատում։ 2004 թվականին վերընտրվել է ազգային կուսակցության հերերիստների խմբակցության կազմում, որը հիմնել է նրա նախապապ Լուիս Ալբերտո դե Հերերան։ 2009 թվականին վերընտրվել է երրորդ անգամ անընդմեջ և ծառայել մինչև 2015 թվականը։ Լուիս Ալբերտո Լակալյե Պոյի կարիերան նման է Պեդրո Բորդերրիի կյանքին, որը նաև Ուրուգվայի նախկին նախագահի որդին է և հետևել է իր հոր քաղաքականությանը։
2014 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի մարտի 30-ին Լուիս Ալբերտո Լակալե Պոուն առաջադրեց իր թեկնածությունը նախագահի պաշտոնում[4]։ 2014 թվականի հունիսի 1-ին ընտրվել է որպես միասնական աջ թեկնածու իր կուսակցությունից հոկտեմբերին կայացած համընդհանուր ընտրություններում[5]։ 2014 թվականի նոյեմբերի 30-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում զիջեց Տաբարե Վասկեսին։
2019 թվական
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին նախագահական փրայմերիզում Լուիս Ալբերտո Լակալիեն մրցել է Էնրիկե Անթիայի, Կարլոս Յաֆիգլիոլայի, Խորխե Լարրանյագայի և նոր թեկնածու Խուան Սարտորիի հետ, որոնց հետ լարված հարաբերություններ են ձևավորվել։ Լուիս Ալբերտոն նրան մեղադրել է կեղծ լուրեր տարածելու մեջ, այդ դեպքերից մի քանիսի համար Խուան Սարտորին պատասխանատվության է ենթարկվել[6]։ Լուիս Ալբերտոն հավաքել է ձայների 53 %-ը և Բեատրիս Արգիմոնին հայտարարել է փոխնախագահի պաշտոնի թեկնածու[7]։
2019 թվականի նոյեմբերի 24-ին Լուիս Ալբերտո Լակալե Պոուն ոչ պաշտոնական ձայների 48,71 %-ը ստացել է 2019 թվականի համընդհանուր ընտրությունների երկրորդ փուլում։ Նրա մրցակից, Լայն ճակատ կուսակցության թեկնածու և Մոնտեվիդեոյի նախկին քաղաքապետ Դանիել Մարտինեսը ստացել է ձայների 47,51 %-ը։ Ուրուգվայի ընտրական դատարանը պաշտոնական արդյունքները հրապարակել է 2019 թվականի նոյեմբերի 29-ին, քանի որ անհրաժեշտ էր հաշվարկել ձայների ճշգրիտ տարբերությունը երկու թեկնածուների միջև։ Դանիել Մարտինեսն այդ պահին չէր զիջում նախագահական մրցապայքարին, սակայն Լուիս Ալբերտո Լակալե Պոուն ոչ պաշտոնապես իրեն հաղթող էր հայտարարել, քանի որ արդեն հաշվարկած ձայները անշրջելի միտում էին դառնում։ 2019 թվականի նոյեմբերի 30-ին ձայների վերջնական հաշվարկը հաստատել է, որ հաղթող է դարձել Լուիս Ալբերտո Լակալե Պոուն, որը ստացել է ձայների ընդհանուր թվի 48,8 %-ը, իսկ Դանիել Մարտինեսը՝ ընտրողների ձայների 47,3 %-ը[8]։ Երբ նա ստանձնի պաշտոնը, ապա կդառնա Ազգային կուսակցության առաջին նախագահը, քանի որ նրա հայրը լքել է պաշտոնը 1995 թվականին։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1980-ական թվականներից Լուիս Ալբերտո Լակալե Պոուն զբաղվել է սերֆինգով[9]։ Բացի այդ, նա զբաղվում է վայրի վարազների որսով[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Authority file of the National Library of Uruguay (իսպ.)
- ↑ https://www.subrayado.com.uy/lacalle-pou-fue-condecorado-paraguay-y-reitero-que-uruguay-necesita-abrirse-al-mundo-n868306
- ↑ «El segundo integrante de la familia en convertirse en jefe de Estado». El País (Uruguay). 2019 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Lacalle Pou starts his presidential campaign» (իսպաներեն). Brecha. 2014 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ «Unexpected victory of Lacalle Pou in the Uruguayan primaries» (իսպաներեն). EL PAIS. 2014 թ․ հունիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 2-ին.
- ↑ «The National Party denounced Juan Sartori for fake news» (իսպաներեն). El Observador. 2019 թ․ օգոստոսի 11.
- ↑ «Lacalle Pou surprised announced his partner for the October elections» (իսպաներեն). El País. 2019 թ․ օգոստոսի 11.
- ↑ «Lacalle won with 48.8% and Martínez obtained 47.3% in the 2019 ballot: look at the results». El Pais. 2019 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Zanocchi, Pablo (2019 թ․ նոյեմբերի 28). «Un surfista fue electo presidente de Uruguay». Dukesurf.com (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Garcia, Alfredo (2019 թ․ հոկտեմբերի 5). «El último jabalí». Semanario Voces (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Ալբերտո Լակալե Պոու» հոդվածին։ |
|