Jump to content

Իլ-2 գրոհիչ ինքնաթիռի հուշարձան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլ-2 գրոհիչ ինքնաթիռի հուշարձան
Իլ-2 գրոհիչ ինքնաթիռի հուշարձանը Սամարայում
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և պատմության հուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍամարա
Ներկա վիճակԿանգուն
 Ilyushin Il-2 in Samara Վիքիպահեստում

Իլ-2 գրոհիչ ինքնաթիռի հուշարձան (ռուս.՝ Памятник штурмовику Ил-2), Կույբիշևի № 18 ավիացիոն գործարանում արտադրված իսկական Իլ-2 գրոհիչ ինքնաթիռ, որը խփվել է Հայրենական մեծ պատերազմում՝ մարտի ժամանակ։ Քաղաքի խորհրդանիշերից մեկն է՝ հարսանյաց հանդիսությունների կանգառ-հավաքատեղին։

1970-ական թվականների սկզբին ավիացիոն գործարանի վետերանների կողմից որոշվեց գործարանի անցակետի մոտ տեղադրել հուշարձան ԻԼ-2 մարտական ինքնաթիռի տեսքով։ Սակայն պարզվեց, որ պատերազմի տարիներին ավելի քան 15000 ԻԼ-2 ինքնաթիռ արտադրած գործարանում ոչ մի նմուշ չկա, իսկ ռազմաօդային ուժերում այն արդեն վաղուց հանվել էր սպառազինությունից։ Ինքնաթիռի որոնումները հանձնարարվեց գործարանի վետերան Եվգենի Անդրեևիչ Կապուստնիկին և գործարանի թանգարանի ապագա վարիչ Վալերի Գրիգորևիչ Բիկվին։ Նրանք ստուգեցին գտնված գրոհիչ ինքնաթիռների մասին ստացված տեղեկատվությունները, բայց գտնված նմուշները վերականգնման ենթակա չէին։ 1970 թվականի աշնանը Մուրմանսկի մարզի Ալակուրտիի կայարանի մոտակայքի ճահիճներում հայտնաբերվեց 1872932 համարի ինքնաթիռը։ Ինչպես հնարավոր եղավ պարզել արխիվներից, ինքնաթիռը օդաչու Կ. Մ. Կոտլյարովսկու և հրաձիգ Ե. Մուխինի հետ խփվել է 1943 թվականի մարտին։ Ինքնաթիռը տեղափոխվեց Կույբիշևի ավիացիոն գործարան, որտեղ երկար տարիներ աշխատողները հիշողությամբ հավաքեցին և նորոգեցին այն[1]։ Ինքնաթիռը տեղադրվեց գործարանի մոտ գտնվող պատվանդանին։

Տեղափոխություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային ղեկավարությունը որոշեց հուշարձանը տեղադրել այնպիսի վայրում, որ մատչելի լինի բոլորի համար, քանի որ գրոհիչ ինքնաթիռի ստեղծմանը մասնակցել էին ոչ միայն № 18 ավիագործարանի, այլ № 1 ավիագործարանի, № 24 շարժիչաշինական գործարանի, բազմաթիվ այլ ձեռնարկությունների աշխատակիցներ և զգալի թվով բնակիչներ։ Նախագծի մշակումն իրականացվեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Ալեքսեյ Մորգունի կողմից (երիտասարդ ժամանակ նա աշխատել է ավիագործարանում, որպես գամորդ)։

Անմիջապես հաստատվում է տեղը Կիրովի պողոտայի և Մոսկովյան ավտոմայրուղու խաչմերուկում։ Քննարկվում են ինքնաթիռի տեղադրման և պատվանդանի ձևի մի քանի տարբերակներ (քանդակագործ Ի. Բ. Ֆեդորով, Ա. Ի, Ֆրոլովի մասնակցությամբ)։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունենում 1975 թվականի մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի երեսնամյակի օրը[1]։

Նախնական տարբերակում օդանավը պետք է տեղադրվեր Կիրովի պողոտայի երկանքով քթի կողմը դեպի արևմուտք, որը խորհրդանշում էր «Անանուն բարձունքից դեպի ռազմաճակատ », սակայն նախագիծը փոխվեց Մոսկովյան ավտոմայրուղու երկանքով, ձիարշավարանի շրջանում կառավարական կապի գծի անցնելու պատճառով։ Որպեսզի կապի գծերը չտեղափոխվեն ինքնաթիռը պտտեցին 90°-ով։

Հաղթանակի 65-ամյակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ հոբելյանին ինքնաթիռը վերականգնելու անհրաժեշտություն առաջացավ, որի համար 2009 թվականի սեպտեմբերի 28-ին այն ապամոնտաժվեց և փոխադրվեց «Ավիակոր»[2]։ 2009 թվականի նոյեմբերի 12-ին ինքնաթիռը վերադարձվեց պատվանդանին[3], իսկ 2010 թվականի գարնանն անցկացվեց հուշարձանի լուսավորությունը[4]։

Վերակառուցում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դեկտեմբերի 17-ին սկսվեցին հուշարձանի ապամոնտաժման աշխատանքները, քանի որ Մոսկովյան մայրուղու և Կիրովի պողոտայի խաչմերուկում պետք է իրականացվեին ուղանցույցի շինարարության աշխատանքներ։ Հայտարարվեց, որ ինքնաթիռը պետք է ուղարկվի արտադրող գործարան վերակառուցման և կվերադարձվի 2017 թվականի դեկտեմբերին[5]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Алексушин Г. В. Самарские памятники: Научно-справочное пособие. - Самара, 2008. - 500 экз.
  • Козлов П. Я. «Илы» летят на фронт. - Москва: ДОСААФ, 1976. - 175 с.
  • Резниченко Г. И. Машины, ставшие памятниками. - Москва: ДОСААФ, 1977. - С. 35-36. - 88 с. - 100 000 экз.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Памятники Самары. Штурмовик Ил-2.
  2. Сегодня демонтирован и отправлен на реконструкцию один из символов Самары — самолет-штурмовик «ИЛ-2»
  3. Штурмовик «Ил-2» вернулся на законное место
  4. Памятнику Ил-2 в Самаре сделают подсветку
  5. «В Самаре сегодня демонтируют памятник Ил-2» (ռուսերեն). Губернский портал Самара.ру. 2015 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]