Թագավորական հավաքածու
Թագավորական հավաքածու (անգլ.՝ Royal Collection), Բրիտանական թագավորական ընտանիքի արվեստի հավաքածու։ Աշխարհի` արվեստի ամենամեծ մասնավոր հավաքածուն է[1][2]։
Հավաքածուն պատկանում է Եղիսաբեթ II-ին[3] և վերահսկվում է թագավորական հավաքածուի խնամակալության կողմից, որը Մեծ Բրիտանիայի թագավորական տնտեսության մասնաճյուղն է։ Հավաքածուն տարածված է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության 13 գրավված և պատմական թագավորական բնակավայրերում։ Հավաքածուի մի շարք նմուշներ թագուհուն են պատկանում գահի իրավունքով, այլ նմուշներ՝ մասնավոր անհատի իրավունքով[4]։ Հավաքածուն ներառում է ավելի քան մեկ միլիոն նմուշ[5], այդ թվում՝ 7,000 գեղանկարներ, 30,000 ջրաներկ և գծանկարներ, շուրջ 500,000 տպագրություն[5][6], ինչպես նաև լուսանկարներ, գոբելեններ, կահույք, կերամիկա, գրքեր, քանդակներ, թագավորական զարդեր։
Որոշ շենքեր, որտեղ տեղակայված է հավաքածուն, օրինակ Հեմփթոն Քորթը, բաց են հանրության համար, և թագավորական ընտանիքն այնտեղ չի բնակվում, մինչդեռ մյուսներում, օրինակ՝ Վինձոր ամրոցում, բնակվում են և այն բաց է հանրության համար։ Բուքինգհեմյան պալատում գտնվող թագուհու հավաքածուն Լոնդոնում կառուցվել է հատուկ ցուցադրելու հավաքածուի նմուշները հերթափոխության հիմունքներով։ Էդինբուրգի Հոլիրուդ պալատի հարևանությամբ կա թագուհու հավաքածուին նման հավաքածու, ինչպես նաև Վինձորի ամրոցում՝ Գծանկարների պատկերասրահ։ Թագավորական զարդերը ցուցադրվում են Լոնդոնի աշտարակի Ոսկերչական տանը։
Աշխարհի շատ թանգարաններ իրենց ժամանակավոր ցուցադրություններում ներկայացնում են հավաքածուի շուրջ 3000 նմուշներ[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հենրի VIII թագավորից առաջ քիչ նմուշներ են պահպանվել։ Հավաքածուում կարևոր համալրումներ է արել Չարլզ I Ստյուարտը, ով իտալական կտավների հավակնոտ կոլեկցիոներ էր և Անտոնիս վան Դեյքի և այլ նկարիչների հովանավոր։ 1649 թվականին՝ նրա մահապատժից հետո, հավաքածուն վաճառվեց, սակայն մեծ թվով աշխատանքներ Ստյուարտների վերականգնումից հետո 1660 թվականին վերականգնվեցին, ինչպես նաև Հոլանդական պետությունը Չարլզ II Ստյուարտին նվիրեց «Հոլանդական ընծան», ավելի ուշ Չարլզը գնեց բազմաթիվ նկարներ և այլ աշխատանքներ։
Ջորջ III թագավորը Ֆրեդերիկ Ավգուստա Բարնարդիի աջակցությամբ հավաքածուն համալրեց մեծ թվով գրքերով ու ձեռագրերով[7], Վիկտորիա թագուհին և նրա ամուսինը՝ Ալբերտը, ժամանակակից և տարեց վարպետների կտավների եռանդուն հավաքորդներն էին։ Ջորջ III-ը, Վիկտորիան ու Ալբերտը հավաքածուի շատ աշխատանքներ հանձնեցին թանգարաններին, մասնավորապես՝ թագավորական գրադարանի մեծ մասը Ջորջ III-ը տվեց Բրիտանական թանգարանին (այժմ՝ Բրիտանական գրադարան), որտեղ շատ գրքեր դեռևս ցուցակագրված են որպես «թագավորական»։ Այս հավաքածուի հիմնական մասը գնել է Ջեյմս I-ը Համֆրի Լվիդի, Ջոն Լումլիի և Հենրի Ֆիցալենի հավաքածուներից[8]։
