Թրոմս
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | կոմսություն | ||||
Մտնում է | Հյուսիսային Նորվեգիա | ||||
Ներառում է | 25 համայնք | ||||
Վարչկենտրոն | Թրոմսյո | ||||
Խոշորագույն քաղաք | Թրոմսյո | ||||
Ռոնալդ Րինդեսթու | |||||
Բնակչություն (2013թ.) | 160 418[1] (15 տեղ) | ||||
Խտություն | 6,20 ( 16 տեղ) | ||||
Տարածք | 25 863[2] (4 տեղ) | ||||
Հիմնադրված է | 1886 թ. | ||||
Սահմանակցում է | Ֆինմարք, Նուռլան, Լապլանդիա և Նորրբոտտեն | ||||
Ժամային գոտի | CET (UTC 1, ամռանը UTC 2 | ||||
Փոխարինեց | Troms og Finnmark? | ||||
ISO 3166-2 կոդ | 19 | ||||
tromsfylke.no | |||||
Թրոմս (նորվ.՝ Troms, սաամ.՝ Romsa), կոմսություն Նորվեգիայում։ Գտնվում է երկրի հյուսիսում։ Սահմանակից հարավ-արևմուտքից Նուռլան, հյուսիս-արևելքից Ֆինմարք կոմսություններին։ Ունի պետական սահման հարավից Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ։ Արևմուտքից ափերը ողողվում են Նորվեգական ծովի ջրերով (Ատլանտյան օվկիանոս)։ Կոմսության ամբողջ տարածքը տեղավորված է Հյուսիսային բևեռային շրջանից հյուսիս։ Որպես Նորվեգիայի վարչական միավոր՝ կազմավորվել է 1866 թվականին։
Վարչական կենտրոնը Թրոմսյո քաղաքն է, որը նաև համանուն համայնքի կենտրոնն է։ Մյուս խոշոր քաղաքներն են Ֆինենսը, Հարսթադը, Շերվյեը։ Կոմսությունում գործում են Թրոմսյո, Էվենս (Հարսթադ) միջազգային և մի շարք փոքր օդանավականներ։
Որպես վարչատարածքային միավոր՝ Թրոմսը գոյություն ունի 1866 թվականից, երբ Սենյան և Թրոմսյոն, առանձնացվելով Ֆինմարքից, մտցվեցին Թրոմսի կազմի մեջ։ Հանդիսանում է ձկնաարդյունաբերության խոշոր կենտրոն։
Բնակչության ազգային կազմի գերակշիռ մասը նորվեգացիներ են։ Այստեղ բնակվում են նաև սաամներ, քվեններ և այլ ազգություններ։
Թրոմս կոմսությունում գործում են մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնցից առավել հայտնիներն են Թրոմսյոյի համալսարանը և Հարսթադի բարձրագույն դպրոցը։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ 1919 թվականը կոմսությունը կոչվում էր Թրոմսյո։ 2006 թվականի հուլիսի 1-ին կոմսության հյուսիսսաամերեն Romsa անվանումը նույնպես ստացավ պաշտոնական կարգավիճակ։ Ներկայումս Թրոմս և Րոմսա անվանումները իրավահավասար են[3]։
Կոմսությունը և վարչական կենտրոնը կոչվել են Թրոմսեա փոքր կղզու անունով, որի շուրջ էլ ձևավորվել են։ Գոյություն ունի «Թրումս» բառի մի քանի ստուգաբանություն, որոնցից մեկի համաձայն այն հնարավոր է առաջացած լինի նաև Նորվեգիայի տարածքում հոսող համանուն գետի անունից, ինչը թարգմանաբար նշանակում է «հզոր հոսք»։ Մեկ այլ տեսակետի համաձայն՝ նախկինում Թրոմսեա փոքր կղզին կոչվում էր Lille Tromsøya (Փոքր Թրոմսեա), քանի որ մոտ էր գտնվում համանուն մեծ կղզուն (ներկայումս այն կոչվում է Սյոր-Քավալոյ)։
Զինանշան
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրոմս կոմսությունը ժամանակակից զինանշանը հաստատվել է 1960 թվականին, բայց ունի հին պատմություն։ Զինանշանի վրա պատկերված է 1313 թվականին մահացած Բյարկիոյի իշխանի զինանշանը՝ «արծվառյուծ»։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թրոմսը տեղակայված է Սկանդինավյան թերակղզու հյուսիսային մասում։ Լինելով Եվրոպայի խիտ բնակեցված տարածքներից հեռու՝ այն հանդիսանում է մայրցամաքի քիչ աղտոտված վայրերից։ Ունի խսիտ կտրտված ափեր Նորվեգական ծովում, որտեղ ունի ժայռապատ բազմաթիվ կղզիներ։ Խոշոր կղզիներն են (հարավից-հյուսիս) Հինյոյա (մի մասը գտնվում է Նուռլան կոմսությունում), Գրությա, Սենյա, Սյոր-Քավալոյ, Ռինքվասեի, Ռեյնյա, Վանեա և Արնեա։ Նշված կղզիներից որոշները, օրինակ Սենյան, ունեն ժայռապատ ուղղահայաց ափեր։ Կոմսության տարածքում են գտնվում նաև մի քանի ֆյորդեր, որոնցից խոշորներն են՝ Բալսֆյորդը, Անֆյորդը, Մալանգենը, Ուլսֆյորդը, Լյունգենը և Քվենանգենը։ Կոմսության կենտրոնական մասում է գտնվում Ալթևաթն խոշոր լիճ։
Կոմսության ամբողջ տարածքում կարելի է հանդիպել լեռների, որոնցից ամենաբարձրն ու գրավիչը Լյունգենյան ալպերն են (նորվ.՝ Lyngsalpene): Լեռնաշղթայի վրա գտնվում են մի քանի սառցադաշտեր և կոմսության ամենաբարձր լեռը՝ Յիհքեվարեն (նորվ.՝ Jiekkevarre), որն ունի 1833 մետր բարձրություն։ Ամենախոշոր գետ Մոլսելվան է։ Այստեղ են գտնվում նաև մի բազմաթիվ գեղեցիկ ջրվեժներ և երկար քարանձավներ։
Վարչատարածքային բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նորվեգիայի պաշտոնականն վիճակագրական տվյալներ: (նորվեգերեն)
- ↑ Statistical Yearbook of Norway 2012, Table 19: Total area, distribution of area and length of coastline, by county. 2011. (անգլերեն)
- ↑ «Offisielt samisk namn for Troms». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոմս» հոդվածին։ |
|
|