Էնն Այնեզ Մաքքեֆրի
անգլ.՝ Anne McCaffrey | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 1, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Քեմբրիջ, Մասաչուսեթս[4] |
Մահացել է | նոյեմբերի 21, 2011[5][1][2][…] (85 տարեկան) |
Մահվան վայր | Newcastle, Ուիքլոու[6] |
Գերեզման | Wicklow[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Իռլանդիա |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Ռեդկլիֆ քոլեջ, Հարվարդի համալսարան, Stuart Hall School? և Մոնթքլեյրի ավագ դպրոց |
Երկեր | Restoree?, Dragonriders of Pern?, The Ship Who Sang? և Dragonsdawn? |
Մասնագիտություն | գրող, վիպասան, գիտաֆանտաստիկ գրող և մանկագիր |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Todd McCaffrey? |
Anne McCaffrey Վիքիպահեստում |
Էնն Այնեզ Մաքքեֆրի (անգլ.՝ Anne Inez McCaffrey, ապրիլի 1, 1926[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս[4] - նոյեմբերի 21, 2011[5][1][2][…], Newcastle, Ուիքլոու[6]), ամերիկացի ֆանտաստ գրող, «Հյուգո» և «Նեբյուլա» մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1926 թվականի ապրիլի 1-ին՝ Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Ավարտել է Վիրջինիա նահանգի Սթաունթոն քաղաքի Ստյուարտ Հոլլ դպրոցը, Մոնտկլեյրովյան բարձրագույն դպրոցը (Նյու Ջերսի նահանգ), Ռեդկլիֆի քոլեջը (Քեմբրիջ)։ 1947 թվականին ստացել է բակալավրի աստիճան՝ գերազանցությամբ ավարտելով սլավոնական լեզուներ և գրականություն բաժինը։ Դուբլին քաղաքի համալսարանում ուսանել է օդերևութաբանություն։ Երաժշտական խանութում աշխատել է դիզայներ և գրագիր, խորապես զբաղվել է երաժշտությամբ (երգել է օպերային դերերգեր, նվագախմբի ղեկավար է եղել)։
1953 թվականին հրատարակել է իր առաջին գործը՝ «Մրցելու ազատությունը»։ 1954 թվականին դարձել է պրոֆեսիոնալ գրող։ 1968-1970-ական թվականներին եղել է Ամերիկայի ֆանտաստ գրողների ասոցացիայի քարտուղար և գանձապահ։ 1950 թվականին ամուսնացել է և ունեցել երեք երեխա (Ալեկ Էնտոնի (1952), Թոդ Մաքքեֆրի (1956) և Ժորժան (1959))։ 1970 թվականին Էննը ամուսնալուծվել է և արտագաղթել Իռլանդիա։ Մաքքեֆրու վաղ շրջանի ստեղծագործությունների մեջ առանձնում է 1967 թվականին գրված դեբյուտային «Վերականգնվածը» (անգլ.՝ Restoree) վեպը, որի հերոսուհին անաբիոզից հետո կյանք է վերադառնում, ինչպես նաև ուղեղով աստղաթիռ կառավարող կիբօրգ կնոջ մասին պատմվածքների շարքը, որն ամփոփված է «Նավը, որը երգում էր» (անգլ.՝ The Ship Who Sang), «Նավ-գործընկեր» (անգլ.՝ PartnerShip) «Նավը, որը փնտրում էր» (անգլ.՝ The Ship Who Searched) ժողովածուներում. վերջին երկուսը համահեղինակել է համապատասխանաբար Մարգարետ Բոլլի և Մերսեդես Լեկի հետ։
1968 թվականին հրատարակվել է «Պերնի հեծյալները» (անգլ.՝ Dragonriders of Pern) շարքի առաջին ստեղծագործությունը՝ «Վեյրի որոնում» (անգլ.՝ Weyr Search) պատմվածքը, որը «Լավագույն նովել» անվանակարգում արժանացել է «Հյուգո» մրցանակի։ Ամբողջ շարքը գրվել է երեք տասնամյակում։
2005 թվականին Ամերիկայի ֆանտաստ գրողների ասոցացիան՝ «Նեբյուլա» մրցանակաբաշխության ժամանակ Մաքքեֆրուն ճանաչել է 22-րդ Մեծ Վարպետ (Grand Master): 2006 թվականին նա ներառվել է գիտական ֆանտաստիկայի Փառքի սրահում։ Կյանքի վերջին տարիներին Մաքքեֆրին ապրել է Իռլանդիայի Ուիկլոու կոմսությունում՝ սեփական դիզայնով տան մեջ, որն անվանել է «Վիշապի ամրոց» (Dragonhold-Underhill):
