Լիխտենշտայնի արվեստի թանգարան
Լիխտենշտայնի արվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, ազգային թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն |
Երկիր | Լիխտենշտայն[1][2] |
Տեղագրություն | Վադուց[1][2] |
Ղեկավարության նստավայր | Վադուց, Լիխտենշտայն |
Հասցե | Städtle 32, 9490 Vaduz[1]9490[1] |
Հիմնադրվել է | նոյեմբերի 12, 2000 |
Կայք | kunstmuseum.li |
Լիխտենշտայնի արվեստի թանգարան[3] (գերմ.՝ Kunstmuseum Liechtenstein), ժամանակակից արվեստի պետական թանգարան Վադուցում, Լիխտենշտայն[4]։
Շվեյցարացի ճարտարապետներ Մայնրադ Մորգերի, Հենրիխ Դեգելոյի և Քրիստիան Քերեզի նախագծած շենքի կառուցումն ավարտվել է 2000 թվականի նոյեմբերին։ Միջազգային ժամանակակից և արդի արվեստի թանգարանային հավաքածուն նաև Լիխտենշտայնի Իշխանության ազգային արվեստի հավաքածուն է։ 2015 թվականին թանգարանի շենքն ընդլայնվել է Հիլթի արվեստի հիմնադրամի նոր ցուցահանդեսային շենքով։ Լիխտենշտայնի այս կարևոր մասնավոր հավաքածուն ներառում է դասական մոդեռնիզմի և ժամանակակից արվեստի ակնառու գործեր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականին Լիխտենշտայնը նվեր է ստացել տասը կտավներ, որոնք էլ հիմք են հանդիսացել Արվեստի պետական հավաքածուի ստեղծման համար։ Հավաքածուի առաջին համակարգողն է եղել լիխտենշտայնցի պատմաբան դոկտոր Գեորգ Մալինը, ով ընդլայնել է հավաքածուն այլ երկրների ժամանակակից արվեստի ստեղծագործություններով։ Թանգարանի շենքը կառուցվել է մի խումբ մասնավոր ներդրողների, Լիխտենշտայնի կառավարության և Վադուցի վարչակազմի աջակցությամբ։ 2000 թվականի օգոստոսին շենքը պաշտոնապես ներկայացվել է որպես նվեր պետությանը։ Շվեյցարացի ճարտարապետներ Մայնրադ Մորգերի, Հենրիխ Դեգելոյի և Քրիստիան Կերեցի նախագծած շենքի շինարարությունն ավարտվել է 2000 թվականի նոյեմբերին։ Թանգարանը պաշտոնապես բացվել է նոյեմբերի 12-ին։ Այնուհետև ստեղծվել է հանրային հիմնադրամ՝ թանգարանի աշխատանքը կառավարելու համար։ 1996-2021 թվականներին թանգարանի տնօրենն է եղել Ֆրիդեման Մալշը։ 2021 թվականի հուլիսի 1-ից այդ պաշտոնը ստանձնել է Լետիցիա Ռագագլիան[5]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հավաքածուն ներառում է տարբեր երկրների ժամանակակից արվեստի ստեղծագործություններ և ընդգրկում է 19-րդ դարից մինչև մեր օրերը։ Ցուցահանդեսի ամենակարևոր մասն են կազմում քանդակները և ինստալյացիաները, ինչպես նաև Արտե Պովերա ոճի ստեղծագործությունները։ 2006 թվականին թանգարանը ձեռք բերեց Քյոլնի պատկերասրահի նկարիչ Ռոլֆ Ռիկեի հավաքածուն, որն ընդգրկում է Դոնալդ Ջադի, Ռիչարդ Սերրայի, Ռիչարդ Արթշվագերի, Բիլ Բոլինգերի, Ֆաբիան Մարկաչոյի, Սթիվեն Պարրինոյի, Դեյվիդ Ռեյդի, Քիթ Սոնիերի և Ջեսիկա Ստոքհոլդերի ստեղծագործությունները։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին ցուցահանդեսներում ներկայացվել են Օտտո Ֆրոյնդլիխի, Գոթֆրիդ Հոնեգերի, Լեյկո Իկեմուրայի, Ռիտա Մակբրայդ, Պաուլ Կլեեի, Յոխեն Գերցի, Անդրե Թոմկինսի, Ֆրանտիշեկ Կուպկայի, Էնդի Ուորհոլ, Ֆաբիան Մարկաչիո, Ալիգիերո Բոետտի, Ֆրեդ Սանդբեկի, Գեորգ Մալինի, Շոն Սկալլիի, Մեթս Լեյդերշտամի, Ֆերդինանդ Նիգի, Մոնիկա Սոսնովսկայի, Յոզեֆ Բոյսի, Թոմաս Շյուտտեի, Կազիմիր Մալևիչի, Մարտին Ֆրոմելտի, Մատի Բրաունի կամ Քրիստիան Բոլտանսկու աշխատանքները։
2015 թվականի մայիսին Լիխտենշտայնի արվեստի թանգարանին կից իր ցուցահանդեսային շենքի բացումից ի վեր Հիլթի արվեստի հիմնադրամը ներկայացրել է իր արվեստի հավաքածուի նկարները, քանդակները և առարկաները փոփոխվող ընտրանի՝ ընդգրկելով դասական մոդեռնիզմից մինչ օրս ընկած ժամանակահատվածը։ Ներկայիս ընտրանին ներառում է Պոլ Գոգենի, Պաբլո Պիկասոյի, Ֆերնան Լեժեի, Մաքս Բեքմանի, Էռնստ Լյուդվիգ Կիրխների, Պաուլ Կլեեի, Վասիլի Կանդինսկու, Ժան Դյուբյուֆեի, Ալբերտո Ջակոմետիի, Գոթհարդ Գրաուբների, Իմի Քնոբելի, Ֆրանսուա Մորելլեի, Քիթ Սոնիերի, Շոն Սքալլիի և այլոց ստեղծագործությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Вадуц / О. В. Вишлёв // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 500. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
- ↑ Bianchini, Riccardo (2015 թ․ փետրվարի 8). «Kunstmuseum Liechtenstein». www.inexhibit.com. InExhibit. Վերցված է 2020 թ․ հունիսի 18-ին.
- ↑ «Press release on the main page of Kunstmuseum Liechtenstein website». 2021. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիխտենշտայնի արվեստի թանգարան» հոդվածին։ |
|