Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ
Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | 2007[1] |
Տնօրեն | Marie-Laure Salles? |
Անդամակցություն | Բաց հասարակության համալսարանական ցանց[2] և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] |
Երկիր | Շվեյցարիա[4] |
Տեղագրություն | Ժնև |
Հասցե | Chemin Eugène-Rigot 2, Genève |
Կայք | graduateinstitute.ch(անգլ.) |
Graduate Institute of International and Development Studies Վիքիպահեստում |
Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ (անգլ.՝ Graduate Institute of International and Development Studies, ֆր.՝ Institut de hautes études internationales et du développement), կարող են նաև օգտագործվել կրճատ ձևերը` The Graduate Institute, IHEID և նախկին համառոտ անվանումը hei-ը, պետք արտասանել [հեի], շրջանառվում է նաև Ժնևի միջազգային հետազոտությունների ինստիտուտ անվանումը — մեկը ամենահեղինակավոր և Շվեյցարիայի, աշխարհում առաջին ակադեմիական հաստատությունը, որը նվիրված է միջազգային հարաբերությունների հետազոտությանն ու ուսումնասիրությանը, միջազգային պատմությանը, միջազգային քաղաքականությանը, միջազգային տնտեսությանն և միջազգային զարգացմանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրման նպատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտի առանձնահատկությունն այն է, որ սկզբում այն ստեղծվել է հստակ սահմանված նպատակներով, հիմնականում ՄԱԿ-ի համար բարձր որակավորում ունեցող միջազգային անձնակազմի և դիվանագետների պատրաստման համար։ Այս հաստատության մեծ թվով շրջանավարտներ այսօր էլ աշխատում են այս կազմակերպությունում։ Իր հիմնադրման տարիներից (1927), համալսարանը առաջին ակադեմիական հաստատությունն է՝ նվիրված բացառապես միջազգային հարաբերությունների ուսումնասիրությանը և հետազոտությանը։ Համալսարանի հիմնադրման անհրաժեշտություն առաջացավ 1919 թվականին, Ազգերի լիգայի ստեղծումից հետո։ Համալսարանը պատկանում է դիվանագիտական դաշտի ամենահեղինակավոր կրթական հաստատությունների թվին։
Առաջին քայլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալսարանն իր աշխատանքն սկսել է 1927 թ. նոյեմբերի 3-ից։ Սկզբում այն աշխատում էր Կարմիր խաչի մոտ։ 1938 թվականին Համալսարանը տեղափոխվեց Բարտոն, որտեղ էլ այժմ գործում է գլխավոր մասնաշենքը։ Առաջին տարում համալսարանում սովորում էր 45 ուսանող[5]։ Առաջին հովանավորը Ռոկֆելլերի ֆոնդն էր (Laura Spellman Rockefeller Memorial Fund), որըն ապհովեվց համալսարանի ծախսերի շուրջ 90%-ը, և այդ հովանավորությունը շարունակվեց 20 տարի։ 1952 - 1962 թվականների Համալսարանի հովանավորն էր Ֆորդ հիմնադրամը։ 1953 թվականից ֆինանսական աջակցություն էր ստացվում Ժնևի իշխանություններից և հարուստ գործարարների կողմից[6]։ Ամենահեղինակավոր ֆակուլտետ համարվում է պրոֆեսոր Բոնդ Բրուեվիչի անվան Միջազգային դեսպանությունների իրավունք ֆակուլտետը։
