Թաղաղու դեղին
Թաղաղու դեղին | |
Թաղաղու դեղին | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Asphodelaceae |
Ենթաընտանիք | Թաղաղլուայիններ (Asphodeloideae) |
Ցեղ | Թաղաղու (Asphodeline) |
Տեսակ | Թաղաղու դեղին (A. lutea) |
Միջազգային անվանում | |
Asphodeline lutea |
Թաղաղու դեղին (լատին․՝ Asphodeline lutea), թաղաղուազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմամյա կոճղարմատավոր խոտաբույս է, որն ունի 40-60 սմ բարձրության հասնող տերևակալած հաստ ցողուն։ Տերևները գծային-բզաձև են, նեղ-եռանիստ։ Ծաղկաբույլն ունի խիտ երկար ողկույզի ձև։ Ծաղիկները դեղին են։ Ծաղկապատն ունի 2-2,5 սմ երկարություն, մասերը երկարավուն-նշտարաձև են՝ մեջտեղում կանաչավուն ջղով։ Պտուղը տուփիկ է՝ երկարավուն-գնդաձև , 12-15 մմ երկարությամբ։ Սերմերը գորշավուն են, 6 մմ տրամագծով։ Արմատները պարունակում են լորձ և շաքար[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է միայն Իջևանի ֆլորիստիկական շրջանում՝ Իջևան քաղաքի շրջակայքում։ Աճում է նաև Արևմտյան Նախակովկասում, Արևմտյան, Հյուսիսարևմտյան և Հարավարևմտյան Անդրկովկասում, Ղրիմում, միջերկրյածովյան ավազանի երկրներում, Իսրայելում և Հորդանանում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակերևույթից 800-1000 մ բարձրությունների վրա, խոտածածկ լանջերին, անտառի եզրերին, կաղնու և բոխու անտառներում։ Ծաղկում է մայիս ամսին, պտղակալում՝ հունիսին[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր։ GITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղաղու դեղին» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թաղաղու դեղին» հոդվածին։ |
|