Լադոգայի կայարան (Սանկտ Պետերբուրգ)
Լադոգայի կայարան | |
---|---|
Լադոգայի կայարանի ընդհանուր տեսքը | |
Ե. ու. բաժանմունք | Սանկտ-Պետերբուրգի բաժանմունք |
Բացվել է | 2003 թվական |
Տեսակ | ուղևորական |
Կառամատույցների ձև | հարթ |
Ճարտարապետներ | Յավեյն Իգորևիչ |
Ելք դեպի | Զանևսկի պողոտա, Կարլ Ֆաբերժեի հրապարակ |
Դիրք | Սանկտ-Պետերբուրգ |
Հղումը Վիքիպահեստում |
Լադոգայի կայարան (ռուս.՝ Ладожский вокзал), Դոլգորուկովի ամառանոց (ռուս.՝ Дача Долгорукова) կայարանի ուղևորական տերմինալ, Սանկտ Պետերբուրգի 5 գործող կայարաններից ամենաժամանակակիցը և միակ տրանզիտային կայարանը։ Գտնվում է Զանևսկի 73 (Կրասնոգվարդեյսկի շրջան) հասցեում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջանցիկ կայարան կառուցելու գաղափարը ծնվեց 1960-ական թվականներին։ Նոր կայարանի շինարարության նախապատրաստական աշխատանքները Լենինգրադում սկսվեցին 1980-ական թվականների վերջում, սակայն շուտով սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով նախագիծը ժամանակավորապես դադարեցվեց։
Փոքր Օխտայի շրջանում գործող կայարանային համալիրը կառուցվել է 2001-2003 թվականներին ճարտարապետ Նիկիտա Յավեյնի նախագծով և հաշվարկված է օրական ընդունել 50 զույգ արվարձանային և 26 զույգ միջքաղաքային գնացքներ։ Կայարանը կառուցվել է «ինտելեկտուալ կառույցի» սկզբունքով և հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ և տեխնոլոգիապես առաջատար կայարաններից մեկը։
Ճարտարապետություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կայարանային համալիրը կազմված է արվարձանային և միջքաղաքային գնացքների կայարաններից։ Արվարձանային գնացքների կայարանը տեղակայված է ստորգետնյա հատվածում, միջքաղաքայինը՝ վերին հատվածում։ Լադոգայի կայարանի վերին հատվածի հիմնական տարածքը զբաղեցնում է Սվետովոյ սրահը։ Այնտեղ են տեղակայված ուղևորների համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։ Համալիրը միացված է «Լադոգա» մետրոյի կայարանի վերերկրյա նախասրահի հետ։
Երկաթուղային հաղորդակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջքաղաքային գնացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լադոգայի կայարանը հիմնականում սպասարկում է հյուսիսային և արևելյան ուղղությունները։
2013 թվականի տվյալներով այնտեղից մեկնում են հետևյալ գնացքները՝
2003-2006 թվականներին կայարանից մեկնել են Ռեպին և Սիբելիուս գնացքները, սակայն հետո դրանք վերադարձվել են Ֆինլանդական կայարան։ Յուրաքանչյուր ժամ Լադոգայի կայարանի ծառայություններից օգտվում է մոտ 400 մարդ[1]։
Արվարձանային գնացքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվարձանային գնացքները հասնում են մինչև Վոլխով, Մգա, Նևդուբստրոյ, Սվիր, Կիրիշի և Բուդոգոշչ, ինչպես նաև իրականացվում է արագացված երթուղի դեպի Բաբաևո։
Նախորդող Գլուխոօզյորսկայա |
Լադոգայի կայարան |
Հաջորդող Զանևսկի Պոստ 2 |
Հեռանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կային էլեկտրական գնացքների միջանցիկ շարժման կազմակերպման նախագծեր, որը քաղաքին կտար ևս մեկ տրանսպորտային օղակ, սակայն, ոչ մի գործնական քայլ այդ ուղղությամբ ոչ քաղաքային իշխանությունները, ոչ էլ երկաթգիծը չձեռնարկեցին։
Լադոգայի կայարանը արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Լադոգայի կայարանը ցուցադրվել է մի քանի ֆիլմերում՝
- Ոստիկանական պատերազմներ 7
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Характеристика Ладожского вокзала». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.