Թեթևաբարոների շքերթ
Թեթևբարոների շքերթ (անգլ.՝ SlutWalk), միջազգային քայլերթ կանանց իրավունքների համար[1]։ Առաջին անգամ կայացել է 2011 թվականի ապրիլի 3-ին[2] կանադական Տորոնտո քաղաքում, Օնտարիո նահանգի մայրաքաղաքում, որից հետո մի քանի նմանատիպ երթեր տեղի են ունեցել աշխարհի այլ երկրներում[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակիցները (ճնշող մեծամասնությունը կանայք) բողոքում են կարծրատիպի դեմ, որը արդարացնում է բռնարարի վարքը, զոհի գրգռիչ կամ շատ գրավիչ արտաքին տեսք ունենալու հանգամանքով[4], և կոչ է անում վերջ տալ բռնաբարություններին[5]։
Առաջին երթի պատճառ դարձավ տորոնտացի ոստիկան Մայքլ Սանգինետիի արտահայտությունը, նա ասում էր, եթե կանայք չեն ցանկանում, որ իրենց բռնաբարեն, ապա «պետք չէ հագնվել թեթևաբաոյի պես»[6][7]։
Բողոքը երթի վերածվեց, որի մասնակիցները հիմնականում երիտասարդ կանայք էին, որոշները հատուկ հագել էին թեթևաբարոների «աշխատանքային հագուստ» հիշեցնող զգեստներ։
Աշխարհի տարբեր երկրներում անցկացվող թևաբարոների շքերթին սովորաբար սեմինարներ և ցույցեր են անցկացվում, հնչում է կենդանի երաժշտություն, կամավորները պաստառներ և թռուցիկներ են պատրաստում, բաց խոսափողների մոտ բանավեճեր են անցկացնում, երգեր են երգում, պարում են, մրցում են մարտական սպորտաձևերում, միջոցառումներ և երեկույթներ են կազմակերպում[8]։ Հաճախ հավաքների ժամանակ բռնության զոհերը կիսվում են հիշողություններով[9][10]։
Քննադատները գտնում են, որ նմանատիպ մոտեցումը օրինակ է հանդիսանում, թե ինչպես են կանայք որոշում սեփական սեռականությունը տղամարդկանց մշակույթի ըմբռնումներում, և բողոքը վերածվում է պոռնկագրության[11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Slutwalk and Sovereignty: Transnational Protest as Emergent Global Democracy by Brittany Leach :: SSRN
- ↑ «SlutWalk Toronto: What». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «'A Rally to find the slut in everyone'». The Sydney Morning Herald. 2011 թ․ մայիսի 29. Վերցված է 2011 թ․ մայիսի 30-ին.
- ↑ «'Slut walk' crowded». TheSpec. 2011 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 29-ին.
- ↑ «SlutWalk Vancouver: A March To End Rape Culture». Վերցված է 2013 թ․ հունիսի 10-ին.
- ↑ Bell, Sarah (2011 թ․ հունիսի 11). «Slutwalk London: 'Yes means yes and no means no'». BBC News.
- ↑ «homepage». SlutWalk Toronto. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «'SlutWalk' marches sparked by Toronto officer's remarks». BBC News. 2011 թ․ մայիսի 8. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Tuerkheimer, Deborah. «SlutWalking in the Shadow of the Law». DePaul University - College of Law. Social Science Research Network. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Adele Horin (2011 թ․ հունիսի 13). «SlutWalk turns apathy into action on sex attacks». The Sydney Morning Herald. Վերցված է 2011 թ․ հունիսի 12-ին.
- ↑ Jessica Valenti: SlutWalks and the future of feminism : Ct
- ↑ Campbell, Marlo. «Reclaim it? We don't want it: Dismantling rape culture will not succeed by using words that perpetuate it». Uptown. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 7-ին. «As was noted at a recent panel discussion at the University of Manitoba, SlutWalk has been criticized as "the pornification of protest" — no doubt because every march inevitably features at least a few participants wearing very little clothing, much to the delight of male spectators who inevitably show up to take pictures from the sidelines.»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեթևաբարոների շքերթ» հոդվածին։ |
|