Jump to content

Թատերական հրապարակ (Վիբորգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թատերական հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎիբորգ
ՎայրՀին քաղաք (Վիբորգ)
Կազմված էՎիբորգի դերասանական փառքի ծառուղի և Միքայել Ագրիկոլայի հուշարձան
Անվանվել էՎիբորգի թատրոն
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Թատերական հրապարակ (ռուս.՝ Театральная площадь), հրապարակ Վիբորգի կենտրոնում Լենինի պուրակի հարևանությամբ, որը սահմանափակվում է Ամրոցային, Պիոներական և Թատերական փողոցով։ Սա համարվում է քաղաքաշինության մեջ հազվադեպ հանդիպող համալիրի տարր, երբ երեք հրապարակներից բաղկացած «կասկադ»-ը տեղակայված է մեկ տարածական անկյունագծի վրա (Սոբորնայա, Թատերական և Շուկայի

Այն նախագծվել է 1794 թվականին Վիբորգի գլխավոր հատակագծին համապատասխան։ Եկատերինա II կայսրուհու օրոք սկսվել է Սուրբ Եկատերինայի լյութերական եկեղեցու շինարարությունը, որը Պավել I-ի օրոք օծվել է որպես Շվեդա-գերմանական ծխական համայնքի Պողոս Պետրոս մայր տաճար։ Եկեղեցու հարևանությամբ նախատեսվել է կառուցել կլասիցիզմի ոճով այլ շինություններ` ժողովրդական դպրոց և կոնսիստորիա, ինչպես նաև պետական ներկայացուցչական շենքեր, իսկ դիմացը պայտաձև քարվանսարա։

Դրանցից, սակայն, սկսվել է կառուցվել միայն Ջակոմո Կվարենգիի նախագծած քարվանսարան, բայց կառուցվել է միայն դրա արևելյան թևը, որն ապամոնտաժվել է 1913 թվականին[1]։ 1837 թվականին Կարլ Լյուդվիգ Էնգելի նախագծով անավարտ առևտրական շինությունների մոտակայքում կառուցվել է հրշեջ կայան։ Հրապարակի այն մասում, որը հատկացված է եղել պետական ներկայացուցչական շենքերի համար, Պավել I-ի օրոք կառուցել են չորս երկար զորանոցային մասնաշենքեր, և հրապարակը սկսել է օգտագործվել որպես վարժահրապարակ։ Այստեղից էլ առաջացել է Պլաց-Պարադ կամ Շքերթային հրապարակ անվանումը։

1830 թվականին Վիբորգ այցելած կայսր Նիկոլայ I հրամայել է հրապարակի շուրջը ծառեր տնկել։ 19-րդ դարի վերջից մինչ Առաջին համաշխարհային պատերազմը հրապարակում պարբերաբար անցկացվել են թենիսի ու գորոդկիի մրցումներ և այլ մարզական միջոցառումներ։ Հրապարակի կառուցապատումն ավարտվել է 1900 թվականին նոր-Վերածննդի ոճով բանկային շենքերի` Միացյալ Ֆինլանդական բանկի (ճարտարապետ` Գուստավ Նյուստրյոմ) և Հյուսիսային երկրների բանկի (ճարտարապետ Վալդեմար Ասպելին) կառուցմամբ։ 1990 թվականից այդտեղ տեղակայվել է Վիբորգ-բանկի կենտրոնական մասնաճյուղը։

Ռատուշայի ընդլայնման չիրականացված մանրակերտը

Կողային ճակատով հրապարակին է հարում շենքերի մի ողջ համալիր, այդ թվում Վիբորգի քաղաքապետարանը, որը կառուցվել է 1795-1797 թվականներին, ինչպես նաև քաղաքային թատրոնը, ռեստորանը և հյուրանոցը, որոնք կառուցվել են 1832-1843 թվականներին՝ Անդրես Գրանշտեդտի նախագծով։ 1899 թվականին ճարտարապետ Ուսկո Նյուստրյոմի կողմից մշակված նախագծով նախատեսվել է հրապարակի հարավային կողմում կառուցել ժամացույցի բարձր աշտարակ ունեցող ռատուշայի մասնաշենքը։

Այդ նպատակով քանդվել է քարվանսարայի շենքը, իսկ հրշեջ ծառայությունը տեղափոխվեց Մելնիչնայա Գորա հրապարակի նոր շենք, այնուամենայնիվ, Առաջին համաշխարհային պատերազմի, Ֆինլանդիայում հեղափոխության և քաղաքացիական պատերազմի իրադարձությունների պատճառով տարածքը մնացել է անբարեկարգ։

1920 թվականին հրապարակը դարձել է Ֆինլանդիայում ամենաշատ տրամվայի վթարների վայր, երբ կտրուկ վայրէջքի շրջադարձի պահին երկու վագոն դուրս են եկել ռելսերից, որի արդյունքում հինգ մարդ զոհվել և առնվազն տասը մարդ վիրավորվել է։ 18-րդ դարում ներկայիս Կրեպոստնայա և Պիոներսկայա փողոցների անկյունում կառուցվել է քարե շենք։

