Jump to content

Ինտերսեքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երրորդ Միջազգային ինտերսեքս ֆորումի մասնակիցները, Մալթա, 2013 թ դեկտեմբեր

Ինտերսեքս, մարդիկ անհատներ են, որոնք ծնվել են սեռի բնութագրիչների մի քանի վարիացիաներից որևէ մեկով ներառյալ քրոմոսոմները, գոնադները, սեռական հորմոնները կամ սեռական օրգանները, որոնք, ըստ ՄԱԿ -ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, «չեն տեղավորվում արական կամ իգական համարվող մարմինների բնորոշումներում։»[1] Նման վարիացիաները կարող են ներառել սեռական օրգանների երկակիություն և քրոմոսոմային գենոտիպի և սեռական ֆենոտիպի համադրություններ, որոնք տարբերվում են XY- տղամարդ և XX- կին վարիացիաներից[2][3]։

Ինտերսեքս մարդկանց նախկինում կոչվում էին հերմաֆրոդիտներ կամ «բնածին ներքինիներ»[4][5]։ 19-րդ և 20-րդ դարում բժշկական գրական համայնքի որոշ անդամներ կազմեցին նոր անվանացանկ՝ փորձելով դասակարգել իրենց նկատած հատկանիշները։ Դա ինտերսեքս վիճակներիտաքսոնոմիաական դասակարգման համակարգ ստեղծելու առաջին փորձն էր։ Ինտերսեքս մարդկանց դասակարգում էին որպես իրական հերմաֆրոդիտիզմ, իգական պսևդոհերմաֆրոդիտիզմ կամ արական պսևդոհերմաֆրոդիտիզմ ունեցողներ[6]։ Այս տերմիններն այլևս չեն օգտագործվում. «Հերմաֆրոդիտ» բառը ներառող տերմինները համարվում են մոլորեցնող, խարանի ենթարկող և գիտականորեն ոչ պատշաճ երբ խոսքը մարդկանց մասին է[7]։ Հերմաֆրոդիտը այժմ սահմանվում է որպես «կենդանի կամ բույս, որն ունի և՛ արական, և՛ իգական վերարտադրողական օրգաններ»[6]։ 1917 թվականին Ռիչարդ Գոլդշմիդտը ստեղծեց ինտերսեքսուալություն (միջսեռականություն) տերմինը՝ հղում անելով ֆիզիկական սեռի մի շարք վարիացիաների[6]։ Կլինիկական պայմաններում, «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը օգտագործվել է 2006 թվականից[8]։ Պիտակի ներմուծման պահից սկսած այն վիճելի է եղել[9][10][11]։

Ինտերսեքս մարդիկ խարանի և խտրականություան են ենթարկվում ծննդյան կամ ինտերսեքս հատկանիշի հայտնաբերման պահից, ինչպիսին է սեռական հասունությունը։ Սա կարող է ներառել մանկասպանությունը, երեխային լքելը և ընտանիքներին խարանի ենթարկելը[12][13][14]։ Աշխարհով մեկ երկակի արտաքին սեռական օրգաններ ունեցող ինտերսեքս նորածիններ և երեխաներ վիրաբուժական կամ հորմոնալ ճանապարհով ձևափոխվում են սեռային առումով առավել ընդունելի հատկանիշներ ձևավորելու համար։ Ինչը հակասական է և լի անկանխատեսելի հետևանքներով[15]։ Նման միջամտությունները կարող են ներառել ստերիլիզացում։ Շատ մեծահասակներ, ներառյալ հանրաճանաչ կին մարզիկներ, նույնպես ենթարկվել են նման միջամտությունների[16][17]։

Որոշ ինտերսեքս անձինք կարող են համարվել և մեծացվել որպես աղջիկ կամ տղա, բայց հետագայում նույնականանալ մեկ այլ գենդերի հետ, մինչդեռ մեծ մասը շարունակում է նույնականանալ իրեն վերագրված սեռի հետ[3][18]։ Երրորդ սեռի և գենդերային դասակարգումների ճանաչումը տեղի է ունենում մի քանի երկրներում[19][20][21], սակայն, վիճելի է, երբ դա ենթադրվում, հրամցվում կամ հարկադրվում է, ինչպես որոշ գերմանացի նորածինների դեպքում[22][23][24]։ Ավստրալիայում սոցիոլոգիական հետազոտությունները, որը կիրառում է երրորդ `X 'սեռի դասակարգումը, ցույց է տալիս, որ սեռային ատիպիկ բնութագրերով ծնված մարդկանց 19%-ը ընտրել է «X» կամ «այլ» տարբերակը, մինչդեռ 52%-ը կանայք են, 23% տղամարդիկ և 6%-ը անվստահ[18][25]։

Սահմանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոդել Հաննա Գաբի Օդիլեն լուսանկարը Էդ Կավիշեն Fashionwirepress-ի համար: 2017 թ.-ին Օդիլեն բացահայտեց, որ նա ունի ինտերսեքս հատկանիշեր և Անդրոգենի անզգայունության համախտանիշ

Համաձայն ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի.

