Jump to content

Էշլի Գրեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էշլի Գրեմ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 30, 1987(1987-10-30)[1] (37 տարեկան)
ԾննդավայրԼինքոլն, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունLincoln Southwest High School?
Մասնագիտություն«պլյուս չափս» մոդել, հեռուստահաղորդավարուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԱմուսինՋասթին Էրվին
Պարգևներ և
մրցանակներ
Կայքashleygraham.com
 Ashley Graham (model) Վիքիպահեստում

Էշլի Գրեմ (անգլ.՝ Ashley Graham, հոկտեմբերի 30, 1987(1987-10-30)[1], Լինքոլն, ԱՄՆ)[3]), ամերիկացի «պլյուս չափսի» (Plus size) մոդել։ Հայտնի է դարձել «Lane Bryant» ներքնազգեստների ապրանքանիշի հետ համագործակցության շնորհիվ[3][4][5]։ Հայտնվել է «Elle» ամսագրի շապիկին։ Նկարահանվել է այնպիսի նորաձևության ամսագրերում, ինչպիսիք են «Vogue»–ը, «Harper's Bazaar–ը» և «Glamour»–ը[6]։ Գովազդել է «Levi's» ապրանքանիշը[7][8]։ Հայտնվել է «The Tonight Show with Jay Leno», «Entertainment Tonight» և «CBS News» հեռուստատաշոուներում և հարցազրույց տվել «NPR» ռադիոյին «պլյուս չափսի» մոդել լինելու մասին[9]։

2016 թվականին դարձել է առաջին պլյուս–չափսի մոդելը, ով հայտնվեց «Sports Illustrated» ամսագրի շապիկին՝ նկարահանվելով «Swimsuit Issue» լողազգեստների ցուցադրման ֆոտոշարքում[10]։

Ծնվել է Լինքոլն (Նեբրասկա նահանգ)[9]։ Ունի երկու կրտսեր քույր։ 1999 թվականից մինչև 2002 թվականը հաճախել է Սքոթի անվան միջին դպրոցը և 2002 թվականից մինչև 2005 թվականը՝ Լինքոլնի հարավ–արևմտյան ավագ դպրոցը[3]։ Բացահայտվել է «I & I» գործակալության կողմից, 2000 թվականին, երբ գնումներ էր կատարում Օմահայի «Oak View» մոլում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Գրեմը պայմանագիր կնքեց «Wilhelmina Models», իսկ 2003 թվականին՝ «Ford Models» գործակալության հետ։ Իր գործունեության սկզբնական տարիներին Գրեմը հայտնվեց «YM» ամսագրում[11]։ 2007 թվականին Գրեմը հանդիպեց «Vogue» ամսագրի խմբագիր Սելի Սինգերի հետ[12], իսկ 2009 թվականի հոկտեմբերի հայտնվեց «Glamour» ամսագրի «Այս մարմինները գեղեցիկ են բոլոր չափսերում» հոդվածում՝ բազում այլ «պլյուս–չափ» մոդելների հետ, ինչպիսիք էին Քեյթ Դիլոն Լևինը, Էմի Լեմոնսը, Լիզի Միլերը, Կրիստալ Ռենը, Ջենի Ռանկը և Անանսա Սինսը[13][14]։ 2010 թվականին Գրեմը հայտնվեց «Lane Bryant» ապրանքանիշի գովազդային հոլովակում[4][5]։ Հոլովակը ավելին քան 800 000 դիտում հավաքեց ՅուԹյուբում և քննարկվեց «The Huffington Post» և «New York Post» լրատվամիջոցների կողմից[9]։ Նույն թվականի մայիսի 31–ին Գրեմը հայտնվեց «The Tonight Show with Jay Leno» երեկոյան թոք շոուում՝ բանավեճներին անդրադառնալու համար[15][16]։

2010 թվականի դեկտեմբերին Գրեմը հայտնվեց «Bust» ամսագրի էջերում[17]։ Մասնակցել է «Levi's»–ի մի շարք գովազդային արշավների, այդ թվում՝ 2011 թվականի գարուն–ամառ «Curve ID» հավաքածուն՝ Սաբինա Կառլսոնի, Աննա Լիսբոայի, Մարքիտա Փրինգի և Մակքենզի Ռեյլիի հետ միասին[7][8], ինչպես նաև 2010 թվականի աշուն–ձմեռ «Boyfriend» հավաքածուն՝ Ռեյչլ Կլարկի, Աննա Լիսբոայի, Անայիս Մալիի, Մարքիտա Փրինգի և Էշլի Սմիթի հետ։ Գրեմը գովազդել է «Marina Rinaldi» ապրանքանիշի 2012 գարուն–ամառ[18], 2012 աշուն–ձմեռ[19] և սպորտային 2012 աշուն–ձմեռ հավաքածուները[20]։ Մոդելային աշխատանքներ է կատարել նաև «Addition Elle», «Bloomingdale's», «Elomi lingerie», «Evans», «Hanes», «Liz Claiborne Macy's», «Nordstrom, «Simply Be» և «Target ապրանքնաիշների համար»[3][9]։ 2012 թվականի դեկտեմբերին Նյու Յորքում Գրեմի լուսանկարով «Lane Bryant»-ի երկու գովազդային պաստառ բարձրացվեց[9]։ Այդ տարվա վերջում Full Figured Fashion Week's–ը Գրեմին անվանեց «Տարվա մոդել»[21]։

