Jump to content

Իսլամական տնտեսագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսլամական տնտեսագիտություն (արաբ․՝ الاقتصاد الإسلامي‎‎), վերաբերում է տնտեսագիտությանը կամ տնտեսական գործունեության և գործընթացների իմացությանը իսլամական սկզբունքների և ուսմունքների տեսանկյունից[1]։ Իսլամն ունի անհատական և սոցիալական տնտեսական պահվածքի հատուկ նորմեր և արժեքներ։ Ուստի այն ունի իր յուրահատուկ տնտեսական համակարգը, որը հիմնված է իսլամական փիլիսոփայական հայացքների վրա և համատեղելի է մարդու վարքագծի այլ ասպեկտների՝ սոցիալական և քաղաքական համակարգերի իսլամական կազմակերպման ձևերի հետ[2]։

Տերմին է, որը կիրառվում է իսլամական առևտրային իրավագիտության (արաբ․՝ فقه المعاملات‎‎, ֆիկհ ալ-մուամալաթ) համար, ինչպես նաև տնտեսագիտության այն գաղափարախոսության համար, որը հիմնված է իսլամական ուսմունքների վրա, որը մեծապես նման է արժեքի աշխատանքային տեսությանը, որը «փոխանակում է՝ հիմնված աշխատանքի վրա և աշխատանք է՝ հիմնված փոխանակման վրա»[3][4]։

Իսլամական առևտրային իրավագիտությունը ներառում է ֆինանսական գործարքների և այլ տնտեսական գործունեության իրականացումը՝ Շարիաթին համապատասխան ձևով[5], օրինակ՝ այնպես, որ դրանք համապատասխան լինեն իսլամական կրոնական տեքստերին (Ղուրան և Սուննա)։ Իսլամական իրավագիտությունը (ֆիկհ) ավանդաբար սահմանում է, թե ինչն է արգելված, պահանջված, խրախուսելի կամ պարզապես թույլատրելի[6]՝ ըստ Աստծո խոսքի (Ղուրան) և Մուհամմադի կողմից ստեղծված կրոնական պրակտիկայի (Սուննա)։ Սա վերաբերում է ամեն ինչին՝ սեփականություն, փող, աշխատանք, հարկեր, վարկեր։ Մյուս կողմից տնտեսագիտության հասարակագիտությունը[6] աշխատում է նկարագրել, վերլուծել և հասկանալ արտադրությունը, բաշխումը, ապրանքների և ծառայությունների սպառումը[7], ուսումնասիրել, թե ինչպես կարելի է լավագույնս հասնել քաղաքականության նպատակներին, օրինակ՝ լիարժեք զբաղվածություն, գների կայունություն, տնտեսական հավասարություն և արտադրական աճ[8]։

Կարծիք կա, որ մերկանտիլիզմի և կապիտալիզմի վաղ ձևերը զարգացել են իսլամական ոսկեդարում[9][10][11] 9-րդ դարից ի վեր և ավելի ուշ գերիշխող են դարձել Եվրոպայի մուսուլմանական տարածքներում, ինչպիսին են Ալ-Անդալուսը և Սիցիլիայի էմիրությունը[12][13]։

Իսլամական տնտեսական հայեցակարգերը որդեգրվել և կիրառվել են վառոդային կայսրությունների և իսլամական տարբեր թագավորությունների և սուլթանությունների կողմից, որը հանգեցրել է նրանց տնտեսությունների մեջ համակարգային փոփոխությունների։ Հատկապես Մեծ մողոլների Հնդկաստանում[14]՝ ամենահարուստ շրջան Բենգալիայում, որը միջնադարյան աշխարհի խոշոր առևտրային կայսրություն էր, ազդարարել է նախաարդյունաբերականացման ժամանակաշրջանը[15][16][17]՝ անմիջական ներդրում ունենալով բրիտանական նվաճումներից հետո աշխարհի առաջին Արդյունաբերական հեղափոխության մեջ[18][19][20]։

20-րդ դարի կեսերին արշավներ են սկսել՝ խթանելու տնտեսական մտքի և վարքագծի հատուկ իսլամական օրինաչափությունների գաղափարը[21]։ Մինչև 1970-ական թվականները մուսուլմանական աշխարհի և Արևմուտքի մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում «իսլամական տնտեսագիտությունը» ներկայացվել է որպես ակադեմիական գիտաճյուղ[5]։ Իսլամական տնտեսության կենտրոնական առանձնահատկությունները հաճախ այսպես է ամփոփվում։ (1) Ղուրանից և Սուննայից ծագած «վարքագծի նորմեր և բարոյական հիմքեր», (2) զաքաթի և այլ իսլամական հարկերի հավաքում, (3) վարկերի նկատմամբ գանձվող տոկոսի արգելք (ռիբա)[22][23][24][25]։

Իսլամական տնտեսագիտության կողմնակիցները ընդհանուր առմամբ այն նկարագրում են որպես ոչ սոցիալիզմ և ոչ էլ կապիտալիզմ, այլ մի «երրորդ ուղի»՝ իդեալական միջին, որը չունի մյուս երկու համակարգերի թերությունները[26][27][28]։ Իսլամական ակտիվիստները իսլամական տնտեսական համակարգի մասին պնդում են, որ այն կփոքրացնի հարուստների և աղքատների միջև եղած անջրպետը և կնպաստի բարգավաճմանը[29] այնպիսի միջոցներով, ինչպիսին է հարստության կուտակմանը չխրախուսելը[30], հարստությունը հարկելը (զաքաթի միջոցով), սակայն առևտուրը չհարկել, վարկատուներին ռիսկի ենթարկելը շահույթի բաշխման և վենչուրային կապիտալի միջոցով[31][32][33], սպեկուլյացիայի համար սննդամթերքի կուտակմանը չխրախուսելը[34][35][36] և այլ գործողություններ, որոնք իսլամը համարում է մեղք, ինչպես օրինակ հողի ապօրինի բռնագրավումը[37][38]։ Սակայն այնպիսի քննադատներ, ինչպիսին է Թիմուր Քուրանը, այն նկարագրել են որպես «իսլամի գերակայությունը հաստատելու միջոց», մինչ տնտեսական բարեփոխումը երկրորդային շարժառիթ է[39][40]։

Վերջերս որպես հավելում իսլամական տնտեսագիտության՝ լայն տարածում է գտել իսլամական ձեռներեցության ոլորտը կամ ձեռներեցությունը իսլամական տեսանկյունից։ Իսլամական ձեռներեցությունը իսլամական հավատքի և ձեռնարկատիրական գործունեության հատման կետում ուսումնասիրում է մուսուլման ձեռնարկատերերին, ձեռնարկատիրական ձեռնարկությունները և ձեռնարկատիրության վրա ազդող համատեքստային գործոնները[41][42]։

Սահմանումներ և նկարագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հասան Ռազայի՝ իր ֆորմալ/ոչ ֆորմալ գոյության ավելի քան 6 տասնամյակում իսլամական տնտեսագիտության սահմանման վերաբերյալ կարծիքների միաձայնություն ձեռք չի բերվել[43]։ Առաջարկված որոշ սահմանումներից են՝

  • «գիտելիքի այն ճյուղը, որն օգնում է բարեկեցության հասնել սակավ ռեսուրսների հատկացման և բաշխման միջոցով, որը համապատասխանում է իսլամական ուսմունքներին՝ առանց անհատի ազատության անտեղի սահմանափակման կամ շարունակական մակրոտնտեսական և էկոլոգիական անհավասարակշռությունների առաջացման» (Ումար Չափրա)[44]։ (նմանապես «մարդու վարքագծի ուսումնասիրություն՝ կապված կարիքների և այլ ցանկությունների բավարարման համար ռեսուրսների ձեռքբերման և օգտագործման հետ», սակայն հիմնվելով «կյանքի և մարդկության մասին իսլամական տեսակետի» «ենթադրությունների վրա» (Մոնզեր Քահֆ)[45])
  • «Շարիաթի կանոններին ենթարկվող տնտեսության ուսումնասիրութուն», այսինքն՝ իսլամական տնտեսութուն (ըստ Անաս Զարքայի՝ տերմին, որն օգտագործվում է որոշ մարդկանց կողմից)[46][47]
  • գիտաճյուղը, որը դուրս է գալիս արևմտյան տնտեսագիտական պրակտիկայից սահմաններից, որի նպատակն է իրականացնել «դրական վերլուծություն» և տալ «ինչ է»-ի օբյեկտիվ նկարագրությունը, ապահովել «ինչ պետք է լինի» և «ինչ կարող է լինել»-ի վերաբերյալ նորմատիվային քաղաքականության սահմանումները[48]։ Նրա նպատակն է նաև հասնել «մարդկային էակների վերափոխման հիմնական ցանկություններին հետևողներից դեպի մարդիկ, ովքեր մտածում են ավելի բարձր նպատակների հասնելու մասին»[49]։ (Ֆայսալ Խանը[48] նկարագրում է Մ. Ռ. Զամանի[49], Մ. Ու. Չափրայի[50] և Մ. Ն. Խանի և Մ. Ի. Բհաթիի գաղափարները[51])
  • «գիտաճյուղ, որն առաջնորդվում է շարիաթով և ուսումնասիրում է բոլոր մարդկային հասարակությունները» (ըստ Մ. Անաս Զարքայի՝ ուրիշների կողմից օգտագործվող սահմանում)[46][47]
  • «իսլամական տնտեսական ուսմունքների վերահաստատումներ»՝ օգտագործելով «ժամանակակից տնտեսական ժարգոնը»։ (Ըստ տնտեսագետ Մուհամմադ Աքրամ Խանի՝ այն, ինչը կազմում է իսլամական տնտեսագիտության գիտելիքի բովանդակության մեծ մասը)[52]
  • գաղափարախոսություն
    • «հեղափոխական գաղափարախոսություն», որի նպատակն է փոխել «կոռումպացված իրականությունը... անաղարտ իրականության»։ Նաև «քաղաքական տնտեսության գիտություն չէ» կամ էլ «գոյություն ունեցող իրականության օբյեկտիվ վերլուծություն» (այաթոլլա Մորթեզա Մութահհարի)[53]
    • 20-րդ դարի իսլամիստների կողմից մշակված «գաղափարախոսական կոնստրուկտ» (Աբուլ Ալա Մաուդուդիի, այաթոլլա Մուհամմադ Բաքըր ալ-Սադրի, Աբոլհասան Բանիսադրի և այլոց կողմից)՝ վերցնելով շարիաթի հիմնական սահմանումները, համակարգելով և կոնսեպտուալիզացնելով դրանք՝ «կառուցելու մի կապակցված և ֆունկցիոնալ համակազմ, որն առաջարկում է միջին դիրք քսաներորդ դարի երկու համակարգերի՝ մարքսիզմի և կապիտալիզմի միջև» (հասարակագետ Օլիվիե Ռուա)[3]
  • Զամանը (2015)[54] առաջ է քաշել այն տեսակետը, որ իսլամական տնտեսագիտության համապատասխան սահմանման վերաբերյալ շփոթմունքն առաջացել է արևմտյան տնտեսագիտության հայեցակարգերը իսլամական իդեալների հետ խառնելու փորձի արդյունքում, մինչդեռ դրանք շատ հարթություններում տրամագծորեն հակադիր իրար։ Նա առաջարկել ամբողջությամբ իսլամական աղբյուրների վրա հիմնված սահմանում. «Իսլամական տնտեսագիտությունը մեր անհատական կյանքում (միկրո), մեր համայնքներում (մեսո) և ումմայի մակարդակում (մակրո) տնտեսական գործերի վերաբերյալ Ալլահի հրամանները իրականացնելու ՋԱՆՔՆ է, ՊԱՅՔԱՐՆ է»։

Ֆիկհ և իսլամական տնտեսագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիկհը (կրոնական իրավունքը) մշակել է մի շարք ավանդական հասկացություններ՝ կապված տնտեսագիտության հետ։ Դրանք ներառում են՝

