Թըրների մրցանակ
Թըրների մրցանակ | |
---|---|
Տեսակ | արվեստի բնագավառի մրցանակ |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հիմնադրվել է | 1984 |
Պարգևադրող | Թեյթ |
Անվանված է | Ուիլյամ Թըրներ |
Կայք | tate.org.uk/turner-prize/about |
Թըրների Մրցանակ (անգլ.՝ The Turner Prize), մրցանակ ժամանակակից արվեստի բնագավառում, աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը։ Անվանակոչված է 19-րդ դարի անգլիացի նկարիչ Ուիլյամ Թըրների պատվին։ Հիմնադրվել է 1984 թվականին։
Մրցանակակիր կարող է դառնալ ցանկացած նկարիչ, ով աշխատել է և ցուցադրել իր գործերը Մեծ Բրիտանիայում վերջին 12 ամիսների ընթացքում։ 1991 թվականից մինչև 2016 թվականը գոյություն ուներ նաև տարիքային սահմանափակում թեկնածուների համար. նրանք պետք է լինեին 50 տարեկանից ոչ մեծ։
Բոլոր նկարիչներն առաջադրվում են իրենց ինչ-որ մի կոնկրետ ցուցահանդեսի կամ աշխատանքի համար։ Կարճ ցուցակի հայտարարությունից հետո հանդիսատեսին է ցուցադրվում նկարիչ-թեկնածուների համատեղ ցուցահանդեսը, որը տևում է հաղթողի հայտարարելուց երկու-երեք ամիս առաջ և մոտ մեկ ամիս հետո։ Ցուցահանդեսին նկարիչները ցույց են տալիս արդեն ինչ-որ այլ բան, նրանց նոր աշխատանքներն ակտիվորեն քննարկվում են մամուլում, այս դեպքում հաղթողը պարգևատրվում է այն սկզբնական ցուցահանդեսի համար, որի շնորհիվ նա ընկել է կարճ ցուցակի մեջ։
Մրցանակի գոյության առաջին տասնամյակներին թեկնածուների ցուցահանդեսն ու պարգևադրումը տեղի էին ունենում լոնդոնյան Tate Britain-ում, 2011 թվականից Թըրների մրցանակաբաշխությունն ամեն անգամ անցկացվում է Միացյալ Թագավուրության նոր քաղաքում։
Մրցանակի պատմությունն ու հեղինակությունն այնպիսին են, որ հանդիսատեսն սպասում է ժյուրիից համարձակ և նույնիսկ սկանդալային ընտրություն։ Սակայն ոչ ամեն տարի հաղթող է հանդիսանում ամենածայրահեղ նկարիչը կարճ ցուցակից։
2020 թվականին՝ առաջին անգամ 30 տարվա ընթացքում, մրցանակի շնորհումը չեղարկվեց։ Պատճառը COVID-19 պանդեմիայի պայմաններում կարանտինը եղավ։ Ավանդական մրցույթի փոխարեն կազմակերպիչները որոշեցին հովանավորների օգնությամբ 12,2 հազար դոլլար դրամաշնորհ տալ տասը վարպետների[1]։
Թեկնածուներ և դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս օրվա դրությամբ Թըրների մրցանակի դափնեկիրները ստանում են 25000 ֆունտ, կարճ ցուցակի մյուս հավակնորդները` 5000 ֆունտ յուրաքանչյուրը։
Տարի | Հաղթող | Դափնեկիր չդառցած թեկնածուներ |
---|---|---|
1984 | Մալքոլմ Մոռլի |
|
1985 | Հովարդ Հոջքին |
|
1986 | Ջիլբերտ և Ջորջ |
|
1987 | Ռիչարդ Դիքոն |
|
1988 | Թոնի Կռեգ |
|
1989 | Ռիչարդ Լոնգ |
|
1990 | Մրցանակը չի շնորհվել | |
1991 | Անիշ Կապուր |
|
1992 | Գրենվիլ Դեվի |
|
1993 | Ռեյչել Ուայթրեդ |
|
1994 | Էնթոնի Գորմլի |
|
1995 | Դեմիեն Հըրսթ |
|
1996 | Դուգլաս Գորդոն |
|
1997 | Ջիլիան Ուերինգ |
|
1998 | Քրիս Օֆիլի |
|
1999 | Սթիվ Մաքքվին |
|
2000 | Վոլֆգանգ Թիլմանս |
|
2001 | Մարտին Քրիդ | |
2002 | Քիթ Թայսոն |
|
2003 | Գրեյսոն Փերի |
|
2004 | Ջերեմի Դելեր |
|
2005 | Սայմոն Սթարլինգ |
|
2006 | Թոմմա Աբթսс |
|
2007 | Մարկ Ուոլինգեր | |
2008 | Մարկ Լեքի | |
2009 | Ռիչարդ Ռայթ |
|
2010 | Սյուզան Ֆիլիփց |
|
2011 | Մարտին Բոյս[2] | |
2012 | Էլիզաբեթ Փրայս |
|
2013 | Լոր Պռուվո[4] |
|
2014 | Դունկան Քեմփբել | |
2015 | Assemble | |
2016 | Հելեն Մարթեն | |
2017 | Լյուբայնա Հիմիդ[5] | |
2018 | Շարլոթ Փրոջեռ |
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Է.Փրայս
-
Թ.Էմին
-
Դ.Հըրսթ
-
Ջ.Դելեր
-
Ռ.Լոնգ
-
Ն.Սերոտա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Британская галерея Тейт впервые за 30 лет отменила присуждение премии Тернера». ТАСС. Վերցված է 2020 թ․ մայիսի 27-ին.
- ↑ Толстова А. Лауреатом премии Тернера стал Мартин Бойс // Коммерсантъ-Online. — 2011. — 6 дек.
- ↑ Дьяконов В. Премия Тернера объявила номинантов 2012 года // Коммерсантъ-Online. — 2012. — 2 мая.
- ↑ Собств. корр. Объявлены номинанты премии Тернера 2013 года // ArtGuide. — 2013. — 26 апр.
- ↑ Собств. корр. Любайна Химид получила премию Тернера за 2017 год // Артгид. — 2017. — 6 дек.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Информация о Премии Тернера на сайте Галереи Тейт
- История Премии Тернера
- Премией Тернера поощрили простого авангардиста
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թըրների մրցանակ» հոդվածին։ |
|