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնն Մաքքեֆրին մահացել է ինսուլտից՝ 2011 թվականի նոյեմբերի 21-ին՝ ժամը 17-ի սահմաններում, Իռլանդիայի իր տանը՝ 86 տարեկան հասակում[11]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուգո-68[12] («Weyr Search» վեպի համար)
- Նեբյուլա-68[13] («Վիշապին հեծած» պատմվածքի համար)
- Սքայլարկ-76[14] («Վիշապին հեծած» պատմվածքի համար)
- Հենդալյֆ-79[15] («Սպիտակ վիշապը» վեպի համար՝ «Ֆանտաստիկ ժանրի լավագույն գիրք» անվանակարգում)
- Բալրոգ-80[16] (2 մրցանակ՝ «Պերնայի թմբուկներ» ստեղծագործության և պրոֆեսիոնալ ձեռքբերումների համար)
- EuroCon-80[17] («Սպիտակ վիշապը» վեպի համար՝ «Լավագույն վեպ» անվակարգում)
- British Fantasy Award-99[18] («Կարլ Էդուարդ Վագների» անվան հատուկ մրցանակ)
- Նեբյուլա-04[19] (Մեծ Վարպետ)
- Science Fiction and Fantasy Hall of Fame-06[20] (Ազատ կատեգորիա)
- Ռոբերտ Հայնլայնի մրցանակ-07[21] (Հատուկ մրցանակ)
Որոշ առաջադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հյուգո-69[22] (առաջադրում՝ «Վիշապի թռիչքը» վեպի մաս կազմող «Վիշապի հեծյալը» պատմվածքի համար)
- Հյուգո-70[23] (առաջադրում՝ «Նավը, որը երգում էր» վեպի երկրորդ մասի՝ «Ողբերգական առաքելության» համար)
- Հյուգո-72[24] (առաջադրում՝ «Վիշապի ճանապարհորդությունները» վեպի համար)
- Հյուգո-79[25] (առաջադրում՝ «Սպիտակ վիշապը» վեպի համար)
- Հենդալյֆ-80[26] (առաջադրում՝ «Ֆանտաստիկայի Մեծ Վարպետ»)
- Հյուգո-84[27] (առաջադրում՝ «Մորտինա՝ վիշապների տիկինը» վեպի համար)
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պերնի հեծյալները» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնն Մաքքեֆրի ամենահայտնի աշխատանքները «Պերնի հեծյալները» շարքի գրքերն են։ Չնայած որ շարքի առաջին վեպերը նման են դասական ֆենտեզի ժանրի (վիշապներ և Արևմտյան Եվրոպայի միջնադարյան հասարակությանը համարժեք հասարակություն), Էնն այն անվանել է գիտական ֆանտաստիկայի ժանրի գործ[28]։ Գործողությունները կատարվում են Պերն մոլորակում, որը գաղութացրել էին Երկրից եկած ներգաղթյալները։ Նրանք չգիտեին, որ այդ համակարգի թափառող մոլորակը անեծք է կրում՝ Նիթին, որը ոչնչացնում է իր ճանապարհին ամեն բան։ Նրան կարող է կանգնեցնել միայն քարը, երկաթը, ջուրը և կրակը։ Իրենց կյանքը պաշտպանելով՝ մարդիկ գենետիկորեն մոդիֆիկացնում են տեղի կենսաձևը՝ փոքրիկ հրաշունչ վիշապիկներին դարձնելով վիթխարի վիշապներ, որոնք ծնվելու ժամանակ տելեպատիկ կերպով միանում են մարդկանց։ Դարեր շարունակ Ալ Աստղը անողոքաբար վերադառնում է յուրաքանչյուր 200 տարին մեկ, և հաջորդ 50 տարիների ընթացքում հեծյալներն, իրենց կյանքը վտանգելով, պայքարում են մոլորակը պաշտպանելու համար։ Էնն Մաքքեֆրին Պերնի մասին գրել է 15 վեպ։ Այդ մոլորակի վերաբերյալ 8 վեպ է գրել նաև նրա որդին՝ Թոդը, որոնցից հինգը համահեղինակել է մոր հետ։ Հետաքրքրասեր ընթերցողների համար Էննը գրել է ևս մի քանի կարճ պատմվածք Պերնի մասին։ Էննը խորհուրդ է տվել շարքը կարդալ հետևյալ հաջորդականությամբ[29].