  • Զաքաթ՝ «որոշ ակտիվների, օրինակ՝ արժույթի, ոսկու կամ բերքի բարեգործական հարկում, որի նպատակն է հատկացնել այդ հարկերը ութ տեսակի ծախսերին, որոնք նույնպես հստակորեն սահմանված են Ղուրանում, ինչպես օրինակ՝ օգնությունը կարիքավորներին»։
  • Ղարար՝ «անորոշություն»։ Ավելորդ անորոշության ցանկացած տարրի առկայությունը, արգելվում է պայմանագրերում։
  • Ռիբա՝ «վերաբերում է վաշխառությանը» (ներկայիս իսլամական տնտեսագետները հասել են այն համաձայնությանը, որ ռիբան պարզապես վաշխառությունը չէ, այլ ցանկացած տեսակի տոկոսը)[55], արգելված է։

Մեկ այլ աղբյուր, թվելով «ընդհանուր կանոնները», ռիբայից և ղարարից բացի դրանք մեջ հավելում է նաև

  • Կիմարը (մոլեխաղերը)[56] և
  • Տավոնի (փոխադարձ համագործակցություն) խրախուսումը[56],
  • «Առևտրային գործարքներում հաստատված է արդարության գերակա դոկտրինը»[56]։

Այս հասկացությունները, ինչպես իսլամական իրավունքում մյուսները, ծագում են Ղուրանի և հադիսների ուսումնասիրությունից, կամ ինչպես հետազոտողներից մեկն է նշել, դրանք

կառուցված են՝ հիմնվելով առանձին հրամանների, պատմությունների վրա, օրինակ՝ մարգարեի խոսքերի վրա, որոնք բոլորը միասին հավաքվել և համակարգվել են մեկնաբանների կողմից՝ ըստ ինդուկտիվ, կազուիստական մեթոդի[57]։

Ի լրումն Ղուրանի և հադիսների՝ երբեմն օգտագործվում են նաև այլ աղբյուրներ, օրինակ՝ ալ-ուրֆ (սովորույթ) և ալ-իջմա (իրավաբանների համաձայնություն)[58]՝ ստեղծելու օրենքներ, որոնք մուսուլմանների համար սահմանում են, թե արդյոք տվյալ գործողությունը արգելված է, խրախուսելի չէ, թույլատրելի է, խրախուսելի է կամ պարտադիր է։ Ֆիկհի տարբեր դպրոցներ (մազհաբ) իրենց վճիռներով մի փոքր տարբերվում էին։

Ֆիկհի աշխատությունները սովորաբար բաժանվում են տարբեր «գրքերի», ինպես օրինակ Իմանի գիրք, նամազի, զաքաթի, թաքվայի, հաջի, սակայն ոչ երբեք «տնտեսագիտության» կամ «տնտեսության»[3]։ Որոշ սեղմ աշխատանքներ կարող է գրեթե ոչինչ չներառեն սեփականության, վաճառքի, ֆինանսների մասին[Note 1]: Մյուսները չեն հավաքել տնտեսական թեմաների վերաբերյալ հարցերը մեկ վերնագրի տակ, ինչպես Թավզիհ ալ-մասաիլում՝ այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնիի ֆաթվայի աշխատությունը, ով թեև քաղաքական իսլամի ռահվիրա է, անդրադարձել է տնտեսության թեմային.

ինչպես անում են դասական ուլամաները... Վաճառքի և գնման մասին գլուխը («Խարիդ օ ֆորուշ») գալիս է ուխտագնացության գլխից հետո և ներկայացնում է տնտեսական հարցերը՝ որպես բարոյական վերլուծության համար բաց անհատական գործողություններ. «Փոխ տալը [առանց տոկոսի] այն լավ գործերից է, որը հատկապես խորհուրդ է տրվում Ղուրանի այաներում և Ավանդույթներում[3]։
- Ռուհոլլահ Խոմեյնի, Թավզիհ ալ-մասաիլ, էջ 543

Այլ աշխատություններ ֆիկհի թեմաները բաժանել են 4 «քառորդի»[60]՝ պաշտամունքի (ալ-Իբադաթ), ամուսնության և ընտանեկան իրավունքի մասին (ալ-Մունակահաթ), քրեական օրենք (ջինայաթ), առևտրային գործարքների մասին օրենք (մուամալաթ)[61]։ Առնվազն մեկ հեղինակ (Մ. Կահֆ) գրել է, որ Մուամալաթը «սերտորեն կապված է» իսլամական տնտեսագիտության հետ[62]։ (Նույնիսկ ֆիկհի թեմաների «քառորդների» բաժանման դեպքում մուամալաթը չի ներառում ժառանգությունը և հարսանեկան օժիտը (մահր) (որը հաճախ մտնում է ամուսնության և ընտանեկան օրենքների մեջ)[63][64] կամ էլ ողորմության հաշվարկը (զաքաթը, որը մտնում է ալ-Իբադաթի մեջ))։

Մի շարք գիտնականներ (Օլիվիե Ռուա, Թիմուր Քուրան, Օմար Նորման) նշել են, որ վերջերս է իսլամական աշխարհը սկսել անդրադարձ կատարել տնտեսական հարցերին[21][3][65] և տվյալների վրա հիմնված տնտեսագիտության և բացահայտված ճշմարտության վրա հիմնված իսլամական իրավագիտության միջև տարբերություններին։

Սալման Ահմեդ Շայխը և Մոնզեր Կահֆը պնդում են, որ ֆիկհի և իսլամական տնտեսագիտության դերերի միջև հստակ տարանջատում կա. Շայխը նշել է.

Որպեսզի իսլամական տնտեսագիտությունը լինի հետազոտության համար առանձին ոլորտ, չի կարող սահմանափակվել միայն հիմնական սկզբունքների վրա հիմնված տնտեսական հարցերում օրենքների բացատրությամբ և եզրակացությամբ։ Քանի որ այս գործառույթն արդեն իսկ իրականացնում է իսլամական իրավագիտությունը...[66]

Մոնզեր Կահֆը գրել է, որ մուամալաթն ու իսլամական տնտեսագիտությունը «հաճախ միախառնվում են»[67], մուամալաթը «սահմանում է իսլամական տնտեսության մեջ տնտեսական և ֆինանսական հարաբերություններում վարքագծի պայմաններ» և ապահովում է իսլամական այն «հիմքերը, որոնց հիման վրա մշակվում են իսլամական ֆինանսավորման նոր գործիքները»[62], մինչդեռ «ֆիկհի բնույթը մտահոգություն է առաջացնում անհատական գործարքների և դրանց մանր իրավական բնութագրերի վերաբերյալ», ուստի իսլամական տնտեսագիտությունը ֆիկհի տեսանկյունից վերլուծելու պատճառով կարող է կորսվել «մակրոտնտեսական տեսություն ապահովելու կարողությունը»[68]։

Ըստ տնտեսագետ Մուհամմադ Աքրամ Խանի՝ իսլամական տնտեսագիտության «հիմնական գաղափարը» «ռիբայի տեսությունն» է, մինչդեռ «մյուս ուղենիշը» զաքաթն է՝ հարստության և եկամտի հարկը[69]։ Ըստ մեկ այլ ժամանակակից գրող Սալահ էլ-Շեյխի՝ «իսլամական տնտեսական սկզբունքները» (ինչը նա անվանում է «ֆիքհի-տնտեսական մոդել») օգտագործում են ֆաքիհին (իրավաբաններ) որպես օժանդակ նյութ, սակայն հիմնված են Ղուրանի էթիկական ուսմունքների վրա։ Շարիաթի հիմնական դրույթները ներառում են ղարարը և «չհիմնավորված հարստացումից» խուսափելը (fadl māl bilā 'iwad): Ղարարը պնդում է, որ առևտրի կամ գործարքի մասին բոլոր տեղեկությունները պետք է հայտնի լինեն մինչև երկու անհատների գործարք կատարելը, իսկ «չհիմնավորված հարստացումից» խուսափելը նախազգուշացնում է առևտրի և բիզնեսի միջոցով չարդարացված հարստացման մասին։ Այս դրույթները եղել են «տնտեսական առաջին կանոնակարգերից», և դրանց փիլիսոփայությունը կարելի է տեսնել այսօր ժամանակակից կապիտալիզմում։ Ըստ էլ-Շեյխի՝ շարիաթում ղարարը գործում է որպես աստվածային զսպող միջոց ոչ հավասարաչափ տեղեկատվության դեմ և թույլ է տալիս առևտրին ծաղկել։ Ռիդան երաշխավորում է, որ յուրաքանչյուր գործարք իրականացվի արդար գնով՝ թույլ չտալով կողմերից որևէ մեկին չափից ավելի օգուտ ստանալ, ինչը կիսում է Կարլ Մարքսի «Կապիտալ»-ի հետ զուգահեռ փիլիսոփայությունը՝ նպատակ ունենալով հասնել համայնքի համար ավելի մեծ արդյունքի[70]։

Տնտեսագիտության վերաբերյալ նախամոդեռն մուսուլմանական միտք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուսուլմանական աշխարհի դասական գիտնականները, սակայն, արժեքավոր ներդրում են ունեցել իսլամական մտքի մեջ՝ կապված արտադրության, սպառման, եկամտի, հարստության, սեփականության, հարկերի, հողի սեփականության հետ, օրինակ՝ Աբու Յուսուֆ (մահացել է 798 թվականին), Մուհամմադ բին ալ-Հասան (մահացել է 805 թվականին), Ալ-Մավարդի (մահացել է 1058 թվականին), Իբն Հազմ (մահացել է 1064 թվականին), Սարախսի (մահացել է 1090 թվականին), Թուսի (մահացել է 1093 թվականին), Ղազալի (մահացել է 1111 թվականին), Ալ-Դիմաշքի (մահացել է 1175 թվականից հետո), Իբն Ռուշդ (մահացել է 1187 թվականին), Իբն Թայմիյա (մահացել է 1328 թվականին), Իբն ալ-Ուխուվա (մահացել է 1329 թվականին), Իբն ալ-Կայիմ (մահացել է 1350 թվականին), Սայիդ Ալի Համադանի (մահացել է 1384 թվականին), Ալ-Շաբիթի (մահացել է 1388 թվականին), Իբն Խալդուն (մահացել է 1406 թվականին), Ալ-Մաքրիզի (մահացել է 1442 թվականին), Դավանի (մահացել է 1501 թվականին), Մուհամմադ Աուրանգզեբ Ալամգիր (մահացել է 1707 թվականին) և Շահ Վալիուլլահ Դեհլավի (մահացել է 1762 թվականին)[71][72]։

Աբու Յուսուֆը հեղինակել է ալ Խարաջ գրքի, որը բառացիորեն նշանակում է «վերադարձ կամ եկամուտ», բայց հեղինակի կողմից օգտագործվել է «հանրային եկամուտներ և հարկում» իմաստով, որը քաղաքականության ուղեցույց է եղել Հարուն ալ-Ռաշիդի՝ Աբբասյան հինգերորդը խալիֆի համար[73]։ Մուհամմադ բին ալ-Հասանը (մահացել է 805 թվականին) գրել է Վաստակած ցանկալի եկամուտ (al Iktisab fi al Rizq al Mustatab), որը նախատեսված է որպես խորհուրդ գործարարներին՝ «եկամտի աղբյուրներ ստեղծելու իրենց ջանքերում»[73]։ Աբու Ուբեյդ ալ Քասիմ բին Սալլամը (մահացել է 839 թվակնաին) ալ-Ամվալի («հարստություն» բառի հոգնակին) հեղինակն է[73]։

Թերևս ամենահայտնի իսլամագետը, ով գրել է տնտեսական հարցերի մասին, Իբն Խալդունն է[74][Note 2], որին Ի.Մ. Օուեյսը անվանել է «ժամանակակից տնտեսագիտության հայր»[76][77]։ Իբն Խալդունը իր «Աշխարհի պատմություն» (Քիթաբ ալ-Իբար) աշխատության ներածությունում կամ ալ-Մուկադդիմայում (Պրոլեգոմենա) գրել է այն բաների մասին, որոնք այժմ կոչվում են տնտեսական և քաղաքական տեսություն։ Նա քննարկել է այն, ինչն անվանել է ասաբիյա (սոցիալական համախմբվածություն), որը նա նշել է որպես որոշ քաղաքակրթությունների առաջընթացի պատճառ։ Իբն Խալդունը զգացել է, որ շատ սոցիալական ուժեր պարբերական են, թեև կարող են լինել հանկարծակի կտրուկ շրջադարձեր, որոնք խախտում են օրինաչափությունը[78]։