1910 թվականին Ունո Ուլբերգի նախագծով շենքը վերակառուցվել և երկրորդ հարկում 1916 թվականին հրուշակագործ Էմիլ Լեհտովարայի կողմից բացվել և մինչև 1939 թվականը գործել է «Լեհտովարա» ռեստորանը, որը հայտնի է եղել ամբողջ Ֆինլանդիայում և այնուհետև վաճառվել է շվեդ Ռագնար Հանսոնին։ Առաջին հարկում գործել է խնայբանկի մասնաճյուղը և խմիչքների խանութը։ Հետպատերազմյան տարիներին հրդեհված և նորոգված շենքն ամբողջությամբ կորցրել էր իր արտաքին և ներքին տեսքը և օգտագործվել է կարի ֆաբրիկայի կարիքների համար։ 1990-ականներին գործարանի փակվելուց հետո շենքը դատարկ է մնացել։

Պետրոսի և Պողոսի տաճարը և արջերով շատրվանը

Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ (1941-1944) հրդեհվել են քաղաքային թատրոնի, ռատուշայի ու հրշեջ կայանի շենքերը։ 1945 թվականին հրապարակը վերանվանվել է Պիոներսկայա։ Որոշ ժամանակ այնտեղ անցկացվել են մանկական տոնակատարություններ և մինչև 1980-ականների կեսերը գործում էր կարուսել։ Նոր ծառեր տնկելուց հետո հրապարակը աստիճանաբար միավորվել է Լենինի պուրակի հետ։ Եկեղեցու հարևանությամբ գործող ռազմա-ծովային զորամասերից մեկի ակումբում 1957 թվականից սկսել է գործել 400 հանդիսատեսի համար նախատեսված «Դրուժբա» ամառային կինոթատրոնը։ Հավաքովի կոնստրուկցիաներով կառուցված և կանաչ ներկված շենքը քանդվել է 20-րդ դարի վերջին։ 1960 թվականից հրապարակի կենտրոնում կառուցվել է շատրվան, որի ձևավորման մեջ օգտագործվել է պատերազմի ընթացքում ավերված երկաթուղային կայարանի շենքի արջի քանդակը։

2009 թվականին հրապարակում բացվել է Միքայել Ագրիկոլայի հուշարձանը։

1962 թվականին ռատուշայի շենքի ավերակները հարմարեցվել են կինոթատրոնի համար («Վիբորգ», այնուհետև՝ «Վիբորգ – պալաս»), որտեղ 1993 թվականից ի վեր ամեն տարի անցկացվում է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնը։ 1998 թվականին կինոթատրոնի շենքի դիմացի հրապարակում բացվել է «Դերասանական փառքի ծառուղի», որտեղ փառատոնի կազմակերպիչները գրանիտե սալերի վրա հավերժացրել են ռուսական կինոյի նշանավոր դեմքերի անունները։ Կրեպոստնայա փողոցի մայթին տեղադրված է «Պատուհան դեպի Եվրոպա» կինոփառատոնի խորհրդանիշը և հիշատակի աստղեր, ընդ որում այն աստղերի կողքին, որոնք տեղադրվել են նրանց կենդանության օրոք, կան հայտնիների ձեռքի հետքեր։ 2008 թվականից Պիոներական հրապարակը վերանվանվել է Թատերական (ավելի վաղ այդ անունը կրում էր հարևան Տաճարի հրապարակը)։

2018 թվականին Բանկային անցման կողմից հրապարակի հիմնական մասից առանձնացված փոքրիկ եռանկյուն պուրակում տեղադրվել է Վիբորգի տրամվայի հուշարձանը, Վիբորգի նավաշինարանում ստեղծվել է իրական չափի մանրակերտ, որը զարդարված էր տրամվայի վարորդի և անտոմս տղայի արձաններով։ Այդ կապակցությամբ պուրակը կոչվել է Տրամվայի։

Քանդակագործական պատկերներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիբորգի բոլոր հրապարակներից Թատերականն առանձնանում է ամենամեծ թվով քանդակագործական կոմպոզիցիաներով, որտեղ ներկայացված են բոլոր հիմնական ժանրերը՝ դիմանկարային, պատմական, դիցաբանական, կենցաղային, խորհրդանշական, այլաբանական և անիմալիստիկան։

Անվանում Կառուցման տարի Հեղինակ Պատկեր Պատկեր
Գրիֆինի արձաններ Հյուսիսային բանկի ճակատին 1900
Առյուծների արձաններ Վիբորգի և Հելսինկիի զինանշաններով Ֆինլանդիայի Միացյալ բանկի ճակատին 1900
Ռելիեֆով աշտանակ Ֆինլանդիայի միացյալ բանկի աստիճաններին 1911 Հիլդա Ֆլոդին
Շատրվան՝ արջի քանդակով 1960 Էվա Գյուլդեն
Դերասանական փառքի ծառուղի 1998
Միքայել Ագրիկոլայի հուշարձան 2009 Էմիլ Վիկստրյոմ
Վիբորգի տրամվայի հուշարձանի մոտ կառքի վարորդի և անտոմս ուղևորի արձաններ 2018 Սերգեյ Աստապով

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Спасо-Преображенский собор г. Выборг». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Волкова Л.Г. Площади Выборга / Ред. Л.И. Амирханов. — СПб: «Остров», 2011. — 96 с.
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-950096-06-8
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.