Էրզրումի գավառ
Գավառ | |
---|---|
Կարին | |
Էրզրում | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ |
Գավառ | Էրզրումի գավառ |
Այլ անվանումներ | Կարին, Էրզրում, Էրզիռում, Էրզռում, Թեոդոսուպոլիս |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 382 300 մարդ (20-րդ դարասկիզբ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | Էրզրումցի |
Ժամային գոտի | UTC 3 |
Էրզրում, գավառ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից էր Տրապիզոնի նահանգին ու Բաթումի մարզին, արևմուտքից՝ Երզնկայի գավառին, հարավից՝ Խարբերդի և Բիթլիսի նահանգներին, արևելքից՝ Բայազետի գավառին ու Կարսի մարզին։ Վարչական կենտրոնը Կարին (Էրզրում) քաղաքն էր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1915-1916 թվականներին Էրզրումի գավառի բնակչության մեծ մասը զոհ գնաց Մեծ եղեռնին։ Կենդանի մնացածները գաղթեցին տարբեր երկրներ[1]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Էրզրում գավառն ուներ 1574 բնակավայր՝ 382 300 բնակչով, որից 89 934 հայեր, 287 839-ը՝ մուսուլմաններ, 4527-ը՝ այլք[1]։
Հասարակական կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]20-րդ դարի սկզբին Էրզրումի գավառում կար 22 արական և 18 իգական հայկական նախակրթական դպրոց՝ 1700 աշակերտով և 70 ուսուցիչով[1]։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Էրզրումի գավառի մեջ մտնում էր 9 գավառ[1].
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հայ ընտանիք Էրզրումում[2]:
-
Էրզրումի հայկական վարժարանի շրջանավարտներ[3]:
-
Էրզրումի թուրքական որբանոցի հայ տղաները սպասում են գեներալ Հարբորդի առաքելության գալստյանը Էրզրումում, Թուրքիա, 25 սեպտեմբերի, 1919 թ.։
-
Էրզրում քաղաքը 1918 թվականին, այն բանից հետո, երբ հայկական կամավորական ստորաբաժանումները հեռացան տարածաշրջանից՝ Սարդարապատի ճակատամարտում օսմանցիների դեմ կռվելու։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 366 — 992 էջ։
- ↑ 2,0 2,1 H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901
- ↑ H. Hepworth, Through Armenia on Horseback, London, 1898
|