Թաթա Սիմոնյան
Թաթա Սիմոնյան | |
---|---|
Պատկեր:Simonyan.Tata.jpg | |
Հիմնական տվյալներ | |
Ի ծնե անուն | Ալբերտ Սիմոնյան |
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1962 (62 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Ժանրեր | փոփ, ռաբիս |
Մասնագիտություն | Երգիչ |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Գործունեություն | 1980-ից |
Կապված | Եվա Ռիվաս, Լյուբով Ուսպենսկայա, Նունե Եսայան |
Պարգևներ | |
Կայք | imusic.am |
Թաթա Սիմոնյան (իրական անունը՝ Ալբերտ Ալբերտի Սիմոնյան, դեկտեմբերի 5, 1962, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երգիչ, երգահան, կոմպոզիտոր և դերասան[1][2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 5-ին[3] Երևանում։ 1977 թվականին ավարտել է Երևանի Վ․ Տերյանի անվան թիվ 60 միջնակարգ դպրոցը։ Դպրոցական տարիներին զուգահեռ սովորել է երաժշտական դպրոցի ակորդեոնի բաժնում։ Մասնակցել է «Երևան-Մոսկվա տրանզիտ» նախագծին, որտեղ դուետով հանդես է եկել «Օտպետիե Մաշեննիկի» և «Ռեֆլեքս» ռուսական խմբերի հետ։ 2006 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ 2008 թվականին Մոսկվայում ստացել է «Փոփի արքա» տիտղոսը։ 2008 թվականին նրա «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը Արմենիա հեռուստաընկերության հետ իրականացրել է «Համազգային աստղ» նախագիծը, որի գեղարվեստական ղեկավարը եղել է Թաթա Սիմոնյանը։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա ստեղծագործական կյանքը սկսվել է 1980 թվականից «Կիլիկիա» անսամբլի կազմում։ Մինչ օրս Թաթան համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Հոլանդիայում, Բելգիայում, Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Միջին Արևելքում և Ռուսաստանի 45 քաղաքներում։ 2012 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի ապրիլը հանդես է եկել Հայաստանի ձայնը նախագծում որպես մարզիչ։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 - Ասպարեզ
- 1998 - Թե աջ, թե ձախ
- 1999 - Ով է նա
- 2000 - Վախենում եմ, որ կասես չէ
- 2001 - Շաբա-դաբա-դաշ
- 2003 - Անձրև է եկել
- 2003 - Երեկոն իջավ
- 2006 - Թևավոր քամիներ
- 2009 - Ամենալավը դու ես
Համերգային ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1999 - The Best of Tata: Live in Concert
- 2008 - 10 տարի անց
- 2009 - Tata Simonyan's Star Friends
- 2014 - Live Concert in Moscow
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1996 - Մեր բակը 1[4]
- 1998 - Մեր բակը 2
- 2004 - Սիրո աստղ
- 2005 - Մեր բակը 3[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Sonorous Borders: National Cosmology & the Mediation of Collective Memory in Armenian Ethnopop Music(անգլ.)
- ↑ National cosmology & the mediation of collective memory in Armenian Ethnopop music(անգլ.)
- ↑ «Կենսագրականը zarkfoundation.com կայքում».
- ↑ kino-teatr.ru(ռուս.)
- ↑ «ArmeniaRepublika». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Ապրող անձինք
- 1962 ծնունդներ
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Ուկրաինայի վաստակավոր արտիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Բեմական կեղծանուններ
- Հայաստանի վաստակավոր արտիստներ
- Հայ դերասաններ
- Հայ երգահաններ
- Հայ կոմպոզիտորներ
- Հայ փոփ երգիչներ
- Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոցի շրջանավարտներ