Ժոել Բատ
Ժոել Բատ ֆր.՝ Joël Bats | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Ֆրանսիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 4, 1957[1][2][3] (67 տարեկան) | ||
Ծննդավայր | Մոն դե Մարսան | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 75 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Ժոել Բատ (հունվարի 4, 1957[1][2][3], Մոն դե Մարսան), ֆրանսիացի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը 1974-1992 թվականներին եղել է «Սոշո»-ի, «Օսեր»-ի և Պարի Սեն-Ժերմեն- ի դարպասապահ։ 1983 թվականին իր նորամուտն է նշել Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում, որի կազմում ընդհանուր առմամբ անց է կացրել հիսուն միջազգային հանդիպում։ Ֆուտբոլիստի ակտիվ կարիերային հրաժեշտ տալուց հետո դարձել է մարզիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բատն իր կարիերան սկսել է ՖԱ Սոշոյում։ Այդ ակումբում նա մրցակցում էր Ալբեր Ռուստի հետ դարպասում հիմնական տեղ գրավելու համար։ Չորս մրցաշրջան Սոշո-ի գլխավոր թիմում անցկացնելուց հետո տեղափոխվել է «Օսեր», որտեղ դարձել է հիմնական դարպասապահը։ Այդ ակումբում հինգ մրցաշրջան հանդես է եկել որպես մեկնարկային խաղացող և այդ ընթացքում 184 հանդիպում անցկացրել առաջնությունում։ 1985 թվականին տեղափոխվել է Պարի Սեն Ժերմեն։ Փարիզյան այդ ակումբի կազմում դարձել է երկրի չեմպիոն։ 1992 թվականին՝ ՊՍԺ-ի կազմում 216 հանդիպում անցկացնելուց հետո հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բատն իր նորամուտը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում նշել է 1983 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Դանիայի դեմ խաղում, որն ավարտվել է 3–1 հաշվով պարտությամբ։ Դարպասապահին ամբողջ խաղը թույլ է տվել խաղալ ազգային հավաքականի մարզիչ Միշել Իդալգոն[4]։ 1984 թվականի Եվրոպայի առաջնությունում Բատը եղել է հիմնական դարպասապահը։ Ֆրանսիան նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում հաղթելով Իսպանիային 2–0 հաշվով՝ թիմի ավագ Միշել Պլատինիի և Բրունո Բելոնեի գոլերի շնորհիվ[5]։ Բատը ֆրանսիական հավաքականի հիմնական դարպասապահն էր նաև 1986 թվականի աշխարհի առաջնության ժամանակ։ Այդ մրցաշարի ընթացքում նա փրկեց Ֆրանսիայի հավաքականին՝ Բրազիլիայի դեմ քառորդ եզրափակիչ խաղում ետ մղելով Զիկոյի հարվածած 11 մետրանոցը[6]։ Սակայն կիսաեզրափակիչում Անդրեաս Բրեմեի տուգանային հարվածը չկարողացավ կասեցնել, և արդյունքում Արևմտյան Գերմանիան հաղթեց 2–0 հաշվով[7][8]։
Մեկ խաղում Բատը կրել է ազգային հավաքականի՝ Les Bleus- ի ավագի թևկապը. դա եղել է 1989 թվականի հոկտեմբերի 11-ին, երբ ֆրանսիացիները 3–0 հաշվով հաղթել են Շոտլանդիային[9]։
Միջազգային հանդիպումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բատը միջազգային հանդիպումներում Ֆրանսիա | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակիցն. | Հաշիվը | Խաղ | Գոլ |
Որպես Օսեր-ի խաղացող | |||||
1 | 7 սեպտեմբերի 1983 | Դանիա – Ֆրանսիա | 3 – 1 | Ընկերական խաղ | |
2 | 5 հոկտեմբերի 1983 | Ֆրանսիա – Իսպանիա | 1 – 1 | Ընկերական խաղ | |
3 | 12 նոյեմբերի 1983 | Հաավսլավիա – Ֆրանսիա | 0 – 0 | Ընկերական խաղ | |
4 | 29 փետրվարի 1984 | Ֆրանսիա – Անգլիա | 2 – 0 | Ընկերական խաղ | |
5 | 28 մարտի 1984 | Ֆրանսիա – Ավստրիա | 1 – 0 | Ընկերական խաղ | |
6 | 18 ապր. 1984 | Ֆրանսիա – ԳՖՀ | 1 – 0 | Ընկերական խաղ | |
7 | 1 հունիսի 1984 | Ֆրանսիա – Շոտլանդիա | 2 – 0 | Ընկերական խաղ | |
8 | 12 հունիսի 1984 | Ֆրանսիա – Դանիա | 1 – 0 | ԵԱ 1984 | |
9 | 16 հունիսի 1984 | Ֆրանսիա – Բելգիա | 5 – 0 | ԵԱ 1984 | |
10 | 19 հունիսի 1984 | Ֆրանսիա – Հարավսլավիա | 3 – 2 | ԵԱ 1984 | |
11 | 23 հունիսի 1984 | Ֆրանսիա – Պորտուգալիա | 3 – 2 | ԵԱ 1984 | |
12 | 27 հունիսի 1984 | Ֆրանսիա – Իսպանիա | 2 – 0 | ԵԱ 1984 | |