Ինտերսեքս մարդիկ ծնվում են սեռային բնութագրերով (ներառյալ սեռական օրգաններ, գոնադներ և քրոմոսոմային հավաքակազմեր), որոնք չեն տեղավորվում ո՛չ արական, ո՛չ իգական համարվող մարմինների բնորոշիչների մեջ։ Ինտերսեքսը հովանոց տերմին է, որն օգտագործվում է բնութագրելու մարդկային մարմինների վարիացիաները։ Որոշ դեպքերում ինտերսեքս հատկանիշները տեսանելի են ծննդյան պահին, իսկ մյուսներում դրանք ակնհայտ չեն մինչև սեռական հասունություն։ Որոշ քրոմոսոմային ինտերսեքս վարիացիաներ գուցե ընդհանրապես ֆիզիկապես տեսանելի չլինեն:.[26]

Կենսաբանական տեսանկյունից սեռը կարող է տրվել ծննդյան պահին առկա մի շարք գործոններից ելնելով, ներառյալ.[27]

Մարդիկ, որոնք ծննդյան պահին ունեն ո´չ հստակ արական, ո´չ էլ հստակ իգական սեռի համարվողի սեռային բնութագրիչներ, ինտերսեքս են[28]։

Որոշ ինտերսեքս հատկանշաններ ոչ միշտ են տեսանելի ծննդյան պահին. որոշ նորածիններ կարող են ծնվել երկակի սեռական օրգաններով, իսկ մյուսները կարող են ունենալ երկակի ներքին օրգաններ (ամորձիներ և ձվարաններ)։ Մյուսները չեն իմանա, որ ինտերսեքս են, քանի դեռ չեն անցել գենետիկական հետազոտություն, քանի որ դա չի երևում իրենց ֆենոտիպում։

Հերմաֆրոդիտոսը` Հերկուլանիումից պատի նկարում (մ.թ.ա. 1-ին դարի առաջին կես)

Անկախ թե նրանց սոցիալապես հանդուրժում կամ ընդունում էին որոշակի մշակույթում, ինտերսեքս մարդկանց գոյությունը հայտնի էր շատ հին և նախաժամանակակից մշակույթներում։ Հույն պատմաբան Դիոդորուս Սիկուլուսը գրել է մ.թ.ա. առաջին դարում դիցաբանական Հերմաֆրոդիտոսի մասին, որը «ծնվել է ֆիզիկական մարմնով, որը տղամարդու և կնոջ համադրություն է», և ենթադրաբար տիրապետում էր գերբնական հատկությունների[29]։

Եվրոպական հասարակություններում հռոմեական օրենսդրությունը, հետդասական կանոնական օրենքը և հետագայում սովորական իրավունքը վերաբերում էին մարդու սեռին որպես տղամարդ, կին կամ հերմաֆրոդիտ, իրավական տեսանկյունից՝ որպես տղամարդ կամ կին՝ կախված այն հատկանիշներից, որոնք առավել գերիշխող էին[30]։ 12-րդ դարի Դեկրետում Գրատիանին ասում է, որ «Արդյոք հերմաֆրոդիտը կարող է վկայություն տալ, կախված է նրանից, թե որ սեռն է գերակշռում»[31][32][33]։ Ընդհանուր իրավունքի հիմքը համարվող 17-րդ դարի Անգլիայի Օրենքների ինստիտուտները նկարագրում էին, թե ինչպես կարող է հերմաֆրոդիտը ժառանգել «համաձայն այն սեռի, որը գերակշռում է՝ արական, թե իգական»[34][35]։ Դատական գործերը նկարագրվել են կանոնական օրենքում և այլուր դարերի ընթացքում։

Որոշ հասարակություններ ունեն սեռային կամ գենդերային համակարգեր, որոնք ճանաչում են ավելի քան երկու՝ արական/տղամարդ և իգական/կին, կատեգորիաներ։ Այս մշակույթներից որոշները, օրինակ՝ հարավ-ասիական հիջրա համայնքները[36], կարող են ներառել ինտերսեքս անձանց երրորդ գենդեր կատեգորիայում։

Վիկտորիանական դարաշրջանում բժշկական հեղինակները ներկայացրին «իսկական հերմաֆրոդիտ» տերմինը անհատի համար, ով ունի ինչպես ձվարանային, այնպես էլ ամորձային հյուսվածք, «արական կեղծ-հերմաֆրոդիտ»՝ ամորձային հյուսվածք ունեցողի համար, բայց ով կա՛մ իգական, կա՛մ երկակի սեռական անատոմիա ուներ և «իգական կեղծ-հերաֆրոդիտ»` ձվարանային հյուսվածք ունեցող անձի համար, բայց ով կա՛մ արական, կա՛մ երկակի սեռական անատոմիա ուներ։ Տերմինաբանության որոշ հետագա փոփխություններ արտացոլեցին գենետիկայի առաջընթացը, իսկ մյուսները առաջարկվում էին կապված փորձնական ասոցիացիաների հետ[37]։

Ինտերսեքսուալություն տերմինը ստեղծվել է Ռիչարդ Գոլդշմիդտի կողմից 1917 թվականին[38]։ «Հերմաֆրոդիտ» տերմինը «ինտերսեքս»-ով փոխարինելու առաջին առաջարկությունը արել է Կավադիասը 1940-ականներին[39]։

Ժամանակակից բժշկական գիտության զարգացումներից ի վեր, երկակի արտաքին սեռական օրգաններ ունեցող որոշ ինտերսեքս մարդկանց սեռական օրգանները վիրաբուժական միջամտությամբ փոփոխվել են` նմանեցնելու իգական կամ արական համարվող սեռական օրգանների։ Վիրաբույժները ինտերսեքս նորածիններին ներկայացնում էին որպես «սոցիալական արտակարգ իրավիճակ», երբ նրանք ծնվում էին[40]։ «օպտիմալ գենդերի քաղաքականությունը», որը նախապես մշակվել էր Ջոն Մոնեի կողմից, նշում էր, որ վաղ միջամտությունը կօգնի խուսափել գենդերային ինքնության խառնաշփոթից, ինչի համար պակասում էին ապացույցներ[41], և վաղ միջամտությունները բացասական հետևանքներ էին ունենում հոգեբանական և ֆիզիկական առողջության վրա[42]։ Քանի որ վիրաբուժության ոլորտում առաջընթացը հնարավորություն է տվել քողարկելու ինտերսեքս վիճակները, շատ մարդիկ տեղյակ չեն, թե որքան հաճախ են ինտերսեքս վիճակները առկա մարդու մոտ կամ որ ընդհանրապես գոյություն ունեն[43]։

