Jump to content

Իզմիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Իզմիր
թուրքերեն՝ İzmir
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքԻզմիրի մարզ[1]
Ներքին բաժանումBalçova?, Բայրաքլի, Bornova?, Buca?, Çiğli?, Gaziemir?, Güzelbahçe?, Karabağlar?, Karşıyaka?, Konak? և Narlıdere?
ՔաղաքապետԱզիզ Քոջաօղլու
Հիմնադրված էմ.թ.ա. 3 հազարամյակ թ.
Մակերես944 կմ²
ԲԾՄ25 մ
Բնակչություն3.868.308 մարդ (2009)
Ժամային գոտիUTC 2
Հեռախոսային կոդ 90 232
Փոստային դասիչ35x xx
Ավտոմոբիլային կոդ35
Պաշտոնական կայքizmir.bel.tr(թուրքերեն) (անգլ.)
Իզմիր (Թուրքիա)##
Իզմիր (Թուրքիա)

Իզմիր[2] (թուրքերեն՝ İzmir, հուն․՝ Σμύρνη, նախկինում՝ Զմյուռնիա[2]), քաղաք Թուրքիայի արևմուտքում, համանուն Իզմիրի մարզի վարչական կենտրոն։ Մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաքն է։

Գտնվում է Եգեյան ծովի ափին, Իզմիրի ծովածոցի հանդեպ։ Ստամբուլից հետո Թուրքիայի երկրորդ կարևոր նավահանգիստն է։ Քաղաքում կա նաև միջազգային օդանավակայան։ Երկաթուղային գծով կապված է երկրի այլ խոշոր քաղաքների հետ, ինչպես Ստամբուլը և Դենիզլին։

Հիմնադրվել է որպես էոլիացի հույների գաղութ մ․թ․ա․ 2֊րդ հազարամյակում և կոչվել Սմիրնա։ Անվանման առաջացումը կապում են հին հունարեն «զմուռս» (մի տեսակ անուշահոտ խունկ կամ յուղ, որ անտիկ շրջանում գործածվել է իբրև սպեղանի և օծանելիք) բառի հետ։

Հայերն անվանել են Զմյուռնիա։ 15-րդ դարում նվաճել են թուրքերը, որոնք քաղաքի անվանումը հարմարեցրին իրենց լեզվական հնչյունային օրենքներին և դարձրին Իզմիր[3]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.cankiripostasi.com/konya-dan-izmir-e-mustafa-abdulhalik-renda-9-makale,741.html
  2. 2,0 2,1 Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 50, 53. ISBN 99941-56-03-9.
  3. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իզմիր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 312