Ժորժ Սեն Պիեռ
Ժորժ Սեն Պիեռ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 19, 1981[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Saint-Isidore, Roussillon, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[3][4][5] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | Ընդհանուր մենամարտիկ, Brazilian jiu-jitsu practitioner, ըմբիշ, դերասան, կարատեիստ, Thai boxer, կինոդերասան և մարզիկ |
Կայք | gspofficial.com |
Georges St-Pierre Վիքիպահեստում |
Ժորժ Սեն Պիեռ (ֆր.՝ Georges St-Pierre, ՄՀԱ [ʒɔʁʒ sɛ̃ pjɛʁ][6], մայիսի 19, 1981[1][2], Saint-Isidore, Roussillon, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա[3][4][5]), կանադական խառը մարտարվեստի մարտիկ, UFC-ի նախկին կրկնակի չեմպիոն կիսամիջին քաշային կարգում, UFC-ի միջին քաշային կարգի նախկին չեմպիոն։ Սեն Պիեռը համարվում է MMA-ի լավագույն մարտիկներից մեկը աշխարհում։ MMA-ն լուսաբանող խոշորագույն հրատարակությունները միաձայն ճանաչում են նրան իբրև լավագույնը կիսամիջին քաշային կարգում և լավագույնը մարտիկների թվում՝ անկախ քաշային կարգից (անգլ.՝ pound-for-pound)[7][8][9]։ 2008 և 2009 թվականներին Սեն Պիեռը ճանաչվել է Կանադայի տարվա լավագույն մարզիկ[10][11], ինչպես նաև 2009 թվականին ստացել է տարվա լավագույն մարտիկի կոչում՝ ըստ Wrestling Observer ամսագրի վարկածի։ Նաև ընդգրկվել է UFC փառքի սրահում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1981 թվականի մայիսի 19-ին Սեյնթ Իսիդորում (Քվեբեկ, Կանադա)։ Ունեցել է ծանր մանկություն, դպրոցում նրանից հագուստ և փող էին գողանում։ Նա յոթ տարեկանում սկսել է ուսումնասիրել կեկուսինկայ կարատե՝ իրեն դպրոցական ավազակներից պաշտպանելու համար։ Երբ կարատեի ուսուցիչը մահացել է, սկսել է զբաղվել բրազիլական ջիու-ջիթսույով և բռնցքամարտով։ Նախքան խառը մարտարվեստի պրոֆեսիոնալ դառնալը Սեն Պիեռը աշխատել է Մոնրեալի Հարավային ափի «Fuzzy Brossard» գիշերային ակումբու, 6 ամսվա ընթացքում աղբահան է աշխատել, որպեսզի վճարի դպրոցական ուսման վարձը։ Ավելի քան 15 տարի մարզվել է ազատ ոճի ըմբշամարտի ԽՍՀՄ չեմպիոն Վիկտոր Զիլբերմանի մոտ[12]։
Ժորժն իր մարտական կարիերայի ընթացքում մարզվել է տարբեր մարզասրահներում գործող բազմաթիվ խմբերի հետ։ Բի Ջեյ Պենի հետ մենամարտից առաջ UFC 58-ում նա մարզվել է Նյու Յորքի ջիու ջիթսուի Ռենզո Գրեյսի ակադեմիայում։ 2006 թվականի հուլիսի 21-ին Սեն Պիեռը Ռենզո Գրեյսիից ստացել է բրազիլական ջիու-ջիթսուի շագանակագույն գոտի՝ Ֆաբիո Օլանդի օգնությամբ Brazilian Top Team Canada-ի մանուշակագույն գոտին նվաճելուց հետ։ Վերջինս որպես մարտավկա հսկել է նրա վաղ մարտերը։ Ներկայումս Ժորժն ունի բրազիլական ջիու-ջիթսուի սև գոտի։
Վերջերս նա Նյու Մեքսիկոյում սկսել է մարզվել Ռաշադ Էվանսի (Rashad Evans), Նեյթան Մարկուորդի (Nathan Marquardt), Քեյթ Ջարդինի (Keith Jardine) և Գրեգ Ջեքսոնի «Submission Fighting Gaidojutsu» թիմի այլ անդամների հետ։ Գրեգի աշակերտներից ոմանք նաև ուղեկցել են Ժորժին Մոնրեալում՝ Tristar մարզադահլիճում մարզվելու համար, այդ թվում՝ Քեյթ Ջարդինին, Նեյթան Մարկուորդին, «Կովբոյ» Դոնալդ Սերոնեն և Ռաշադ Էվանսը։ Ներկայումս Սեն Պիեռան Նյու Յորքի Վատում զբաղվում է մուայ-թայով «Քրու» Ֆիլ Նյորսի մոտ[13]։ Նրա ուժային պատրաստվածության և տոկունության մարզիչը Ջոնաթան Չեյմբերգն է։
2008 թվականի սեպտեմբերին նա սև գոտի է վաստակել բրազիլական ջիու-ջիթսի համար Բրունո Ֆերնանդեսի մոտ։
