Ժամանուններ, օրվա ժամերի անունները Հայկյան տոմարում։ Օրը հավասար ժամանակահատվածների (6, 8, 12, 24 ևն) բաժանելը և դրանց հատուկ անուններ տալը հայտնի է հնուց։ Մեզ հասած տվյալներով հայկական տոմարի առաջին ռեֆորմը կատարվել է Արտաշես Ա–ի (մ. թ. ա. 189–160) օրոք։ Հավանաբար այդ ժամանակ էլ սահմանվել են հայկական ժամանունները։
Ըստ օրվա տվյալ ժամանակամիջոցի լուսավորվածության, երբեմն էլ ջերմացման աստիճանի, ժամերին տրվել են հետևյալ անունները (տես Ղ. Ալիշան, Հին հաւատք կամ հեթանոսական կրօնք հայոց, Վնտ., 1895).
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 275)։