Լիանա Հայդ
Լիանա Հայդ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1895[1][2][3] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 28, 2000[1][2][3] (105 տարեկան) |
Մահվան վայր | Wabern bei Bern, Քյոնից, Բեռն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Լիանա Հայդ (գերմ.՝ Liane (Juliane) Haid, օգոստոսի 16, 1895[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - նոյեմբերի 28, 2000[1][2][3], Wabern bei Bern, Քյոնից, Բեռն, Շվեյցարիա), ավստրիացի դերասանուհի և երգչուհի, նրան հաճախ անվանում են առաջին ավստրիական կինոաստղ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիանա Հայդը ծնվել է 1895 թվականի օգոստոսի 16-ին, Վիեննայում։ Սերում է ազնվական ընտանիքից, նրա քույրը` Գրիտ Հայդը, նույնպես եղել է կինոդերասանուհի։ Լիանայի բեմական կարիերան սկսվել է թատերական բալետային ներկայացումներով։ Ստացել է նաև համակողմանի վոկալ կրթություն, որը հետագայում նրա համար շատ օգտակար է եղել։ 1915 թվականին Յակոբ Ֆլեկի մոտ նկարահանվել է իր առաջին ֆիլմում։ Երբ ռեժիսոր Ռիխարդ Օսվալդը տեղեկացավ նրա մասին, 1921 թվականին առաջարկեց Լիանային նկարահանվել «Լեդի Համիլթոն» համր ֆիլմի գլխավոր դերում։ Նույն ռեժիսորի «Լուկրեցիա Բորջիա» ֆիլմում մեկ այլ կարևոր դերում նկարահանվելուց հետո պատրաստվել է մեկնել Հոլիվուդ, սակայն ամուսնանալով Ավստրո-Հունգարիայի նախկին գործերի նախարար Հենրիխ Կարլ Հեյմերլի թոռան՝ բարոն Ֆրիդրիխ Հեյմերլի (Friedrich Haymerle, 1881-1969) հետ, հրաժարվել էայդ առաջարկից։
Առաջին ձայնային ֆիլմը, որում նկարահանվել է Լիանան, եղել է «Der unsterbliche Lump»-ը, որին հաջորդել են այլ ֆիլմեր։ Նրա գործընկերների թվում են եղել Հանս Ալբերսը, Վիլլի Ֆորստը և Գուստավ Ֆրյոլիխը։ Շատ ֆիլմերում երգել է, ինչին նպաստել է նրա վոկալ կրթությունը։ 1937 թվականին Լիանան ամուսնալուծվել է երկրորդ ամուսնուց՝ բեռլինցի դերասան և ռեժիսոր Հանս Սոմբորնից։ Դրանից հետո նա սկսել է ավելի քիչ դերեր ստանալ և ամուսնացել է շվեյցարացի բժիշկ, դոկտոր Կարլ Սպայհերի (Carl Spycher) հետ, որին ուղեկցում էր մերձարևադարձային հետազոտությունների և ուղևորությունների ընթացքում։ Բնակվել է Շվեյցարիայում, սակայն 30 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է երրորդ ամուսնուց։ Դրանից հետո Լիանան բնակվել է Բաբեռն-Բեռնում երկրորդ ամուսնությունից իր որդու՝ Պիեռի (Peter Pierre Spycher, ծնվ. 1940) հետ։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Լիանա Հայդը նկարահանվել է միայն մեկ ֆիլմում՝ «Im Krug zum grünen Kranze» և 1953 թվականին պաշտոնապես ավարտել է իր կարիերան։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 2000 թվականի նոյեմբերի 28-ին՝ Բաբերն-Բեռնում։ Թաղված է Դորնբահերի տոհմական դամբարանում։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]1969 թվականին գերմանական կինոյում ունեցած վաստակի համար Լիանա Հայդը ստացել է Filmband in Gold մրցանակ։ 2008 թվականին Վիեննայի Հերնալս շրջանի փողոցներից մեկը կոչվել է նրա անունով՝ Liane-Haid-Weg:
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներեն
|
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #13544697X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Kay Weniger. Das große Personenlexikon des Films. Die Schauspieler, Regisseure, Kameraleute, Produzenten, Komponisten, Drehbuchautoren, Filmarchitekten, Ausstatter, Kostümbildner, Cutter, Tontechniker, Maskenbildner und Special Effects Designer des 20. Jahrhunderts. Band 3: F - H. John Barry Fitzgerald — Ernst Hofbauer. Schwarzkopf & Schwarzkopf, Berlin 2001, ISBN 3-89602-340-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիանա Հայդ» հոդվածին։ |
|