Ակտիվիստական խմբերի և կլինիկաների միջև բուռն երկխոսությունը հանգեցրել է բժշկական քաղաքականության միայն աննշան փոփոխությունների որոշ տեղերում ինտերսեքս այցելուների և նրանց ընտանիքների հանդեպ վերաբերմունքի մեջ[44]։ 2015-ի ապրիլին Մալթան դարձավ առաջին երկիրը, որն արգելեց ոչ փոխհամաձայնեցված բժշկական միջամտությունները` սեռական անատոմիան փոփոխելու համար, ներառյալ ինտերսեքս մարդկանց[17]։ Քաղաքացիական հասարակության շատ կազմակերպություններ և իրավապաշտպան հաստատություններ, ներառյալ Մալթայի հռչակագիրը այժմ կոչ են անում դադարեցնել «նորմալացման» միջամտությունները[1][45]:

Ինտերսեքս ակտիվիստները Նիդեռլանդներում Ուտրեխտի ջրանցքի մեջ գտնվող նավի վրա Փրայդին՝ 2018 թ.-ի հունիսի 16-ին

Ֆիզիկական ամբողջականություն և մարմնական ինքնավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
     Ինտերսեքս ոչ փոխհամաձայնեցված բժշկական միջամտությունների իրավական արգելք     Ոչ փոխհամաձայնեցված բժշկական միջամտությունների կարգավորվող կասեցում

Ծնվելու պահից խարանի և խտրականության ենթարկելը կարող է դրսևորվել մանկասպանության, երեխային լքելու և ընտանիքներին խարանի ենթարկելու տեսքով։ Ինտերսեքս երեխայի ծնունդը հաճախ դիտվում էր որպես անեծք կամ կախարդ մոր նշան, հատկապես Աֆրիկայում[12][13]։ Երեխային լքելու և մանկասպանության դեպքեր հաղորդվել են Ուգանդայում[12], Քենիայում[46], Հարավային Ասիայում[47] և Չինաստանում[14]։

Ինտերսեքս նորածինների, երեխաների և դեռահասների սեռային բնութագրիչները պաթոլոգիզացվում են և առանց ինտերսեքս անձի համաձայնության «նորմալացման» անհարկի բժշկական միջամտությունների հանգեցնում[48][49]։ Միջամտությունները իրավապաշտպանների կողմից նկարագրվել են որպես բազմաթիվ իրավունքների խախտում, ներառյալ (բայց չի սահմանափակվում) մարմնական ամբողջականությունը, գաղտնիությունը խախտելը, խտրականության և փորձարկումների ենթարկելը[50]։ Այս միջամտությունները հաճախ իրականացվել են ինտերսեքս անձի ծնողների համաձայնությամբ, երբ այդ անձը օրենքի առաջ դեռ շատ երիտասարդ է՝ համաձայնություն տալու համար։ Նման միջամտությունները քննադատվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ՄԱԿ-ի այլ մարմինների կողմից նրանց խիստ անբարենպաստ հետևանքների պատճառով, ներառյալ տրավմաները, սեռական գործառույթի և զգայունակության խափանումը, և ֆիզիկական ու մտավոր ամբողջականության խախտումը[1]։ ՄԱԿ-ի կազմակերպությունները որոշեցին, որ նորածինների բժշկական միջամտությունը չպետք է թույլատրվի՝ հօգուտ այն բանի, որ երեխան բավարար չափով հասունանա, որպեսզի որոշման կայացման մաս լինի, սա թույլ է տալիս որոշում կայացնել՝ ընդհանուր համաձայնությամբ[51]։

Դատական հայց ներկայացնելը և հատուցում պահանջելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Քրիստիանե Վոլինգի գործով 2011 թ-ին դատական հայց և հատուցման պահանջ ներկայացնելը խնդիր էր[52][53]։ 2012-ին Չիլիում երկրորդ դատական գործ է հարուցվել՝ երեխայի և նրա ծնողների մասնակցությամբ[54][55]։ Միքաելա Ռաաբի կողմից ձեռնարկված հետագա հաջող դեպքը Գերմանիայում գրանցվեց 2015 թ-ին[56]։ Միացյալ Նահանգներում Էմ.Սի.-ն ընդդեմ Աարոնսոնի դատական հայցը «բժշկական պրակտիկայի թերացման դեպք էր՝ կապված 2006 թվականի ապրիլին Քրոուֆորդների որդեգրված երեխայի՝ Էմ.Սի., տեղեկացված համաձայնությամբ կատարված վիրահատության հետ»[57]։ Այս դատական հայցը առաջինն էր իր տեսակի մեջ, որը հարցարկում էր անչափահասների «սեռային-նորմալացման վիրահատությանը իրավաբանական, էթիկական և բժշկական տեսանկյունից» և, ի վերջո, Հարավային Կարոլինայի բժշկական համալսարանին դրդեց համաձայնության գալ ու վճարել 2017 թ.-ին $ 440,000[58]:

Տեղեկատվություն և աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտյան հասարակություններում ժամանակակից բժշկական գիտությունների վերելքին զուգահեռ ընդունվեց գաղտնիության վրա հիմնված մի մոդել՝ այն համոզմունքի համաձայն, որ դա անհրաժեշտ էր «նորմալ» ֆիզիկական և հոգեբանական զարգացում ապահովելու համար[59][60][61][62][63]։ Ներկայումս ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում տեղեկատվության հասանելիության, բժշկական գրառումների առկայության, հասակակիցների և այլ խորհրդատվության և աջակցության ձևերի ապահովումը։

ԱՄՆ ինտերսեքս ակտիվիստ Փիջն Պագոնիսը

20-րդ դարի վերջին հետազոտությունները հանգեցրին բժշկական համաձայնության աճի, որ ինտերսեքս մարմինների բազմազանությույնը մարդու կենսաբանության օրինաչափ դրսևորումներից է[3][64][65][66]։ Բժիշկ և հետազոտող Միլթոն Դիամանդը շեշտում է ինտերսեքս մարդկանց հետ շփվելիս բառերի ընտրության կարևորությունը.

