Ժամ (հեռուստասերիալ)
Ժամ | |
---|---|
Ժանր | հեռուստադրամա |
Ստեղծող | Էբի Մորգան |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Coky Giedroyc? |
Գլխավոր դերերում | Ռոմոլա Գարայ, Բեն Ուիշոու, Դոմինիկ Ուեսթ, Անտոն Լեսեր, Ջուլիան Ռայնդ-Թաթ, Ջոշուա ՄակԳուայըր, Lisa Greenwood?, Աննա Չանսելոր, Ունա Չապլին, Փիթեր Քափալդի, Բեռն Գորման, Ջուլիեթ Սթիվենսոն, Թիմ Փիգոթ-Սմիթ, Էնդրյու Սքոթ, Ադետոմիվա Էդուն և Լիզզի Բրոշեր |
Երաժշտություն | Daniel Giorgetti? |
Պատմվածքի վայր | Լոնդոն |
Եթերաշրջանների քանակ | 2 |
Սերիաների քանակ | 12 |
Էկրաններին է | հուլիսի 19, 2011-ից դեկտեմբերի 13, 2012-ը |
Հեռուստաալիք | BBC Two |
Դիստրիբյուտոր | Xfinity Streampix? |
Պատկերի ձևաչափ | 16:9 |
Պաշտոնական կայքէջ |
«Ժամ» (անգլ.՝ The Hour), բրիտանական դրամատիկական հեռուստասերիալ, ցուցադրվել է 2011 թվականի հուլիսի 19-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 13-ը` BBC Two հեռուստաալիքով։ Այնտեղ պատմվում է լրագրողների մասին, ովքեր 1956 թվականին աշխատում են BBC-ում և կազմում են ամենօրյա լուրերի ծրագիրը` «Ժամը», որը հեռարձակվում է ուղիղ եթերով։
2013 թվականի փետրվարի 12-ին երկու եթերաշրջան թողարկելուց հետո` BBC-ին ավարտեց ծրագիրը[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուրերի ծրագրի պրոդյուսեր է նշանակվում Բել Ռոուլին (Ռոմոլա Գարայ), հաղորդումների գաղափարը մշակում է պարծենկոտ լրագրող Ֆրեդերիկ Լայոնը (Բեն Ուիշոու), իսկ ծրագիրը վարելու համար հրավիրում են պատկառելի Հեկտոր Մեդենին (Դոմինիկ Ուեսթ)։ Շոուի սյուժեն կապված է 1950-ական թվականներին տեղի ունեցած պատմական իրադարձությունների հետ. Խորհրդային Միությունը ճնշում է Բուդապեշտի ապստամբությունը, Եգիպտոսում սկսվում է Սուեզի ճգնաժամը։
Լարված մթնոլորտ, մութ իրադարձություններ, անձնական ողբերգություններ, «վերևից» ճնշում` ամեն ինչ միահյուսվում է «Ժամի» սյուժեում, հաղորդելով այն մասին, թե 1950-ական թվականներին ինչ դժվար է եղել հաղորդել արդիական քաղաքականության մասին։ Այդ ժամանակ քաղաքական շատ գործիչներ ու BBC-ի ղեկավարները հետևում էին, որպեսզի աշխարհում տեղի ունեցող նորությունները ուղիղ եթերով չհեռարձակվեն, հեռուստալրագրողներին արգելված էր ուղիղ ձևով քննարկել տվյալ պահի պատերազմական իրադարձությունները և քննադատել բրիտանական կառավարությանը, վարչապետին ու խորհրդարանին։ Իրադրությունը բարդանում է նրանով, որ ծրագրով սկսում է հետաքրքրվել ՄԻ6 գաղտնի ծառայությունը, կասկածելով, որ BBC-ում աշխատում է «սովետական լրտես»։
Լրագրող Ֆրեդերիկ Լայոնը կասկածում է, որ ՄԻ6-ի աշխատակիցները կապ ունեն երիտասարդ արիստոկրատուհի Ռուտ Էլմսի մահվան հետ, ով կապված էր վերջերս մահացած Փիթեր Դարելի հետ։ Ֆրեդերիկը փորձում է քննել Դարելի և Ռիտի սպանությունը, բայց բոլորը լռում են այդ մասին։ Ի վերջո, նրան հաջողվում է պարզել, որ Ռիտը Եգիպտոսում կապված է եղել ՄԻ6-ի գործունեության հետ։ Բացի լրտեսական ինտրիգները, սերիալում Բելի և Հեկտորի միջև ռոմանտիկ կապ է ստեղծվում։
Երկրորդ եթերաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվրոպայում սրվում է սպառազինության մրցավազքը, Մեծ Բրիտանիայում նախատեսվում է միջուկային հրթիռներ տեղակայել ռազմական բազաներում։ Կոռուպցիան քայքայում է Լոնդոնի ոստիկանությունն ու կառավարությունը։
Ամիսներ տևած բացակայությունից հետո «Ժամի» անձնակազմ է վերադառնում Ֆրեդերիկ Լայոնը, ում հրավիրել էր նոր հաղորդավար Ռենդալ Բրաունը (Փիթեր Կապալդի)։ Ֆրեդերիկը ռասսայական բախումների վերաբերյալ հարցեր է բարձրացնում` երկու կողմերին էլ թույլ տալով արտահայտվել և խախտում է BBC- չգրված օրենքը։
