Լորենսո Մելգարեխո
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամբողջական անուն | Լորենսո Անտոնիո Մելգարեխո Սանաբրիյա | |||||||||||||||||||||||
Ազգությունը | պարագվայցի | |||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Պարագվայ | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 10, 1990[1] (34 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լոմա Գրանդե, Cordillera Department, Պարագվայ | |||||||||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||||||||
Քաշ | 75 կգ | |||||||||||||||||||||||
Դիրք | աջ կիսապաշտպան | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | «Սպարտակ» | |||||||||||||||||||||||
Համար | 25 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լորենսո Անտոնիո Մելգարեխո Սանաբրիյա (իսպ.՝ Lorenzo Antonio Melgarejo Sanabria, օգոստոսի 10, 1990[1], Լոմա Գրանդե, Cordillera Department, Պարագվայ), պարագվայցի ֆուտբոլիստ, Մոսկվայի Սպարտակ ակումբի կիսպաշտպան։ Հանդես է գալիս պարագվայի ազգային հավաքականում։ Պրոֆեսիոնալ մակարդակով բացի դարպասապահի դիրքից նա խաղացել է բոլոր դիրքերում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մելգարեխոն սկսել է իր ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան պարագվայի «Հոկտեմբերի 12» ակումբում երբ 19 տարեկան էր։ Առաջին իսկ մրցաշրջանում ակումբի կազմում նա 19 խաղերում 7 անգամ գրավել է հակառակորդի դարպասը։ 2010 թվականին Լորենսո Մելգարեխոն Օլիմպիա ֆուտբոլային ակումբից ստացավ առաջարկ, իսկ մրցաշրջանն ավարտեց պարագվայի «Ինդեպենդենտե» ակումբում։ Անցկացնելով շատ հաջող մրցաշրջան «Ինդեպենդենտեի» կազմում 17 խաղերում 8 գոլ խփելու համար, նա միացել է Պորտուգալիայի գրանդին՝ «Բենֆիկաին»։ «Բենֆիկան» ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «Ինդեպենդենտեին» վճարել է 700 հազար եվրո։
Ակումբ տեղափոխվելուց անմիջապես հետո Բենֆիկան ֆուտբոլիստին վարձավճարով հանձնում է «Պուսուշ դե Ֆերեյրա» ակումբին, որը հանդես էր գալիս Պորտուգալիայի բարձրագույն առաջնությունում։ Այստեղ Լորենսոն անցկացրել է փայլուն մրցաշրջան, և ամրապնդվել տեղի թիմի հիմնական կազմում։ Ավելի քան 29 խաղերում պարագվայցի հարձակվողը կարողանում է 10 անգամ գրավել մրցակիցների դարպասը։ Խփած գոլերի թիվը բավականեցրել է Մելգարեխոին Պորտուգալիայի առաջնության 2011/12 մրցաշրջանում լինել լավագույն ռմբարկուների տասնյակում։
Վարձակալության ժամկետի վերջում ֆուտբոլիստը վերադարձավ «Բենֆիկա», ակումբի ղեկավարությունը որոշեց Լորենսո Մելգարեխոին ընդգրկել թիմի հիմնական կազմում և խաղացողի պայմանագիրը երկարացնել մինչև 2018 թվականը։ Մինչ այդ խաղացողի պայմանագիրը գործում էր մինչև 2012 թվականի սեպտեմբերի 17-ը։ Նոր պայմանագրում սահմանված է, որ այն խզվելու դեպքում ֆուտբոլիստին կվճարվի 30 մլն եվրո։ Մրցաշրջանի առաջին իսկ խաղերում Մելգարեխոն պարբերաբար հայտնվել է դաշտում։ Իր դեբյուտը «Բենֆիկայի» կազմում կայացել է 2012 թվականի օգոստոսի 18-ին «Բրագաի» դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, իսկ Մելգարեխոն հանդես գալով կիսապաշտպանության ձախ կողմում, աչքի է ընկել ինքնագոլով։ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին շոտլանդական «Սելտիկի» դեմ խաղում նա նշել է իր նորամուտը Չեմպիոնների Լիգայում։
2013 թվականի սեպտեմբեր 2-ին Մելգարեխոն տեղափոխվել է ռուսական «Կուբան» ակումբ, որը նրա համար վճարել է 5 միլիոն եվրո[2][3][4] նույն թվականի սեպտեմբերի 15-ին Մոսկվայի «Լոկոմոտիվի» դեմ խաղում Մելգարեխոն նշեց իր դեբյուտը Ռուսական Պրեմիեր լիգայում[5]։ Իր առաջին գոլը Կուբանի կազմում նա խփել է 2013/14 մրցաշրջանի Ռուսաստանի գավաթի 1/16 եզրափակչի շրջանակներում անցկացվող «Զվեզդայի» դեմ խաղում[6]։ Եվրոպայի լիգայի շվեյցարական «Սենտ Գալենի»[7] և իսպանական «Վալենսիայի»[8] դեմ հանդիպումներում Լորենսոն երեք անգամ գրավել է մրցակիցների դարպասը։ Կրասնոդարի ակումբում Մելգարեխոն կարողացավ դառնալ թիմի առաջատարը և անփոխարինելի խաղացողներից մեկը։