Առաջին հերթին, քաջալերում ենք «բնորոշ», «սովորական» կամ «առավել հաճախակի» տերմինների օգտագործումը հաճախակի գործածվող «նորմալ»-ի փոխարեն։ Հնարավորության դեպքում խուսափենք «անբավարար զարգացած» կամ «թերզարգացած», «զարգացման սխալներ», «թերի սեռական օրգաններ», «աննորմալություն» կամ «բնության սխալներ» արտահայտություններից։ Ընդգծեք, որ այս բոլոր վիճակները կենսաբանորեն հասկանալի են, չնայած որ վիճակագրորեն հազվադեպ են[67]։

«Ինտերսեքս» տերմինը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԻԼԳԱ կոնֆերանս 2018, խմբային լուսանկար` ինտերսեքսի իրազեկման օրը նշելու համար

Ինտերսեքս հատկանիշեր ունեցող որոշ մարդիկ նույնականանում են որպես ինտերսեքս, իսկ մյուսները՝ ոչ[68][69]։ Ավստրալիայի սոցիոլոգիական հետազոտությունը, որը հրապարակվել է 2016-ին, պարզել է, որ հարցվածների 60%-ը օգտագործում է «ինտերսեքս» տերմինը՝ իրենց սեռը բնութագրելիս, ներառյալ նրանց, ովքեր իրենց սեռը համարում են ինտերսեքս վարիացիա կամ որոշներն էլ իրենց՝ ինտերսեքս վիճակ ունեցող։ Հարցվածների 75%-ի մեծամասնությունը միևնույն ժամանակ ինքն իրեն բնութագրել է իգական կամ արական սեռի[18]։ Չիկագոյի Լըրի մանկական հիվանդանոցը և AIS-DSD աջակցության խմբի կողմից 2017-ին հրապարակված հետազոտությունը պարզել է, որ աջակցության խմբի հարցվածների 80%-ը «շատ հավանում է, հավանում կամ չեզոք է վերաբերվում ինտերսեքսին» որպես տերմին, մինչդեռ խնամակալները պակաս հավանություն էին տալիս[70]։  

Ինտերսեքս կազմակերպությունների մի մասը կիրառում է «ինտերսեքս մարդ» և «ինտերսեքս վարիացիա կամ հատկանշաններ»[71], իսկ մյուսները օգտագործում են ավելի բժշկական լեզու, օրինակ՝ «ինտերսեքս վիճակ ունեցող»[72], կամ «ինտերսեքս վիճակ կամ սեռի զարգացման տարբերություններ ունեցող» և « սեռային անատոմիայի վարիացիաներով ծնված երեխաներ»[73]։ 2016 թվականի մայիսին Ինտերսեքս երիտասարդությանը ջատագովող միավորումը հրապարակեց հայտարարություն, որով ճանաչում էր «ինտերսեքս» տերմինի ընդհանուր ընկալման ու ընդունման փաստը[74]։

Հերմաֆրոդիտը օրգանիզմ է, որն ունի ինչպես արական, այնպես էլ իգական վերարտադրողական օրգաններ։ Մինչև 20-րդ դարի կեսերը «հերմաֆրոդիտ»-ը օգտագործվում էր որպես «ինտերսեքս»-ի հոմանիշ[39]։ «Արական կեղծ համաֆրոդիտ», «իգական կեղծ հերմաֆրոդիտ» և հատկապես «իսկական հերմաֆրոդիտ» տարբերակները[75], որոնք արտացոլում էին մանրադիտակով երևացող գոնադների պատմաբանությունը, այլևս գործածական տերմիններ չեն[76][77][78]։ Բժշկական տերմինաբանությունը փոփոխվել է ոչ միայն լեզվին վերաբերող մտահոգությունների պատճառով, այլև գենետիկայի տեսանկյունից հարցը ավելի լավ հասկանալու շնորհիվ։

Ներկայումս հերմաֆրոդիտիզմը չպետք է շփոթել ինտերսեքսի հետ, քանի որ առաջինը վերաբերում է միայն սեռական օրգանների հատուկ ֆենոտիպային ներկայացմանը, իսկ վերջինս ՝ ֆենոտիպային և գենոտիպային ներկայացման ավելի բարդ համադրությանը։ Հերմաֆրոդիտը՝ ինտերսեքս անձանց վերաբերյալ օգտագործելը համարվում է ապակողմնորոշիչ և հանգեցնում խարանի[79]։ Հերմաֆրոդիտը օգտագործվում է կենդանական և բուսական տեսակների համար։

Սեռի զարգացման խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սեռի զարգացման խանգարումներ»-ը վիճարկվող տերմին է[9][10], սահմանվում է որպես բնածին վիճակներ, որոնց դեպքում քրոմոսոմային, գոնադային կամ անատոմիական սեռի զարգացումը ատիպիկ է։ Հյուսիսային Ամերիկայի ինտերսեքս կազմակերպությունը նշել է, որ ինտերսեքսը խանգարում չէ[80]։ Ինտերսեքս մարդիկ, ակտիվիստներ, աջակիցներ և ակադեմիկոսներ վիճարկել են «խանգարում» տերմինը՝ համարելով այն վիրավորական ինտերսեքս անհատների համար, ովքեր չեն համարում, որ իրենց հետ ինչ-որ բան այն չէ։ Նրանք դիտարկել են, որ այն ամրապնդում է վաղ վիրաբուժական միջամտությունների նորմավորումը, և քննադատել են բուժման պրոտոկոլները[81]։

Մեծ Բրիտանիայի ինտերսեքս ասոցիացիան նույնպես խիստ քննադատել է «խանգարում» պիտակը և նշել, որ քննարկմանը ինտերսեքս մարդկանց ներկայացուցիչների նվազագույն ներգրավվածություն է եղել[82]։

