Լամու
Բնակավայր | ||
---|---|---|
Լամու | ||
անգլ.՝ Lamu | ||
Երկիր | Քենիա | |
Համայնք | Lamu County? | |
Մակերես | 0,37 կմ², 15,6 հեկտար, 1200 հեկտար | |
ԲԾՄ | 15 մետր | |
Բնակչություն | 18 382 մարդ | |
Փոստային դասիչ | 80500 | |
| ||
Լամու (անգլ.՝ Lamu), փոքր քաղաք Լամու կղզում, որն իր հերթին Քենիայի Լամու կղզեխմբի մաս է կազմում։ Լամու քաղաքը Լամու շրջանի մայրաքաղաքն է և ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լամուն մշտական բնակչություն ունեցող ամենահին քաղաքն է Քենիայում։ Այն եղել է սուահիլի ժողովրդի առաջին բնակավայրերից մեկն Արևելյան Աֆրիկայի ափին։ Ենթադրվում է, որ քաղաքը հիմնադրվել է 1370 թվականին։
Որոշ աղբյուրներ նշում են չինացի ծովագնաց Չժենգ Հեի նավերի պատմությունը, որոնք 1415 թվականին խորտակվել են Քենիայի ափերի մոտ։ Փրկված նավաստիները հաստատվել են կղզում և ամուսնացել տեղացի կանանց հետ։ Կղզու որոշ բնակիչների ԴՆԹ-թեստավորումը ցույց է տվել, որ նրանք չինացի նախնիներ ունեն։
Քաղաքն առաջին անգամ հիշատակվել է արաբ ճանապարհորդ Աբու ալ-Մահասինիի գրավոր աղբյուրներում, որը հանդիպել է Լամուի դատավորին, ով Մեքքա էր այցելել 1441 թվականին։
Քաղաքի պատմությունը նշանավորվել է 1506 թվականին պորտուգալացիների ներխուժմամբ, որին հաջորդել է Օմանի գերիշխանությունը։ Պորտուգալացիների արշավանքը պայմանավորված է եղել Հնդկական օվկիանոսի ափին առևտուրը վերահսկելու Պորտուգալիայի ձգտումով։ Երկար ժամանակ Պորտուգալիան ունեցել է գերիշխող դիրք Արևելյան Աֆրիկայի ափերի մոտով բեռնափոխադրումներում, և սահմանել է տուրքեր։ 1580-ական թվականներին Լամուում տեղի է ունեցել ապստամբություն պորտուգալացիների դեմ։ 1652 թվականին Օմանն օգնել է կղզու բնակիչներին պորտուգալիայի տիրապետության դեմ պայքարում։ Օմանի պրոտեկտորատի (XVII դարի վերջ — XIX դարի սկիզբ) ներքո անցկացրած տարիները Լամուի համար դարձել են «Ոսկեդար»։ Այդ ժամանակ Լամուն դարձել է պոեզիայի, քաղաքականության, արվեստի, արհեստների և առևտրի կենտրոն։ Քաղաքի շատ շենքեր կառուցվել են այս ժամանակահատվածում՝ բնորոշ զուսպ դասական ոճով։
19-րդ դարի կեսերին Լամուն ընկել է Զանզիբարի սուլթանի քաղաքական ազդեցության տակ, իսկ 1885 թվականին դարձել է Վիտու սուլթանության մի մասը՝ Գերմանական կայսրության պրոտեկտորատի ներքո։ 1890 թվականին Լամուն, ինչպես Քենիայի մնացած մասը, դարձել է բրիտանական գաղութի մի մասը և այդպես մնացել մինչև 1963 թվականին Քենիայի անկախացումը։
Այն բանի շնորհիվ, որ Լամուն գտնվել է արաբական կարևոր առևտրային ուղիների վրա և սերտորեն համագործակցել արաբական աշխարհի հետ, ներկայում քաղաքի բնակչության մեծ մասը մուսուլման է։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լամուի տնտեսությունը հիմնված է եղել ստրկավաճառության վրա ընդհուպ մինչև 1907 թվականին դրա վերացումը[2]։ Արտահանվող այլ ապրանքներն իրենց մեջ ներառել են փղոսկր, կրիայի պատյան և ռնգեղջյուրների եղջյուրներ, որոնք նավերով Հնդկական օվկիանոսով տեղափոխվել են Մերձավոր Արևելք և Հնդկաստան։ 1901 թվականին Ուգանդայի երկաթուղու կառուցումը, որն սկիզբ է առել Մոմբասա նավահանգստից, քայքայել է Լամուի տնտեսությունը։
21-րդ դարում քաղաքի եկամուտների հիմնական աղբյուրը զբոսաշրջությունն է։ Լամուն հայտնի վայր է անհատ զբոսաշրջիկների համար, որոնք փնտրում են «վավերական» տպավորություններ։ Այնուամենայնիվ, 2011 թվականին զբոսաշրջիկների առևանգման և ավազակախմբերի հարձակման դեպքերը, որոնք կապված են սոմալիական «Ջամաաթ Աշ Շաբաաբ» կազմակերպության հետ, լուրջ սպառնալիքի տակ են դրել Լամուի զբոսաշրջության զարգացումը[3]։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Լամուն ունի սուահիլի ավանդական ճարտարապետության մի քանի տասնյակ օրինակ։ Հին Լամու քաղաքն ընդգրկվել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում՝ որպես «Արևելյան Աֆրիկայի ամենահին և ամենալավ պահպանված սուահիլիների բնակավայրը»։ Քաղաքում կան մի քանի թանգարաններ, այդ թվում՝ Լամուի թանգարանը, Սուահիլի ժողովրդի մշակույթի թանգարանը և տեղի փոստի թանգարանը։ Քաղաքի ամենահետաքրքիր տեսարժան վայրերը ներառում են նաև 1820-ական թվականներին կառուցված Լամու ամրոցը և 1900 թվականին կառուցված Ռիյադհա մզկիթը։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լամուն այն վայրն է, որտեղ ծավալվում են ամերիկացի գրող Էնթոնի Դորի «The Shell Collector» պատմվածքի գործողությունները։
Ռուս գրող Անդրեյ Գուսևի «Our Wild Sex in Malindi» վեպի իրադարձությունների մի մասը տեղի է ունենում Լամուում և հարևան Մանդա կղզում[4][5][6]։
Ամերիկացի երգիչ և երաժիշտ Մայքլ Ուիթաքեր Սմիթի ներկայացրած «Lamu» երաժշտական կոմպոզիցիայում ասվում է, որ կղզում կարելի է հանգստանալ կյանքի խնդիրներից[7]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ամրոց Լամուում
-
Ռիյադհա մզկիթ
-
Քաղաքի հրապարակ, բերդի դիմաց
-
Լամուի ափ
-
Լամու, տեսարան ծովից
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lamu Old Town, UNESCO
- ↑ Transafrican Journal of History. — East African Publishing House, 1980. — P. 110.