Աշխատանքի բաժանման առավելությունների մասին նրա պատկերացումները ևս վերաբերում են ասաբիային, որքան մեծ է սոցիալական համախմբվածությունը, այնքան ավելի բարդ կլինի հաջող բաժանումը, այնքան մեծ կլինի տնտեսական աճը։ Նա նշել է, որ աճն ու զարգացումը դրականորեն խթանում են և՛ առաջարկը, և՛ պահանջարկը, և որ առաջարկի և պահանջարկի ուժերն են որոշում ապրանքների գները[79]։ Նա նաև նշել է, որ բնակչության աճի, մարդկային կապիտալի զարգացման և տեխնոլոգիական զարգացումների մակրոտնտեսական ուժերը ազդում են զարգացման վրա[80]։ Իրականում, Իբն Խալդունը այն տեսակետն է ունեցել, որ հարստությունը ուղղակիորեն ազդում է բնակչության աճի վրա[81]։

Միջնադարյան իսլամական տնտեսագիտությունը, ըստ երևույթին, ինչ-որ չափով նման է եղել կապիտալիզմի մի ձևի, իսկ ոմանք պնդում են, որ այն հիմք է դրել ժամանակակից կապիտալիզմի զարգացմանը[82][83]։

Վաղ մոդեռն շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարիաթի վրա հիմնված տնտեսական քաղաքականությունը ներդրվել է վառոդային կայսրությունների ողջ տարածքում, ինչը հանգեցրել է նրանց առևտրային ընդլայնմանը։ Հիմնականում Օսմանյան կայսրությունում և Մեծ մողոլների Հնդկաստանում նկատվել է մեկ շնչի հաշվով եկամտի և բնակչության զգալի աճ, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարությունների կայուն տեմպեր։ Հատկանշական իրադարձություն էր մուսուլմանական Հնդկաստանի Ֆաթվա Ալամգիրիի ստեղծումը, որը կազմվել էր մողոլ կայսր Աուրանգզեբ Ալամգիրի և Շահ Վալիուլլա Դեհլավիի ընտանիքի կողմից, որի միջոցով Հնդկական թերակղզին առաջ է անցել Ցին Չինաստանից և դարձել է աշխարհի ամենամեծ տնտեսությունը (համաշխարհային ՀՆԱ-ի 25%-ը), մինչդեռ Մեծ մողոլների Բենգալի տարածաշրջանը մտել է նախաարդյունաբերականացման շրջան[84][85][86]՝ անմիջական ներդրում ունենալով Պլասեի ճակատամարտից հետո անգլիական գերիշխանության հաստատումից հետո Անգլիայի առաջին Արդյունաբերական հեղափոխության մեջ[18][19][20]։

«Իսլամագիտական տնտեսագիտության» զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ թուրք-ամերիկացի տնտեսագետ Թիմուր Քուրանի՝ «մինչև քսաներորդ դարի կեսերը» չկար որևէ միտք, որը կարելի էր անվանել «իսլամական տնտեսագիտություն», որը «ընդունվեր որպես համաձայնեցված կամ անկախ դոկտրին»։ Բայց մոտ 1950 թվականին «արշավներ են սկսվել տնտեսական մտքի և վարքագծի իսլամական օրինաչափությունները ինքնագիտակցաբար բացահայտվելու համար»[21]։ Օրինակ՝ 20-րդ դարի սկզբի հայտնի մուսուլման ազգայնական և գրող Մուհամմադ Իքբալը տնտեսագիտության մասին իր տրակտատում չի անդրադարձել կրոնին[65]։

Իսլամական տնտեսագիտությունը զարգացել է իսլամական վերածնունդի և քաղաքական իսլամի արդյունքում, որի հետևորդները իսլամը համարում էին կյանքի ամբողջական համակարգ իր բոլոր առումներով, այլ ոչ թե հոգևոր բանաձև[87] և կարծում էին, որ տրամաբանական է, որ իսլամը ունենա տնտեսական համակարգ, որը եզակի է և գերազանցում է ոչ իսլամական տնտեսական համակարգերին[Note 3]: Ըստ Իսլամի հանրագիտարանի և մուսուլմանական աշխարհի՝ «իսլամական տնտեսագիտությունը» «առաջացել է» 1940-ական թվականներին[89]։ Մաուլանա ալա Մաուդուդին 1941 թվականի «Մարդու տնտեսական խնդիրը և նրա իսլամական լուծումը» ելույթը «ընդհանուր առմամբ համարվում է ժամանակակից իսլամական տնտեսագիտության հիմնադիր փաստաթղթերից մեկը»[90][91][92]։

Ավելի պահպանողական սալաֆիները ավելի քիչ հետաքրքրություն են ցուցաբերել սոցիալ-տնտեսական հարցերի նկատմամբ՝ առաջ քաշելով այն հարցը, որ «մարգարեն և նրա զինակիցները չեն ուսումնասիրել տնտեսագիտության «օրենքները», չեն փնտրել օրինաչափություններ, չեն ձգտել հասկանալ, թե ինչ է տեղի ունենում առևտրի, արտադրության, սպառման մեջ։ Ինչու՞ պետք է մենք անենք[3]։ Ինքը՝ Մաուդուդին, նույնպես մերժել է «տնտեսագիտության նոր գիտության անհրաժեշտությունը, որը մարմնավորված է ծավալուն գրքերում, բարձրաձայն տերմինաբանությամբ և մեծ կազմակերպվածությամբ», քանի որ «մարդու տնտեսական իսկական խնդիրը», նրա բոլոր սոցիալական, քաղաքական և այլ խնդիրների հետ մեկտեղ, «կարելի է հեշտությամբ հասկանալ» և պարզապես իսլամական օրենքին չհետևելու արդյունք է[93][94]։

1960-70-ական թվականներ

1960-1970-ական թվականներին շիա մտածողները փորձել են նկարագրել իսլամական տնտեսագիտության «սեփական պատասխանները ժամանակակից տնտեսական խնդիրներին»։ Հատկապես որոշ աշխատություններ ազդեցիկ են եղել՝

  • Իսլամ և սեփականություն (Eslam va Malekiyyat), Մահմուդ Թալեքանի (1951),
  • Մեր տնտեսությունը (Iqtisaduna), Մոհամմադ Բաքըր ալ-Սադր (1961)
  • Աստվածային ներդաշնակության տնտեսագիտություն (Eqtesad-e Towhidi), Աբոլհասան Բանիսադր (1978)
  • Սեփականության իրավունքի, կապիտալի և աշխատանքի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ իսլամական տեսանկյունից, Հաբիբուլլահ Փեյման (1979)[95][96]։

Ալ-Սադրը մասնավորապես նկարագրվել է որպես մեկը, ով «գրեթե միայնակ զարգացրել է իսլամական տնտեսագիտության գաղափարը»[97]։

Իրենց գրություններում Սադրը և մյուս հեղինակները «ձգտել են պատկերել իսլամը որպես կրոն, որը նվիրված է սոցիալական արդարությանը, հարստության արդար բաշխմանը և զրկված խավերի խնդրին»՝ ուսմունքներով, որոնք «ընդունելի են իսլամական իրավաբանների համար», մինչդեռ հերքել են գոյություն ունեցող ոչ իսլամական տեսությունները՝ կապիտալիզմը և մարքսիզմը։ Մոհամմադ Բաքիր ալ-Սադրը և հոգևորական Մահմուդ Թալեղանին մշակել են «իսլամական տնտեսագիտություն»՝ ընդգծելով պետության կարևոր դերը այնպիսի հարցերում, ինչպիսիք են հարստության շրջանառությունը և արդար բաշխումը, և շուկայի մասնակիցների պարգևատրումը ռիսկի կամ պատասխանատվության ենթարկվելու համար։ Իսլամական տնտեսագիտության այս տարբերակը, որն ազդել է Իրանի հեղափոխության վրա, պահանջում էր, որ հողը և խոշոր «արդյունաբերական ձեռնարկությունները» հանրային սեփականություն լինեն, մինչ մասնավոր տնտեսական գործունեությունը շարունակվում էր «խելամիտ սահմաններում»[98]։

Սուննի հոգևորական Թաքիուդդին ալ-Նաբհանին առաջարկել է տնտեսական համակարգ (Իսլամի տնտեսական համակարգը (Nidham ul-Iqtisad fil Islam) Թաքիուդդին Նաբհանիի (1953 թվական)), որը համատեղել է տնտեսության մեծ հատվածների հանրային սեփականությունը (կոմունալ ծառայություններ, հասարակական տրանսպորտ, առողջապահություն, էներգետիկ ռեսուրսներ, օրինակ՝ նավթը, չօգտագործված գյուղատնտեսական հողեր) ոսկու ստանդարտի և ոսկե և արծաթե մետաղադրամների կշիռների համար հատուկ հրահանգների օգտագործման հետ՝ պնդելով, որ դա «կկործանի... ամերիկյան վերահսկողությունը և դոլարի վերահսկողությունը որպես միջազգային արժույթ»[99]։

Սուննի աշխարհում իսլամական տնտեսագիտության վերաբերյալ առաջին միջազգային կոնֆերանսը տեղի է ունեցել 1976 թվականին Ջիդդայում՝ Թագավոր Աբդուլազիզ համալսարանում։ Այնուհետև Իսլամական տնտեսագիտության միջազգային ասոցիացիան Իսլամական զարգացման բանկի հետ համագործակցությամբ համաժողովներ է անցկացրել Իսլամաբադում (1983 թվականին), Կուալա Լումպուրում (1992 թվականին), Լաֆբորոյում (2000 թվականին), Բահրեյնում (2003 թվականին), Ջակարտայում (2005 թվականին) և Ջիդդայում (2008 թվականին), Իքբալում (2008 թվականին)[100]։ Բացի այդ, ամբողջ աշխարհում հարյուրավոր սեմինարներ, աշխատաժողովներ և քննարկումներ են կազմակերպվել իսլամական տնտեսագիտության և ֆինանսների վերաբերյա[101]լ։ ԱՄՆ-ում որոշ արտոնագրային հայտեր են ներկայացվել շարիաթին համապատասխան ֆինանսական ծառայության մեթոդների համար[102]։

Խոմեյնիի ժամանակաշրջան

Այն, ինչ կոչվում է «իսլամական տնտեսության» «երկու տարբերակներից» մեկը, գոյություն է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության առաջին տասը տարիներին (1979-1989)՝ Գերագույն առաջնորդ (և հեղափոխության հիմնադիր) այաթոլլահ Ռուհոլլա Խոմեյնիի օրոք։ Սա «իսլամական սոցիալիստական էր և պետության կողմից ղեկավարվող». այն «քիչ-քիչ փոխարինվել է» ավելի լիբերալ տնտեսական քաղաքականությամբ[103]։

Հետսոցիալիստական միտում

1980-1990-ական թվականներին, երբ իսլամական հեղափոխությունը չի կարողացել հասնել մեկ շնչին ընկնող եկամտի մակարդակին, որին հասել էր նախորդ ռեժիմը, և երբ ոչ մուսուլմանական աշխարհի կոմունիստական պետություններն ու սոցիալիստական կուսակցությունները հեռացել են սոցիալիզմից, մուսուլմանական շահերը հեռացել են պետական սեփականությունից և կանոնակարգումից։ Իրանում «eqtesad-e Eslami-ն (նշանակում է և՛ իսլամական տնտեսագիտություն, և՛ տնտեսություն) ... մի ժամանակ հեղափոխական պայմանաբառ, անկասկած բացակայում է բոլոր պաշտոնական փաստաթղթերում և լրատվամիջոցներում։ Այն անհետացել է Իրանի քաղաքական դիսկուրսից» մոտ 1990 թվականին[96]։ Զիա-ուլ-Հաքի ժամանակաշրջանում մի քանի իսլամական տնտեսական հասկացություններ և պրակտիկաներ են ներդրվել ներպետական տնտեսության մեջ՝ որպես Զիայի իսլամացման բարեփոխումների մաս։

Տերմինը շարունակվել է կիրառվել մուսուլմանական աշխարհում՝ վերափոխվելով դեպի ավելի քիչ հավակնոտ անտոկոս բանկային գործունեության։ Որոշ մուսուլման բանկիրներ և կրոնական առաջնորդներ առաջարկել են փողի օգտագործման մասին իսլամական օրենքը էթիկական ներդրումների ժամանակակից հասկացությունների հետ ինտեգրելու ուղիներ։ Բանկային ոլորտում դա արվել է վաճառքի գործարքների կիրառմամբ (կենտրոնանալով ֆիքսված տոկոսադրույքով եկամտաբերության ռեժիմների վրա)՝ աջակցելու ներդրումները առանց տոկոսաբեր պարտքի։ Շատ ժամանակակից գրողներ խստորեն քննադատել են այս մոտեցումը՝ որպես ավանդական բանկային գործունեությունը իսլամական ֆասադով ծածկելու միջոց[104]։ (Սոհրաբ Բեհադան պնդում է, որ իսլամի առաջարկած տնտեսական համակարգը, ըստ էության, կապիտալիստական է)[105]։

Որպես ակադեմիական գիտաճյուղ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի տվյալներով եղել են հետևյալ ձեռքբերումները.