Ավստրալիայում սոցիոլոգիական հետազոտությունները, որոնք հրապարակվել են 2016 թ-ին, պարզել են, որ հարցվածների 3%-ը օգտագործում են «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը՝ իրենց սեռի բնութագրերը սահմանելու համար, մինչդեռ 21%-ը օգտագործում է տերմինը բժշկական ծառայություններից օգտվելիս։ Ի հակադրություն, 60%-ը օգտագործում էր «ինտերսեքս» տերմինը իրենց սեռական հատկանիշները նկարագրելու համար[83]։ 2017-ին հրապարակված Չիկագոյի Լըրի մանկական հիվանդանոցի և AIS-DSD աջակցության խմբի կողմից իրականացված ԱՄՆ-ի հետազոտությունը պարզել է, որ «սեռի զարգացման խանգարումներ» տերմինը կարող է բացասաբար ազդել այցելույի խնամքի վրա, վիրավորել և հանգեցնել ավելի ցածր հաճախելիության բժշկական կենտրոն[17][70]։

Ինտերսեքսը նույնը չէ ինչ նույն սեռի նկատմամբ գրավչությունը։ Բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նույնասեռ գրավչություն են զգում ինտերսեքս մարդկանց միայն մի մասը[84] Ընթացիկ ուսումնասիրությունները վիճակագրական կապ ցույց չեն տալիս նաև գենետիկական ինտերսեքս հատկանշանների և տրանսգենդեր անձանց միջև[85][86][87][88]։ Հետևաբար մարդիկ կարող են միաժամանակ լինել երկուսն էլ՝ և՛ ինտերսեքս, և՛ տրանսգենդեր[89]։

2012 թ. Կլինիկական հետազոտության արդյունքում պարզվել է, որ ինտերսեքս վարիացիաներ ունեցողների 8,5%-20%-ն են գենդերային դիսֆորիա ունեցել[90]։