13 | 13 հոկտ. 1984 | Լյուքսեմբուրգ – Ֆրանսիա | 0 – 4 | 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
14 | 21 նոյեմբ. 1984 | Ֆրանսիա – Բուլղարիա | 1 – 0 | 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
15 | 8 դեկտ. 1984 | Ֆրանսիա – ԳԴՀ | 2 – 0 | 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
16 | 3 ապր. 1985 | Հարավսլավիա – Ֆրանսիա | 0 – 0 | 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
17 | 2 մայիսի 1985 | Բուլղարիա – Ֆրանսիա | 2 – 0 | 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
Որպես Պարի Սեն-Ժերմեն-ի խաղացող | |||||
18 | 21 օգոստ. 1985 | Ֆրանսիա – ԽՍՀՄ | 2 – 0 | Արտեմիո Ֆրանչիի գավաթի խաղարկություն | |
19 | 11 սեպտ. 1985 | ԳԴՀ – Ֆրանսիա | 2 – 0 | 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
20 | 30 հոկտ. 1985 | Ֆրանսիա – Լյուքսեմբուրգ | 6 – 0 | 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
21 | 16 նոյեմբ. 1985 | Ֆրանսիա – Հարավսլավիա | 2 – 0 | 1986-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
22 | 26 փետրվ. 1986 | Ֆրանսիա – Հյուսիսային Իռլանդիա | 0 – 0 | Ընկերական խաղ | |
23 | 26 մարտի 1986 | Ֆրանսիա – Արգենտինա | 2 – 0 | Ընկերական խաղ | |
24 | 1 հունիսի 1986 | Կանադա – Ֆրանսիա | 0 – 1 | ԱԱ 1986 | |
25 | 5 հունիսի 1986 | Ֆրանսիա – ԽՍՀՄ | 1 – 1 | ԱԱ 1986 | |
26 | 9 հունիսի 1986 | Ֆրանսիա – Հունգարիա | 3 – 0 | ԱԱ 1986 | |
27 | 17 հունիսի 1986 | Ֆրանսիա – Իտալիա | 2 – 0 | ԱԱ 1986 | |
28 | 21 հունիսի 1986 | Բրազիլիա – Ֆրանսիա | 1 – 1 | ԱԱ 1986 | |
29 | 25 հունիսի 1986 | Ֆրանսիա – ԳՖՀ | 0 – 2 | ԱԱ 1986 | |
30 | 19 օգոստ. 1986 | Շվեյցարիա – Ֆրանսիա | 2 – 0 | Ընկերական խաղ | |
31 | 10 սեպտ. 1986 | Իսլանդիա – Ֆրանսիա | 0 – 0 | Kwalificatie ԵԱ 1988 | |
32 | 11 հոկտեմբ. 1986 | Ֆրանսիա – ԽՍՀՄ | 0 – 2 | Kwalificatie ԵԱ 1988 | |
33 | 19 նոյեմբ. 1986 | ԳԴՀ – Ֆրանսիա | 0 – 0 | 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ | |
34 | 29 ապր. 1987 | Ֆրանսիա – Իսլանդիա | 2 – 0 | 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ | |
35 | 16 հունիսի 1987 | Նորվեգիա – Ֆրանսիա | 2 – 0 | 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ | |
36 | 12 օգոստ. 1987 | ԳՖՀ – Ֆրանսիա | 2 – 1 | Ընկերական խաղ | |
37 | 9 սեպտ. 1987 | ԽՍՀՄ – Ֆրանսիա | 1 – 1 | 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ | |
38 | 18 նոյեմբ. 1987 | Ֆրանսիա – ԳԴՀ | 0 – 1 | 1988-ի ԵԱ որակավորման փուլի խաղ | |
39 | 23 մարտի 1988 | Ֆրանսիա – Իսպանիա | 2 – 1 | Ընկերական խաղ | |
40 | 24 օգոստ. 1988 | Ֆրանսիա – Չեխոսլովակիա | 1 – 1 | Ընկերական խաղ | |
41 | 28 սեպտ. 1988 | Ֆրանսիա – Նորվեգիա | 1 – 0 | 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
42 | 22 հոկտ. 1988 | Կիպրոս – Ֆրանսիա | 1 – 1 | 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
43 | 19 նոյեմբ. 1988 | Հարավսլավիա – Ֆրանսիա | 3 – 2 | 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
44 | 7 փետրվ. 1989 | Իռլանդիա – Ֆրանսիա | 0 – 0 | Ընկերական խաղ | |
45 | 8 մարտի 1989 | Շոտլանդիա – Ֆրանսիա | 2 – 0 | 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
46 | 29 ապր. 1989 | Ֆրանսիա – Հարավսլավիա | 0 – 0 | 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
47 | 16 օգոստ. 1989 | Շվեդիա – Ֆրանսիա | 2 – 4 | Ընկերական խաղ | |
48 | 5 սեպտ. 1989 | Նորվեգիա – Ֆրանսիա | 1 – 1 | 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
49 | 11 հոկտ. 1989 | Ֆրանսիա – Շոտլանդիա | 3 – 0 | 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ | |
50 | 18 նոյեմբ. 1989 | Ֆրանսիա – Կիպրոս | 2 – 0 | 1990-ի ԱԱ որակավորման փուլի խաղ |