  • վերջերս 8 ամսագիր է ստեղծվել՝ «բացառապես նվիրված իսլամական տնտեսագիտությանն ու ֆինանսներին»[106]։
  • 484 հետազոտական ծրագիր տասը երկրների տարբեր համալսարաններում, ներառյալ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան[107]:
  • 200 ատենախոսություններ են գրվել աշխարհի տարբեր համալսարաններում, հրատարակվել է գրականություն տարբեր լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, ուրդու, թուրքերեն և այլ տարածաշրջանային լեզուներով[108]։
  • 1500 համաժողովներ[108][106]։
  • Մալայզիայի Միջազգային իսլամական համալսարանի տնտեսագիտության և կառավարման գիտությունների ֆակուլտետը 2009 թվականի դրությամբ 25 տարվա ընթացքում տվել է ավելի քան 2000 շրջանավարտ[109][110]։

Թագավոր Աբդուլազիզի համալսարանը 1976 թվականին Ջիդդայում հյուրընկալել է իսլամական տնտեսագիտության առաջին միջազգային կոնֆերանսը։ Այնուհետև Իսլամական տնտեսագիտության միջազգային ասոցիացիան Իսլամական զարգացման բանկի հետ համատեղ համաժողովներ է անցկացրել Իսլամաբադում, Կուալա Լումպուրում, Լաֆբորոյում, Բահրեյնում, Ջակարտայում, Ջիդայում և Իքբալում[101]։

Մարտահրավերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ձեռքբերումների հետ մեկտեղ որոշ իսլամական տնտեսագետներ դժգոհում են ակադեմիական գիտակարգում եղած խնդիրներից. 1980-ականներից ի վեր իսլամական տնտեսագիտությունից դեպի իսլամական ֆինանսներ հետաքրքրության փոփոխություն, համալսարաններում համապատասխան դասընթացների պակաս, ընթերցանության նյութեր, որոնք «կա՛մ քիչ են, կա՛մ անորակ»[111], ինտելեկտուալ ազատության բացակայություն[112], «նեղ կենտրոնացում» անտոկոս բանկային գործունեության և զաքաթի վրա և առանց տվյալների վրա հիմնված հետազոտությունների դրանց համար արված պնդումները հիմնավորելու ձգտում, թե տոկոսն առաջացնում է տնտեսական խնդիրներ կամ որ զաքաթը լուծում է այդ խնդիրները[113]։

Մի շարք տնտեսագետներ դժգոհել են, որ թեև իսլամական ֆինանսներն ի սկզբանե եղել են իսլամական տնտեսագիտության «ենթաբազմություն», զուտ իսլամական տնտեսագիտության մեջ տնտեսագիտությունն ու հետազոտությունները «մղվել են հետին պլան»[114]։ Հետազոտությունների ֆինանսավորումն ուղղվել է իսլամական ֆինանսներին[115]՝ չնայած իսլամական ֆինանսների պահանջները հիմնավորող «գիտական հիմքերի» բացակայությանը[116]։ Դասընթացների գրանցումը նվազել է[117], և երկրորդ ու երրորդ սերնդի իսլամական տնտեսագետները սակավ են[115], որոշ հաստատություններ «կորցրել են իրենց իրական ուղղությունը, իսկ որոշները նույնիսկ փակվել են»[118]։ Տնտեսագետների հետաքրքրությունը կապիտալիզմին և սոցիալիզմին այլընտրանք ապահովելու «մեծ գաղափարի» նկատմամբ «զիջել» է իսլամական ֆինանսների «ոլորտի» «կարիքներին»[117][119]։

Տնտեսագետ Ռասեմ Քայեդի կարծիքով, չնայած մի շարք համալսարաններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ այժմ առաջարկում են իսլամական տնտեսագիտության և ֆինանսների վերաբերյալ դասընթացներ, «այս հաստատությունների կողմից առաջարկվող դասընթացների մեծ մասը վերաբերում է իսլամական ֆինանսներին, այլ ոչ թե իսլամական տնտեսագիտությանը»[120]։ Ուսումնասիրելով իսլամական տնտեսագիտության և ֆինանսների դասընթացները, որոնք առաջարկվում էին 2008 թվականի դրությամբ մուսուլմանական երկրների 14 համալսարանների կողմից, Քայեդը պարզել է, որ առկա է 551 դասընթաց ավանդական տնտեսագիտության և ֆինանսների վերաբերյալ և միայն 12 դասընթաց իսլամական տնտեսագիտության և ֆինանսների վերաբերյալ (ընդհանուրի 2%-ը)[120]։ Ըստ Քայեդի՝ այս «սարսափելի և անհանդուրժելի… անփութությունը» ավելի է վատացել դասընթացների ուսումնական պլանի պատճառով, որը չի կարողացել քննարկել գիտաճյուղի «խնդիրները» կամ «պատշաճ կերպով մտածել ... իսլամական ֆինանսական արդյունաբերության ապագա զարգացման մասին», այլ ավելի շուտ փորձել է հնարավորինս շատ «վերացական տեղեկատվություն խցկել» իրենց դասընթացներում[114][121]։

Մեկ այլ տնտեսագետ (Մուհամմադ Աքրամ Խանը) դժգոհել է, որ «իրական խնդիրն այն է, որ չնայած իսլամական տնտեսագիտության առանձին գիտակարգի մշակմանն ուղղված ջանքերին, շատ բան չկա, որը կարելի է իսկապես «տնտեսագիտություն» անվանել։ Իսլամական տնտեսագիտության մեծ մասը բաղկացած է տնտեսական հարցերի աստվածաբանությունից»[110]։ Մեկ ուրիշը տնտեսագետ (Մ.Ն. Սիդիքի) նշել է, որ իսլամական տնտեսագիտությունը սովորեցնում է «ավանդական տնտեսագիտություն իսլամի տեսանկյունից», այլ ոչ թե իսլամական տնտեսագիտություն[122][123]։

Չնայած իսլամական տնտեսագիտության սկիզբը կարելի է համարել 1976 թվականը, իսլամական տնտեսագիտությունը գտնվում է դեռևս իր սկզբնական շրջանում՝ նրա «ուսումնական ծրագրերի շրջանակները, դասընթացի կառուցվածքները, ընթերցանության նյութերը և հետազոտությունները» «հիմնականում» խարսխված են «հիմնական ավանդույթի վրա»[110][122], «խորությանն, համակարգման և ուղղորդման պակաս ունեն», որտեղ դասավանդողները շատ դեպքերում ... ունեն անհրաժեշտ գիտելիքների և նվիրվածության պակաս»[124][125]։ Պարզվել է, որ «դասագրքերը և ուսումնական նյութերը» կամ «գոյություն չունեն» կամ էլ «հեշտ չէ դրանք ստեղծելը»[111]։ Չնայած ակադեմիական նյութերի թերություններին, գրքերի մեծ մասը «միասնական չեն» և «լավագույն դեպքում ոչ ավելին են, քան կոնկրետ թեմաների վերաբերյալ ընդլայնված էսսեներ», կառուցողական գնահատականներ գրեթե չկան[126]։ Իսլամական տնտեսագիտության դասագրքի բացակայությունը «մեծ կարևորություն» է դարձել մուսուլման տնտեսագետների և գիտնականների համար։ Չնայած 2010 թվականի նոյեմբերին նման դասագիրք գրելու համար կազմակերպված աշխատաժողովի անցկացմանը, «մի շարք նշանավոր մուսուլման տնտեսագետների» մասնակցությանը և դասագրքի պատրաստումը համակարգելու համար «հայտնի մուսուլման տնտեսագետի» նշանակմանը, 2015 թվականի դրությամբ «իսլամական տնտեսագիտության ստանդարտ դասագիրք չկար»[127]։

Իսլամական տնտեսական ինստիտուտները իրենց ինտելեկտուալ ազատությամբ աչքի չեն ընկնում, և ըստ Մուհամմադ Աքրամ Խանի՝ դժվար թե թույլ տան քննադատել իրենց հիմնադիր առաջնորդների կամ կառավարությունների գաղափարները կամ քաղաքականությունը։ Իսլամական տնտեսագիտության հետազոտությունների կենտրոնը, որը Սաուդյան Արաբիայի Ջիդդայի համալսարանի մարմինն է, օրինակ, «չի կարող թույլատրել հրատարակել որևէ աշխատություն, որը հակասում է սաուդյան «ազդեցիկ կրոնական ղեկավարության ուղղափառ մտածողությանը»[112]։ Չնայած «իջթիհադի մասին բարձր խոսակցություններին», իսլամական տնտեսագետները «ամաչկոտ են» «նորարար գաղափարներ առաջարկելու մեջ»՝ վախենալով հակադրվել հոգևորականներին[112]։

Իսլամական տերմինաբանության օգտագործումը ոչ միայն տարբերակիչ իսլամական հասկացությունների համար, ինչպիսիք են ռիբան, զաքաթը, մուդարաբան, այլ նաև այն հասկացությունների համար, որոնք չունեն հատուկ իսլամական ենթատեքստ՝ adl արդարադատության համար, hukuma՝ կառավարության համար, դուրս է թողնում ոչ մուսուլմաններին և նույնիսկ ոչ արաբախոս ընթերցողներին՝ հնարավորություն չտալով ծանոթանալ իսլամական տնտեսագիտության բովանդակությանը[128]։

Սեփականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հեղինակներ Ֆ. Նոմանի և Ա. Ռահնեմայի՝ Ղուրանն ասում է, որ Աստված երկնքի և երկրի երեսին գոյություն ունեցող ամեն ինչի միակ տերն է[129], սակայն մարդը Աստծո փոխանորդն է երկրի վրա և վստահությամբ (amanat) է պահում Աստծո ունեցվածքը։ Իսլամական իրավաբանները սեփականությունը բաժանում են երեք կատեգորիայի՝ հանրային, պետական, մասնավոր[130]։

Որոշ մուսուլմաններ կարծում են, որ շարիաթը սահմանում է «հատուկ օրենքներ և չափորոշիչներ ռեսուրսների օգտագործման և բաշխման վերաբերյալ, ներառյալ հողը, ջուրը, կենդանիները, օգտակար հանածոները և աշխատուժը»[131]։

Հանրային սեփականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Խանի՝ «իսլամը տարանջատում է դրել մասնավոր սեփականության և հանրային սեփականության միջև և ղեկավարների հաշվետու է դարձրել ժողովրդին»[132]։ Գիտնականներ Նոմանըին և Ռահնեման նշում են, որ իսլամում հանրային սեփականությունը վերաբերում է բնական ռեսուրսներին (անտառներ, արոտավայրեր, խոպան հողեր, ջրային, հանքային, օվկիանոսային ռեսուրսներ և այլն), որոնց նկատմամբ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ։ Նման ռեսուրսները համարվում են համայնքի ընդհանուր սեփականությունը։ Նման գույքը գտնվում է Իսլամական պետության խնամակալության և վերահսկողության ներքո և կարող է օգտագործվել ցանկացած քաղաքացու կողմից, քանի դեռ դա չի խախտում այլ քաղաքացիների իրավունքները[130]։

Նախկինում հանրային սեփականության, որը սեփականաշնորհվել է, սեփականատերը վճարում է զաքաթ և, շիա գիտնականների կարծիքով, նաև խումս։ Ընդհանուր առմամբ, հանրային սեփականության սեփականաշնորհումն ու ազգայնացումը քննարկման առարկա է իսլամագետների շրջանում։