Հավաքածուն զգալիորեն համալրվել է Եղիսաբեթ II-ի (1952-այժմ) կառավարման օրոք՝ խելամիտ գնումների, ժառանգության, այլ պետություններից և պաշտոնյաներից ստացված նվերների միջոցով[9]։ Համագործակցությունը ներկայացված է այս ձևով, օրինակ 75 ժամանակակից կանադական ջրաներկեր, որոնք հավաքածուի կազմում ընդգրկվել են 1985-2001 թվականներին որպես Կանադացի ջրաներկով նկարող նկարիչների ընկերակցության նվեր։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Թագավորական հավաքածուի ամբողջական գույքագրումը երբեք հայտնի չի եղել հանրությանը, թեև կան հավաքածուի մասերի հրատարակված կատալոգներ, մասնավորապես՝ գեղանկարներ, և Թագավորական հավաքածուի կայքի տվյալների բազան համապարփակ է։
Գեղանկարներ, տպագրություն, գծանկարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուի Արևմտյան կերպարվեստի նմուշները գոյություն ունեցող ամենամեծ և ամենակարևոր հավաքածուն է՝ բարձր որակի աշխատանքներով և այնպիսի արվեստագետների ստեղծագործություններով, որոնց լիովին հասկանալու համար պետք է ուսումնասիրել թագավորական հավաքածուի պարունակությունները։ Համարակալված ավելի քան 7000 գործեր գտնվում են թագավորական բնակավայրերում։ Ծագմամբ հավաքածուն թերևս աշխարհի ամենահին հավաքածուն է։ Հավաքածուն չունի արևմտյան գեղանկարչության համապարփակ, ժամանակագրական ուսումնասիրություն, այն ձևավորվել է թագավորների, թագուհիների և նրանց ընտանիքների անդամների անհատական ճաշակով վերջին 500 տարիների ընթացքում։
Գերարդ Տերբորխ - առնվազն 2 նկար
Յան Բոտ - առնվազն 1 նկար
Յան դե Բրայ - առնվազն 1 նկար
Հենրիկ Տերբրյուգեն - առնվազն 1 նկար
Ալբերտ Կեյպ - առնվազն 7 նկար
Գերարդ Դայ - առնվազն 4 նկար
Ֆրանս Հալս - առնվազն 1 նկար
Հուգո վան դեր Գուս - առնվազն 1 նկար
Մարտեն վան Հեմկերկ - առնվազն 2 նկար
Յան վան դեր Հեյդեն - առնվազն 2 նկար
Մեյնդերտ Հոբբեմա - առնվազն 2 նկար
Մելխյոր դե Հոնդեկուտեր - առնվազն 4 նկար
Գերիտ վան Հոնհորստ - առնվազն 6 նկար
Պիտեր դե Հոոխ - առնվազն 3 նկար
Կոռնելիս Յանսենս վան Քյոլեն - առնվազն 2 նկար
Նիկոլաս Մաս - առնվազն 1 նկար
Յան Մերտես Կրտսեր - առնվազն 1 նկար
Գաբրիել Մետսյու - առնվազն 1 նկար
Դանիել Միյտենս - առնվազն 9 նկար
Ադրիան վան Օստադե - առնվազն 5 նկար
Ռեմբրանդ վան Ռեյն - առնվազն 6 նկար
Սալոմոն վան Ռյոյսդալ - առնվազն 1 նկար
Յակոբ վան Ռյոյսդալ - առնվազն 1 նկար
Յան Ստեն - առնվազն 7 նկար
Ադրիան վան դե Վելդե - առնվազն 4 նկար
Վիլեմ վան դե Վելդե Կրտսեր - առնվազն 7 նկար
Յան Վերմեեր - առնվազն 1 նկար
Յան Վենիկս - առնվազն 1 նկար
Ադրիան Վան դեր Վերֆ - առնվազն 1 նկար
Ֆիլիպ Վաուերման - առնվազն 5 նկար
Թոմաս Գեյնսբորո - առնվազն 33 նկար, այդ թվում առասպելական «Դիանան ու Ապոլլոնը» ստեղծագործություն
Ուիլյամ Հոգարթ - առնվազն 3 նկար
Ջոն Հոպներ - առնվազն 7 նկար
Գոդֆրեյ Նելլեր - առնվազն 15 նկար
Էդվին Հենրի Լանդսիր - առնվազն 100 նկար և գծանկար
Թոմաս Լորենս - առնվազն 50 նկար
Պիտեր Լելի - առնվազն 20 նկար
Ջոշուա Ռեյնոլդս - առնվազն 20 նկար
Ջորջ Ստաբս - առնվազն 18 նկար
Պիտեր Բրեյգել Ավագ - առնվազն 1 նկար
Դենիս Կալվերտ - առնվազն 1 նկար
Յոս վան Կլևե - առնվազն 4 նկար
իտեր վան Կոնինքսլու - առնվազն 1 նկար
Անտոնիս վան Դեյք - առնվազն 26 նկար
Ֆրանս Ֆրանկեն Կրտսեր - առնվազն 1 նկար
