Լիդիա Պետիկյան
Լիդիա Պետիկյան բուլղար․՝ Лидия Бедикян | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1948 (76 տարեկան) Պանագյուտիշտե, Պազարջիկի մարզ, Բուլղարիա |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան (1971) |
Տիրապետում է լեզուներին | բուլղարերեն և ռուսերեն |
Լիդիա Ջովասարի Պետիկյան (բուլղար․՝ Лидия Джовасар Бедикян, մարտի 3, 1948, Պանագյուտիշտե, Պազարջիկի մարզ, Բուլղարիա), բուլղարահայ ֆիզիկոս, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի դոցենտ[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիա Պետիկյանը ծնվել է 1948 թվականի մարտի 3-ին Պանագյուտիշտեում։ 1971 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ։ 1980 թվականին Խարկովի պետական համալսարանում (Ուկրաինա) պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1974 թվականից Պետիկյանը Բոտևգրադի կիսահաղորդչային տեխնոլոգիաների ինստիտուտի III աստիճանի գիտաշխատող էր, 1976 թվականից՝ II աստիճանի գիտաշխատող, 1983 թվականից՝ I աստիճանի գիտաշխատող, իսկ 1990 թվականից՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Պլովդիվի կիրառական ֆիզիկայի կենտրոնական լաբորատորիայի դոցենտ։ 1990-2022 թվականներին եղել է լաբորատորիայի գիտական քարտուղարը[1]։
1984-1988 թվականներին դասավանդել է Պլովդիվի համալսարանում, 1988-2005 թվականներին՝ Պլովդիվի տեխնիկական քոլեջում, իսկ 2005-2009 թվականներին՝ Տեխնիկական համալսարանի Պլովդիվի մասնաճյուղում[1]։
Գործունեության ոլորտներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիդիա Պետիկյանն աշխատում է հետևյալ ոլորտներում․
- տիրիստորներ և միջին հզորության ուղղիչ դիոդներ,
- սառնարանային սարքերում կիրառվող ջերմաէլեկտրական սառնարանային-ջեռուցման ագրեգատներ,
- ֆոտոդիոդների կիրառմամբ ծակոտկեն սիլիցիում,
- ջրի մաքրման համակարգի համար փոքր քանակությամբ տիտանի երկօքսիդի կիրառում՝ արտոնագրված 2014 թվականին[1]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նմուշների 55-րդ միջազգային ցուցահանդեսի ոսկե մեդալ, Պլովդիվ (1999 թվական)
- Պաշտպանական սարքավորումների IV միջազգային «Հեմուս 2000» ցուցահանդեսի հավաստագիր
- «Մակինովա 2003» 23-րդ միջազգային ցուցահանդեսի արծաթե վկայական, Սկոպիե[1]
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Optical Constants and Exciton–Phonon Interaction in CuI (et al.). // OS, 48, 1980, № 3, p. 518–523.
- Investigation of high quality GaAs:In layers grown by liquid phase epitaxy (et al.). // JEM, 23, 1994, № 11, p. 1235–1237.
- RF plasma treatment of Porous Silicon (et al.). // JNCS, 220, 1997, № 2–3, p. 261–266.
- Photoluminescence of Porous Silicon prepared from crystallized aSi: H films (et al.). // JNCS, 227, 1998, p. 1049–1052.
- UV Selective Photodetector Based on Nanosized TiO2 Layers (et al.). // BCC, 47, 2015, p. 76–79.