Թամբ
Արտաքին տեսք
Թամբ, թամք, ձիու մեջքին դրվող հեծնելու հարմարանք։ Դյուրացնում է ձիավարությունը։ Հնագույն թամբերի պեղածոները վերաբերում են մ. թ. ա. I հազարամյակի կեսին։ Լինում է կանացի և տղամարդու, հասարակ, սպայական, մարզական ևն։ Տարբեր ժողովուրդներ օգտագործել են տարբեր ձևի թամբեր։ Հայաստանում տարածված ասիական՝ փայտե հիմնակմախքով կաշեպատ թամբը, ձիու մեջքին ամրացվում է կաշեփոկերի միջոցով։ Թամբի աջ և ձախ կողմից փոկերով ամրացվում են ասպանդակները։ Հյուսիսի ժողովուրդների (էվենկներ, յակուտներ ևն) մեջ տարածված է եղջերվի թամբը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թամբ կատեգորիայում։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 135)։ |