Լուիզ Ջոփլինգ
Լուիզ Ջոփլինգ անգլ.՝ Louise Jopling | |
---|---|
Լուիզ Ջոփլինգի դիմանկարը, հեղինակ՝ Ջոն Էվերեթ Միլլե | |
Ծնվել է | նոյեմբերի 16, 1843[1] |
Ծննդավայր | Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանվել է | նոյեմբերի 19, 1933[2] (90 տարեկան) |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | նկարչուհի |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն |
Աշակերտներ | Winifred Marie Louise Austen? |
Ամուսին | Joseph Middleton Jopling?[3] |
Louise Jopling Վիքիպահեստում |
Լուիզ Ջեյն Ջոփլինգ (անգլ.՝ Louise Jane Jopling, նոյեմբերի 16, 1843[1], Մանչեսթեր, Լանքաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 19, 1933[2], նախկինում՝ Ռոմեր, ավելի ուշ՝ Ռոուվ), Վիկտորյական դարաշրջանի նկարչուհի, իր սերնդի ամենահայտնի կին նկարիչներից մեկը[4][5]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուիզը ծնվել է Մանչեստրում, ընտանիքի ինը զավակներից հինգերորդն է։ Ծնվել է երկաթուղային կարգավորիչ Թոմաս Սմիթի և նրա կնոջ՝ Ֆրանսիսի ընտանիքում։ Տասնյոթ տարեկանում ամուսնացել է քաղաքացիական ծառայող Ֆրանկ Ռոմերի հետ։ Ռոմերի բարեկամուհի բարոնուհի Շառլոտան քաջալերել է Լուիզին շարունակել կատարելագործել իր արվեստը։ 1860-ականների վերջին նա սովորել է Փարիզում[6], Չարլզ Ջոշուա Չապլինի և Ալֆրեդ Սթիվենսի հետ։ Նրա առաջին ցուցահանդեսը տեղի է ունեցել Փարիզյան սալոնում։ Նրա աշխատանքները 1870-73-ական թվականներին ցուցադրվել են Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։
1872 թվականին Ռոմերի մահից հետո նա 1874 թվականին ամուսանցել է Vanity Fair ամսագրի նկարիչ Ջոզեֆ Միդլթոն Ջոփլինգի հետ[7]։
Առաջին ամուսնությունից նա մի որդի է ունեցել՝ Փերսի Ռոմերը։ Մյուս ամուսնությունից ծնվել է երկրորդ որդին՝ Լինդսի Միլլե Ջոփլինգը, որն իր անունն ստացել է երկու պապիկներից՝ Սըր Քոութս Լինդսիից և Ջոն Էվերեթ Միլլեից[8]։
Ջոփլինգն իր կարիերայում հաջողության է հասել։ Նրա «Ժամը հինգի թեյախմություն» կտավը £400-ով վաճառվել է 1874 թվականին։ Նրա «Հինգ քույրերը Յորքում» կտավը ցուցադրվել է Ֆիլադելֆիայի ցուցահանդեսում 1876 թվականին, և նրա «Ժամանակակից Մոխրոտիկը» ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում, 1878 թվականին[9]։
Այդ ժամանակ նա դեռ չէր կարողանում պայքարել իր ժամանակի սեռային խտրականության դեմ։ 1883 թվականին նա 150 գինեայի դիմաց դիմանկարի պատվեր է ստանում, սակայն նույն աշխատանքի համար Սըր Ջոն Էվերեթ Միլլեին վճարում են 1000 գինեա[10]։ Ջոփլինգն իր աշխատանքները ցուցադրել է Չիկագոյի գիտության և արդյունաբերության թանգարանում և Չիկագոյի Կնոջ շենքում, 1893 թվականի Կոլումբիայի համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում[11]։
Նա անդամակցել է Կին նկարիչների համայնքին (1880) և Դիմանկարիչների արքայական համայնքին (1891)։ Լյուսի Քեմփ Ուելխի հետ նա դարձել է առաջին կին նկարիչը, որ ընդունվել է Բրիտանացի նկարիչների արքայական համայնք (1901)[12]։
Ջոփլինգի հետ ամուսնության տարիներին նա եղել է ընտանիքի հիմնական վաստակողը։ Նշվել է, որ «պատասխանատվությունը նրա համար ծանր ու ստրեսային է եղել, նա ստիպված է եղել անընդհատ գնորդներ գտնել՝ ընտանիքին անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու համար։ 1879 թվականին, չնայած իր և իր որդու հիվանդությանը, նա ստեղծել է տասնութ աշխատանք»[13]։
Սոցիալական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոփլինգը «պատկերել է տիտղոսավոր անձանց, ֆինանսապես կայացած մարդկանց ու հայտնի դերասանուհիների», և սոցիալական այս դասին համապատասխանելու համար նա շքեղ ու նորաոճ կենսակերպ է վարել՝ ապրելով Վիլյամ Բուրգեի նախագծած տուն-ստուդիայում[14][15]։ Նա եղել է այնպիսի սոցիալական շրջանակներում, որտեղ հայտնվել են Ջեյմս Ուիսթլերը, Օսկար Ուայլդը, Քեյթ Պերուիջին և Էլեն Ալիս Թերրին։ Օգոստոս Դուբուրգը 1892 թվականին իր «Անգելիկա» պիեսը նվիրել է նրան։ 1887 թվականին The Lady’s World ամսագիրն այսպես է նկարագրել նրա սոցիալական շրջանակը.