Համաձայն 1993 թվականին Վալիդ Էլ-Մալիքի կատարած վերլուծության՝ միայն մալիքիական դպրոցն է ընդունել այն դիրքորոշումը, որ բոլոր տեսակի բնական ռեսուրսները պետական են, հանաֆիական դպրոցը հակառակ տեսակետն ուներ, մինչդեռ մյուս երկու դպրոցները՝ շաֆիական և հանբալիական, տարբերում էին դնում «թաքնված» և «չթաքնված» օգտակար հանածոների միջև[133]։

Պետական սեփականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական սեփականությունը ներառում է որոշակի բնական ռեսուրսներ, ինչպես նաև այլ սեփականություն, որը չի կարող անմիջապես սեփականաշնորգվել։ Իսլամական պետության սեփականությունը կարող է լինել շարժական կամ անշարժ և կարող է ձեռք բերվել նվաճումների կամ խաղաղ ճանապարհով։ Պետական սեփականություն կարելի է համարել չյուրացված, չբնակեցված գույքը, ներառյալ խոպան հողերը («մավաթ»)[130]։

Մուհամմադի կենդանության օրոք մարտի դաշտում թշնամուց գրավված զինտեխնիկայի մեկ հինգերորդը համարվում էր պետական սեփականություն։ Իր իշխանության շրջանում Օմարը (Ալիի առաջարկությամբ) գրավված հողերը համարում էր պետական, այլ ոչ թե մասնավոր սեփականություն (ինչպես ավանդական պրակտիկան էր)։ Սրա ենթադրյալ պատճառն այն էր, որ այս գույքի սեփականաշնորհումը կկենտրոնացներ ռեսուրսները մի քանիսի ձեռքում և կկանխեր այն որպես ընդհանուր բարօրության օգտագործելու հնարովորությունը։ Սեփականությունը մնացել է հողագործների տիրապետության տակ, սակայն դրանից պետական գանձարանի համար հարկեր են հավաքվել[130]։

Մուհամմադն ասել է. «Հին և անմշակ հողերը Աստծո և Նրա մարգարեի համար են (այսինքն՝ պետական սեփականություն), հետո դրանք ձեզ համար են»։ Այստեղից իրավաբանները եզրակացություն են անում, որ ի վերջո, մասնավոր սեփականությունը ավելի բարձր է, քան պետական գույքը[130]։

Մասնավոր սեփականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական իրավաբանների և հասարակագետների միջև կա համաձայնություն, որ իսլամը ճանաչում և պաշտպանում է անհատի մասնավոր սեփականության իրավունքը։ Ղուրանը լայնորեն քննարկում է հարկումը, ժառանգությունը, գողության արգելքը, սեփականության օրինականությունը, բարեգործություն տալու կարևորությունը և մասնավոր սեփականության հետ կապված այլ թեմաներ։ Իսլամը երաշխավորում է նաև մասնավոր սեփականության պաշտպանությունը՝ գողերի նկատմամբ խիստ պատիժներ սահմանելով։ Մուհամմադն ասել է, որ նա, ով մահանում է իր ունեցվածքը պաշտպանելիս, նահատակ են (շահիդ)[134]։

Իսլամական տնտեսագետները մասնավոր սեփականության ձեռքբերումը դասակարգում են ոչ կամավոր, պայմանագրային և ոչ պայմանագրային կատեգորիաների։ Ոչ կամավոր ձևով սեփականության ձեռքբերման տեսակներից են ժառանգությունները, կտակը, նվերները։ Ոչ պայմանագրային ձեռքբերումը ներառում է բնական ռեսուրսների հավաքագրում և շահագործում, որոնք նախկինում որպես մասնավոր սեփականություն չեն յուրացվել։ Պայմանագրային ձեռքբերումը ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են առևտուրը, գնումը, վարձակալությունը և այլն[134]։

Մուհամմադին վերագրվող մի ավանդույթի համաձայն, որի հետ համաձայն են և՛ սուննի, և՛ շիա իրավաբանները, այն դեպքերում, երբ մասնավոր սեփականության իրավունքը վնաս է պատճառում ուրիշներին, ապա իսլամն այդ դեպքերում հավանություն է տալիս իրավունքի սահմանափակմանը։ Մալիքիական և հանբալիական իրավաբանները պնդում են, որ եթե մասնավոր սեփականությունը վտանգում է հանրային շահը, ապա պետությունը կարող է սահմանափակել սեփականության այն չափը, որը անհատը կարող է ունենալ։ Այս տեսակետը, սակայն, վիճարկվում է ուրիշների կողմից[134]։

Երբ Մուհամմադը գաղթել է Մադինա, մուսուլմաններից շատերը գյուղատնտեսական հողեր են ունեցել։ Մուհամմադը հաստատել է այս սեփականությունը և հող հատկացրել անհատներին։ Հատկացված հողը օգտագործվել է բնակարանաշինության, հողագործության կամ այգեգործության համար։ Օրինակ՝ Բիլալ բ. Հարիթին հող է տրվել հանքային հանածոներով հարուստ «Աքիք հովտում»[135], Հասան բ. Թաբիթը ստացել է Բայրուհայի այգին[136], իսկ Զուբայրը օազիս է ստացել Խայբարում և Բանու Նադիրում[137]։ Խալիֆ Օմարի օրոք ձեռք էր բերվել պարսկական թագավորական ընտանիքին պատկանող հսկայական մի տարածք, ինչը ստիպել է նրա իրավահաջորդ խալիֆ Օսմանին արագացնել հողերի հատկացումը անհատներին՝ բերքի մի մասի դիմաց[138]։

Ըստ Նազի՝ շուկաների կարգավորումը «իսլամի ամենավաղ օրերից» գործող «կիսադատական ինստիտուտի»` հիսբահի[139][140] հիմնական գործառույթներից մեկն է եղել։ Նրա պատասխանատվության տակ էին գտնվում «հանրային առողջության ու շահերի պահպանման և զարգացման պայմանների սահմանումը, սպառողների պաշտպանությունը, բիզնես և աշխատանքային վեճերը լուծումը, շուկայական լավ վարքագծի խթանումը և այլն»[141]։ Խանը նշել է, որ հիսբահի ինստիտուտը ստեղծվել է «շուկաները վերահսկելու, քաղաքային ծառայություններ մատուցելու և մանր վեճերը լուծելու համար»[142][143]։ Ժամանակակից դարաշրջանում Պակիստանը փորձել է վերստեղծել այս ինստիտուտը, թեև այն իրավասություն ունի միայն դաշնային կառավարության գերատեսչությունների և գործակալությունների վարչական էքսցեսների (հասարակական կարգի խանգարում) նկատմամբ, այլ ոչ թե նահանգային կամ մասնավոր ընկերությունների[143]։

Ըստ Նոմանիի և Ռահնեմայի՝ իսլամն ընկալում է շուկաները որպես տնտեսական համակարգի հիմնական համակարգող մեխանիզմ։ Իսլամական ուսմունքը պնդում է, որ շուկան, հաշվի առնելով մրցակցությունը, թույլ է տալիս սպառողներին ձեռք բերել ցանկալի ապրանքներ, իսկ արտադրողներին՝ վաճառել իրենց ապրանքները փոխադարձ ընդունելի գնով[144]։

Գործող շուկայի համար անհրաժեշտ երեք պայմաններ են խրախուսվում (Նոմանիի և Ռահնեմայի կողմից) իսլամական առաջնային աղբյուրներում[144].

  • Փոխանակման ազատություն. Ղուրանը կոչ է անում հավատացյալներին զբաղվել առևտրով և հերքում է առևտրի արգելված լինելու վերաբերյալ պնդումը[129]։
  • Մասնավոր սեփականություն։
  • Պայմանագրի անվտանգություն. Ղուրանը կոչ է անում կատարել և հետևել պայմանագրերին[129]։ Ղուրանի ամենաերկար այան վերաբերում է առևտրային պայմանագրերին, ներառյալ անմիջական և հետագա վճարումները[129]։

Մեկ այլ հեղինակ (Նիմա Մերսադի Թաբարին) պնդում է, որ շարիաթում արդարության ընդհանուր դոկտրինը ստեղծում է «էթիկական տնտեսական մոդել» և արգելում է շուկայական մանիպուլյացիան, ինչպիսին է «արհեստական դեֆիցիտ ստեղծելով (Ihtekar) ապրանքների գների ուռճացումը, գերագնահատումը գների բարձրացման (նաջաշ) նպատակով և գործարքում եղած կարևոր տեղեկատվություն քողարկումը (ղիշ)»[56]։

Ավելին՝ «չտեղեկացված շահարկումները», որոնք հիմնված չեն առկա տեղեկատվության պատշաճ վերլուծության վրա, արգելված են, քանի որ դրանք ևս կիմարի կամ մոլախաղի մի ձև են և հանգեցնում են չվաստակած եկամտի (maysir) կուտակմանը[56]։ «Չափազանց անորոշության» պայմաններում առևտրային պայմանագրերի կնքումը (ինչպես էլ դա սահմանվի) ղարարի մի ձև է և, բնականաբար, արգելված է[56]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խանը[145], Նոմանին և Ռահնեման նույնպես պնդել են, որ «իսլամական տնտեսությունը» արգելում է կամ առնվազն չի խրախուսում շուկայի մանիպուլյացիաները, ինչպիսիք են կարտելային համաձայնությունները, կուտակումները և կաշառակերությունը։ Կառավարության միջամտությունը տնտեսության մեջ հանդուրժելի է միայն կոնկրետ հանգամանքներում[144]։

Մեկ այլ հեղինակ (Նիմա Մերսադի Թաբարին) նշել է, որ իսլամում «ամեն ինչ հալալ է (թույլատրված), քանի դեռ այն չի հայտարարվել հարամ (արգելված)», հետևաբար «իսլամական տնտեսական մոդելը հիմնված է առևտրի և պայմանագրերի ազատության վրա այնքանով, որքանով շարիաթի սահմանները թույլ են տալիս»[56] King's College London Law School Research Paper No. 2014-10.</ref>:

Նոմանին և Ռահնեման նշել են, որ իսլամն արգելում է գների ֆիքսումը գերիշխող մի քանի գնորդների կամ վաճառողների կողմից։ Մուհամմադի օրոք վաճառականների մի փոքր խումբ քաղաքից դուրս հանդիպել է գյուղմթերք արտադրողներին և գնել է նրանց ամբողջ բերքը՝ դրանով իսկ ձեռք բերելով շուկայի մենաշնորհ։ Ավելի ուշ այն քաղաքում վաճառվել է ավելի թանկ գնով։ Մուհամմադը դատապարտել է այս գործելաոճը, քանի որ այն վնաս է պատճառել ինչպես արտադրողներին (որոնք բազմաթիվ հաճախորդների բացակայության պատճառով ստիպված էին ապրանքները վաճառել ավելի ցածր գնով), այնպես էլ բնակիչներին[144]։

Վերոհիշյալ տեղեկություններն օգտագործվում են նաև հիմնավորելու այն փաստարկը, որ իսլամական շուկան բնութագրվում է ազատ տեղեկատվության առկայությամբ։ Արտադրողներին և սպառողներին չպետք է մերժել պահանջարկի և առաջարկի պայմանների մասին տեղեկությունը։ Ակնկալվում է, որ արտադրողները սպառողներին պետք է տեղեկացնեն այն ապրանքների որակի և քանակի մասին, որոնք նրանք վաճառում են։ Ըստ որոշ գիտնականների՝ եթե անփորձ գնորդը խաբվել է վաճառողի կողմից, սպառողը կարող է չեղյալ համարել գործարքը՝ հասկանալով վաճառողի անարդար վերաբերմունքը։ Ղուրանը նաև արգելում է խտրական գործարքները[129][144]։

Կաշառքը նույնպես արգելված է իսլամում և, հետևաբար, չի կարող օգտագործվել գործարք ապահովելու կամ գործարքի մեջ բարեհաճություն ձեռք բերելու համար, ասվում է, որ Մուհամմադը անիծել է կաշառք տվողին, այն ստացողին և այն կազմակերպողին[146]։

