Jump to content

Լանքասթերի կարմիր վարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լանքասթների կարմիր վարդ (անգլ.՝ Red Rose of LancasterԿարմիր և սպիտակ վարդերի պատերազմում Լանքաշիրի և Լանքասթերների հերալդիկ խորհրդանիշը։

Միջնադարյան խորհրդանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թյուդորների վարդ
Տեսարան «Հենրի VI» 1-ին մասից, որտեղ Թեմփլի այգում պատերազմող խմբակցությունների կողմնակիցները կարմիր և սպիտակ վարդեր են ընտրում

Ենթադրվում է, որ Կարմիր վարդը Յորքերի Սպիտակ վարդի հետ միասին դարձել է Լանքասթերների խորհրդանիշը դեռևս մինչև Վարդերի պատերազմի սկիզբը։ Այնուամենայնիվ, կասկածներ կան այն մասին, թե արդյո՞ք այն եղել է Լանքասթերների տան խորհրդանիշը պատերազմի սկզբից, թե՞ նրանք այն ընդունել են ավելի ուշ՝ ի հակադրություն իրենց հակառակորդների Սպիտակ վարդի։ Ադրիան Այլեսը նշել է, որ կարմիր վարդը «հավանաբար իր ժողովրդականության համար պարտական է Հենրի VII-ի կողմից օգտագործմանը, ով արձագանքել է Յորքերի մոտ արդեն գոյություն ունեցող սպիտակ վարդի խորհրդանիշին այն ժամանակ, երբ նշաններն ու խորհրդանիշները կարող էին ավելի բարձր խոսել, քան բառերը»։

Այն նաև թույլ տվեց Հենրի VII–ին հորինել և օգտագործել իր ամենահայտնի հերալդիկ խորհրդանիշը՝ Թյուդորների վարդը, որը համատեղում է Լանքասթերների Կարմիր վարդը և Յորքերի Սպիտակ վարդը։ Խորհրդանշանի վրա գտնվող այս Ծաղկային միությունը սկսեց խորհրդանշել Հենրիի և Յորքի Էլիզաբեթ թագուհու ամուսնությունից հետո վերականգնված և հաստատված խաղաղությունը և ներդաշնակությունը։ Եթե հետևենք այս տեսությանը, ապա դա հերալդիկ քարոզչության փայլուն օրինակ էր[1]։ Այդ ժամանակից ի վեր Թյուդորների վարդը օգտագործվում է որպես Անգլիայի բուսական խորհրդանշան (Շոտլանդիան խորհրդանշում է տատասկափուշը, Իռլանդիան՝ երեքնուկ-շամրուկը, իսկ Ուելսի խորհրդանիշը պրասն է)։

Կա նաև վարկած, որ Պրովենյան կարմիր վարդը որպես իր տոհմի խորհրդանիշ ընդունել է քաղաքի սյուզերեն Լանքասթերի 1-ին կոմս Էդմունդ Կուզիկը (1245-1296)։

Հետագա օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիայի Լանքաշիր կոմսության դրոշ

Չնայած Վարդերի պատերազմում մրցակից խմբակցությունների անունները քիչ կապ ունեին Յորք և Լանքասթեր քաղաքների կամ Յորքշիր և Լանքաշիր կոմսությունների հետ՝ խորհրդանիշները հաճախ ասոցացվում են հենց այդ վայրերի հետ։ Այսպիսով, կարմիր վարդը Լանքաշիրի շրջանի դրոշի հիմնական տարրն է, ինչպես նաև հայտնվում է Լանքաշիրի շատ շրջանների զինանշաններում։ Կարմիր վարդը ներկայացված է նաև որպես մերսիսայդյան զինանշանի և Լոնդոնի բորո Էնֆիլդի զինանշանի տարր։

Լանքասթերների խորհրդանիշը Վարդերի պատերազմում

Լանքաշիրի ավանդական դրոշը (կարմիր վարդը սպիտակ դաշտի վրա) պաշտոնապես գրանցված չէր, բայց երբ փորձեցին դա անել, պարզվեց, որ նույն դրոշը գրանցվել է շոտլանդական Մոնտրոզ քաղաքում։ Քանի որ երկու նույնական դրոշներ չէին կարող գրանցվել, Լանքաշիրի պաշտոնական դրոշի վրա սպիտակ դաշտի փոխարեն հայտնվեց ոսկեգույնը[2]։

Կարմիր վարդը դեռ հաճախ օգտագործվում է, և ոչ միայն դեղին ֆոնի վրա։ Լանքաշիրի կոմսության կրիկետ–ակումբը, թեպետ ոչ հերալդիկ նշանակությամբ, դեռ օգտագործում է կարմիր վարդը որպես խորհրդանիշ։ Դամփլինգթոնի (Մեծ Մանչեսթեր) Թրաֆորդ–կենտրոնը զարդարված է կարմիր վարդերով (հիմնականում առևտրի կենտրոնի պատուհանների վրա)։

Ռազմական օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարից կարմիր վարդը առկա էր բրիտանական բանակի մի շարք ստորաբաժանումների նշաններին։ Առաջին համաշխարհային պատերազմում վրակարվածք վարդը կրում էին բրիտանական 55-րդ (Արևմտյան Լանքաշիր) դիվիզիայի զինվորները Բելգիայում իրենց արշավանքի ժամանակ։ Նրանց նշանաբանն էր՝ «Նրանք, ովքեր կրում են Լանքասթերների վարդը, կա՛մ կհաղթեն, կա՛մ կմահանան»։

Կանադայի ցամաքային զորքերի գլխարկանշանին կարմիր վարդ է պատկերված՝ ի նշան բրիտանական բանակի Յորքի և Լանքասթերի գնդերի դաշինքի։

Կիրառումը արտերկրում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կանադայի Մոնրեալի դրոշի վերին աջ անկյունում կարմիր վարդ է, որը խորհրդանշում է քաղաքի անգլիական սփյուռքը։
  • Փենսիլվանիա նահանգի Լանքասթեր քաղաքը հայտնի է որպես «Կարմիր վարդի քաղաք» (անգլ.՝ Red Rose City)։ Նաև քաղաքի կնիքի և դրոշի վրա օգտագործվում է կարմիր վարդի խորհրդանիշը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Adrian Ailes Heraldry, Pageantry and Social Display in Medieval England / Peter R. Coss, Maurice Hugh Keen. — Boydell Press, 2002. — С. 101. — 278 с. — ISBN 1843830361
  2. «Lancashire flag is all yellow» (անգլերեն). Lankashire Evening Post. 29 июля 2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.