Հիմնադիրներ և հետագա ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտը հիմնադրվել է Ուիլյամ Ռապարդի և Պոլ Մանտուի կողմից։ Ուիլյամ Ռապարդը ընտրվեց ռեկտոր, դա 1924 թվականին էր։ Հետագայում, 1926-1928 թվականներին, ապա նաև 1936-1938 թվականներին նա դարձյալ համալսարանի ռեկտորն էր։ Պոլ Մանթուն իր հերթին, պատմաբան-տնտեսագետ, դիվանագետ և միաժամանակ թարգմանիչ էր։ 1919-1920 թթ. Փարիզի խաղաղության կոնֆերանսի ժամանակ Պոլ Մանթուն հիմնական թարգմանիչներից մեկն էր։ 1920 թվականից նա ստանձնեց նոր ձևավորված Ազգերի լիգայի քաղաքական բաժնի տնօրենի պաշտոնը։ Հենց նա դարձավ Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջին տնօրենը (1927-1955)[7]: Նրա իրավահաջորդները եղան Ժակ Ֆրեյմոնդը (1955-1978), Քրիստիան Դոնոմինիսը (1978-1984), Լուցի Կաֆլիշը (1984-1990), Ալեքսանդր Սվոբոդան (1990 - 1998), Պիտեր Չոպը (1998-2004)։ 2004 թվականից համալսարանը ղեկավարում է Ֆիլիպ Բուրան։
Դիմորդներին ներկայացվող պահանջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս ինստիտում կարելի է ստանալ մագիստրոսի և դոկտորի կոչում։ Ինստիտուտ ընդունվելու համար հարկավոր է բակալավրի աստիճան։ Կարևոր է նաև որոշակի աշխատանքային փորձի առկայությունը, որը կարող է ներառել պրակտիկա, մասնակցություն լրացուցիչ կրթական ծրագրերի, լեզուների ուսուցման դասընթացների և այլն։ Շատ հաճախ ԱՊՀ երկրներից դիմորդներ են գալիս ավելի շատ մասնագիտություն ձեռք բերելու, քան մագիստրոսի աստիճան ստանալու համար։ Սակայն ամեն ինչ կախված է դիմորդի գիտելիքների պաշարից և աշխատասիրությունից։
Մագիստրատուրա և դոկտորանտուրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինստիտուտը ուսանողներին տալիս է միայն բարձրագույն կրթության և որակավորման բարձր մակարդակ, այնպիսիք, ինչպիսիք են մագիստրատուրան և դոկտորական աստիճանը։ Ժնևի համալսարանը տվել է ավելի քան 18 000 շրջանավարտներ, որոնք աշխատում են ամբողջ աշխարհում։ Նրանցից են աշխարհում մեծ ճանաչում ստացած շատ նախագահներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ։
- Քոֆի Անան- գանացի դիվանագետ, ով զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31-ը
- Մոհամեդ ԷլԲարադե Եգիպտական դիվանագետ և հասարակական գործիչ, 1997-2009թթ. Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն, 2005 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ 2013 թ. հուլիսի 9-ից մինչև 2013 թ. օգոստոսի 14-ը Եգիպտոսի փոխնախագահ
- Միշելինե Կալմի Ռեյ – Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ
- Կուրթ ֆուրգլեր – Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ
- Միշել Կաֆանդո – Բուրկինա Ֆասոյի գործադիր նախագահ
- Ալֆա Օմար Կոնարե – Մալիի նախագահ
- Հենրի, Գրանդ Դուկե - Լյուքսեմբուրգի քաղաքական գործիչ
- Ջակույա Կիկվեթե – Տանզանիայի նախագահ
- Պոլ Ժոզեֆ Ջեյմս Մարտին — Կանադայի արտաքին գործերի մախարար 1963—1968 թթ.
