Jump to content

Իզաբելլա Այդինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իզաբելլա Այդինյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էփետրվարի 4, 1928(1928-02-04)
Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է1996
Երևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա և Մոսկվայի կոնսերվատորիա
Պարգևներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Իզաբելլա Պողոսի (Պավլովնա)[1] Այդինյան (փետրվարի 4, 1928(1928-02-04), Կրասնոդար, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - 1996, Երևան, Հայաստան), հայ օպերային երգչուհի (սոպրանո), ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի, պրոֆեսոր[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելլա Այդինյանը ծնվել է 1928 թվականի փետրվարի 4-ին՝ Կրասնոդարում։ 1947 թվականին ավարտել է Կրասնոդարի երաժշտական դպրոցը, իսկ 1951 թվականին՝ երաժշտական ուսումնարանը։ 1955 թվականին ավարտել է Երևանի Պետական Կոնսերվատորիան, իսկ 1951-1952 թվականներին սովորել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում։ 1955 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում[3]։

Որպես Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի, Իզաբելլա Այդինյանը Հայաստանի պետական երգչախմբի հետ հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, մասնակցել կամերային համերգների Ֆրանսիայում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում և այլուր։ Երգչուհու երկացանկում են եղել Վալֆգանգ Ամադեուս Մոցարտի, Ջուզեպպե Վերդիի, Գաբրիել Ֆորեի, Ջոակինո Ռոսսինիի ռեքվիեմների, Լյուդվիգ վան Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի, Ֆրանց Շուբերտի կանտատի սոպրանոյի երգամասերը, Ջակոմո Պուչինիի, Կլոդ Դեբյուսիի, Յան Սիբելիուսի, Անուշավան Տեր-Ղևոնդյանի, Էդվարդ Միրզոյանի, Էդգար Հովհաննիսյանի, Առնո Բաբաջանյանի երկերից։ Նրա սաներից են եղել Ա. Կալուստովը, Կ. Կարապետյանը, Վ. Նիկսալյանը, որոնք դարձել են այսրկովկասյան մրցույթի դափնեկիր[3]։

1965 թվականին Իզաբելլա Այդինյանը արժանացել է Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։ Նա զբաղվել է նաև գիտական և մեթոդական աշխատանքներով[2]։

Մահացել է 1996 թվականին Երևան քաղաքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. АЙДИНЯН ИЗАБЕЛЛА ПАВЛОВНА
  2. 2,0 2,1 «Իզաբելլա Այդինյան». armradioarchive.am. Վերցված է 2023 թ․ հունվարի 21-ին.
  3. 3,0 3,1 Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 45–46. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։