«Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի առաջին հավաքի սան է (2009 թվական)։ 2012 թվականից խաղացել է երիտասարդական թիմում՝ անցկացնելով 53 խաղ և խփելով 4 գոլ։ 2013/14 և 2015/16 մրցաշրջաններում ՖԱԼ առաջնությունում անցկացրել է 56 խաղ և խփել 7 գոլ «Կրասնոդար-2» ակումբի կազմում։ 2017 թվականի հունվար-փետրվարին անցկացրել է երկու հավաք «Կրասնոդար» ակումբի հիմնական կազմի հետ, խփել 2 գոլ չորս ընկերական խաղերերում և փետրվարի 13-ին կնքել է պայմանագիր մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը։ «Կրասնոդար» ակումբի կազմում իր նորամուտը նշել է փետրվարի 28-ին՝ փոխարինման դուրս գալով Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Ուրալ» ակումբի դեմ խաղի 71-րդ րոպեին։ Մարտի 5-ին կատարել է իր նորամուտը Պրեմիեր լիգայում՝ մոսկովյան «Սպարտակ» ակումբի դեմ խաղի 30-րդ րոպեին փոխարինելով Յուրի Գազինսուն։ 2017 թվականի մարտի 9-ին ընդգրկվել է ոիմի հիմնական կազմում՝ մասնակցելովԵվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղին ընդդեմ իսպանական «Սելտա» ակումբի։
2016 թվականի ամռանը վարձավճարով տեղափոխվել է մոլդովական «Միլսամի» ակումբ, որի կազմում 12 խաղի ընթացքում խփել է երեք գոլ։ 2018 թվականի փետրվարի 9-ին վարձավճարով տեղափոխվել է «Տոսնո» ակումբ մինչև մրցաշրջանի ավարտը[4]։ Նոր թիմում իր նորամուտը նշել է փետրվարի 28-ին՝ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Լուչ Էներգիա» ակումբի հետ հանդիպման ընթացքում խաղադաշտ դուրս գալով թիմի մեկնարկային կազմում։ «Կրասնոդարի» հիմնական կազմում երկու խաղ անցկացնելուց հետո՝ 2018 թվականի օգոստոսի 30-ին, վարձավճարով տեղափոխվել է Եկատերինբուրգի «Ուրալ» ակումբ[5]։