Թանկարժեք տղա (ֆիլմ)
Թանկարժեք տղա ռուս.՝ Дорогой мальчик | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն |
Թվական | 1974 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ստեֆանովիչ |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Միխալկով և Ալեքսանդր Ստեֆանովիչ |
Դերակատարներ | Սերգեյ Կրուպենիկով և Ալեքսանդր Ելիստրատով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 81 րոպե |
Թանկարժեք տղա, 1974 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանված երաժշտական արկածային ֆիլմ, որն ստեղծվել է Սերգեյ Միխալկովի պիեսի մոտիվներով[1]։ Ֆիլմը հայերեն կրկօրինակվել է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գրոմիլլա» ավազակային խումբը հյուրանոցի համարից առևանգում է միլիոնատեր Ջորջ Ռոբ-Ռոբսոնի որդուն՝ հարուստ ընկերության ժառանգորդին։ Սխալմամբ առևանգիչները առևանգում են ևս մեկ տղայի՝ խորհրդային դիվանագետի որդուն՝ Ժորա Տիմոխինին։
Տղայի հայրը պատրաստ է որդու համար վճարել փրկագինը, սակայն ընկերությունը հանկարծակի սնանկանում է։ Գանգստերների ղեկավարի մոտ միտք է ծագում խորհրդային դպրոցականի համար գումարը ստանալ ավիաընկերության միջոցով, այն ինքնաթիռով, որով Ժորան եկել է Մոսկվա։
Ավազակախումբը հաշվի չէր առել մեկ հանգամանք. տղաները, որ հասցրել էին ընկերանալ փախնում են անուշադրության մատնված մեքենայով և ոստիկաններին բերում հանցագործների թաքստոց։
Գլխավոր դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սերգեյ Կրուպենիկով - Ջորջ Ռոբ-Ռոբսոն
- Ալեքսանդր Ելիստրատով - Ժորա Տիմոխին
- Գեորգի Վիցին - պարոն Մակինթոշ, Ջորջի ազգական
- Վլադիսլավ Ստրժելչիկ - Մակ-Դոննել, գանգստերների ղեկավարը
- Իրինա Ազեր - Ժակլին, Մակ-Դոննելի օգնականը
- Վիկտոր Գայնով - Թոմմի, գանգստեր
- Ռասմի Ջաբրանիլով - Ֆրենկ, գանգստեր
- Սերգեյ Միգիցկո - Բիլ, գանգստեր
- Ալեքսանդր Բելյավսկի - Կոնդրաշին, խորհրդային հյուպատոսության ներկայացուցիչ
- Լեոնիդ Օբոլենսկի - պարոն Լեյն, ավիաընկերության ներկայացուցիչ
- Մարիա Իրդ - Ջոյ, պարոն Լեյնի քարտուղար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|