2013 թվականին Գրեմը զբաղվեց «Addition Elle» կանադական պլյուս չափսի ներքնազգեստների դիզայնավորման գործընթացին[22]։ Հանդես է եկել որպես ժյուրիի անդամ «MTV»–ի «Made» իրական հեռուստաշոում[9]։ 2014 թվականի մայիսին հայտնվել է «Harper's Bazaar» ամսագրի աշնանային և գեղեցկության միջազգային հրատարակությունում[23]։ Գրեմը «Elle Quebec» ամսագրի 2014–ի մայիսյան համարի շապիկին էր[24]։ 2015 թվականի «swimsuitsforall»–ի համար Գրեմի նկարահանված գովազդային հոլովակը տեղ գտավ «Sports Illustrated» ամսագրում[25]։ Գրեմը նկարահանվել է «DNCE» խմբի Toothbrush երգի տեսահոլովակում[10]։

2016-2017 թվականներին Գրեմը «Ամերիկայի հաջորդ թոփ–մոդելը» հեռուստաշոուի ժյուրիի նոր կազմում էր։

Բարեգործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեմը շրջել է ավագ դպրոցներով և խոսել մարմնի պատկերի և դրա ինքնընդունման մասին[9]։ Հարավային Աֆրիկայում մասնակցել է մարդասիրական ակցիաների՝ «Themba» հիմնադրամի նախաձեռնությամբ[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին եկեղեցում Գրեմը հանդիպել է իր ամուսնուն՝ Ջասթին Էրվինին, ով աշխատում է որպես լուսանկարիչ։ Զույգն ամուսնացավ 2010 թվականին։ Գրեմը «Health at Every Size» շարժման մասնակից է[26][27][28]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. https://www.today.com/news/time-reveals-100-most-influential-people-2017-check-out-full-t110588
  3. 3,0 3,1 3,2 3,3 Mertes, Micah (2010 թ․ մայիսի 3). «Lincoln model from Lane Bryant ad amazed at media frenzy». Lincoln Journal Star. Nebraska. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին. «The 22-year-old plus-size model....»
  4. 4,0 4,1 Banned-ad model: ABC is big bust NY Post, April 23, 2010
  5. 5,0 5,1 Busty model ad too hot for TV The Sun, April 26, 2010
  6. Sauers, Jenna. «Five Plus-Size Models To Watch». jezebel.com. Gawker Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  7. 7,0 7,1 «Levi's Boyfriend Collection F/W 10». models.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  8. 8,0 8,1 «Curve ID S/S 11 (with Ashley Graham, Ana Lisboa and Sabina Karlsson)». models.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 20-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Graham, Ashley. «About». Ashley Graham official website. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  10. 10,0 10,1 Mazziotta, Julie (2016 թ․ փետրվարի 14). «5 Things to Know About Ashley Graham, Sports Illustrated Swimsuit Issue's First Size-16 Cover Girl». People. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
  11. Brody, Liz (2010 թ․ հուլիսի 31). «Model Ashley Graham on how to Rock a Size 16: "Did someone say cellulite?». shine.yahoo.com. Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. Singer, Sally (2007 թ․ ապրիլ). «Body of Work». Vogue (April 2007): 188–190.
  13. Field, Genevieve. «These Bodies are Beautiful at Every Size». glamour.com. Conde Nast Publications. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. «Supermodels Who Aren't Superthin: Meet the Women Who Proudly Bared it All». glamour.com. Conde Nast Publications. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  15. The Tonight Show with Jay Leno Episode Guide Արխիվացված Հունիս 5, 2011 Wayback Machine
  16. Ashley Graham Model Plus Size On Jay Leno Show Spreadit.org, May 2, 2010 Արխիվացված Մայիս 5, 2010 Wayback Machine
  17. «Ashley Graham In Bust Magazine». madisonplus.com. 2010 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  18. «Marina Rinaldi Campaign, Spring/Summer 2012». TruthandFashion.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  19. «Marina Rinaldi Denim, Fall/Winter 2012». truthandfashion.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  20. «Models Ashley Graham & Geo Burke for Marina Rinaldi Sport». TruthandFashion.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 5-ին.
  21. «Full Figure Fashion Week 2012 Awards». fffweek.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  22. Friede, Eva (2013 թ․ նոյեմբերի 15). «Ashley Graham's star power plus». Montreal Gazette. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  23. «Carine Roitfeld's new BAZAAR shoot: Beauty & The Best of Pre-Fall». harpersbazaar.com.au. 2014 թ․ ապրիլի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 5-ին.
  24. Cruz, Marcy. «Plus Model Ashley Graham Graces Cover of ELLE Magazine Quebec». Plus Model Magazine. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  25. Durando, Jessica. «Plus-sized model Ashley Graham lands 'Sports Illustrated' swimsuit ad». USA Today. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.
  26. «Plus-size model Ashley Graham on high-fashion and health». Metro. 2015 թ․ հունվարի 21. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին. «I promote health at every size.»
  27. Graham, Ashley (2015 թ․ հունվար). «Beauty Beyond Size». The Edit. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին. «I think that you can be healthy at any size and my goal is to help and educate women on that.»
  28. Thomason, Kristine (2016 թ․ փետրվարի 19). «Ashley Graham Opens Up About Being Healthy at Any Size». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին. «I believe you can be healthy at any size as long as you're getting off the couch and moving your body»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Գրեմ» հոդվածին։