2016 թվականի փետրվարի 8-ին Լորենսոն տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», ակումբի հետ ստորագրելով 4,5 տարվա պայմանագիր[9]։ Մելգարեխոն Լուկաս Բորիոսից հետո «Սպարտակ»-ի կազմում դարձավ երկրորդ պարագվայցին։ Մարտի 6-ին Մոսկովյան «դերբիում» «ԲԿՄԱ-ի» դեմ խաղում Լորենսոն կատարեց իր դեբյուտը նոր թիմի կազմում[10]։ Մայիսի 16-ին Գրոզնիյան «Թերեքի» դեմ խաղում, նա խփեց իր առաջին գոլը «Սպարտակ»-ի կազմում[11]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականին Պարագվայի երիտասարդական հավաքականի կազմում Մելգարեխոն մասնակցել է Աշխարհի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որը անցկացվում էր Եգիպտոսում։ Մրցաշարում նա խաղացել է Տրինիդադ և Տոբագոի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ[12]։
2012 թվականի նոյեմբերի 15-ին Գվատեմալայի հավաքականի դեմ ընկերական խաղում Լորենսոն նշեց իր դեբյուտը Պարագվայի ազգային հավաքականում, երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Միգելյա Սամուդիոյի փոխարեն[13]։ Նա 2014 թվականին հայտավորվել է մի Աշխարհի առաջնության որակավորման խաղերին մասնակցելու համար, բայց ոչ մի անգամ դաշտ դուրս չի եկել։ 2013 թվականի օգոստոս 14-ին Գերմանիայի հավաքականի դեմ խաղում որն անցկացվում էր Կայզերսլաուտերնեում, նա փոխարինվել է Միգել Սամուդիոին։ խաղն ավարտվել է 3։ 3 հաշվով[14]։ Այս ամենից հետո նա չի հայտնվել Պարագվայի ազգային հավաքականի կազմում։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգաի եզրափակչի մասնակից։ 2012-2013
- Պորտուգալիայի գավաթի եզրափակչի մասնակից։ 2012/13
- Ռուսաստանի գավաթի եզրափակչի մասնակից։ 2014/15
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ ««Мельгарехо стал игроком „Кубани"»». ФК «Кубань». 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Melgarejo transferido para os russos do Kuban Krasnodar» (պորտուգալերեն). SL Benfica. 2013 թ․ սեպտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Melgarejo vendido por 5 milhões de euros». Record (պորտուգալերեն). 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2016 թ․ հունվարի 13-ին.
- ↑ «Локомотив Москва VS. Кубань 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «Звезда Рязань VS. Кубань 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 31.
- ↑ «Кубань VS. Санкт-Галлен 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 28.
- ↑ «Валенсия VS. Кубань 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ դեկտեմբերի 12.
- ↑ «Официально. Мельгарехо перешел в «Спартак»» (ռուսերեն). fratria.ru. 2016 թ․ փետրվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «ЦСКА Москва VS. Спартак Москва 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ մարտի 6.
- ↑ «Спартак Москва VS. Терек 3:0». soccerway.com. 2016 թ․ մայիսի 1.
{{cite web}}
: Unknown parameter|6lang=
ignored (օգնություն) - ↑ «Тринидад и Тобаго (до 20) VS. Парагвай (до 20) 0:0» (ռուսերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 1.
- ↑ «Парагвай VS. Гватемала 3:1» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ նոյեմբերի 15.
- ↑ GERMANY VS. PARAGUAY 3:3
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Պրոֆիլը ESPN կայքում Արխիվացված 2013-01-02 archive.today (անգլ.)
- պրոֆիլը «Բենֆիկայի» պաշտոնական կայքում Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (պորտ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորենսո Մելգարեխո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 10 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Կուբանի ֆուտբոլիստներ
- Պասուշ դե Ֆերեյրայի ֆուտբոլիստներ
- Պարագվայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պարագվայցի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Սպարտակ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