Նոմանին և Ռահնեման նշել են, որ կառավարության միջամտությունը շուկայում արդարացված է բացառիկ հանգամանքներում, ինչպիսին է հանրային շահերի պաշտպանությունը։ Նորմալ պայմաններում կառավարության պետք է չմիջամտի։ Երբ Մուհամմադին խնդրել են շուկայում ապրանքների գինը սահմանել, նա պատասխանել է. «Ես նման նախադեպի սկիզբը չեմ դնի, թող մարդիկ շարունակեն իրենց գործունեությունը և փոխադարձաբար օգուտ ստանան»[144]։

Բանկային գործ և ֆինանսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական բանկային գործը համարվել է իսլամական տնտեսագիտության «ամենատեսանելի գործնական ձեռքբերումը»[21] և իսլամական վերածննդի «ամենատեսանելի նշանը»[147]։ Մինչև 2009 թվականը ամբողջ աշխարհում եղել է «շարիաթին համապատասխան ավելի քան 300 բանկ և 250 ներդրումային ֆոնդ, և մինչև 2014 թվականը մոտ 2 տրիլիոն դոլար եղել է շարիաթին համապատասխան»[148][149]։

Այնուամենայնիվ, պարտքի նման գործիքների, ինչպես օրինակ մուրաբահան է, գերակայությունը ոլորտում դրդել է նույնիսկ իսլամական բանկային ոլորտի որոշ առաջատար փորձագետներին (օրինակ՝ Մուհամմադ Նեջաթուլլա Սիդիքին)՝ խոսելու «իսլամական ֆինանսական շարժման մեջ ինքնության ճգնաժամի մասին»[150]։

Իսլամական բանկային գործի ամենաուշագրավ և/կամ կարևոր նպատակը վարկերի տոկոսագումարի արգելքն է[21]։ Ղուրանը (3:130) դատապարտում է ռիբան (որը սովորաբար թարգմանվում է որպես «տոկոս»)։ «Օ՜, դու, որ հավատում ես։ Մի տարվեք ռիբայվ՝ կրկնապատկված կամ էլ կրկնակի կրկնապատկված, և զգուշացեք Ալլահից։ Սակայն եթե հաջողեք, վախեցեք Ալլահից»։

Իսլամական հանրային ֆինանսներ (Bayt-al-Mal)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական կառավարման ներքո գտնվող միակ ֆինանսական հաստատությունը (մարգարեության և խալիֆայության ժամանակաշրջան) Բեյթ-ալ-Մալն էր (պետական գանձարանը), որտեղ հարստությունը բաշխվում էր ըստ կարիքի։ Մարգարեության ժամանակ վերջին ստացականը Բահրեյնից ութ հարյուր հազար դիրհամի տուրքն էր, որը բաժանվել է միանգամից։ Առաջին խալիֆը Բեյթ-ալ-Մալի համար տուն է հատկացրել, որտեղ պահվել է ամբողջ գումարը։ Սակայն քանի որ ամբողջ գումարը անմիջապես բաշխվել է, գանձարանը հիմնականում կողպված է մնացել։ Նրա մահվան պահին Բեյթ-ալ-Մալում եղել է ընդամենը մեկ դիրհամ։ Երկրորդ խալիֆը, բացի Կենտրոնական Բեյթ-ալ-Մալը ձևավորելուց, բացել է նահանգային և գլխավոր գրասենյակներ։ Նա նաև մարդահամար է իրականացրել իր խալիֆայության ժամանակ և կառավարության աշխատակիցներին տրամադրել է աշխատավարձեր, աղքատ և կարիքավոր մարդկանց համար սահմանել է կրթաթոշակներ, գործազուրկների համար՝ սոցիալական ապահովություն, իսկ թոշակի անցածների համար՝ կենսաթոշակ։

Հանրային ֆինանսական հաստատության հայեցակարգը պատմական դեր է խաղացել իսլամական տնտեսության մեջ։ Պետության կողմից կուտակված հարստությունը կարիքավոր լայն հասարակությանը հասանելի դարձնելու գաղափարը համեմատաբար նոր երևույթ է եղել։ Բեյթ-ալ-Մալի ռեսուրսները համարվել են Աստծո սեփականությունը, ընդհանուր բանկին վճարված գումարը համարվել է բոլոր մուսուլմանների ընդհանուր սեփականությունը, իսկ ղեկավարը պարզապես եղել է դրա խնամակալը։

Ընդհանուր բանկը դիտարկվել է որպես ֆինանսական հաստատություն և, հետևաբար, ենթարկվել է նույն սահմանափակումներին (այս պարագայում՝ արգելքին)՝ կապված տոկոսների հետ[151]։ Խալիֆ Օմարը, ընդհանուր բանկի մասին խոսելով, ասել է. «Նման հարստության կառավարման մեջ ես գտա միայն երեք առավելություն՝

  1. այն ձեռք է բերվել իրավունքով,
  2. այն տրվել է իրավունքով,
  3. այն պաշտպանված է սխալ օգտագործումից։

Ինչ վերաբերում է իմ դիրքին քո այս հարստության նկատմամբ, դա նման է որբի խնամակալի կարգավիճակին։ Եթե ես ապահովված եմ, ես կթողնեմ այն, բայց եթե ծանր վիճակում լինեմ, ես կվերցնեմ դրանից, ինչպես թույլատրելի է»[152]։

Առաջարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնայողություններ և ներդրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այլընտրանքային իսլամական խնայողությունների-ներդրումային մոդելը կարող է կառուցվել վենչուրային կապիտալի, ներդրումային բանկեր, վերակազմակերպված կորպորացիանե և վերակազմակերպված արժեթղթերի շուկայի շուրջ[153]։ Այս մոդելը նպատակ ունի վերացնել տոկոսների վրա հիմնված բանկային գործունեությունը և փոխարինել շուկայի անարդյունավետությունները, ինչպիսին է շահույթի բաշխմամբ ներդրումների դիմաց վարկերի սուբսիդավորումը, կրկնակի հարկման և մասնավոր կապիտալում ներդրումների սահմանափակումների միջոցով[154]։

Իսլամական բանկերի թիվը վերջերս աճել է մուսուլմանական աշխարհում, սակայն համաշխարհային տնտեսության մեջ շատ փոքր մասնաբաժին են կազմում արևմտյան բանկային պարադիգմայի համեմատ։ Հիբրիդային մոտեցումները, որոնք կիրառում են դասական իսլամական արժեքները, բայց օգտագործում են վարկավորման ավանդական պրակտիկա, բարձր են գնահատվում ժամանակակից մարդկային զարգացման տեսության որոշ կողմնակիցների կողմից։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական տնտեսագիտությունը թերագնահատվել է հետևյալ պատճառներով՝

  • ենթադրյալ «ոչ կապակցված, ոչ ամբողջական, ոչ պրակտիկ և անտեղին լինելու համար», ինչպես նաև այն պատճառով, որ պայմանավորված է «մշակութային ինքնությամբ», այլ ոչ թե խնդիրների լուծմամբ (Թիմուր Կուրան, Ջոն Ֆոսթեր)[155][156][157][158],
  • տեսականորեն «պոպուլիստական և սոցիալիստական գաղափարների խառնուրդ» է, իսկ գործնականում՝ «ոչ այլ ինչ, քան տնտեսության անարդյունավետ պետական վերահսկողություն և գրեթե նույնքան անարդյունավետ վերաբաշխման քաղաքականություն» (Ֆրեդ Հալիդեյ)[159];

    Քաղաքական և տարածաշրջանային համատեքստում, որտեղ իսլամիստներն ու ուլեման կարծիք ունեն ամեն ինչի մասին, զարմանալի է, թե որքան քիչ բան ունեն նրանք ասելու մարդկային այս ամենակենտրոնական գործունեության մասին, բացի կրկնվող բարեպաշտությունից այն մասին, թե իրենց մոդելը ոչ կապիտալիստական է, ոչ էլ սոցիալիստական[159]։

  • մի փոքր ավելին է, քան ավանդական տնտեսագիտության նմանակում, որը զարդարված է Ղուրանի և Սուննայի հատվածներով (Մուհամմադ Աքրամ Խան)[52],
  • պնդել է, թե կոչ է անում վերադառնալ իսլամական պրակտիկաներին, որոնք իրականում «հորինված ավանդույթ» են (Թիմուր Քուրան)[Note 4],
  • ձախողել է հասնել փողի նկատմամբ տոկոսների վերացման, տնտեսական հավասարության և բարձր բիզնես էթիկայի հաստատման իր նպատակներին[160], և դրա մեթոդներն ու նպատակները «գերիշխող տնտեսական կառուցվածքին սպառնալու համար չափազանց անիրատեսական են» (Թիմուր Քուրան)[21]։
Արդարություն

Տոկոսների վրա «կենտրոնանալու» փոխարեն Ֆարուկը հորդորել է կենտրոնանալ «արդարության ավելի մեծ պատկերի» վրա, իսկ տնտեսագիտության մեջ՝ պայքարել «ագահության և շահույթի» շահագործման և հարստության կենտրոնացման դեմ։ Որպես փաստարկ՝ նա մեջբերել է մի այաթ. «Այն, ինչ Աստված շնորհել է իր առաքյալին (և խլել է) գյուղերի բնակիչներից, պատկանում է Աստծուն, նրա առաքյալին և ազգականներին և որբերին, կարիքավորներին և ճանապարհորդներին. որպեսզի այն (ուղղակի) չդառնա ձեր մեջ եղած հարուստների միջև շրջապտույտ առարկա...»[147]: Որպես այս հարցի անտեսման օրինակ՝ Ֆարուքը քննադատել է, որ իսլամական տնտեսագիտության և ֆինանսների «բավականին համապարփակ» մատենագրությունը չի պարունակում «ոչ մի մեջբերում շահագործման կամ անարդարության վերաբերյալ» իր 700 արձանագրություններից որևէ մեկի մեջ[161]։

Պակիստանի զարգացման տնտեսագիտության ինստիտուտի նախկին տնօրենը և Պակիստանի տնտեսական հարցերի բաժնի ղեկավար Սայեդ Նավաբ Հայդեր Նաքվին[Note 5] նույնպես կոչ է արել «համապարփակ իսլամական բարեփոխում իրականացնել՝ շահագործումից զերծ տնտեսական համակարգ ստեղծելու համար»[162]։

Զաքաթ

Իսլամի սյուներից մեկի՝ զաքաթի հարցում Խանը նույնպես քննադատել է իսլամական տնտեսագիտության պահպանողականությունը՝ դժգոհելով, որ «մուսուլման գիտնականների պնդումը այն իրականացնելու նույն ձևով, ինչպես այն արվում էր Մարգարեի և առաջին չորս խալիֆների ժամանակաշրջանում... այն ժամանակակից հասարակության կարիքների հետ անհամատեղելի է դարձրել»[163]։