Լեսբի, գեյ, բիսեքսուալ և տրանս և քւիր համայնքների հարաբերությունները ինտերսեքսի հետ բարդ են[91], բայց ինտերսեքս մարդկանց հաճախ ավելացնում են ԼԳԲՏ-ին ԼԳԲՏԻ համայնք ստեղծելու համար։ Էմի Կոյամա նկարագրում է, թե ինչպես ինտերսեքսի ընդգրկումը ԼԳԲՏԻ-ում կարող է ինտերսեքս մարդկանց իրավունքներին վերաբերող հատուկ հարցերի անտեսման պատճառ դառնալ, այդ թվում ստեղծելով կեղծ տպավորություն, «թե ինտերսեքս իրավունքները պաշտպանված են» ԼԳԲՏ անձանց պաշտպանող օրենքներով, և չընդունեն, որ շատ ինտերսեքս մարդիկ ԼԳԲՏ չեն[92]։ Ավստրալիայի միջազգային ինտերսեքս կազմակերպությունը ասում է, որ որոշ ինտերսեքս անհատներ նույն սեռի գրավչություն ունեն, իսկ ոմանք էլ հետերոսեքսուալ են, բայց «ԼԳԲՏԻ ակտիվիզմը պայքարել է այն մարդկանց իրավունքների համար, որոնք դուրս են սեռի և գենդերի երկբևեռ նորմերից»[93]։ SIPD Ուգանդա Ջուլիուս Կագվվան գրել է, որ, մինչ գեյ համայնքը «մեզ առաջարկում է հարաբերական անվտանգության տարածք, այն նաև անբարեխիղճ է մեր հատուկ կարիքների համար»[17]։ Մաուրո Կաբրալը գրել է, որ տրանսգենդեր մարդիկ և կազմակերպությունները «պետք է դադարեցնեն ինտերսեքս հարցերին մոտենալը, կարծես դրանք տրանս խնդիրներ լինեն», ներառյալ ինտերսեքսի օգտագործումը ՝ որպես տրանսգենդեր տերմինի բացատրելու միջոց. «մենք կարող ենք սերտորեն համագործակցել ինտերսեքս շարժման հետ` հասկացնելով, թե որքանով է սխալ այդ մոտեցումը »[94]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 UN Committee against Torture; UN Committee on the Rights of the Child; UN Committee on the Rights of People with Disabilities; UN Subcommittee on Prevention of Torture and other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment; Juan Méndez; Dainius Pῡras; Dubravka Šimonoviæ; Marta Santos Pais; African Commission on Human and Peoples' Rights (2016 թ․ հոկտեմբերի 24), «Intersex Awareness Day – Wednesday 26 October. End violence and harmful medical practices on intersex children and adults, UN and regional experts urge», Office of the High Commissioner for Human Rights, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին
  2. Money, John; Ehrhardt, Anke A. (1972). Man & Woman Boy & Girl. Differentiation and dimorphism of gender identity from conception to maturity. USA: The Johns Hopkins University Press. ISBN 978-0-8018-1405-1.
  3. 3,0 3,1 3,2 Domurat Dreger, Alice (2001). Hermaphrodites and the Medical Invention of Sex. USA: Harvard University Press. ISBN 978-0-674-00189-3.
  4. Mason, H.J., Favorinus' Disorder: Reifenstein's Syndrome in Antiquity?, in Janus 66 (1978) 1–13.
  5. Nguyễn Khắc Thuần (1998), Việt sử giai thoại (History of Vietnam's tales), vol. 8, Vietnam Education Publishing House, p. 55
  6. 6,0 6,1 6,2 Zucker, Kenneth J.; Bradley, Susan J.; Sullivan, Claire B. Lowry (1992 թ․ մարտ). «Gender Identity Disorder in Children». Annual Review of Sex Research. 3 (1): 73–120. doi:10.1080/10532528.1992.10559876. ISSN 1053-2528.
  7. Dreger, Alice D.; Chase, Cheryl; Sousa, Aron; Gruppuso, Phillip A.; Frader, Joel (2005 թ․ օգոստոսի 18). «Changing the Nomenclature/Taxonomy for Intersex: A Scientific and Clinical Rationale». Journal of Pediatric Endocrinology and Metabolism. 18 (8). doi:10.1515/JPEM.2005.18.8.729. PMID 16200837.
  8. Houk, C. P.; Hughes, I. A.; Ahmed, S. F.; Lee, P. A.; Writing Committee for the International Intersex Consensus Conference Participants (2006 թ․ օգոստոս). «Summary of Consensus Statement on Intersex Disorders and Their Management». Pediatrics. 118 (2): 753–757. doi:10.1542/peds.2006-0737. ISSN 0031-4005. PMID 16882833.
  9. 9,0 9,1 Davis, Georgiann (2015 թ․ սեպտեմբերի 11). Contesting Intersex: The Dubious Diagnosis. New York University Press. էջեր 87–89. ISBN 978-1479887040.
  10. 10,0 10,1 Holmes, Morgan (2011 թ․ սեպտեմբեր). «The Intersex Enchiridion: Naming and Knowledge». Somatechnics. 1 (2): 388–411. doi:10.3366/soma.2011.0026. ISSN 2044-0138.
  11. Diamond M, Beh HG (27 July 2006). Variations of Sex Development Instead of Disorders of Sex Development. Error in Webarchive template: Empty url. Arch Dis Child
  12. 12,0 12,1 12,2 Civil Society Coalition on Human Rights and Constitutional Law; Human Rights Awareness and Promotion Forum; Rainbow Health Foundation; Sexual Minorities Uganda; Support Initiative for Persons with Congenital Disorders (2014). «Uganda Report of Violations based on Sex Determination, Gender Identity, and Sexual Orientation». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 15-ին.
  13. 13,0 13,1 Grady, Helen; Soy, Anne (2017 թ․ մայիսի 4). «The midwife who saved intersex babies». BBC World Service, Kenya. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 15-ին.
  14. 14,0 14,1 Beyond the Boundary - Knowing and Concerns Intersex (2015 թ․ հոկտեմբեր). «Intersex report from Hong Kong China, and for the UN Committee Against Torture: the Convention against Torture and Other Cruel Inhuman or Degrading Treatment or Punishment». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 26-ին.
  15. Submission 88 to the Australian Senate inquiry on the involuntary or coerced sterilisation of people with disabilities in Australia Error in Webarchive template: Empty url., Australasian Paediatric Endocrine Group (APEG), 27 June 2013
  16. Jordan-Young, R. M.; Sonksen, P. H.; Karkazis, K. (2014 թ․ ապրիլ). «Sex, health, and athletes». BMJ. 348 (apr28 9): –2926–g2926. doi:10.1136/bmj.g2926. ISSN 1756-1833. PMID 24776640.
  17. 17,0 17,1 17,2 17,3 {{cite news}}: Empty citation (օգնություն)
  18. 18,0 18,1 18,2 «New publication "Intersex: Stories and Statistics from Australia"». Organisation Intersex International Australia. 2016 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 18-ին.
  19. «Australian Government Guidelines on the Recognition of Sex and Gender, 30 May 2013». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  20. Holme, Ingrid (2008). «Hearing People's Own Stories». Science as Culture. 17 (3): 341–344. doi:10.1080/09505430802280784.
  21. «New Zealand Passports - Information about Changing Sex / Gender Identity». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  22. http://stop.genitalmutilation.org/post/Intersex-3rd-gender-in-Germany-Silly-season-fantasies-vs-reality-of-genital-mutilations
  23. https://web.archive.org/web/20140829115843/http://oiieurope.org/bluff-package-for-inter-leaving-sex-entry-open-is-not-an-option/
  24. https://www.rt.com/news/germany-allows-third-gender-062/
