Թուրքիայի ձայն
Թուրքիայի ձայնը | |
---|---|
Տեսակ | ռադիոկայան և միջազգային ռադիոհեռարձակում |
Լեզու(ներ) | հայերեն |
Ստեղծում | |
Վայր(եր) | Անկարա, Ստամբուլ |
Հեռարձակում | |
Սկզբնական եթեր | 1937 թվական |
Պաշտոնական կայք |
Թուրքիայի ձայն (թուրքերեն՝ Türkiye'nin Sesi Radyosu), թուրքական պետական ռադիոյի միջազգային ծառայություն, որը հեռարձակվում է կարճալիք համակարգով` Turksat 3A արբանյակով և համացանցով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքական առաջին միջազգային ռադիոհեռարձակումը իրականացվել է 1937 թվականի հունվարի 8-ին` Ankara Radio Corporation-ի միջոցով։ Հեռարձակման հիմնական նպատակը հանդիսանում էր` նպաստել Հաթայի կոնֆլիկտի լուծման գործընթացին։ Այն իրականացվում էր արաբերեն և հիմնականում ներկայացվում էր այն ժամանակվա Թուրքիայի վարչապետ Իսմեթ Ինյոնյուի ելույթները։ Թուրքիայից մշտական 24 ժամյա հեռարձակումը սկսվեց միայն 1938 թվականի հոկտեմբերի 28-ից։
Այսօր Թուրքիայի ձայնը ներքին հեռարձակումը իրականացնում է Թուրքիայի պետական ռադիոհեռուստատեսության TRT ալիքի միջոցով։
Ընթացիկ հեռարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի ձայնի թուրքական ծառայությունը նախատեսված է արտասահմանում բնակվող թուրքերի համար և հիմնականում կենտրոնանում է կրթական, մշակութային, երաժշտական և տեղեկատվական ռադիոհաղորդումների վրա։
Հեռարձակումը սկսվում է մուղամի դաշնամուրային տարբերակով` hicaz-ով։
Բացի թուրքերենից, Թուրքիայի ձայնը հեռարձակվում է 30 լեզուներով` ընդհանուր 58 ժամ տևողությամբ շաբաթվա ընթացքում։ Հաղորդումները հեռարձակվում են հետևյալ լեզուներով` ադրբեջաներեն, ալբաներեն, անգլերեն, արաբերեն, հայերեն[1], բուլղարերեն, բոսնիերեն, հունգարերեն, հունարեն, վրացերեն, իսպաներեն, իտալերեն, ղազախերեն, ղրղզերեն, չինարեն, մակեդոներեն, գերմաներեն, պարսկերեն, ռումիներեն, ռուսերեն, սերբերեն, թաթարերեն, թուրքմեներեն, ուզբեկերեն, ույղուրերեն, ֆրանսերեն, խորվաթերեն, ինչպես նաև դարի, փուշթու և ուրդու լեզուներով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ www.trt.net.tr https://www.trt.net.tr/armenian/. Վերցված է 2021 թ․ մայիսի 7-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|