«Էլ Պարադիս» ակումբի երգչուհի Կիկի Դիլեյնը (Հաննա Տոյնտոն) Հեկտորին մեղադրում է բռնության մեջ, Բելն ու Ֆրեդերիկը փորձում են պարզել` ում համար էր շահավետ այդ մեղադրանքը։ Հեկտորի պահվածքի պատճառով խորանում է Մեդենների ընտանիքի ճգնաժամը, իսկ Մարնին փորձում է զարգացնել կարիերան` վարելով ITV հեռուստաալիքի խոհարարական շոուն։ ITV-ն փորձում է իր լրատվական հաղորդման մեջ ներգրավել նաև Հեկտորին, իսկ նրանց պրոդյուսերը հոգ է տանում Բելի մասին։
Փորձելով քանդել ստի և շանտաժի կծիկը` «Ժամ» լրատվական ծրագրի աշխատակիցները կապեր են հայտնաբերում ժամանցային հաստատությունների, պոռնոգրաֆիայի տարածման, կոռումպացված ոստիկանների, պաշտպանության նախարարի և մի ինչ-որ կազմակերպության միջև։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռոմոլա Գարայ — Բել Ռոուլի, պրոդյուսեր
- Բեն Ուիշոու — Ֆրեդերիկ Լայոն, լրագրող և համահաղորդավար
- Դոմինիկ Ուեսթ — Հեկտոր Մեդեն, հաղորդավար
- Աննա Չանսելլոր — Լիկս Ստորմ, լրագրություն և արտասահմանյան լուրերը հաղորդող
- Փիթեր Կապալդի — Ռենդալ Բրաուն, լրահոս բաժնի վարիչ
- Անտոն Լեսսեր — Կլարենս Ֆինդլի
- Ունա Չապլին — Մարնի Մեդեն, Հեկտորի կինը
- Ջուլիան Ռայն Թադ — Անգուս Մակքեյն, կառավարության ներկայացուցիչ
- Թիմ Պիգոտ Սմիթ — լորդ Էլմս
- Ջուլիետ Սթիվենսոն — լեդի Էլմս
- Վանեսա Կիրբի — Ռուտ Էլմս
- Լիզա Գրինվուդ — Սիսի Կուպեր, Բելի օգնականը
- Հորման Բյորն — Թոմաս Քիշ, արաբերենի թարգմանիչ
- Ջոշուա Մակգուայր — Այզեկ Ուենգրոու
- Ջոն Բոուի— Դուգլաս Օուեն
- Էնդրյու Սքոթ — Ադամ լե Ռեյ, դերասան
Սերիալի դերասանուհի Բել Ռոուլիի (անգլ.՝ Bel Rowley) կերպարն ունի իրական նախատիպ. Գրեյս Ուինդհեմ Գոլդի(անգլ.՝ Grace Wyndham Goldie), ով աշխատել է BBC-ում 1940-ական թվականների կեսերից [2]:
Մրցանակներ և անվանակարգումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ժամ» հեռուստասերիալը առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն մինի սերիալ կամ հեռուստաֆիլմ» կատեգորիայում, իսկ գլխավոր դերերը դերակատարող Ռոմոլա Գարայը և Դոմինիկ Ուեստը` «մինի սերիալի լավագույն դերասանուհի» և «մինի սերիալի լավագույն դերասան» կատեգորիաներում»[3]։
Սերիալը երկու անգամ «մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն սցենար» կատեգորիայում առաջադրվել է «Էմմի» մրցանակի` նվաճելով այն 2013 թվականին, ինչպես նաև անվանակարգում է ստացել «մինի սերիալի, ֆիլմի կամ դրամատիկական ծրագրի լավագույն քասթինգ» կատեգորիայում։
2012 թվականին սերիալը «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր» (Աննա Չանսելլոր)[4], «Լավագույն լուսավորում» և «Լավագույն ձայն» կատեգորիաներում BAFTA TV-ի երեք անվանակարգում է ստացել, և 2013 թվականին հինգ անվանակարգում` «Երկրորդ պլանի լավագույն տղամարդու դեր» (Փիթեր Կապալդի)[5], «Լավագույն սաունթրեք», «Լավագույն ձայն», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն դիզայն» կատեգորիաներում։
Geneva Cinéma Tout Ecran ժնևյան փառատոնի ժամանակ` 2011 թվականի նոյեմբերին, հեռուստասերիալն արժանացավ հանդիսատեսի համակրանք մրցանակին (Audience Award): Մրցանակը ստացան սերիալի երեք ռեժիսորները` Հարրի Բրեդբիրը, Կոկի Հիդրոյցը և Ջեյմի Պեյնը[3][6][7]։
2012 թվականին Դոմինիկ Ուեստը «Ժամ» և «Appropriate Adult» հեռուստասերիալներում ունեցած դերերի համար ստացել է Broadcasting Press Guild Award մրցանակ[8][9][10][11], Ռոմոլա Գարայը անվանակարգվել է «Լավագույն դերասանուհի» կատեգորիայում, իսկ Էբի Մորգանը` որպես լավագույն սցենարիստ։ 2013 թվականին այդ մրցանակի անվանակարգումներ են ստացել Փիթեր Կապալդին, Աննա Չանսելլորը և Բեն Ուիշոուն[12]։
Ցուցադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային ցուցադրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է Մեծ Բրիտանիայում, որից հետո սերիալը ցուցադրվել է.
