Jump to content

Էրիկ Լամելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Լամելա
իսպ.՝ Erik Lamela
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Էրիկ Մանուել Լամելա Կորդերո
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ Մարտի 4, 1992
Ծննդավայր Ֆլորիդա, Բուենոս Այրես,
Արգենտինա Արգենտինա
Հասակ 183 սմ
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տոտտենհեմ
Համար 11
Պատանեկան կարիերա
2000—2009 Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009–2011
2011-2013
2013-
Ռիվեր Փլեյթ
Ռոմա
Տոտտենհեմ
36 (4)
62 (21)
26 (5)
Ազգային հավաքական
2011–
2011–
Արգենտինա Մ-20
Արգենտինա
4 (3)
5 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունիսի 15, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունիսի 15, 2015

Էրիկ Մանուել Լամելա (իսպ.՝ Erik Manuel Lamela, մարտի 4, 1992(1992-03-04)[1][2][3], Բուենոս Այրես, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական «Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբի և Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Մանուել Լամելան ծնվել է 1992 թվականի մարտի 4-ին Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում։ Հայրը նախկին ֆուտբոլիստ Խոսե Լամելան է, մոր անունը Միրիամ է։ Ունի 2 եղբայր՝ Աքսելը և Բրայենը [4][5][6]:

8 տարեկան հասակից հաճախել է «Ռիվեր Փլեյթ» ֆուտբոլային դպրոց։ 2004 թվականին, երբ 12 տարեկան էր, Լամելայով հետաքրքրվում էր «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը։

«Բարսելոնայի» ղեկավարությունը համաձայնության է գալիս Լամելայի ծնողների հետ և նրանց առաջարկում է տուն, աշխատանք [7][8], բայց ինչ-ինչ պատճառներով «Բարսելոնա» ՖԱ-ի տնօրենը փոխում է որոշումը և Լամելան չի տեղափոխվում «Բարսելոնա» ՖԱ։

16 տարեկան հասակում Լամելան արդեն հանդես էր գալիս «Ռիվեր Փլեյթ» ՖԱ-ում և մասնակցում էր «Cobham Cup» մրցաշարին։

«Cobham Cup» մրցաշարի եզրափակիչ խաղում «Ռիվեր Փլեյթ» ՖԱ-ն հաղթանակ է տանում լոնդոնյան «Չելսիի» նկատմամբ (2:0)[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. FBref.com(բազմ․)
  3. As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  4. «Erik Lamela, el hijo del panadero» (իսպաներեն). riverplate.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  5. «Madre de "niño goleador" argentino teme por su seguridad» (իսպաներեն). cooperativa.cl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  6. «River Plate trava saída do prodígio Erik LAMELA» (պորտուգալերեն). cmjornal.xl.pt. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  7. «Renovado y asegurado» (իսպաներեն). River Plate - Sitio Oficial. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  8. «Erik Lamela - River Plate's rising Argentine superstar» (անգլերեն). IMScouting. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 13-ին.
  9. «La Séptima guapeó en Inglaterra con Drogba como espectador - La Página Millonaria». La Página Millonaria. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 27-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Լամելա» հոդվածին։