Jump to content

Իտայտուբա I ազգային անտառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իտայտուբա I ազգային անտառ
Floresta Nacional de Itaituba II
Տեսակազգային անտառ
Կազմված էԱմազոնի խոնավ անտառներ
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՊարա
Հիմնվել է1998
Մակերես2130,8 կմ²[1] և 213 080 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Իտայտուբա I ազգային անտառը գտնվում է Բրազիլիաում
Իտայտուբա I ազգային անտառ

Իտայտուբա I ազգային անտառ (պորտ.՝ Floresta Nacional de Itaituba I), ազգային անտառ Բրազիլիայի Պարա նահանգում։ Այն ընդգրկում է Ատլանտյան անտառի տարածքը։

Տեղագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտայտուբա I ազգային անտառը գտնվում է Ամազոն բիոմում։ Ունի 220 639.44 հա տարածք[2]։ Այն ընդգրկում է Իտայտուբա և Տրայրան մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Պարա նահանգում։ Անտառը Տապաժոսի սարահարթում է, ինչպես նաև Տապաժոս գետային ավազանում՝ նրա աջ ափին։ Իտայտուբա I ազգային անտառ կարելի է մուտք գործել BR-163 ու BR-230 ցամաքային ճանապարհներով, տարածաշրջանի գլխավոր դաշնային մայրուղիներով կամ նավակով՝ անցնելով Տապաժոս և Ժամանշին գետերի վրայով ու վտակներով, ինչպիսին են՝ Իգարապե դու Բոտիկան և Ռատաոն։ Անտառի շրջակայքում կան թռիչքի կամ վայրէջքի որոշ հարթակներ[3]։

Տապաժոսի վտակներն են՝ Կուրուրուն, Դաս Տրոպասը, Կուպարին ու Ժամանշինը։ Ժամանշին գետը, որը, հոսելով նահանգի ծայր հյուսիսում գտնվող Սեռա դու Կաշիմբոյով, ունի արագահոս ուղիներ և տարածքներ, որտեղ այն տարածվում է դեպի գետախորշ, ինչը դժվարացնում է մեծ նավերով ճանապարհորդելը՝ դրա երկարության մեծ մասի երկայնքով։ Հիմնական վտակներն են՝ Տոկանտինսը՝ ձախ ափին ու Արուրին՝ աջ ափին[3]։

Անտառային տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի ընդհանուր տարածքից մոտ 98.9 %-ը զբաղեցված են բնական անտառներով։ Սա իր մեջ ներառում է 27.8 % բաց նախալեռնային խոնավ անտառ և 65.96 % խիտ խառը ու բաց նախալեռնային խոնավ անտառ[3]։ Իտայտուբա I և Իտայտուբա II ազգային անտառները միասին ընդգրկում են 610 471.73 հա տարածք։ Երկու անտառների կառավարման պլանով սահմանվել է 432․628 հա տարածքով անտառային տնտեսությունների կայուն կառավարման գոտի ստեղծելու մասին, որից 295․000 հա հատկացվելու էր երեք անտառային տնտեսությունների փոխզիջման համար։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իտայտուբա I ազգային անտառը ստեղծվել է 1998 թվականի փետրվարի 2-ի թիվ 2.481 հրամանագրով[2]։ Կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Այն դասվում է Բնության պահպանության միջազգային միության VI կատեգորիային (բնական ռեսուրսի կայուն օգտագործմամբ պահպանվող տարածք)։ Նպատակն է աջակցել անտառային ռեսուրսների կայուն բազմակի օգտագործմանը և գիտական հետազոտությունների իրականացմանը՝ շեշտը դնելով հայրենի անտառների կայուն շահագործման մեթոդների վրա[3]։ 2012 թվականի հունիսի 25-ի թիվ 12678 օրենքում փոփոխություններ են կատարվել Ամազոնիա, Կամպոս Ամազոնիկոս, Մապինգուարի ազգային պարկերի, Իտայտուբա I-ի և Իտայտուբա II-ի, Կրեպորի ազգային անտառների ու Տապաժոս բնապահպանական պահպանվող տարածքների շրջանում։ Բոլոր թվարկվածները չափերով կրճատվել են՝ բացառությամբ Կամպոս Ամազոնիկոսի[4]։ Իտայտուբա I ազգային անտառի տարածքը կրճատվել է 7705.34 հեկտարով[3]։

Ազգային անտառը գտնվում է տարածաշրջանում, որտեղ կան 12 կայուն օգտագործվող պահպանման տարածքներ ու 6 լիարժեք պաշտպանված տարածքներ։ Վերջիններս՝ Ամազոնիա, Ժամանշին, Ռիո Նովո և Սերրա դու Պարդու ազգային պարկերը, ինչպես նաև Սերրա դու Կաշիմբու կենսաբանական արգելոցն ու Տերրա դու Մեյու էկոլոգիական կայանը ընդգրկում են 6670422 հա[5]։ Կայուն օգտագործվող տարածքները ներառում են Տապաժոս բնապահպանական տարածքը և Ալտամիրա, Ամանա, Ժամանշին, Տրայրան և Իտայտուբա I, Իտայտուբա II ու Տապաժոս ազգային անտառները, որոնք ընդհանուր ունեն 7555889 հա տարածք[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արգելոցների համաշխարհային տվյալների շտեմարան — 1981.
  2. 2,0 2,1 2,2 «Flona de Itaituba 1 – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Unidade de Conservação ... MMA
  4. PARNA dos Campos Amazônicos – ISA
  5. 5,0 5,1 «Plano de Manejo da Floresta Nacional do Trairão» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.