Jump to content

Լամասու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լամասուն Պերսեպոլիսում

Լամասու (սեպագիր՝ 𒀭𒆗, AN.KAL, շումերերեն՝ dlammař, աքքադերեն՝ lamassu, հաճախ անվանվում է նաև լամասուս[1][2]), ասորական պահապան աստվածություն, հաճախ պատկերվում է մարդու գլխով, ցուլի կամ առյուծի մարմնով և թռչնի թևերով[3]։ Որոշ ձեռագրերում այն ներկայացվում է որպես կին աստվածություն[4][5]։ Ավելի քիչ հաճախականությամբ օգտագործվում է նաև շեդու անվանումը (սեպագիր՝ 𒀭𒆘, AN.KAL×BAD, շումերերեն՝ dalad, աքքադերեն՝ šēdu; եբրայերեն՝ שד)՝ նկատի ունենալով լամասուի արական տեսակը[6]։ Լամասուները ներկայացնում են կենդանակերպը, մեծ աստղերը և համաստեղությունները[7][8]։

Պատկերագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուվրի լամասուները

Արվեստում, լամասուները պատկերվում էին որպես տղամարդու գլուխ, առյուծի կամ ցուլի մարմին և թռչնի թևեր ունեցող էակներ։ Մարդու գլխով թևավոր կենդանիների պատկերները շատ տարածված են Մերձավոր Արևելքում և առաջին անգամ հայտնաբերվել են Էբլայում՝ մ.թ.ա. 3000 թվականին։ Լամասուի առաջին անգամ հայտնվել են Ասորեստանում՝ Թիգլաթպալասարի թագավորման տարիներին՝ որպես իշխանության խորհրդանիշներ[9][10]։ Ասորացիները սովորաբար լամասուներ էին տեղադրում քաղաքների և պալատների մուտքի մոտ։ Առջևից նրանք կարծես կանգնած լինեին, իսկ կողքից՝ քայլում էին։ Լամասուների հայտնի օրինակներ կան՝ «Բոլոր ազգերի դարպասը»՝ Իրանի Պերսեպոլիսում, Լոնդոնի «Բրիտանական թանգարանում», Փարիզի «Լուվրի թանգարանում», Բաղդադի «Իրաքի ազգային թանգարանում», Նյու Յորքի «Մետրոպոլիտեն թանգարանում» և Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտում։

Դիցաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդու գլխով և թևավոր ցլի մարմնով հայտնի են շեդու անունով: Արձանը գտնվում է Չիկագոյի համալսարանի Արևելյան ինստիտուտում, նոր-ասորական շրջան, մոտ մ.թ.ա. 721-705 թվականներ:

Լամասուն՝ հին Միջագետքի կրոնում երկնային էակներ են և հաճախ են հանդիպում միջագետքյան արվեստի գործերում։ Լամասուները բաբելոնցիների տան պահապան հոգիներն էին, հետագայում կապվում են թագավորական պահապանների հետ և սկսում տեղադրվել մուտքերի մոտ։ Աքքադցիները լամասուներն ասոցացնում էին Պապսուկալ, իսկ շեդուները՝ Իշում աստվածների հետ։

Տները պաշտպանելու համար լամասուներին փորագրում էին կավե սալիկների վրա, որոնք ապա թաղում էին մուտքի մոտ։ Պալատների և քաղաքների մուտքի մոտ լամասուները կարող էին հասնել հսկայական չափերին. նրանք տեղադրվում էին զույգերով՝ դեմքով դեպի հորիզոնի կողմերից մեկը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Kriwaczek, Paul. Babylon: Mesopotamia and the Birth of Civilization, p. 37.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Livius.org». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  4. Beaulieu, Paul-Alain. The Pantheon of Uruk during the Neo-Babylonian Period. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  5. «The Pennsylvania Sumerian Dictionary». Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 9-ին.
  6. Black, Jeremy; Green, Anthony (2003). An Illustrated dictionary, Gods, Demons and Symbols of Ancient Mesopotamia. The British Museum Press. ISBN 0-7141-1705-6.
  7. Hewitt, J.F. History and Chronology of the Myth-Making Age. էջ 85.
  8. W. King, Leonard. Enuma Elish Vol 1 & 2: The Seven Tablets of Creation; The Babylonian and Assyrian Legends Concerning the Creation of the World and of Mankind. էջ 78.
  9. «History - Mesopotamia». BBC.
  10. «Lamassu». ancientneaeast.net. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լամասու» հոդվածին։