  25. Jones, Tiffany; Hart, Bonnie; Carpenter, Morgan; Ansara, Gavi; Leonard, William; Lucke, Jayne (2016). Intersex: Stories and Statistics from Australia (PDF). Cambridge, UK: Open Book Publishers. ISBN 978-1-78374-208-0. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  26. «Free & Equal Campaign Fact Sheet: Intersex» (PDF). United Nations Office of the High Commissioner for Human Rights. 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  27. Knox, David; Schacht, Caroline. (2010) Choices in Relationships: An Introduction to Marriage and the Family Error in Webarchive template: Empty url.. 11 ed. Cengage Learning. 9781111833220. p. 64.
  28. «What is intersex?». Intersex Society of North America. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 18-ին.
  29. Diodorus Siculus (1935). Library of History (Book IV). Loeb Classical Library Volumes 303 and 340. C H Oldfather (trans.). Cambridge, MA: Harvard University Press. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին.
  30. Lynn E. Roller, "The Ideology of the Eunuch Priest," Gender & History 9.3 (1997), p. 558.
  31. Decretum Gratiani, C. 4, q. 2 et 3, c. 3
  32. «Decretum Gratiani (Kirchenrechtssammlung)». Bayerische StaatsBibliothek (Bavarian State Library). 2009 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին.
  33. Raming, Ida; Macy, Gary; Bernard J, Cook (2004). A History of Women and Ordination. Scarecrow Press. էջ 113.
  34. E Coke, The First Part of the Institutes of the Laws of England, Institutes 8.a. (1st Am. Ed. 1812) (16th European ed. 1812).
  35. Greenberg, Julie (1999). «Defining Male and Female: Intersexuality and the Collision Between Law and Biology». Arizona Law Review. 41: 277–278. SSRN 896307.
  36. Shaw et al. 2017, Köllen 2016, Seow 2017, Ginicola, Smith & Filmore 2017
  37. Intersex Issues in the International Classification of Diseases: a revision (PDF). Mauro Cabral, Morgan Carpenter (eds.). 2014. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ օգոստոսի 11-ին.{{cite book}}: CS1 սպաս․ այլ (link)
  38. Goldschmidt, R. (1917), «Intersexuality and the endocrine aspect of sex», Endocrinology, 1 (4): 433–456, doi:10.1210/endo-1-4-433.
  39. 39,0 39,1 Cawadias, A. P. (1943) Hermaphoditus the Human Intersex, London, Heinemann Medical Books Ltd.
  40. Coran, Arnold G.; Polley, Theodore Z. (1991 թ․ հուլիս). «Surgical management of ambiguous genitalia in the infant and child». Journal of Pediatric Surgery. 26 (7): 812–820. doi:10.1016/0022-3468(91)90146-K. PMID 1895191.
  41. Hughes, I A; Houk, C; Ahmed, S F; Lee, P A; LWPES1/ESPE2 Consensus Group (2005 թ․ հունիս). «Consensus statement on management of intersex disorders». Archives of Disease in Childhood. 91 (7): 554–563. doi:10.1136/adc.2006.098319. ISSN 0003-9888. PMC 2082839. PMID 16624884.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  42. Swiss National Advisory Commission on Biomedical Ethics NEK-CNE (2012 թ․ նոյեմբեր). On the management of differences of sex development. Ethical issues relating to "intersexuality".Opinion No. 20/2012 (PDF). 2012. Berne. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  43. Dreger, Alice Domurat (1998 թ․ մայիս). «"Ambiguous Sex"--or Ambivalent Medicine?». The Hastings Center Report. 28 (3): 24–35. doi:10.2307/3528648. JSTOR 3528648. PMID 9669179.
  44. Dreger, Alice (2015 թ․ ապրիլի 3). «Malta Bans Surgery on Intersex Children». The Stranger SLOG. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 18-ին.
  45. {{cite conference}}: Empty citation (օգնություն)
  46. Odero, Joseph (2015 թ․ դեկտեմբերի 23). «Intersex in Kenya: Held captive, beaten, hacked. Dead». 76 CRIMES. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 1-ին.
  47. Warne, Garry L.; Raza, Jamal (2008 թ․ սեպտեմբեր). «Disorders of sex development (DSDs), their presentation and management in different cultures». Reviews in Endocrine and Metabolic Disorders. 9 (3): 227–236. doi:10.1007/s11154-008-9084-2. ISSN 1389-9155. PMID 18633712.
  48. Ghattas, Dan Christian; Heinrich-Böll-Stiftung (2013). Human Rights between the Sexes A preliminary study on the life situations of inter*individuals (PDF). Berlin: Heinrich-Böll-Stiftung. ISBN 978-3-86928-107-0. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին.
  49. "Intersex", Radio Netherlands Archives, April 21, 2004
  50. Carpenter, Morgan (2018 թ․ դեկտեմբեր). «Intersex Variations, Human Rights, and the International Classification of Diseases». Health and Human Rights. 20 (2): 205–214. PMC 6293350. PMID 30568414.(չաշխատող հղում)
  51. Greenberg, Julie A. (2017 թ․ հունիս). «Legal, ethical, and human rights considerations for physicians treating children with atypical or ambiguous genitalia». Seminars in Perinatology. 41 (4): 252–255. doi:10.1053/j.semperi.2017.03.012. PMID 28478089.
  52. International Commission of Jurists. «In re Völling, Regional Court Cologne, Germany (6 February 2008)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  53. Zwischengeschlecht (2009 թ․ օգոստոսի 12). «Christiane Völling: Hermaphrodite wins damage claim over removal of reproductive organs». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 20-ին.
  54. «Condenan al H. de Talca por error al determinar sexo de bebé». diario.latercera.com (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 15-ին.
  55. García, Gabriela (2013 թ․ հունիսի 20). «Identidad forzada». www.paula.cl (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 15-ին.
  56. Zwischengeschlecht (2015 թ․ դեկտեմբերի 17). «Nuremberg Hermaphrodite Lawsuit: Michaela "Micha" Raab Wins Damages and Compensation for Intersex Genital Mutilations!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  57. «M.C. V. AARONSON». Վերցված է 2019 թ․ օգոստոսի 1-ին.
  58. Dutta, Anatol; Pintens, Walter (2018 թ․ սեպտեմբերի 12), «Private International Law Aspects of Intersex», The Legal Status of Intersex Persons, Intersentia: 415–426, doi:10.1017/9781780687704.026, ISBN 9781780687704
  59. Senate of Australia; Community Affairs References Committee (2013). Involuntary or coerced sterilisation of intersex people in Australia. Canberra. ISBN 978-1-74229-917-4. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  60. Swiss National Advisory Commission on Biomedical Ethics NEK-CNE (2012 թ․ նոյեմբեր). On the management of differences of sex development. Ethical issues relating to "intersexuality".Opinion No. 20/2012 (PDF). 2012. Berne. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
  61. Holmes, Morgan. «Is Growing up in Silence Better Than Growing up Different?». Intersex Society of North America. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին.