Մարկոս Գիրերց Կրտսեր - առնվազն 1 նկար
Ֆրանս Հալս - առնվազն 1 նկար
Յան Մաբյուզ - առնվազն 1 նկար
Քվինտեն Մասեյս - առնվազն 1 նկար
Հանս Մեմլինգ - առնվազն 1 նկար
Ֆրանս Պուրբուս Կրտսեր - առնվազն 2 նկար
Յան Պրովուստ - առնվազն 1 նկար
Պիտեր Պաուլ Ռուբենս - առնվազն 13 նկար, 5 գծանկար
Դավիդ Կրտսեր Տենիրս - առնվազն 27 նկար
Ժան Կլուե - առնվազն 1 նկար, 1 մանրանկար
Պոլ Դելարոշ - առնվազն 3 նկար
Գասպար Դյուգե - առնվազն 3 նկար
Նիկոլա դե Լարժիլեր - առնվազն 1 նկար
Ժան Էթիեն Լիոտար - առնվազն 16 նկար
Կլոդ Լորեն - առնվազն 5 նկար
Կլոդ Մոնե - առնվազն 1 նկար
Լենեն եղբայրներ - առնվազն 1 նկար
Ժան Բատիստ Պատեր - առնվազն 4 նկար
Նիկոլա Պուսեն - նրա գծանկարների մեծ հավաքածու Վինձորի ամրոցում
Լեսյուեր Էստաշ - առնվազն 1 նկար
Ջորջ դե Լատուր - առնվազն 1 նկար
Սիմոն Վուե - առնվազն 1 նկար
Հանս Հոլբայն Կրտսեր - առնվազն 7 նկար, 80 գծանկար և 5 մանրանկար
Լուկաս Կրանախ Ավագ - առնվազն 5 նկար
Լուկաս Կրանախ Կրտսեր - առնվազն 1 նկար
Գեորգ Պենց - առնվազն 1 նկար
Ֆրանց Կսավեր Ուինտերհալթեր - առնվազն 120 նկար, 20 գծանկար և ջրաներկ
Յոհան Ցոֆֆանի - առնվազն 17 նկար
Ալեսանդրո Ալորի - առնվազն 1 նկար
Անջելիկո - առնվազն 1 նկար
Յակոպո Բասսանո - առնվազն 6 նկար
Լեանդրո Բասսանո - առնվազն 3 նկար
Ջովաննի Բելլինի - առնվազն 1 նկար
Լորենցո Բերնինի - առնվազն 50 գծանկար
Ֆրանչեսկո Բոռոմինի - առնվազն 100 գծանկար
Անոլո Բրոնզինո - առնվազն 1 նկար
Ջովաննի Անտոնիո Կանալետտո (Giovanni Antonio Canal) - առնվազն 50 նկար և 140 գծանկար
Կարավաջո (Michelangelo Merisi da Caravaggio) - առնվազն 2 նկար
Պոլիդորո Կարավաջո - առնվազն 9 նկար
Ջովաննի Կարիանի - առնվազն 2 նկար
Լուկա Կարլևարիս - առնվազն 4 նկար
[Ագոստինո Կառաչի, Աննիբալե Կառաչի և Լյուդովիկո Կառաչի - առնվազն 5 նկար, ավելի քան 350 գծանկար
Յակոպպո դի Չոնե - առնվազն 1 նկար
Կորեջիո - առնվազն 2 նկար
Ջովանի Կասիլոնե - առնվազն 260 գծանկար
Բերնարդո Դադդի - առնվազն 1 նկար
Կառլո Դոլչի - առնվազն 1 նկար
Դոմենիկինո - առնվազն 1 նկար, ինչպես նաև 1,700 գծանկար 34 ալբոմներում, մեկ նկարչի կողմից արված Թագավորական հավաքածուի ամենամեծ հավաքածուն
Դոսսո Դոսսի - առնվազն 2 նկար
Դուչիո- առնվազն 1 նկար
Ջենտիլե դա Ֆաբրիանո - առնվազն 1 նկար
Ջիրոլամո Ֆորաբոսկո - առնվազն 1 նկար
Դոմենիկո Ֆետտի - առնվազն 14 նկար
Լատտանզիո Գամբարա - առնվազն 8 նկար
Բենվենուտո Տիզի - առնվազն 1 նկար
Ռաֆայելինո դել Գարբո - առնվազն 1 նկար
Արտեմիզիա Ջենտիլեսկի - առնվազն 1 նկար
Օրացիո Ջենտիլեսկի - առնվազն 2 նկար
[Լուկա Ջորդանո - առնվազն 12 նկար
Ֆրանչեսկո Գվերչինո - առնվազն 1 նկար, և Գվերչինոյի գծանկարների մի մեծ խումբ
Լեոնարդո դա Վինչի - առնվազն 600 գծանկար, Լեոնարդոյի գծանկարների լավագույն հավաքածուն աշխարհում[11]
Բերնարդինո Լիչինիո - առնվազն 4 նկար
Պիետրո Լոնղի - առնվազն 2 նկար
Լորենցո Լոտտո - առնվազն 3 նկար
Անդրեա Մանտենյա - առնվազն 9 նկար
Լուդովիկո Մացցոլինո - առնվազն 1 նկար
Միքելանջելո - առնվազն 20 գծանկար
Պիետրո Պերուջինո - առնվազն 1 նկար
Ֆրանչեսկո Պարմիջանինո - առնվազն 1 նկար
Պոնտորմո - առնվազն 1 նկար
