Իսլամ Ռզաև
Իսլամ Ռզաև | |
---|---|
Բնօրինակ անուն | ադրբ.՝ İslam Tapdıq oğlu Rzayev |
Ծնվել է | նոյեմբերի 11, 1934[1] Sardarli, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ և Ադրբեջան |
Մահացել է | հունվարի 26, 2008 (73 տարեկան) Բաքու, Ադրբեջան |
Գերեզման | Պատվո հուղարկավորության պուրակ |
Ժանրեր | մուղամ |
Մասնագիտություն | երգիչ |
Պարգևներ |
Իսլամ Թափտիղ օկլղ Ռզաև (ադրբ.՝ İslam Tapdıq oğlu Rzayev, նոյեմբերի 11, 1934[1], Sardarli, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 26, 2008, Բաքու, Ադրբեջան), խանենդե, Ադրբեջանի ժողովրդական արտիստ[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամ Ռզաևը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 11-ին, Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Սարդարլի գյուղում։ Նա Ղարաբաղյան մուղամի դպրոցի ներկայացուցիչներից էր։ Երաժշտական կրթությունը ստացել է Բաքվում՝ Ադրբեջանի երաժշտական պետական դպրոցում։ Նա սովորել է այս դպրոցում 1951-1956 թվականներին։
Նա սովորել է մուղամի դասերը Սեիդ Շուշինսկու դասարանում։ Զուլֆի Ադիգյոզալովը և Հաղիղաթ Ռզաևան նույնպես նրա ուսուցիչներն էին։ Այնուհետև նա ուսումը շարունակել է Ադրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարանում։ Այդ ժամանակվանից նա սկսել է իր կարիերան որպես Ադրբեջանի պետական ֆիլհարմոնիայի մենակատար։ Նա նաև ավարտել է Բաքվի Ասաֆ Զեյնալլու անվան երաժշտական տեխնիկումը[3]։
Իսլամ Ռզաևի երգացանկում հատուկ տեղ են զբաղեցնում «Մահուր-հինդի», «Ռաստ», «Ջահարգյահ», «Ղարաբաղի շիքյաստա», «Շուռ» և այլ մուղամներ։ Բացի ժողովրդական երգերից և մուղամներից, Իսլամ Ռզաևը կատարել է շատ կոմպոզիտորական երգեր։ Հյուրախաղերով հանդես է եկել Կոլումբիայի, Պերույի, Կուբայի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Նեպալի և այլ երկրների բեմերում։
2004 թվականին նրան շնորհվել է «Փառքի» շքանշան՝ ադրբեջանական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդների համար։ Իսլամ Ռզաևը մահացել է 2008 թվականին Բաքվում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Իսլամ Ռզաև
- ↑ Իսլամ Ռզաև Կենսագրություն
- ↑ Ислам Рзаев скончался
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Анвар Чингизоглы. Физули, Баку, "Мутарджим", 2017, 642 c.
- Анвар Чингизоглы. История селения Сердарлы, Баку։ изд-во «Элнур-П», 2005.