- Լեոնիդ Գուրվիչ — ամերիկյան տնտեսագետ, Նոբելյան մրցանակի դափնեկիր[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քոֆի Անան, գանացի դիվանագետ, ով զբաղեցրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը 1997 թվականի հունվարի 1-ից մինչ 2006 թվականի դեկտեմբերի 31-ը
-
Մոհամեդ ԷլԲարադե Եգիպտական դիվանագետ և հասարակական գործիչ, 1997-2009 թթ. Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն, 2005 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր: 2013 թ. հուլիսի 9-ից մինչև 2013 թ. օգոստոսի 14-ը Եգիպտոսի փոխնախագահ
-
Միշելին Կալմի-Ռեյ, Շվեյցարիայի Համադաշնության 159-րդ Նախագահ
-
Ֆիլիպ Հիլդեբրենդը, շվեյցարական կենտրոնական բանկի ղեկավար (2010-2012)
-
Լեոնիդ Հուրվիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Մինեսոտայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Աշխատել է Քոուլզի հանձնախմբում։
-
Յակոբ Քելենբերգեր, շվեյցարացի դիվանագետ: 2000-2012թթ. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ
-
Պատրիսա Եսպինոզա, 2006-2012թթ.-ին Մեքսիկյան քաղաքական գործիչ, արտաքին գործերի նախարար, 2016 թ.-ից ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների գծով կոնվենցիայի նախագահ
-
Սաուլ Ֆրիդլենդեր, 1983 թ Իսրայելյան մրցանակակիր պատմությունից
-
Հենրի, Լյուքսեմբուրգի Գերագույն հերոս 2000-ից մինչև հիմա
-
Հանս Գերթ Պոթերինգ, գերմանացի քաղաքական գործիչ
-
Ջակայա Կիկվետե - Տանզանիայի Նախագահ: 2008 թ. Հունվարի 31-ից մինչեւ 2009 թ. Փետրվարի 2-ից Աֆրիկյան միության նախագահ:
Ուսանողներ և դասախոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2007-2008 ուստարում 210 ուսանողներ ստացան մագիստրոսի կոչում։ Դոկտորի կոչման արժանացան 34 շրջանավարտներ։ 2008-2009 ուստարում Համալսարանում սովորում էին 800 ուսանողներ։ 2008 թվականին Համալսարան էին ընդունվել 305 ուսանողներ [9] Համալսարանում ուսանողների թիվը մշտապես պահպանվում է՝ 800 հոգի։ Տարբեր մասնագիտություններով ուսում ստացողների քանակը հետևյալն է՝
- Միջազգային հարաբերությունների մագիստրոս— 95
- Միջազգային գիտությունների մագիստրոս — 187
- Միջազգային հարրաբերությունների դոկտոր — 85
- Միջազգային գիտությունների դոկտոր — 127
- Գիտությունների զարգացման մագիստրոս — 209
- գիտությունների ակադեմիայի դոկտոր — 62:
Ինչ վերաբերվում է դասախոսական կազմին, ապա 2008 թվականի տվյալներով Համալսարանում դասավանդում են 65 դասախոսներ, որոնցից 45-ը պրոֆեսորներ են։ Դասավանդում են նաև 25 պրոֆեսորներ այլ բարձրագույն ուսումնական հաստատություններից։
Ուսանողների աշխարհագրական բաշխում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008-2009 ուստարում համալսարան ընդունված ուսանողների աշխարհագրությունը հետևյալն է[9]՝
- 23% — Շվեյցարիա
- 34% — Եվրոպա
- 13% — Աֆրիկա
- 11% — Հյոփւսիսային Ամերիկա
- 10% — ՀարավայինԱմերիկա
- 8% — Ասիա
- 1% — Օվկիանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.graduateinstitute.ch/discover-institute/history-institute
- ↑ https://web.archive.org/web/20240204131149/https://opensocietyuniversitynetwork.org/about/members/
- ↑ https://web.archive.org/web/20221123144401/https://www.auf.org/les_membres/nos-membres/
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ Krul, Nicolas (1977). Institut universitaire de hautes études internationales: HEI 50, 1927-1977. էջեր 14–15.
- ↑ Scott, Norman (2002). Institut universitaire de hautes études internationales: HEI 75, 1927-2002. էջեր 29–37.
- ↑ Scott, Norman (2002). Institut universitaire de hautes études internationales: HEI 75, 1927-2002. էջեր 38–39.
- ↑ THE INSTITUTE IN 2014–2015 factsheet (англ.). Graduate Institute of International and Development Studies. Проверено 29 июля 2015.
- ↑ 9,0 9,1 Rapport d'activité 2008. 2009. էջեր 18–20.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Graduate Institute of International Studies Geneva: 75 years of service towards peace through learning and research in the field of international relations, The Graduate Institute, 2002.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտ» հոդվածին։ |
|