Jump to content

Լյուսի Հոքինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուսի Հոքինգ
անգլ.՝ Lucy Hawking
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1970(1970-11-02)[1][2] (54 տարեկան)
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[3] կամ Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՀամալսարանի քոլեջ և Stephen Perse Foundation?
Մասնագիտությունլրագրող, վիպասան, գրող, հեղինակ, գիտության մասսայականացնող, բարեգործ և ուսուցչուհի
ԱշխատավայրՔեմբրիջի համալսարան
Ծնողներհայր՝ Սթիվեն Հոքինգ[4], մայր՝ Ջեյն Ուայլդ Հոքինգ
Կայքlucyhawking.com
lucyhawking.com
 Lucy Hawking Վիքիպահեստում

Քեթրին Լյուսի Հոքինգ, ԹԱՄ (նոյեմբերի 2, 1970(1970-11-02)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] և Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն)[5], անգլիացի լրագրող և հեղինակ[6]։ Նա ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգի և գրող Ջեյն Ուայլդ Հոքինգի դուստրն է։ Լյուսին ապրում է Լոնդոնում[7]։ Նա համագործակցում է իր հոր հետ, օգնելով ձևավորելով գրքերը և երիտասարդ ընթերցողներին գիտական նյութերը մատչելի դարձնելու համար դրանք արկաային դարձնելը։

Նա նաև համագործակցում է աուտիզմի գիտահետազոտական կենտրոնի հետ[8]։

Կրթություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա պրոֆեսոր Սթիվեն Հոքինգի երեք երեխաներից մեկն է։ Նրա մայրը Ջեյն Ուայլդ Հոքինգն է։

Հոքինգը սովորել է ֆրանսերեն և ռուսերեն, Օքսֆորդի համալսարանում[9]։

Նա աշխատել է, որպես լրագրող[10] New York, Daily Mail, The Telegraph, Թայմս, London Evening Standard[11] և The Guardian ամսագրերի համար[12]։ Նա նաև աշխատել է, որպես ռադիո լրագրող[7]։

Հոքինգը գրել է երկու նովել՝ «Տանջվածը» (2004) և «Փոխուստ կյանքի համար» (2005) (նաև հրատարակվել է, որպես «Պատահարային մարաթոն»)։

2007 թվականին նա հրատարակել է «Ջորջի բանալին դեպի տիեզերք» գիրքը, որը պատմում է մի տղայի մասին, ով ցանկանում է համակարգչային պորտալի միջ և ճանապարհորդել արեգակնային համակարգով։ Գրել է իր հոր հետ և նրա նախկին ուսանող Քրիստոֆեր Գալֆարդի հետ, այն թարգմանվել է 38 լեզուներով և հրատարակվել 43 երկրներում։ «Ջորջի տիեզերական գանձերը» նախորդի շարունակությունն է և հրատարակվել է 2009 թվականին։ Երրորդ մասը կոչվում է «Ջորջը և Մեծ Պայթյունը», այն պատմում է թե ինչ է տեղի ունեցել Մեծ Պայթյունի ժամանակ, հրատարակվել է 2011 թվականին[13] : Ջորջի մասին պատմող վերջերս թողարկված պատմությունը կոչվում է «Ջորջը և չկոտրվող գաղտնագիրը», հրատարակվել է 2014 թվականին։

2008 թվականի ապրիլին ՆԱՍԱ-ի 50-րդ տարեդարձի առթիվ, նա լեկցիա է կարդացել երեխաների և գիտական կրթության մասին։ Նա իր լեկցիայում նշել է, որ երեխաները դեռ վաղ տարիքից պետք է գիտության հետ առնչվեն։

Հոքինգը 2008 թվականի հոկտեմբերին Հռոմում պարգևատրվել է է Սապիո մրցանակով՝ գիտությունը հանրայնացնելու համար։ Նա Ազգային աստղային քոլեջի փոխնախագահն է, այդտեղ մարդիկ բացահայտում են իրենց պոտենցիալը և զարգացնում դրանք[14]։ Նրա հորով շատ երեխաներ են ոգեշնչվել է և մասնավորապես հաշմանդամ պատանիները։

2010 թվականին Արիզոնայի պետական համալսարանը Հոքինգին նշանակեց գրականության դասախոս, իրենց 2011 թվականի նախագծերի համար[15]։

2013 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև նույն թվականի հոկտեմբերի 30-ը Հոքինգը թեզեր էր կարդում Կանադայի Ուոտերլուի տեսական ֆիզիկայի համալսարանի BrainSTEM: Your Future is Now փառատոնին[16]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուսի Հոքինգը 1998 թվականին ամուսնացել է Ալեքս Մաքենզի Սմիթի հետ[17], բայց զույգը բաժանվել է 2004 թվականին[18]։ Նա ունի մեկ որդի։ Նրա մոտ աուտիզմ հիվանդությունը հայտնաբերելուց հետո, նա սկսեց աջակցել այդ համախտանիշով հիվանդներին[12]։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրանք գրվել են նրա հոր՝ Սթիվեն Հոքինգի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  2. 2,0 2,1 https://books.google.fr/books?id=yL3RBMEI5OgC&lpg=PA32&ots=FrWyt0TcRF&dq=Lucy Hawking 1970&hl=fr&pg=PA32#v=onepage&q=Lucy Hawking 1970&f=false
  3. 3,0 3,1 3,2 http://web.archive.org/web/20170323040826/http://jeugdliteratuur.org/auteurs/lucy-hawking
  4. 4,0 4,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. Larsen, Kristine (2005). Stephen Hawking: A Biography. Greenwood Publishing Group. էջ xv. ISBN 0-313-32392-5. Վերցված է 2008 թ․ հունիսի 9-ին.
  6. «Stephen Hawking, NNDB». www.nndb.com.
  7. 7,0 7,1 «Lucy Hawking». www.fischerverlage.de.
  8. «Trustees». Autism Research Trust. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. Sale, Jonathan (2009 թ․ ապրիլի 30). «Passed/Failed: An education in the life of Lucy Hawking, science writer». The Independent. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  10. «Shadowland». The Age. Melbourne. 2004 թ․ ապրիլի 21.
  11. «ARC Staff; Lucy Hawking». www.autismresearchcentre.com.
  12. 12,0 12,1 «Profile - Lucy Hawking». The Guardian. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  13. «Stephen Hawking's Bedtime Stories». New Scientist. 2009 թ․ մարտի 18. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. Staff. «National Star College - Board of Governors». National Star College. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  15. «ASU Origins Project». USA: Arizona State University.
  16. «Perimeter Institute Announces BrainSTEM: Your Future is Now Festival Schedule». www.prweb.com/ prweb.com. 2013 թ․ փետրվարի 8. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  17. http://www.telegraph.co.uk/culture/books/3615326/Dads-important-but-we-matter-too.html
  18. http://www.standard.co.uk/showbiz/lucy-hawkings-fears-7232582.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուսի Հոքինգ» հոդվածին։