Ժորժն ունի ակրոֆոբիա, այդ պատճառով չի սիրում ինքնաթիռով թռչել։
2012 թվականի ապրիլին միացել է 888poker թիմին։ Այդ ժամանակից ի վեր, ներկայացնում է այս պոկեր ռումը տարբեր իրական իրադարձությունների ժամանակ, նկարահանվում է գովազդում։ Պոկերի մրցաշարերից ստացվող մրցանակային գումարները նվիրաբերում է ավազակության դեմ պայքարի հիմնադրամին։
Վաղ գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1993 թվականին UFC 1-ում Ռոյս Գրեյսի մարտերը դիտելուց հետո Սեն Պիեռը երազում էր UFC-ի չեմպիոն դառնալ։ Ժորժն իր առաջին սիրողական մենամարտն անցկացրել է 16 տարեկանում։ Նա հիշում է. «Երբ ես հաղթեցի իմ առաջին MMA սիրողական պայքարում, 16 տարեկան էի, և կռվում էի 25 տարեկան տղայի հետ։ Ես ընդամենը Կեկուսինկայ կարատեի մարտիկ էի, իսկ այդ տղան, կարծում եմ՝ բռնցքամարտիկ էր։ Այդ ժամանակ պարտերում իմ հմտությունները խղճուկ էին, ես ոչինչ չգիտեի պարտերների մասին»։ Սեն Պիեռը հաղթել է այս պայքարը նոկաուտով՝ մենմարտի ժամանակ հասցնելով մի քանի լոու-կիկ և հայ-կիկ։
Սեն Պիեռի պրոֆեսիոնալ դեբյուտը տեղի է ունեցել Իվան Մենհիվարի՝ Սալվադորի ծագումով կանադացի մարտիկի դեմ և ավարտվել է առաջին ռաունդում տեխնիկական նոկաուտով։ Ժորժը շարունակել է հաղթել հաջորդ երեք մարտերում ՝ 2003 թվականի նոյեմբերի 29-ին դեբյուտելով TKO 14-ում ՝ Պիտ Սփրետի դեմ։ Առաջին ռաունդում խեղդող հնարքի շնորհիվ պարտության է մատնել մրցակցին։
Գործունեություն UFC-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժն իր դեբյուտը կատարել է UFC 46-ի ութանկյունում, որտեղ միաձայն որոշմամբ առավելության է հասել Կարո Պարիսյանի (Karo Parisyan) նկատմամբ։ Նրա հաջորդ մենամարտը UFC-ում եղել է Ջեյ Գիրոնի (Jay Hieron) դեմ UFC 48-ում։ Ժորժն առաջին ռաունդի 1-ին րոպեի 42 վայրկյանին (1:42) տեխնիկական նոկաուտով պարտության է մատնել նրան։
UFC-ում երկրորդ անմիջական հաղթանակից հետո նա հանդիպել է Մեթ Հյուզի (Matt Hughes) հետ UFC 50-ում կիսամիջին քաշային տիտղոսի համար։ Չնայած ավելի փորձառու մարտիկի դեմ մրցակցող խաղին՝ Սեն Պիեռը պարտվել է առաջին ռաունդի ավարտից 1 վայրկյան առաջ «լծակ» (armbar - արմունկի լծակ) հնարքով։ Դա Ժորժի կարիերայի առաջին պարտությունն էր։ Դրանից հետո նա խոստովանել է, որ վախեցած էր Հյուզի դեմ տիտղոսային մենամարտին գնալիս։
Հյուզի հետ մենամարտում կրած պարտությունից հետո Սեն Պիեռը վերականգնել է հեղինակությունը՝ ТКО 19-ի շրջանակներում «կիմուրի» ցավեցնող հնարքի օգնությամբ առաջին ռաունդում հաղթելով Դեյվ Շտրասերին (Dave Strasser): Այնուհետև վերադարձել է UFC, որպեսզի հանդիպի Ջասոն Միլլերի (Jason Miller) հետ UFC 52-ում, և հաղթել է իր ցավային հնարքով։
Նման շարժիչ ուժով Սան Պիեռը համապատասխանել է Ֆրանկ Տրիգի (Frank Trigg) լավագույն մրցակցի դեմ մենամարտին UFC 54-ում։ Ժորժը վերահսկում էր մենամարտը և, ի վերջո, նրան խեղդող հնարքի միջոցով հաղթել է մենամարտի մեկնարկից մեկ րոպեից էլ պակաս ժամանակ անց։ Այնուհետև նա UFC 56-ում հանդիպել է թեթև քաշային կարգում ապագա չեմպիոն Շոն Շերկին (Sean Sherk): Երկրորդ փուլի կեսին Սեն Պիեռը դարձել է երկրորդ մարտիկը, որը հաղթել է Շերկին և առաջինը նրան հանգեցրել տեխնիկական նոկաուտի։
