Լեոնիդ Ազգալդյան
Լեոնիդ Ազգալդյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1942 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հունիսի 21, 1992[1] (49 տարեկան) |
Մահվան վայր | Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Կրթություն | ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ և Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | ֆիզիկոս և զինվոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Անկախության բանակ |
Կայք | azgaldyan.am |
Leonid Azgaldyan Վիքիպահեստում |
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյան (նոյեմբերի 22, 1942, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 1992, Տոնաշեն, Մարտակերտի շրջան, Արցախ), հայ ֆիզիկոս, ռազմական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից, Արցախի հերոս[2]։
Կենսագրական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1942 թվականին Թիֆլիսում, Կամոյից տեղափոխված Ռուբեն Ազգալդյանի ընտանիքում։ 1947-1959 թվականներին սովորել է Երևանի Ա. Մռավյանի անվան դպրոցում։ 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։
Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Արցախյան ազատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արցախյան շարժման սկզբնավորման օրից Լեոնիդ Ազգալդյանը, որպես ռազմական առաջատար գործիչ, ակտիվորեն մասնակցել է հայ ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կառույցի հրամանատարությունը։ Նա կազմակերպել և ղեկավարել է Խորհրդային Հայաստանի մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի շրջանի ինքնապաշտպանական մարտերը, անձամբ մասնակցել բազմաթիվ ազատագրական մարտերի, այդ թվում՝ Նռնաձորի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։
Ազատագրական բանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։
1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ[3]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշաններով[4]։
2002 թվականի դեկտեմբերի 11-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում կանգնեցվել է Լեոնիդ Ազգալդյանին նվիրված հուշարձան[5]։
2019 թվականի ապրիլին կազմակերպվել էր ստորագրահավաք Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու նպատակով[6]։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Արցախյան ազատամարտի ընթացքում իրականացրած ռազմական գործունեության համար Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչում և «Ոսկե արծիվ» շքանշան[2]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեոնիդ Ազգալդյանի դիմանկարը (գծապատկեր)
-
Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին Երևանում
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.panarmenian.net/eng/news/133652/
- ↑ 2,0 2,1 «Լեոնիդ Ազգալդյանը և Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացան Արցախի հերոս կոչմանը». Պանորամա. 2019 թ օգոստոստի 31. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ օգոստոստի 31-ին.
- ↑ Կենսագրություն
- ↑ «AN ESSAY ON THE PSYCHOLOGY OF THE ARMENIAN FIGHTERS OF ARTSAKH WAR (1988 – 1994)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ DVahagn. «ԼԵՈՆԻԴ ԱԶԳԱԼԴՅԱՆ – idiscoverarmenia». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ «Լեոնիդ Ազգալդյանին շնորհել ազգային հերոսի կոչում. ստորագրահավաք». araratnews.am. 12/04/2019. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 12/04/2019-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լեոնիդ Ազգալդյան - Երկրապահ
- Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կայք
- Լեոնիդ Ազգալդյան. «Սա՛ Հայաստան է և վերջ, ո՛չ ոք իրավունք չունի սա վաճառքի դնել»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնիդ Ազգալդյան» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 22 ծնունդներ
- 1942 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Հունիսի 21 մահեր
- 1992 մահեր
- ԵՊՀ շրջանավարտներ
- «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Արցախի հերոսներ
- Անձինք նամականիշերի վրա
- Լեոնիդ Ազգալդյան
- Հայ ազատամարտիկներ
- Հայ ֆիզիկոսներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Արցախյան պատերազմի մասնակիցներ հայկական կողմից