Jump to content

Լայոնել Էնգիմեա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լայոնել Էնգիմեա
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Մասնագիտություն՝ իրավապաշտպան և փաստաբան
Ծննդյան օր սեպտեմբերի 2, 1965(1965-09-02)[1] (59 տարեկան)
Ծննդավայր Մենենգ, Նաուրու
Քաղաքացիություն  Նաուրու
Ի ծնե անուն Lionel Rouwen Aingimea

Լայոնել Էնգիմեա (սեպտեմբերի 2, 1965(1965-09-02)[1], Մենենգ, Նաուրու), իրավաբան և քաղաքական գործիչ, Նաուրուի նախագահը 2019 թվականի օգոստոսի 27-ից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիոնել Էնգիմեն իրավաբանություն է սովորել Ավստրալիայում։ Իրավաբան դառնալուց հետո աշխատել է «Մարդու իրավունքների տարածաշրջանային խումբ» հասարակական կազմակերպությունում, որը խթանում է Օվկիանիայի տարածաշրջաններում մարդու իրավունքների և պատշաճ կառավարման սկզբունքները[2]։

2013 թվականի ընտրություններում առաջադրվել է Մենեգ ընտրատարածքի պատգամավոր, սակայն մանդատ չի ստացել։ Հետագայում դարձել է Արդարադատության նախարարությունում ավագ պաշտոնատար անձ նախագահ Վակի նոր կառավարությունում[2]։ 2015 թվականին Լայոնել Էնգեմեան մասնակցել է Նաուրու բնակիչների՝ Facebook և այլ կայքեր մուտք գործելու արգելքի մասին որոշման ընդունմանը[3]։

2016 թվականի խորհրդարանական ընտրություններում Լիոնել Էնգիմեն ստացել է մանդատ և միացել խորհրդարանական մեծամասնությանը։ Կառավարությունում զբաղեցրել է արդարադատության և ներգաղթի նախարարի օգնականի պաշտոնը[4]։

Նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսին վերընտրվել է խորհրդարանում։ 2019 թվականի օգոստոսի 27-ին երկրի խորհրդարանի նիստում Լայոնել Էնգիմեան երկրի նոր նախագահ է ընտրվել 12 ձայնով[5]։

Հաջորդ օրը հաստատվել է Նաուրուի նոր կառավարությունը։ Ինքը՝ Էնգիմեան ղեկավարում է՝ արտաքին գործերի, արտաքին առևտրի, ներքին գործերի, արտակարգ իրավիճակների, կրթության, կապի, լրատվամիջոցների, հողերի կառավարում, զբոսաշրջություն, ավիացիոն և բազմամշակութային նախարարությունները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://ronlaw.gov.nr/nauru_lpms/files/gazettes/40dc6be0173569a4f00104cb5fee2586.pdf
  2. 2,0 2,1 Deutsche Welle (www.dw.com). «Nauru Parliament picks lawyer Lionel Aingimea for president | DW | 27.08.2019» (անգլերեն). DW.COM. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  3. Press, Australian Associated (2019 թ․ օգոստոսի 27). «Nauru's parliament elects Lionel Aingimea as president amid refugee crisis». the Guardian (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.
  4. «Returning Nauru Govt promises more stability» (անգլերեն). RNZ. 2016 թ․ հուլիսի 13. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Aingimea chosen as Waqa's successor in Nauru» (անգլերեն). RNZ. 2019 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 28-ին.