UFC 58-ում Ժորժը հաղթել է երկրորդ միջին քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոնին և ընթացիկ թեթև քաշային չեմպիոն Բի Ջեյ Փենին (B. J. Penn) UFC-ի երկրորդ կիսամիջին քաշային կարգում տիտղոսի համար թիվ մեկ թեկնածու դառնալու համար։ Սեն Պիեռը հաղթել է մրցավարների որոշմամբ, որոնց ձայները բաժանվել էին, և 2006 թվականի սեպտեմբերի 23-ին UFC 63-ում ռևանշ վերցրել այդ ժամանակ չեմպիոն Մեթ Հյուզի դեմ։ Սակայն Ժորժն ստիպված է եղել հետաձգել խաղը աճուկային վնասվածքի պատճառով, և փոխարինվել է Բի Ջեյ Պեննի կողմից, որին նա հաղթել էր։ UFC-ն ավելի ուշ հայտարարել է, որ Սեն Պիեռը հնարավորություն կունենա պայքարել տիտղոսի համար, երբ վնասվածքը լիովին բուժվի։
2019 թվականի փետրվարի 21-ին հայտարարել է մարտիկի կարիերան ավարտելու մասին։
Տիտղոսներ և ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ultimate Fighting Championship
- UFC-ի կիսամիջին քաշային կարգի չեմպիոն (2 անգամ)
- Տիտղոսի 9 հաջող պաշտպանություն
- UFC-ի կիսամիջին քաշային կարգի ժամանակավոր չեմպիոն (1 անգամ)
- UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն (1 անգամ)
- «Երեկոյի լավագույն մենամարտ» մրցանակի մրցանակակիր (4 անգամ՝ ընդդեմ Ջոն Ֆիտչի, Ջոշ Կոսչեկի, Կարլոս Կոնդիտի, Ջոնի Հենդրիքսի)
- «Երեկոյի լավագույն նոկաուտ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ՝ ընդեմ Մեթ Հյուզի)
- «Երեկոյի լավագույն ցավեցնող հնարք» մրցանակի մրցանակակիր (1 անգամ՝ ընդդեմ Մեթ Հյուզի)
- «Երեկոյի ելույթ» մրցանակի մրցանակակիր (1 անգամ՝ ընդեմ Մայքլ Բիսլինգի)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://espn.go.com/mma/fighter/stats/_/id/2335659/georges-st-pierre
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 http://middleeasy.com/component/content/article/34-news/mma/10692-watch-gsp-talk-about-playing-the-role-of-batroc-the-leaper-in-the-new-captain-america-movie
- ↑ 4,0 4,1 4,2 http://montrealgazette.com/entertainment/georges-st-pierre-to-lend-his-voice-to-movie-monsters-university
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.middleeasy.com/fighting/item/10692-watch-gsp-talk-about-playing-the-role-of-batroc-the-leaper-in-the-new-captain-america-movie
- ↑ Встречается также англизированный вариант Джордж Сен(т)-Пьер, но Жорж родился в Квебеке, единственным официальным языком которого является французский.
- ↑ Rankings: GSP takes top spot — UFC — Yahoo! Sports
- ↑ «Sherdog Official Mixed Martial Arts Welterweight Rankings». Sherdog.com. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «MMA's Top Ten». MMAWeekly.com. 2007 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ Brydon, James (2008 թ․ դեկտեմբերի 22). «GSP voted CDN athlete of the year». Sportsnet.ca. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ «Back-to-back for GSP». Sportsnet.ca. 2009 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Сен-Пьер: Причина, по которой я вернулся, заключается не в деньгах
- ↑ «Кру» в переводе с тайского — «учитель».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժորժ Սան Պիեռ․ «Ես դժգոհ եմ իմ ելույթից» Արխիվացված 2019-09-25 Wayback Machine - Mixfight.ru, 28.03.2010
- UFC 100: 15 հարց Ժորժ Սեն Պիեռին Արխիվացված 2019-09-25 Wayback Machine - Mixfight.ru, 11.07.2009
- Ժորժ Սեն Պիեռ. Ամեն ինչ մարզիկի մասին - նորություններ, լուսանկարներ, տեսանյութեր, հարցազրույցներ - Բռնցքամարտ/MMA - Sports.ru
- Ժորժ Սեն Պիեռը նկարահանվել է Nexus 7-ի գովազդային հոլովակում - android-shark.ru
- Ժորժ Սեն Պիեռի պրոֆիլը Sherdog(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Սեն Պիեռ» հոդվածին։ |
|