Jump to content

Լավրենտի Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լավրենտի Բարսեղյան
Ծնվել էհունվարի 7, 1937(1937-01-07)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 6, 2014(2014-12-06) (77 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն Հայաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1959)
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1998)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրԷրեբունի թանգարան, Գառնու հեթանոսական տաճար, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան և ՀՀ ԳԱԱ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և Մովսես Խորենացու մեդալ

Լավրենտի Աշոտի Բարսեղյան (հունվարի 7, 1937(1937-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 6, 2014(2014-12-06), Երևան, Հայաստան[1]), հայ պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1998Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադիր-տնօրեն (1995

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1959 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։

  • 1968-1972 թվականներին ղեկավարել է Էրեբունի ամրոցի, Գառնիի տաճարի, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարան (Դսեղ) վերականգնման աշխատանքները
  • 1973-1978 թվականներին՝ ՀԽՍՀ մշակույթի նախարարության մշակութալուսավորչական հիմնարկների վարչության պետ
  • 1978-1985 թվականներին` ՀԱՊԹ տնօրեն
  • 1984-1985 թվականներին` միաժամանակ՝ ՀՊՊԹ տնօրեն
  • 1988-1991 թվականներին՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդին առընթեր պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության պետ
  • 1992-1995 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ[2]

Լավրենտի Բարսեղյանը մի շարք թանգարանների գիտական ցուցադրությունների հեղինակ է։

Աշխատությունները վերաբերում են հայ ժողովրդի ծագման ու կազմավորման հարցերին նվիրված պատմագիտական և աղբյուրագիտական հետազոտությունների ամփոփմանը, Հայոց ցեղասպանությանը։

Ազգային անվտանգության հիմնախնդիրների միջազգային ԳԱ նախագահության անդամ (1998), «Ազգային անվտանգության հիմնախնդիրների համահայկական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ (2003

  • Հայ ժողովրդի ծագման և կազմավորման պրոբլեմը հայագիտության մեջ, Ե., 1974:
  • Պատմագրական վկայությունները Հայկական լեռնաշխարհի երկրաշարժերի մասին, Ե., 1995:
  • Հայ ժողովրդի ծագման և կազմավորման հարցերը պատմագիտության մեջ, Ե., 1996:
  • Ամերիկայի Միացյալ Նահանգները, Հայոց ցեղասպանության դատապարտումը և թուրքական հակազդեցությունը, Ե., 2001:
  • Հայոց ցեղասպանության հրապարակայնորեն դատապարտման և ճանաչման ժամանակագրությունը (1915-2000 թվականներ), Ե., 2001:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Մահացել է Լավրենտի Բարսեղյանը
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.