Jump to content

Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոսլեն II
Josselin II
Դրոշ
Դրոշ
(4-րդ) Եդեսիայի կոմս
1131 - 1150
Նախորդող Ժոսլեն I
Հաջորդող Ժոսլեն III
 
Մասնագիտություն՝ միապետ, քաղաքական գործիչ և կառավարիչ
Ազգություն ֆրանսիացի
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 1113(1113)
Ծննդավայր Ֆրանսիա
Վախճանի օր 1159
Վախճանի վայր Հալեպ
Դինաստիա Կուրտենե
Հայր Ժոսլեն I
Մայր Բեատրիս Ռուբինյան
Ամուսին Բեատրիս Սաոնցի
Զավակներ Ժոսլեն, Ագնես դը Կուրտենե, Իզաբել դե Կուրտենե

Ժոսլեն II դը Կուրտենե (ֆր.՝ Josselin II de Courtenay, մոտ 1113[1] - մոտ 1159[1][2], Հալեպ, Սիրիա[2]), հանդիսանում է Եդեսիայի կոմսության վերջին կառավարիչը։

Եդեսիայի կոմս Ժոսլեն I-ի և Կիլիկյան Հայաստանի իշխան Կոստանդին Ա-ի դուստր Բեատրիս Ռուբինյանի որդին։

Եդեսիայի կոմս

[խմբագրել | խմբագրել կոդը]

1125 թվականին Ազազի ճակատամարտում մուսուլմանները գերեվարում են Ժոսլենին, սակայն տարիներ անց Երուսաղեմի արքա Բալդուին II-ի ջանքերով ազատ է արձակվում։ 1131 թվականին նրա հայր Ժոսլեն IԴանեշմանդի ամիրայության դեմ մարտում վիրավորվում է, իսկ հետագայում վախճանվում։ Հոր մահից հետո Ժոսլենը ժառանգում է գահը։

Այդ ժամանակ կոմսությանը կից ստեղծվում է Զանգիների ամիրայությունը, որը միավորում է Մոսուլը և Հալեպը։ Ժոսլենը լուրջ ուշադրություն չէր դարձնում կոմսության սահմանները ուժեղացնելու հարցին, քանի որ «զբաղված էր» Տրիպոլիի կոմսության հետ վիճաբանելով։ 1138 թվականին Ժոսլենը Անտիոքի դքսության և Բյուզանդական կայսր Հովհաննես II Կոմնենոսի միացյալ ուժերով փորձում է պարտության մատնել Իմադ ալ-Դին Զանգիին, սակայն հաջողության չի հասնում։

Մայրաքաղաքի գրավում

[խմբագրել | խմբագրել կոդը]
1146 թվականի Եդեսիայի ճակատամարտը

1144 թվականին օգտվելով Ժոսլենի բացակայությունից, Զանգի ամիրան պաշարում է Եդեսիան։ Առավելապես հայաբնակ այս քաղաքը զարգացած էին արհեստները և առևտուրը։ Քաղաքի հայ և հույն պաշտպաններին հաջողվում է մեկ ամիս դիմադրել Զանգիներին, և միայն դեկտեմբերի 24-ին է հաջողվում գրավել քաղաքը։ Ըստ ժամանակագիր Միքայել Սիրիացու քաղաք ներխուժած մուսուլմանները կազմակերպում են քրիստոնեական բնակչության սպանդը[3]։ Ժոսլենը շարունակում է ղեկավարել կոմսության մնացորդները Տուրբեսսել քաղաքից։

1146 թվականին Զանգիի մահից հետո Ժոսլենը փորձում է ետ վերադարձնել կորցրած տարածքները, սակայն աթաբեկ Նուր ալ-Դինը հաղթում է խաչակիրներին, իսկ կոմսը հրաշքով է փրկվում գերեվարվելուց։ Այնուամենայնիվ 1150 թվականին Ժոսլենը գերեվարվում է և տեղափոխվում է Հալեպ, որտեղ մինչև մահը պատանդ է պահվում։ Ժոսլենը տանջամահ է լինում 1159 թվականին Հալեպում։ Սկզբում Ժոսլենին գերեվարող թուրքմեն զինվորը չգիտեր, որ գերեվարել է կոմսին և պատրաստվում էր նրան քրիստոնյաներին վաճառել, սակայն արաբական գյուղերից մեկում հանգրվանելու ժամանակ ինչ-որ հրեա ճանաչում է կոմսին և դրա մասին տեղեկացնում թուրքմեն զինվորին վերջինս ոգևորվելով կոմսին հասցնում է Հալեպ։ Քաղաքագլուխը գնում է Ժոսլենին և հավատափոխ լինելու առաջարկը մերժելուց հետո կոմսին զնդան է նետում։ Կոմսը պարբերաբար կտտանքների էր ենթարկվում, բայց հավատարիմ էր մնում քրիստոնեությանը մինչև մահը։

Ժոսլենը ուներ երեք զավակ՝

Թոռներ

Ծոռ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 http://www.manfred-hiebl.de/mittelalter-genealogie/_kreuzzuege/courtenay/joscelin_2_de_courtenay_graf_von_edessa_1159.html
  2. 2,0 2,1 2,2 2,3 WikiTree — 2005. — ed. size: 23699588
  3. Միքայել Սիրիացի. Ժամանակագրություն
  4. Ստեփանենկո Վ. Պ. // Ռուբինյանները և Եդեսիայի կոմսերը XII դարում։ Սվերդլովսկ, 1990. 151—159 էջեր [1](չաշխատող հղում) արխիվ Արխիվացված 2012-10-12 Wayback Machine (ռուսերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոսլեն II (Եդեսիայի կոմս)» հոդվածին։