  62. Intersex Society of North America. «What's wrong with the way intersex has traditionally been treated?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին.
  63. World Health Organization (2015). Sexual health, human rights and the law. Geneva: World Health Organization. ISBN 9789241564984.
  64. Zderic, Stephen (2002). Pediatric gender assignment : a critical reappraisal; [proceedings from a conference ... in Dallas in the spring of 1999 which was entitled "pediatric gender assignment - a critical reappraisal"]. New York, NY [u.a.]: Kluwer Acad. / Plenum Publ. ISBN 978-0306467592.
  65. Frader, J.; Alderson, P.; Asch, A.; Aspinall, C.; Davis, D.; Dreger, A.; Edwards, J.; Feder, E. K.; Frank, A. (2004 թ․ մայիս). «Health care professionals and intersex conditions». Arch. Pediatr. Adolesc. Med. 158 (5): 426–8. doi:10.1001/archpedi.158.5.426. PMID 15123472.
  66. Wiesemann, Claudia; Ude-Koeller, Susanne; Sinnecker, Gernot H. G.; Thyen, Ute (2009 թ․ հոկտեմբերի 20). «Ethical principles and recommendations for the medical management of differences of sex development (DSD)/intersex in children and adolescents» (PDF). European Journal of Pediatrics. 169 (6): 671–679. doi:10.1007/s00431-009-1086-x. PMC 2859219. PMID 19841941. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
  67. Diamond, Milton; H. Keith Sigmundson (1997). «Management of intersexuality: Guidelines for dealing with individuals with ambiguous genitalia». Archives of Pediatrics and Adolescent Medicine. June. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 8-ին.
  68. Sharon Preves, "Intersex and Identity, the Contested Self". Rutgers, 2003.
  69. Catherine Harper, "Intersex". Berg, 2007.
  70. 70,0 70,1 Johnson, Emilie K.; Rosoklija, Ilina; Finlayso, Courtney; Chen, Diane; Yerkes, Elizabeth B.; Madonna, Mary Beth; Holl, Jane L.; Baratz, Arlene B.; Davis, Georgiann (2017 թ․ մայիս). «Attitudes towards "disorders of sex development" nomenclature among affected individuals». Journal of Pediatric Urology. 13 (6): 608.e1–608.e8. doi:10.1016/j.jpurol.2017.03.035. ISSN 1477-5131. PMID 28545802.
  71. https://ihra.org.au/19853/welcome/
  72. https://www.apa.org/topics/lgbt/intersex.pdf
  73. https://web.archive.org/web/20110811061747/http://aiclegal.org/
  74. interACT (2016 թ․ մայիս). «interACT Statement on Intersex Terminology». Interact Advocates for Intersex Youth. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  75. Molina B Dayal, MD, MPH, Assistant Professor, Fertility and IVF Center, Division of Reproductive Endocrinology and Infertility, Medical Faculty Associates, George Washington University distingquishes what 'true hermaphroditism' encompasses in their study of Ovotestis. Found here: «Ovotesticular Disorder of Sexual Development». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 2-ին.
  76. W. S. Alexander M.D., O. D. Beresford M.D., M.R.C.P. (1953) wrote about extensively about 'female pseudohermaphrodite' origins in utera, in his paper "Masculinization of Ovarian Origin, published An International Journal of Obstetrics and Gynaecology Volume 60 Issue 2 pp. 252–258, April 1953.
  77. Am J Psychiatry 164:1499–1505, October 2007: Noted Mayo Clinic researchers J.M. Bostwick, MD, and Kari A Martin MD in A Man's Brain in an Ambiguous Body: A Case of Mistaken Gender wrote of the distinctions in male pseudohermaphrodite condition.
  78. Langman, Jan; Thomas Sadler (2006). Langman's medical embryology. Hagerstown, MD: Lippincott Williams & Wilkins. էջ 252. ISBN 978-0-7817-9485-5.
  79. «Is a person who is intersex a hermaphrodite? | Intersex Society of North America». Isna.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  80. http://www.isna.org/node/1066
  81. Feder, E. (2009) 'Imperatives of Normality: From "Intersex" to "Disorders of Sex Development".' A Journal of Lesbian and Gay Studies (GLQ), 15, 225–247.
  82. «Why Not "Disorders of Sex Development"?». UK Intersex Association. Արխիվացված է օրիգինալից 2019-05-05-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 30-ին.
  83. Jones, Tiffany; Hart, Bonnie; Carpenter, Morgan; Ansara, Gavi; Leonard, William; Lucke, Jayne (2016). Intersex: Stories and Statistics from Australia (PDF). Cambridge, UK: Open Book Publishers. ISBN 978-1-78374-208-0. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 2-ին.
  84. Dreger, Alice; Feder, Ellen K; Tamar-Mattis, Anne (2010 թ․ հունիսի 29), Preventing Homosexuality (and Uppity Women) in the Womb?, The Hastings Center Bioethics Forum, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 2-ին, Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին
  85. Lombardo, F.; Toselli, L.; Grassetti, D.; Paoli, D.; Masciandaro, P.; Valentini, F.; Lenzi, A.; Gandini, L. (2013). «Hormone and genetic study in male to female transsexual patients». Journal of Endocrinological Investigation. 36 (8): 550–7. doi:10.3275/8813. PMID 23324476.
  86. Inoubli, A.; De Cuypere, G.; Rubens, R.; Heylens, G.; Elaut, E.; Van Caenegem, E.; Menten, B.; T'Sjoen, G. (2011). «Karyotyping, is it worthwhile in transsexualism?». The Journal of Sexual Medicine. 8 (2): 475–8. doi:10.1111/j.1743-6109.2010.02130.x. PMID 21114769.
  87. «Trans? Intersex? Explained!». Inter/Act. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  88. «Basic differences between intersex and trans». Organisation Intersex International Australia. 2011 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  89. Cabral Grinspan, Mauro (2015 թ․ հոկտեմբերի 25), The marks on our bodies, Intersex Day, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 5-ին
  90. Furtado P. S.; և այլք: (2012). «Gender dysphoria associated with disorders of sex development». Nat. Rev. Urol. 9 (11): 620–627. doi:10.1038/nrurol.2012.182. PMID 23045263.
  91. Dreger, Alice (2015 թ․ մայիսի 4). «Reasons to Add and Reasons NOT to Add "I" (Intersex) to LGBT in Healthcare» (PDF). Association of American Medical Colleges. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  92. Koyama, Emi. «Adding the "I": Does Intersex Belong in the LGBT Movement?». Intersex Initiative. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  93. «Intersex for allies». 2012 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
  94. Cabral, Mauro (2016 թ․ հոկտեմբերի 26). «IAD2016: A Message from Mauro Cabral». GATE - Global Action for Trans Equality. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.