Թաջուրա
Քաղաք | ||
---|---|---|
Թաջուրա | ||
արաբ․՝ جيبوتي ֆր.՝ Tadjourah | ||
Երկիր | Ջիբութի | |
Համայնք | Թանջուրահ | |
Մակերես | 3 կմ² | |
ԲԾՄ | 0±1 մետր | |
Բնակչություն | 14 820 մարդ (մայիսի 29, 2009)[1] | |
| ||
Թաջուրա (արաբ․՝ جيبوتي, ֆր.՝ Tadjourah), արևելաաֆրիկյան Ջիբութի պետության խոշորագույն քաղաքներից մեկն է։ Թանջուրահ երկրամասի վարչական կենտրոնը։
Բնակչությունը՝ 22 868 մարդ (2007 թվականի դրությամբ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաջուրա քաղաքը Ջիբութիի հնագույն քաղաքներից մեկն է, ինչպես նաև հնագույնը Աֆրիկայի արևելյան առափնյայի քաղաքների թվում։ Քաղաքի անվանումը (աֆարերեն՝ Tagórri) ստուգաբանորեն ծագում է tágar (tágor, tógor) բառից, ինչը աֆարերենից թարգամանաբար նշանակում է «ջրի համար տիկ այծի կաշվից», մասնավորապես «ջրով լի»[2]։
Քաղաքը հիմնադրվել է մոտավորապես XII դարում։ Համարվում էր աֆարական սուլթանների նստավայր։ Երկար տարիների ընթացքում տարածաշրջանում եղել է ստրկավաճառության կենտրոն։ XIX դարի երկրորդ կեսին հայտնվել է ֆրանսիական վերահսկողության տակ։ 1884 թվականի սեպտեմբերի 21-ին Թաջուրայի սուլթանությունը հայտարարվել է Ֆրանսիայի պրոտեկտորատ, ըստ որի պետք է ենթարկվեր ֆրանսիական նահանգապետին։
Բարենպաստ աշխարհագրական դիրքը ծոցի ափին քաղաքը դարձրել է կարևոր առևտրային նավահանգիստ Եթովպիա տանող ճանապարհին։ Երկար տարիներ նավահանգստով հիմնականում տեղափոխում էին ստրուկներին և փղոսկր։ Նաև վաճառում էին հացահատիկ, մեղր, ոսկի և այլ ապրանքներ։
Ֆրանսիական կառավարության 1889 թվականի հոկտեմբերի 26-ի հրամանով ստրկատիրությունը պաշտոնապես արգելվեց[3][4]։ XX դարի սկզբին կառուցվեց Ջիբութին և Ադիս Աբեբան իրար կապող երկաթուղային գիծը[5]։
Տուրիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաջուրան համարվում է հայտնի տուրիստական վայր։ Հայտնի է իր սպիտակ գույնով ներկված տներով, ինչի շնորհիվ ստացել է «Սպիտակ քաղաք» անվանումը (ֆր.՝ La ville blanche)։ Բացի այդ, Թաջուրան հայտնի է իր գեղատեսիլ տեսարաններով լողափերով։ Ջիբութիի հետ կապվում է լաստանավային փոխադրամիջոցով, գործում է նաև օդանավակայան։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաջուրաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 29.0 (84.2) |
29.2 (84.6) |
31.1 (88) |
33.1 (91.6) |
36.0 (96.8) |
39.7 (103.5) |
41.7 (107.1) |
40.6 (105.1) |
37.6 (99.7) |
34.0 (93.2) |
31.3 (88.3) |
29.7 (85.5) |
34.42 (93.97) |
Միջին օրական °C (°F) | 25.6 (78.1) |
26.3 (79.3) |
27.9 (82.2) |
29.7 (85.5) |
32.4 (90.3) |
35.7 (96.3) |
36.4 (97.5) |
35.6 (96.1) |
34.2 (93.6) |
30.3 (86.5) |
27.8 (82) |
26.2 (79.2) |
30.68 (87.22) |
Միջին ցածր °C (°F) | 22.2 (72) |
23.3 (73.9) |
24.6 (76.3) |
26.2 (79.2) |
28.7 (83.7) |
31.7 (89.1) |
31.1 (88) |
30.5 (86.9) |
30.7 (87.3) |
26.5 (79.7) |
24.2 (75.6) |
22.7 (72.9) |
26.87 (80.38) |
Տեղումներ մմ (դյույմ) | 11 (0.43) |
9 (0.35) |
16 (0.63) |
12 (0.47) |
8 (0.31) |
1 (0.04) |
4 (0.16) |
18 (0.71) |
8 (0.31) |
13 (0.51) |
25 (0.98) |
20 (0.79) |
145 (5.69) |
աղբյուր: Climate-Data.org, altitude: 12m[6] |
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.citypopulation.de/Djibouti.html?cityid=890
- ↑ Didier Morin, "Tadjoura," in Dictionnaire historique afar (1288-1982). France: 2004, p. 250.
- ↑ Pankhurst, p. 103.
- ↑ Pankhurst, p. 123.
- ↑ Pankhurst, pp. 304-334.
- ↑ «Climate: Tadjoura - Climate graph, Temperature graph, Climate table». Climate-Data.org. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.