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Բատը դարձել է Պարի Սեն Ժերմենի դարպասապահների մարզիչ, ավելի ուշ՝ Արթուր Խորխեի օգնականը։ Խորխեի հեռանալուց հետո նա նույն պաշտոնն է զբաղեցրել Լուիս Ֆերնանդեսի և Ռիկարդո Գոմեշի օրոք։ 1997 թվականին նշանակվել է գլխավոր մարզիչ։ 1997/98 մրցաշրջանից հետո հեռացվել է աշխատանքից, և նրա փոխարեն նշանակվել է Ալեն Ժիրեսը[10]։ LB Châteauroux- ում կարճ ժամանակ գլխավոր մարզիչ աշխատելուց հետո Բատը 2000 թվականին նշանակվել է դարպասապահների մարզիչ Լիոնի Օլիմպիկում[11]։
Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջանը | Ակումբը | Առաջնությունը | Առաջնութ. | Գավաթային | Միջազգային | Ընդամենը | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | |||
1976/77 | Սոշո ՖԱ | Դիվիզիոն 1 | 16 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 18 | 0 |
1977/78 | 16 | 0 | 4 | 0 | — | — | 20 | 0 | ||
1978/79 | 21 | 0 | 0 | 0 | — | — | 21 | 0 | ||
1979/80 | 13 | 0 | 0 | 0 | — | — | 13 | 0 | ||
1980/81 | Օսեր ՖԱ | 34 | 0 | 3 | 0 | — | — | 37 | 0 | |
1981/82 | 38 | 0 | 3 | 0 | — | — | 41 | 0 | ||
1982/83 | 38 | 0 | 1 | 0 | — | — | 39 | 0 | ||
1983/84 | 36 | 0 | 1 | 0 | — | — | 37 | 0 | ||
1984/85 | 38 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 41 | 0 | ||
1985/86 | Պարի Սեն-Ժերմեն | 38 | 0 | 8 | 0 | — | — | 46 | 0 | |
1986/87 | 31 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 37 | 0 | ||
1987/88 | 38 | 0 | 3 | 0 | — | — | 41 | 0 | ||
1988/89 | 38 | 0 | 5 | 0 | — | — | 43 | 0 | ||
1989/90 | 38 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 43 | 0 | ||
1990/91 | 37 | 0 | 3 | 0 | — | — | 40 | 0 | ||
1991/92 | 34 | 0 | 2 | 0 | — | — | 36 | 0 | ||
Ընդամենը | 504 | 0 | 39 | 0 | 10 | 0 | 553 | 0 |
Մարզական նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես խաղացող
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարի Սեն Ժերմեն
- 1985/86 թթ
- Ֆրանսիայի հավաքականի կազմում
- Չեմպիոն - 1984 թ
Որպես մարզիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարի Սեն Ժերմեն
- 1997/98 թթ
- 1997/98 թթ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ Wedstrijdverslag Denemarken - Frankrijk bij European Football
- ↑ Wedstrijdverslag Frankrijk - Spanje bij European Football
- ↑ (անգլերեն) "France beats Brazil on penalty kicks" The New York Times, 22 juni 1986
- ↑ (անգլերեն) "France is stopped at the Wall, 2-0: West Germany, on tough defense, and Argentina in finale" Los Angeles Times, 26 juni 1986
- ↑ (անգլերեն) "Germany v France: The Battle Royale of European football" The Hard Tackle, 3 juli 2014
- ↑ Wedstrijdverslag Frankrijk - Schotland bij European Football
- ↑ "Giresse coach Paris St. Germain" NRC Handelsblad, 5 mei 1998
- ↑ (անգլերեն) Profiel Bats op website Olympique Lyon
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Profile from PSG site Wayback Machine (արխիվացված 2006-05-11) (fr)
- Статистика виступів за збірну на сайті Федерації футболу Франції fff.fr Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (ֆր.)
- Профіль Жоеля Бата на сайті pari-et-gagne.com Արխիվացված 2014-03-03 Wayback Machine (ֆր.)
- Профіль Жоеля Бата на сайті footballdatabase.eu Արխիվացված 2015-09-24 Wayback Machine (անգլ.)
- Профіль Жоеля Бата на сайті ФІФА fifa.com Արխիվացված 2014-02-27 Wayback Machine (անգլ.)
- Профіль Жоеля Бата на сайті worldfootball.net Արխիվացված 2014-02-26 Wayback Machine (անգլ.), (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոել Բատ» հոդվածին։ |
|
- Հունվարի 4 ծնունդներ
- 1957 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Պարի Սեն Ժերմենի ֆուտբոլիստներ
- Սոշոյի ֆուտբոլիստներ
- Օսերի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչներ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