Գործնականում կիրառելիություն

Իսլամական տնտեսագիտության կողմնակիցներից մեկը (Ասադ Զամանը) նկարագրում է «մեծ դժվարությունը», որի հետ բախվել են իսլամական տնտեսագիտության իսլամական բարեփոխիչները, և մատնանշել են նաև այլ հեղինակներ, այն է, որ քանի որ ֆինանսական համակարգը «ինտեգրված և կապակցված կառույց է», ստեղծել իսլամական համակարգ»՝ «հիմնված վստահության, համայնքի և անտոկոս» սկզբունքների վրա, պահանջում է «փոփոխություններ և միջամտություններ միաժամանակ մի քանի տարբեր ճակատներով»[164]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. صدر، اقتصادنا، ۱۴۲۴ق، ص۴۲۱.
  2. Monzer, Al Iqtisad al Islami [The Islamic Economy], pp 90 - 28 , 1981 ,.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Roy 1994, էջ. 133.
  4. Philipp, Thomas (1990). «The Idea of Islamic Economics». Die Welt des Islams. 30 (1/4): 117–139. doi:10.2307/1571048. JSTOR 1571048.
  5. 5,0 5,1 Mat, Ismail; Ismail, Yusof. «A Review of Fiqh al-Mua'malat Subjects in Economics and Related Programs at International Islamic University Malaysia and University of Brunei Darussalam» (PDF). kantakji.com. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  6. 6,0 6,1 Saleem, Muhammad Yusuf (n.d.). «Methods and Methodologies in Fiqh and Islamic Economics» (PDF). kantakji.com. էջ 1. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին. «The paper argues that the methods used in Fiqh are mainly designed to find out whether or not a certain act is permissible or prohibited. Islamic economics, on the other hand, is a social science. Like any other social science its proper unit of analysis is the society itself.»
  7. «Definition of ECONOMICS». www.merriam-webster.com. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.
  8. «ECONOMIC GOALS». amosweb.com/. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  9. Banaji, Jairus (2007). «Islam, the Mediterranean and the Rise of Capitalism» (PDF). Historical Materialism. 15 (1): 47–74. doi:10.1163/156920607X171591.
  10. Maya Shatzmiller (1994), Labor in the Medieval Islamic World, pp. 402–03, Brill Publishers, 90-04-09896-8.
  11. Labib, Subhi Y. (1969). «Capitalism in Medieval Islam». The Journal of Economic History. 29 (1): 79–96. doi:10.1017/S0022050700097837. S2CID 153962294.
  12. Arrighi, Giovanni (2010). The Long Twentieth Century. Verso. էջ 120. ISBN 978-1-84467-304-9.
  13. Ruggles, D. Fairchild (2008). Islamic Gardens and Landscapes. University of Pennsylvania Press. էջեր 15–36. ISBN 978-0812240252.
  14. Chapra, M. Umar (2014). Morality and Justice in Islamic Economics and Finance (անգլերեն). Edward Elgar Publishing. էջեր 62–63. ISBN 9781783475728.
  15. Sanjay Subrahmanyam (1998). Money and the Market in India, 1100–1700. Oxford University Press. ISBN 9780521257589.
  16. Giorgio Riello, Tirthankar Roy (2009). How India Clothed the World: The World of South Asian Textiles, 1500-1850. Brill Publishers. էջ 174. ISBN 9789047429975.
  17. Abhay Kumar Singh (2006). Modern World System and Indian Proto-industrialization: Bengal 1650-1800, (Volume 1). Northern Book Centre. ISBN 9788172112011.
  18. 18,0 18,1 Junie T. Tong (2016). Finance and Society in 21st Century China: Chinese Culture Versus Western Markets. CRC Press. էջ 151. ISBN 978-1-317-13522-7.
  19. 19,0 19,1 John L. Esposito, ed. (2004). The Islamic World: Past and Present. Volume 1: Abba - Hist. Oxford University Press. էջ 174. ISBN 978-0-19-516520-3.
  20. 20,0 20,1 Indrajit Ray (2011). Bengal Industries and the British Industrial Revolution (1757-1857). Routledge. էջեր 7–10. ISBN 978-1-136-82552-1.
  21. 21,0 21,1 21,2 21,3 21,4 21,5 21,6 Kuran, 2004, էջ x
  22. Kuran, Timur (1986). «The Economic System in Contemporary Islamic Thought: Interpretation and Assessment». International Journal of Middle East Studies. 18 (2): 135–164. doi:10.1017/S0020743800029767. hdl:10161/2561. S2CID 162278555.
  23. Quran (Al-Baqarah 2:275), (Al-Baqarah 2:276–80), (Al-'Imran 3:130), (Al-Nisa 4:161), (Ar-Rum 30:39)
  24. Karim, Shafiel A. (2010). The Islamic Moral Economy: A Study of Islamic Money and Financial Instruments. Boca Raton, FL: Brown Walker Press. ISBN 978-1-59942-539-9.
  25. Financial Regulation in Crisis?: The Role of Law and the Failure of Northern Rock By Joanna Gray, Orkun Akseli p. 97
  26. Islam and Economic Justice: A 'Third Way' Between Capitalism and Socialism? Արխիվացված Հունվար 7, 2008 Wayback Machine
  27. How Do We Know Islam Will Solve the Problems of Poverty and Inequality? Արխիվացված Մայիս 3, 2016 Wayback Machine
  28. Ishaque, Khalid M. (1983). «Islamic Approach to Economic Development». In Esposito, John L. (ed.). Voices of Resurgent Islam. New York : Oxford University Press. էջեր 268–276. «the two models projected by the First and the Second Worlds. Both are basically materialistic, have priorities ... which permit wholesale exploitation. In the West it is the big corporations and cartels and in the Socialist countries it is state capitalism and bureaucracy.»
  29. International Business Success in a Strange Cultural Environment By Mamarinta P. Mababaya p. 203
  30. Al-Bukhari Vol 2 Hadith 514
  31. Ibn Majah Vol 3 Hadith 2289
  32. International Business Success in a Strange Cultural Environment By Mamarinta P. Mababaya p. 202
  33. Islamic Capital Markets: Theory and Practice By Noureddine Krichene p. 119
  34. Abu Daud Hadith 2015
  35. Ibn Majah Vold 3 Hadith 2154
  36. The Stability of Islamic Finance: Creating a Resilient Financial Environment By Zamir Iqbal, Abbas Mirakhor, Noureddine Krichenne, Hossein Askari p. 75
  37. Al-Bukhari Vol 3 Hadith 632; Vol 4 Hadith 419
  38. Al-Bukhari Vol 3 Hadith 634; Vol 4 Hadith 418
  39. El-Gamal, Islam and Mammon, 2004: p.5
  40. Khan, 2015, էջ 88
  41. Gümüsay, Ali Aslan (2015 թ․ օգոստոսի 1). «Entrepreneurship from an Islamic Perspective». Journal of Business Ethics (անգլերեն). 130 (1): 199–208. doi:10.1007/s10551-014-2223-7. ISSN 1573-0697. S2CID 140869670.
  42. Ramadani, Veland; Dana, Léo-Paul; Gërguri-Rashiti, Shqipe; Ratten, Vanessa, eds. (2017). Entrepreneurship and Management in an Islamic Context (բրիտանական անգլերեն). doi:10.1007/978-3-319-39679-8. ISBN 978-3-319-39677-4.
  43. Iqbal, Dunawar; Syed Ali, Salman; Muljawan, Dadang (2007). Advances in Islamic Economics and Finance (PDF). էջ 4. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  44. ILYASLI, Omer (2013 թ․ ապրիլի 17). «What is Islamic Economics?». Islamiceconomy.net. Վերցված է 2015 թ․ հուլիսի 14-ին.(չաշխատող հղում)
  45. Kahf, 2003, էջ 25
  46. 46,0 46,1 Zarqa, M. Anas. (2008), Duality of sources in Islamic economics, and its methodological consequences. Paper presented at 7th International Conference on Islamic Economics, King Abdulaziz University, 1–3 April, Jeddah. p.30 Արխիվացված Մայիս 13, 2009 Wayback Machine
  47. 47,0 47,1 Khan, 2013, էջ 4
  48. 48,0 48,1 Khan, 2015, էջ 66
  49. 49,0 49,1 Zaman, M.R. (2008). «Usury (riba) and the place of bank interest in Islamic banking and finance». International Journal of Banking and Finance. 6: 28. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  50. Chapra, M. Umar (2008). «Islamic economics: what it is and how it developed». EH.net. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.
  51. Khan, M.N.; Bhatti, M.I. (2008). Developments in Islamic Banking: The Case of Pakistan. Basingstoke and New York: Palgrave Macmillan.
  52. 52,0 52,1 Khan, 2013, էջ xv
  53. Davari, Mahmood T. (2005). The Political Thought of Ayatollah Murtaza Mutahhari: An Iranian . Routledge. էջ 90. ISBN 9781134294886. Վերցված է 2015 թ․ հուլիսի 15-ին. «Islamic economics is not a science of political economy. Rather it is a revolution (that is a revolutionary ideology) for changing the corrupt reality and turning it into a pure one. It is clearly not an objective analysis of existing reality.`»
  54. Zaman, Asad (2015). «Re-Defining Islamic Economics». In Egri, Taha; Kizilkaya, Necmettin (eds.). Islamic Economics: Basic Concepts, New Thinking and Future Directions. UK: Cambridge Scholars Publishing. էջեր 58–76. ISBN 978-1443874564.
  55. Roy 1994, էջ. 132
  56. 56,0 56,1 56,2 56,3 56,4 56,5 56,6 Mersadi Tabari, Nima (2012 թ․ փետրվար). «The Sharia'h Dimension of the Persian Gulf's Hydrocarbon Resources». International Energy Law Review. 2: 61–68. King's College London Law School Research Paper No. 2014-10.
  57. Roy 1994, էջ. 13
  58. Schirazi, 1997, էջ 170
  59. Essential Hanafi Handbook of Fiqh A Translation of Qazi Thanaa Ullah's Ma La Budda Minhu, by Maulana Yusuf Talal Ali al-Amriki, (Kazi Publications, Lahore, Pakistan)
  60. Jaliz, Ramli, էջ 8
  61. «The Oxford Dictionary of Islam. Muamalat». Oxford Islamic Studies Online. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  62. 62,0 62,1 Kahf, 2003, էջ 46
  63. Hassan, Mohamed Fadzli (2008 թ․ փետրվարի 10). «INTRODUCTION TO USUL AL-FIQH». Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  64. Wan Yussof, Wan Nor Aisyah. «The Originality of Qard and its Implication on the Loan Theory: Does Intention Matter?» (PDF). jams92.org. էջ 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին. «Fiqh al-Munakahat: it deals with marriage, divorce, inheritance, guardianship and related matters»
  65. 65,0 65,1 Norman, Omar (2006). «5. The Profit Motive in Islam: Religion and Economics in the Muslim World» (PDF). In Hathaway, Robert M.; Lee, Wilson (eds.). Islamization and the Pakistani Economy. Woodrow Wilson International Center for Scholars. էջ 74. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 13-ին. «Իրոք, հարկ է նշել, որ «իսլամական տնտեսագիտությունը» 20-րդ դարի ծագում ունի։ Նույնիսկ 19-րդ դարի սկզբին այս արտահայտությունը չի օգտագործվել հիմնական իսլամական մտածողների կողմից։ Մեծ փիլիսոփա Իքբալը, ով ոգեշնչող դեր է ունեցել Պակիստանի շարժման համար, իր տնտեսագիտության տրակտատում չի անդրադարձել կրոնին։ Իքբալի Իլմ-ուլ-Իքթիսադը, որը հրատարակվել է 1902 թվականին, նշանավոր էր տնտեսության ընկալման մեջ կրոնի բացակայությամբ։ Իսլամական տնտեսագիտության ինտելեկտուալ հայրը Մաուլանա Մաուդուդին է՝ գիտնական, ում հայացքները ձևավորել են Ջամաաթ-է-Իսլամին։»
  66. Shaikh, Salman Ahmed (2014 թ․ մարտի 11). «Difference between Islamic Economics and Islamic Law». Islamic Economics Project. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  67. Kahf, 2003, էջ 47
  68. Kahf, 2003, էջ 49
  69. Khan, 2013, էջեր xv-xvi
  70. El-Sheikh, Salah (2008). «The Moral Economy of Classical Islam: A FiqhiConomic Model». The Muslim World. 98 (1): 116–144. doi:10.1111/j.1478-1913.2008.00213.x.
  71. Chapra, M. Umar (2010). «Islamic Economics: What It Is and How It Developed». In Whaples, Robert (ed.). EH.net: Encyclopedia of Economic and Business History. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  72. Jackson, Roy (2010). Mawlana Mawdudi and Political Islam: Authority and the Islamic State. Routledge. ISBN 9781136950360.