Մի տարի մենք ստացանք նրա դիմանկարը, որը կախարդական կերպով պատկերել էր Միլլեն, մյուս տարի նրա մասին պիես է գրում հայտնի գրողը։ Մի շաբաթ մենք տեսնում ենք, որ նրա սալոնը պատկերազարդում է հայտնի նկարիչ Դու Մաուրերը՝ պատկերելով տեսարաններ իր և իր ընկերների կյանքից, հաջորդ շաբաթ նա հայտնվում է մեկ այլ հերոսուհու անունով պատմությունների մեջ, որոնք հաճույքով կարդում են ընթերցողները...Բուխարու վերևում հայտնվում է նրա դիմանկարը, որը պատկերել է նրա հին ընկեր Սըր Ջոն Միլլեն, և այն սենսացիա է առաջացնում Գրոսվենորում։ Նրա կողքին միշտ հայտվում է Ջեյմս Ուիսթլերն ու Օսկար Ուայլդը, որոնք նրա հետ քննարկում են արվեստի տիեզերական հարցեր։ Լեդիներ Արքիբալդն ու Ուոլթեր Քեմփելը հազվադեպ են բաց թողնում նրա հետ կազմակերպվող երեկույթները[16]։
1883 թվականին Ջոփլինգի տանը Ուիսլեթն ու Օսկար Ուայլդը կատարել են իրենց հայտնի փոխառությունը։ Ուայլդն ասել է Ուիսթլերին. «Որքան կցանկանայի՝ ես դա ասած լինեի», ինչին Ուիսլեթը պատասխանել է. «Դու կասես դա, Օսկար»։
Այլ կին նկարիչների նման Ջոփլինգը ևս բնորդուհի է եղել այլ նկարիչների համար։ Միլլեն ու Ուիսթլերը նկարել են նրա դիմանկարները[17]։ Ուիսլեթը Միլլեի աշխատանքը բնութագրել է որպես «հրաշալի աշխատանք և գերազանց դիմանկար»։
Ուշ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոզեֆ Ջոփլինգը մահացել է 1884 թվականին, ինչից հետո Լուիզը 1887 թվականին ամուսնացել է իրավաբան Ջորջ Ռուոի հետ՝ շարունակելով օգտագործել Ջոփլինգի անունն իր մասնագիտական կյանքում։ Նա ստեղծել է կին նկարիչների իր սեփական դպրոցը և 1887 թվականին մի քանի հոդված է գրել արվեստի դասավանդման թեմայով[18]։
Նա պայքարել է կին նկարիչների իրավունքների համար՝ կենդանի բնորդի հետ աշխատելու իրավունք ստանալու համար։ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում կին ուսանողներին թույլատրվում էր ուսումնասիրել միայն «լավ հագնված» տղամարդ բնորդներին։
Լուիզ Ջոփլինգը երկար տարիներ աջակցել է Կանանց ընտրական իրավունքին, ակտիվ է եղել ֆեմինիստական թեմաներում։ Նա եղել է Առողջ և գեղարվեստական հագուստի միության փոխնախագահ[19]։ Հրապարակել է գրքեր. արվեստի վերաբերյալ ուղեցույց[20] և ինքնակենսագրական գիրք՝ «Իմ կյանքի քսան տարիները» վերնագրով[21]։ Գրել է նաև մի քանի բանաստեղծություններ և զբաղվել է լրագրությամբ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ Union List of Artist Names — 2008.
- ↑ Deborah Cherry, Painting Women: Victorian Women Artists, London, Routledge, 1993.
- ↑ Wendy Slatkin, The Voices of Women Artists, Lebanon, IN, Prentice Hall, 1992
- ↑ Great Women Artists. Phaidon Press. 2019. էջ 205. ISBN 978-0714878775.
- ↑ «Hunterian Museum & Art Gallery Collections: GLAHA 46317». gla.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 5-ին.
- ↑ Bailey, Alison. «Louise Jopling 1843-1933». Amersham Museum (բրիտանական անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 25-ին.
- ↑ Clara Erskine Clement, Women in the Fine Arts from the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D., Charleston, SC, BiblioBazaar LLC, 2007; p. 177.
- ↑ Elise Lawton, Evelyn Pickering De Morgan and the Allegorical Body, Madison, NJ, Fairleigh Dickinson University Press, 2002; p. 35.
- ↑ Nichols, K. L. «Women's Art at the World's Columbian Fair & Exposition, Chicago 1893». Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ The Gentlewoman and Modern Life (London), 22 March 1902.
- ↑ Cherry, p. 37.
- ↑ Cherry, pp. 89–90.
- ↑ «Settlement and building: Artists and Chelsea Pages 102-106 A History of the County of Middlesex: Volume 12, Chelsea». British History Online. Victoria County History, 2004. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 21-ին.
- ↑ The Lady’s World, 1887, pp. 340–2.
- ↑ Paul Barlow, Time Present and Time Past, London, Ashgate, 2005; pp. 114–15, 180–81.
- ↑ Craig Harrison, The Esseance of Art: Victorian Advice on the Practice of Painting, Aldershot, Ashgate, 1999.
- ↑ Peter Gordon and David Doughan, Dictionary of British Women's Organisations, 1825–1890, London, Routledge, 2001; p. 63.
- ↑ Louise Jopling, Hints to Amateurs: A Handbook on Art, New York, Harper and Brothers, 1891.
- ↑ Louise Jopling, Twenty Years of My Life, 1867–1887, London, John Lane, New York, Dodd, Mead, 1925.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզ Ջոփլինգ» հոդվածին։ |
|