- Շվեդիայում` «SVT1» հեռուստաալիքով, 2011 թվականի օգոստոսի 10-ից
- ԱՄՆ-ում, սկսած 2011 թվականի օգոստոսի 17-ից` «BBC America» ալիքով[13]
- Ավստրալիաում` «ABC1» հեռուստաալիքով, 2011 թվականի նոյեմբերի 21-ից[14]
- Կանադայում և Լատինական Ամերիկայում հեռուստասերիալը հեռարձակվել է Նեթֆլիքս համակարգում[15]
- Նորվեգիաում «VOX» հեռուստաալիքով, 2011 թվականի դեկտեմբերի 18-ից[16]
Կարծիքներ և քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լրագրողները «Ժամ» հեռուստասերիալը համեմատում են ամերիկյան «Խելագարները» (անգլ.՝ Mad Men) սերիալի հետ[17][18][19][20]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «'The Hour axed by BBC2». Radio Times. 2013 թ․ փետրվարի 12. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
- ↑ «Обзор сериала «Час» на сайте «Вокруг ТВ»». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 23-ին.
- ↑ 3,0 3,1 «The Hour» (2011) — Awards
- ↑ «Television Awards Winners in 2012 - TV Awards - Television - The BAFTA site». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Television in 2013». BAFTA. Վերցված է 05-05-2016-ին.
- ↑ «CINEMA TOUS ECRANS 2011 / The Hour: Séries TV». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 13-ին.
- ↑ Lalibre.be — Reflet d’or à «The Hour»
- ↑ «Broadcasting Press Guild Awards: Rev, Olivia Colman, Dominic West Take Top Prizes». The Huffington Post UK. 2012 թ․ մարտի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Torin Douglas (2012 թ․ մարտի 30). «Broadcasting Press Guild TV and Radio Awards 2012». The Broadcasting Press Guild. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Rev stars score four wins at Broadcasting Press Guild Awards». Metro.co.uk. 2012 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ John Plunkett (2012 թ․ մարտի 30). «Rev reigns at Broadcasting Press Guild awards». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Plunkett, John (7 февраля 2013). «Parade's End leads nominations for Broadcasting Press Guild awards». The Guardian. Վերցված է 13-10-2015-ին.
- ↑ «BBC America Program Details: The Hour». BBC America Media Room. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «ABC1 Programming Airdate: The Hour (episode one)». ABC Television Publicity. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Media Alert - Critically-acclaimed [[[sic]]] series, The Hour, debuts on Netflix». Canada Newswire. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ «VOX: The Hour». TVNorge Press. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Час»… будто балансирует между литературной стилистикой Грэма Грина и меланхоличной статичностью «Безумцев»,— пишет украинский портал «MediaBlender» Արխիվացված 2012-01-14 Wayback Machine
- ↑ Sam Wollaston (2011 թ․ հուլիսի 19). «TV review: The Hour». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 14-ին.
- ↑ Tom Sutcliffe (2011 թ․ հուլիսի 20). «Last Night's TV - The Hour, BBC2; Britain Through a Lens: the Documentary Film Mob, BBC4». The Independent. (անգլ.)
- ↑ BBC запустила аналог сериала «Безумцы»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Час»(անգլ.) на сайте BBC Two
- Телевидение о самом себе Журнал «Коммерсантъ Weekend», № 36 (3632), 23.09.2011
- The Hour. ABC. Australia. ABC Television Publicity, 21.11.2011(անգլ.)
|