Իվիցան Բելգրադի«Ռադ» ֆուտբոլային ակումբի սան է, դրանից հետո տեղափոխվել է «Պարտիզան» ֆուտբոլային ակումբ։ Ակումբի հիմնական կազմում խաղացել է 1997 թվականից մինչև 2004 թվականը, ապա տեղափոխվել է իտալական «Մեսսինա» ֆուտբոլային ակումբ[3]։ 2006 թվականին վարձավճարով հանդես է եկել «Ջենոա» ֆուտբոլային ակումբում։ 2007 թվականին հեռացել է սիցիլիական ակումբից և դարձել հունական «ՊԱՕԿ» ֆուտբոլային ակումբի խաղացող։ Մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվել է գերմանական «Էներգի» ֆուտբոլային ակումբ, իսկ հաջորդ տարի՝ Թել Ավիվի «Մակկաբի» ֆուտբոլային ակումբ։ 2010 թվականին վերադարձել է «Պարտիզան», որի կազմում դարձել է Սերբիայի չեմպիոն և գավաթի դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել սերբական Սուպերլիգայի լավագույն ռմբարկու։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է «Վիսլա» ֆուտբոլային ակումբ։