- ↑ Second tourist kidnapping raises alarms on Kenya coast (video) // CSMonitor.com
- ↑ Рецензия на роман "Our Wild Sex in Malindi" на сайте общественного фонда «Союз литераторов Москвы», 2020
- ↑ “Our Wild Sex in Malindi” Արխիվացված 2020-10-09 Wayback Machine, повесть Андрея Гусева, 2020.
- ↑ «Наш жёсткий секс в Малинди» in Lady’s Club (ռուս.)
- ↑ «Artist, Christian, Worship Leader – Community, News, Tour Dates, Cruise and More». Michael W. Smith. 2013 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 9-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jackson, Guida M. Women Leaders of Africa, Asia, Middle East, and Pacific: A Biographical Reference. — Bloomington: Xlibris Corporation, 2009. — 345 p. — ISBN 978-1-4415-5844-2
- McIntyre, Chris; McIntyre, Susan. Zanzibar. 8th edition. — Chalfont St Peter: Bradt Travel Guides, 2013. — x 430 p. — (Bradt Travel Guide). — ISBN 978-1-84162-458-7
- Trillo, Richard. Kenya. — London: Rough Guides, 2002. — xxxii 763 p. — (Rough Guide Travel Guides). — ISBN 978-1-85828-859-8
- Allen, James de Vere: Lamu, with an appendix on Archaeological finds from the region of Lamu by H. Neville Chittick. Nairobi: Kenya National Museums.
- Bain, Keith; Bruyn, Pippa de; Williams, Lizzie (2010 թ․ ապրիլի 22). Frommer's Kenya and Tanzania. John Wiley & Sons. ISBN 978-0-470-64546-8.
- Beckwith, Carol and Fisher, Angela, Text: Hancock, Graham: "African Ark, People and Ancient Cultures of Ethiopia and the Horn of Africa," New York: Harry N. Abrams, Inc, 1990. 0-8109-1902-8
- Briggs, Philip (2010). Kenya Highlights. Bradt Travel Guides. ISBN 978-1-84162-267-5.
- Couffer, Jack: "The Cats of Lamu." New York: The Lyons Press, c1998. 1-85410-568-X
- Eliot, Charles (1966). The East African Protectorate. Routledge. ISBN 0-7146-1661-3.
- Engel, Ulf; Ramos, Manuel João (2013 թ․ մայիսի 17). African Dynamics in a Multipolar World. BRILL. ISBN 978-90-04-25650-7.
- Fitzpatrick, Mary (2009). East Africa. Lonely Planet. ISBN 978-1-74104-769-1.
- Ghaidan, Usam: Lamu: A study of the Swahili town. Nairobi: East African Literature Bureau, 1975.
- Ham, Anthony; Butler, Stuart; Starnes, Dean (2012 թ․ հունիսի 1). Lonely Planet Kenya. Lonely Planet. ISBN 978-1-74321-306-3.
- Jackson, Guida M. (2009). Women Leaders of Africa, Asia, Middle East, and Pacific: A Biographical Reference. Xlibris Corporation. ISBN 978-1-4415-5843-5.
- McIntyre, Chris; McIntyre, Susan (2013 թ․ ապրիլի 1). Zanzibar. Bradt Travel Guides. ISBN 978-1-84162-458-7.
- Naipaul, Shiva: North of South, An African Journey, 1978. Page 177 ff, Penguin Travel, 978-0-14-018826-4
- Parkinson, Tom; Phillips, Matt; Gourlay, Will (2006). Kenya. Lonely Planet. ISBN 978-1-74059-743-2.
- Prins, A.H.J.: Sailing from Lamu: A Study of Maritime Culture in Islamic East Africa. Assen: van Gorcum & Comp., 1965.
- Romero, Patricia W.: Lamu: history, society, and family in an East African port city. Princeton, N.J.: Markus Wiener, c1997. 1-55876-106-3, 1-55876-107-1
- Senoga-Zake, George W. (1986). Folk Music of Kenya. Uzima Publishing House. ISBN 978-9966-855-02-2.
- Trillo, Richard (2002). Kenya. Rough Guides. ISBN 978-1-85828-859-8.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամու» հոդվածին։ |
|