Ռաֆայել Սանտի - առնվազն 8 նկար
Գվիդո Ռենի - առնվազն 1 նկար
[Սեբաստիանո Ռիչչի - առնվազն 14 նկար
Ջիրոլամո Ռոմանինո - առնվազն 1 նկար
Ջուլիո Ռոմանո - առնվազն 6 նկար
Անդրեա Սակկի - առնվազն 130 գծանկար
Ֆրանչեսկո Սալվիատի - առնվազն 1 նկար
Կահույք
[խմբագրել | խմբագրել կոդը]Համարակալված ավելի քան 300 նմուշներով՝ Թագավորական հավաքածուն ընդգրկում է երբևէ հավաքված ֆրանսիական կահույքի ամենամեծ և կարևոր հավաքածուն։
- Ֆրանսիական կահույք
- Այլ եվրոպական կահույք
Զարդեր, դեկորներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժամացույցներ
- Դեկորատիվ արվեստ
- Ճենապակի
- Քանդակներ
- Գոբելեններ և գորգեր
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Լեոնարդո դա Վինչի, «Պտղի ուսումնասիրությունն արգանդում», 1511
-
Լուկաս Կրանախ Ավագ, «Ապոլլոնն ու Դիանան», 1526
-
Հանս Հոլբայն Կրտսեր, «Հենրի Գիլդֆորդի դիմանկարը», 1527
-
Կարավաջո, «Սուրբ Պետրոսի և Անդրեասի կոչումը», 1602-1604
-
Իսահակ Օլիվեր, դիմանկարային մանրանկարչություն, «Ծառի տակ նստած երիտասարդը»
-
Ֆրանս Հալս, «Տղամարդու դիմանկար», 1630
-
Ռեմբրանդ վան Ռեյն, «Նավաշինարարն ու կինը. Յան Ռիքենը (1560/2-1637) և նրա կինը՝ Գրիետ Յանսը», 1633
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stuart Jeffries (2002 թ․ նոյեմբերի 21). «Kindness of strangers». The Guardian. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Jerry Brotton (2006 թ․ ապրիլի 2). «The great British art swindle». The Sunday Times. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ "Royal Taxation". Parliamentary Debates (Hansard) Արխիվացված 2016-03-05 Wayback Machine, 218
- ↑ «"Royal Taxation". Parliamentary Debates (Hansard). 351». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 «FAQs about the Royal Collection». Royal Collection Trust.
- ↑ «Secrets of the Queen's նկարներ». The Telegraph. 2015 թ․ փետրվարի 15. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Canalettos go on show at Palace». The Independent. 1993 թ․ մարտի 4. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ R. Brinley Jones, ‘Llwyd, Humphrey (1527-1568)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Sept 2004
- ↑ Royal Treasures, A Golden Jubilee Celebration. Edited by Jane Roberts. Publisher: Royal Collection Enterprises, St. James' Palace, London, 2002. Page 25 (by Sir Hugh Roberts] and Page 391 (chapter 14). ISBN 1-902163-49-4 (h-b uk) and ISBN 1-902163-52-4 (pb uk)
- ↑ The Social Affairs Unit - առնվազն Web Review: Dutch նկարներ at the Royal Collection
- ↑ Jones, Jonathan (2006 թ․ օգոստոսի 30). «The real Da Vinci code». The Guardian. London. Վերցված է 2010 թ․ մայիսի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Royal Collection Trust official website
- Royal Collection Trust channel at Vimeo
- Podcast library at iTunes (free)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թագավորական հավաքածու» հոդվածին։ |
|