Jump to content

Լակոնիկոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լակոնիկոս
Տեսակծովախորշ և ծոց
Երկիր Հունաստան[1]
ՎարչատարածքՊելոպոնես[1]
Մասն էՀոնիական ծով
Լիճ հոսող գետEurotas?
Քարտեզ
Քարտեզ

Լակոնիկոս[2][3][4], Լակոնյան ծոց[5] (հուն․՝ Λακωνικός κολπός), Պելոպոնեսի, մայրցամաքային Հունաստանի և Եվրոպայի ամենահարավային ծովածոցը։ Ծովածոցի ջրերով անցնում են մեծաթիվ առագաստանավեր՝ Արևմտյան Միջերկրական ծովից դեպի Արևելյան Միջերկրական ծովի ու Սև ծովի նավահանգիստներ և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև Ադրիատիկ ծովից դեպի Սուեզի ջրանցք և հակառակ ուղղությամբ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լակոնիկոս ծոցը ձգվում է հյուսիսից դեպի հարավ՝ Էլոսե թերակղզու[4] վրա գտնվող Մալեյա հրվանդանի և Լակոնիկոսի արևմուտքում գտնվող Մանի թերակղզու[5] Տենարոն հրվանդանի միջև։ Թերակղզիների ծայրամասերում փարոսներ են տեղակայված։ Ծոցի սկզբում վերջինիս լայնությունը 37 կմ է։ Ծոցի Սկզբնամասից մինչև Լակոնիկոսի ծովափ երկարությունը կազմում է 41 կմ, խորությունը՝ մինչև 1150 մ, օրական մակընթացությունների մեծությունը՝ 0,3 մ[2]։ Ծոցի մեջ է լցվում Էվրոտաս գետը, որն ակունք է առնում Կենտրոնական Պելոպոնեսի լեռներից և հոսում է դեպի Լակոնիկոսի հարթավայր։

Ծոցում տեղակայված են մի քանի ոչ մեծ կղզիներ, այդ թվում՝ Էլաֆոնիսոսը, Կրանայան, Տրինիսան (Τρίνησα) և Կատերգակին (Κατεργάκι

Ծոցի ափամերձ շրջանի գլխավոր նավահանգիստները Յիթիոնը[2], Նեապոլիսը, Արխանգելոս[el], Պորտո-Կայո[el], Պլիտրան, Էլեյան[5] (Ελαία[6]), Կոտրոնասը (Κότρωνας[6]) և Սկուտարիոնն են[5]։

Ավազուտ ծովափնյա տարածքների մեծամասնությունը տեղակայված է հյուսիսում։ Բացի այդ, կան նաև ոչ մեծ ծովափներ, այդ թվում՝ Յիթիոնի ծովափը, Սելինիցայի ծովափը, որը տեղակայված է Յիթիոնի հյուսիսում, Մավրովունի (Μαυροβούνι) ծովափը, Կոտրոնաս ծովափը, որը տեղակայված է շրջանային ճանապարհի մոտ․ վերջինս միմյանց է կապում Պորտո-Կայոն, Էրոլիմինը (Γερολιμήν[6]), Արեոպոլիսը և Յիթիոնը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 2,2 Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  3. Словарь географических названий зарубежных стран
  4. 4,0 4,1 Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М. : Роскартография, Омская картографическая фабрика 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 186—208.
  6. 6,0 6,1 6,2 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լակոնիկոս» հոդվածին։