Լիսանդրո Ալոնսո (իսպ.՝ Lisandro Alonso, հունիսի 2, 1975(1975-06-02)[1], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, indie-մշակույթի վառ ներկայացուցիչ։ 2001 թվականից նրա նկարահանած լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմերը կապված են «Նոր արգենտինական կինո» շարժման հետ[2]։ 2001 թվականին նրա նկարահանած «Ազատություն» ֆիլմը ցուցադրվել է Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[3]։ 2014 թվականին նկարահանած «Խաուխա» (Դրախտային երկիր) ֆիլմը ներկայացվել է Կաննի 2014 թվականի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրում[4] և արժանացել FIPRESCI մրցանակի[5]։
Լիսանդրո Ալոնսոն ծնվել է Բուենոս Այրեսում։ Սովորել է Բուենոս Այրեսի կինոմատոգրաֆիայի համալսարանում։ 1995 թվականին նկարահանել է առաջին կարճամետրաժ ֆիլմը։ Մի քանի տարի աշխատել է որպես խաղարկային ֆիլմերի ռեժիսորի օգնական։ Ալոնսոնի առաջին լիամետրաժ ֆիլմը թողարկվել է 2001 թվականին և անմիջապես արժանացել քննադատների ուշադրությանը։ Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները տեղի են ունեցել Միացյալ Նահանգներում և Կանադայում։