  73. 73,0 73,1 73,2 Kahf, 2003, էջ 2
  74. Sobhi Mahmassani (1932). Les Idées Economiques d'Ibn Khaldoun (The Economic Thought of Ibn Khaldoun), BOSC Frères, M. et L. RIOU, Lyon, is an early treatise on Ibn Khaldun's economic thought.
  75. Glasse, Cyril (2005). «How We KNow the Exact Year the Archegos Left Baghdad». In BeDuhn, Jason (ed.). New Light on Manichaeism: Papers from the Sixth International Congress on Manichaeism. Brill. էջ 138. ISBN 978-9004172852. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  76. I. M. Oweiss (1988), "Ibn Khaldun, the Father of Economics", Arab Civilization: Challenges and Responses, New York University Press, 0-88706-698-4.
  77. Boulakia, Jean David C. (1971). «Ibn Khaldûn: A Fourteenth-Century Economist». Journal of Political Economy. 79 (5): 1105–1118. doi:10.1086/259818. S2CID 144078253.
  78. Weiss 1995, էջեր. 29–30
  79. Weiss 1995, էջ. 31 quotes Muqaddimah 2:276–78
  80. Weiss 1995, էջ. 31 quotes Muqaddimah 2: 272–73
  81. Weiss 1995, էջ. 33
  82. Heck, Gene W. (2006), Charlemagne, Muhammad, and the Arab roots of capitalism, Walter de Gruyter, ISBN 978-3-11-019229-2
  83. Nolan, Peter (2007), Capitalism and Freedom: The Contradictory Character of Globalisation, Anthem Press, էջ 277, ISBN 978-1-84331-280-2
  84. Sanjay Subrahmanyam (1998). Money and the Market in India, 1100–1700. Oxford University Press. ISBN 9780521257589.
  85. Giorgio Riello, Tirthankar Roy (2009). How India Clothed the World: The World of South Asian Textiles, 1500-1850. Brill Publishers. էջ 174. ISBN 9789047429975.
  86. Abhay Kumar Singh (2006). Modern World System and Indian Proto-industrialization: Bengal 1650-1800, (Volume 1). Northern Book Centre. ISBN 9788172112011.
  87. The Economic Life of Islam Արխիվացված Ապրիլ 19, 2016 Wayback Machine
  88. Usmani, Introduction to Islamic Finance, 1998: p.10
  89. Martin, Richard C., ed. (2004). «Riba». Encyclopedia of Islam and the Muslim World. Macmillan Reference USA. էջեր 596–7. ISBN 978-0-02-865912-1.
  90. Khan, 2015, էջ 57
  91. Nasr, S.V.R. (1996). Mawdudi and the Making of Islamic Revivalism. New York and Oxford: Oxford University Press. էջեր 103–106.
  92. Kuran, 2004, էջեր 84–86
  93. Maududi, Maulana (1941). Maulana Maududi: The Economic Problem Of Man And Its Islamic Solution. Being an Address delivered in the Muslim University, Atigarh. on 20th October, 1941. Australian Islamic Library. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  94. Maududi, n.d., էջեր 8–9
  95. Bakhash, Shaul, The Reign of the Ayatollahs, Basic Books, c1984, pp. 167–68
  96. 96,0 96,1 Revolutionary Surge and Quiet Demise of Islamic Economics in Iran Արխիվացված Հունվար 17, 2012 Wayback Machine
  97. The Renewal of Islamic Law Արխիվացված Հոկտեմբեր 7, 2008 Wayback Machine
  98. Bakhash 1984, էջեր. 172–173
  99. «Untitled Document». Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  100. Iqbal, Zamir and Abbas Mirakhor (2008). An Introduction to Islamic finance. Lahore; Vanguard Books
  101. 101,0 101,1 Khan, 2013, էջ 6
  102. An example of a patent application: US 2003233324  "Declining balance co-ownership financing arrangement" (an allegedly Sharia compliant financing arrangement for home purchases and refinances that does not involve the payment of interest), since abandoned.
  103. Roy 1994, էջեր. 138, 140.
  104. Khan, 2013, էջեր 216–
  105. Behdad, Sohrab (1989). «Property Rights in Contemporary Islamic Economic Thought: A Critical Perspective». Review of Social Economy. 47 (2): 185–211. doi:10.1080/00346768950000020.
  106. 106,0 106,1 Ali, 2008, էջ 155
  107. Ali, 2008, էջ 164
  108. 108,0 108,1 Khan, 2013, էջ 5
  109. Haneef, 2009, էջ 4
  110. 110,0 110,1 110,2 Khan, 2013, էջ 7
  111. 111,0 111,1 Khan, 2013, էջ 8
  112. 112,0 112,1 112,2 Khan, 2013, էջ 11
  113. Khan, 2013, էջեր 14–15
  114. 114,0 114,1 Kayed, 2008, էջ 193
  115. 115,0 115,1 Haneef, 2009, էջ 2
  116. Tahir, Sayyid (January 2009) "Islamic finance: Undergraduate education". Islamic Economic Studies 16 (1–2): 71
  117. 117,0 117,1 Siddiqi, Muhammad Nejatullah, 2008 Obstacles to Islamic economics research. Paper presented at 7th International Conference on Islamic Economics, King Abdulaziz University, 1–3 April, Jeddah Արխիվացված Մայիս 13, 2009 Wayback Machine
  118. Iqbal, Munawar. 2008. Contributions of the last six conferences. Paper presented at 7th International Conference on Islamic Economics, King Abdulaziz University, 1–3 April, Jeddah, p.80 Արխիվացված Մայիս 13, 2009 Wayback Machine
  119. Khan, 2013, էջեր 13–14
  120. 120,0 120,1 Kayed, 2008, էջ 190–191
  121. Khan, 2013, էջեր 6–7
  122. 122,0 122,1 Hasan, Zubair (2005). «Treatment of Consumption in Islamic Economics: An Appraisal». Journal of King Abdulaziz University-Islamic Economics. 18 (2): 29–46. doi:10.4197/islec.18-2.2. S2CID 17674403.
  123. Siddiqi, M.N., 1996, Teaching economics in Islamic perspective. Jeddah: King Abdulaziz University, Centre for Research in Islamic Economics
  124. Hasan, Zubair (January 2009) "Islamic finance education at the graduate level: Current state and challenges." Islamic Economic Studies, 16 (1–2):81
  125. Khan, 2013, էջեր 7–8
  126. Hasan, Zubair (January 2009) "Islamic finance education at the graduate level: Current state and challenges." Islamic Economic Studies, 16 (1–2):92–93
  127. Khan, 2013, էջեր 9–10
  128. Khan, 2013, էջ 12
  129. 129,0 129,1 129,2 129,3 129,4 Nomani & Rahnema 1994
  130. 130,0 130,1 130,2 130,3 130,4 Nomani & Rahnema 1994, էջեր. 66–70.
  131. Hamed, Safei-Eldin (1993). «SEEING THE ENVIRONMENT THROUGH ISLAMIC EYES: Application of Shariah to Natural Resources Planning and Management» (PDF). Journal of Agricultural and Environmental Ethics. 6 (2): 145–164. doi:10.1007/BF01965481. S2CID 153324104. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 23-ին.
  132. Khan, 1994, էջ 20
  133. Daintith, Terence (2010). Finders Keepers?: How the Law of Capture Shaped the World Oil Industry. ISBN 9781936331765.
  134. 134,0 134,1 134,2 Nomani & Rahnema 1994, էջեր. 71–77
  135. al-Baladhuri, Futuh al-Buldan
  136. Sahih al-Bukhari, 17
  137. Futuh al-Buldan, Abu Ubayd
  138. al-Maqrizi, al-Mawa'iz wa'l-I'tibar
  139. Zaman, Asad, 2008, էջ 111
  140. M.S. Naz (1991) Islami Riyasat men Muhtasib ka Kirdar IRI. 85.
  141. Monzer Kahf (1996) Principles of Islamic Economics, IIUM. 41, 115, 123.
  142. Ibn Tamiyah, Public Duties in Islam, Leicester: The Islamic Foundation, 1981.
  143. 143,0 143,1 Khan, 1994, էջ 83
  144. 144,0 144,1 144,2 144,3 144,4 144,5 Nomani & Rahnema 1994, էջեր. 55–58
  145. Khan, 1994, էջ 10
  146. Reported by Ahmad and al-Hakim
  147. 147,0 147,1 Farooq, 2005, էջ 33
  148. «Islamic finance: Big interest, no interest». The Economist. The Economist Newspaper Limited. 2014 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 15-ին.
  149. «Bank of London and the Middle East». Zawya.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 12-ին.
  150. referring to Siddiqi, 1983 (Mohammad Nejatullah SIDDIQI. Issues in Islamic Banking [Leicester: The Islamic Foundation, UK, 1983), in Munawar IQBAL and Philip Molyneux. Thirty Years of Islamic Banking: History, Performance and Prospects [Palgrave, 2005], p. 125
  151. K-al-Mabsut, Al-Sarakhsi, Shamsuddin
  152. Uyun-al-Akhbar, ad-Dinawri
  153. Meinhaj Hussain (2010 թ․ հունիս). «Economic Model». 2.0. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
  154. «Savings & Investments | Noorbank». www.noorbank.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 31-ին.
  155. Foster, John (2009 թ․ դեկտեմբերի 11). «How Sharia-compliant is Islamic banking?». BBC News. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  156. Kuran, "The Economic Impact of Islamic Fundamentalism," in Marty and Appleby Fundamentalisms and the State, U of Chicago Press, 1993, pp. 302–41
  157. "The Discontents of Islamic Economic Mortality" by Timur Kuran, American Economic Review, 1996, pp. 438–42
  158. Tobin, Sarah A. (2014). «Is it really Islamic?». In Wood, Donald C. (ed.). Production, Consumption, Business and the Economy: Structural Ideals And …. Emerald Group Publishing. էջ 139. ISBN 9781784410551. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  159. 159,0 159,1 Halliday, Fred, 100 Myths about the Middle East, Saqi Books, 2005 p. 89
  160. Pipes, Daniel (2007 թ․ սեպտեմբերի 26). «Islamic Economics: What Does It Mean?». Jerusalem Post. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  161. Farooq, 2005, էջ 31
  162. Syed Nawab Haider NAQVI. Ethics and Economics: An Islamic Synthesis [U.K.: The Islamic Foundation, 1981], p.124
  163. Khan, 2013, էջ xvi
  164. Zaman, Asad, 2008
  1. ինչպես օրինակ «Ֆիկհի հիմնական հանաֆիական ձեռնարկը»՝ գրված Քազի Թանաա Ուլլահի կողմից[59]։
  2. կոչել են նաև ժամանակակից պատմագիտության և սոցիոլոգիայի հայր[75]։ Յոզեֆ Շումպետերը (1954) նշել է սոցիոլոգիայի մասին էջ 136-ում, մյուսները, այդ թվում Հոսեյնին (2003), ևս հատուկ նշանակություն են տվել նրան։
  3. Մ.Թ. Ուսմանին նշել է. «Ի տարբերություն այլ կրոնների, իսլամը չի սահմանափակվում որոշ բարոյական ուսմունքներով, որոշ ծեսերով կամ երկրպագության որոշ ձևերով։ Այն ավելի շուտ ունի ուղեցույց կյանքի բոլոր բնագավառներում, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական ոլորտներում։ Ալլահի ծառաների հնազանդությունը պահանջվում է ոչ միայն երկրպագության, այլև նրանց տնտեսական գործունեության մեջ...»[88]
  4. Իսլամական տնտեսագիտությունն ինքնին այն է, ինչը կոչվում է «հորինված ավանդույթ»։ ... միայն քսաներորդ դարի կեսերից սկսեցին որոշ քայլեր ձեռնարկվել՝ տնտեսական մտածողության և վարքագծի իսլամական օրինաչափությունները բացահայտելու համար։ Մինչ այդ իսլամի ավանդական աղբյուրների վրա հիմնված դիսկուրսների տնտեսական բովանդակությունը համակարգված չէր. նրանք հազիվ թե կազմեին մի միտք, որը ընկալվեր որպես կապակցված կամ անկախ ուսումունք[21]։
  5. 1981 թվականին իսլամական բանկային գործունեության շարժման «վաղ շրջանում»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատասխանատվություն վնասի համար

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A. Basir Bin Mohamad. "The Islamic Law of Tort: A Study of the Owner and Possessor of Animals with Special Reference to the Civil Codes of the United Arab Emirates, Lebanon, Tunisia, Morocco, Sudan and Iraq" in Arab Law Quarterly V.16, N.4 2001
  • "Vicarious Liability: A Study of the Liability of the Guardian and his Ward in the Islamic Law of Tort" Arab Law Quarterly V. 17, N.1 2002
  • Immanuel Naveh. "The Tort of Injury and Dissolution of Marriage at the Wife's Initiative in Egyptian Mahkamat al-Naqd Rulings" in Islamic Law and Society Volume 9, Number 1, 2002
  • Islamic law of tort Liaquat Ali Khan Niazi, 1988
  • An outline of Islamic law of tort Abdul-Qadir Zubair, 1990

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]