- Սկզբնական եռագրությունը՝ «Վիշապի թռիչքը», «Վիշապի ճանապարհորդությունները», «Սպիտակ վիշապը»։
- Հին Պերնի մասին երկերգությունը՝ «Մորտինա՝ վիշապների տիրուհին» և «Ներիլկի պատմությունը»։
- Մենոլլի տավղահարուհու մասին եռագրությունը՝ «Պերնի երգերը», «Պերնի երգչուհին», «Պերնի թմբուկները»։
- «Վիշապների արշալույսը» վեպը։
- Սկզբնական եռագրությունը լրացնող վեպերը՝ «Պերնի դավաճանները» և «Պերնի բոլոր Վեյրիները»։
Ստեղծագործությունների ստեղծման ժամանակագրություն
- 1967 թվականի հոկտեմբեր՝ «Վեյրի որոնումը» (Weyr Search), նովել (հետագայում ներառվել է «Վիշապի թռիչքը» վեպում)
- 1967 թվականի դեկտեմբեր՝ «Վիշապի հեծյալը» (Dragonrider ), նովել (հետագայում ներառվել է «Վիշապի թռիչքը» վեպում)
- 1968 թվականի հուլիս՝ «Վիշապի թռիչքը» (en:Dragonflight), վեպ
- 1971 թվականի մայիս՝ «Վիշապի ճանապարհորդությունները» (en:Dragonquest), վեպ
- 1973 թվական՝ «Ամենափոքր Վիշապատղան» (en:The Smallest Dragonboy), կարճ պատմվածք
- 1975 թվական՝ «Այն ժամանակ, երբ» (A Time When), կարճ պատմվածք (հետագայում զետեղվել է «Սպիտակ վիշապը» վեպում)
- 1976 թվականի մարտ՝ «Պերնի երգերը» (en:Dragonsong ), վեպ
- 1977 թվականի փետրվար (en:Dragonsinger), վեպ
- 1978 թվականի հունիս՝ «Սպիտակ վիշապը» (en:The White Dragon), վեպ
- 1979 թվականի մարտ՝ «Պերնի թմբուկները», վեպ
- 1983 թվականի նոյեմբեր՝ «Մորիտա՝ վիշապների տիրուհին» (en:Moreta: Dragonlady of Pern), վեպ
- 1986 թվականի մարտ՝ «Ներիլկայի պատմությունը» (en:Nerilka's Story), վեպ
- 1986 թվական՝ «Վիշապներին լսող աղջիկը» (en:The Girl Who Heard Dragons), նովել
- 1988 թվականի նոյեմբեր՝ «Վիշապների արշալույսը» (en:Dragonsdawn), վեպ
- 1987 թվական՝ «Վիշապների տավղահարուհին» (en:Dragonharper), Ջոջի Լինն Նայի վեպ
- 1988 թվական՝ «Վիշապի կրակը» (en:Dragonfire), Ջոջի Լինն Նայի վեպ
- 1989 թվականի նոյեմբեր՝ «Տպավորություն» (The Impression), կարճ պատմություն
- 1989 թվականի հոկտեմբեր՝ «Պերնի դավաճանները» (en:The Renegades of Pern), վեպ
- 1991 թվականի օգոստոս՝ «Փրկության արշավ» (en:Rescue Run), կարճ պատմություն
- 1991 թվականի սեպտեմբերի 19՝ «Պերնի բոլոր Վեյրերը» (en:All the Weyrs of Pern), վեպ
- 1991 թվական՝ «Ցուցամոլը» (en:Dasher), պատմվածքը զետեղվել է Թոդ Մաքքեֆրու «Dragonsblood» վեպում
- 1993 թվականի հոկտեմբեր՝ «Պերնի ժամանակագրությունը. առաջին անկումը» (en:The Chronicles of Pern: First Fall), ժողովածու
- 1993 թվականի սեպտեմբեր՝ «P.E.R.N. հետազոտություն» (The P.E.R.N. Survey), կարճ պատմություն
- 1993 թվական՝ «Դելֆինների զանգը» (The Dolphin’s Bell), կարճ պատմություն
- 1993 թվական՝ «Ռեդ Հանրահանի Ֆորդը» (The Ford of Red Hanrahan), կարճ պատմություն
- 1993 թվական՝ «Երկրորդ Վեյր» (The Second Weyr), կարճ պատմություն
- 1991 թվականի օգոստոս՝ «Փրկության արշավ» (en:Rescue Run), կարճ պատմություն
- 1994 թվականի սեպտեմբերի 6՝ «Պերնի դելֆինները» (en:The Dolphins of Pern), վեպ
- 1996 թվականի օգոստոս՝ «Վիշապի աչքը» (en:Dragonseye [Red Star Rising]), վեպ
- 1997 թվական՝ «Վիշապների տարբերությունը» (Diversity of Dragons), վեպ[30]) /
- 1998 թվականի հունվարի 12՝ «Պերնի վարպետ տավղահարուհին» (en:The Masterharper of Pern), վեպ
- 1998 թվական՝ «Պերնի սուրհանդակները» (en:Runner of Pern), կարճ պատմություն
- 2001 թվականի ապրիլի 3՝ «Պերնի երկինքները» (en:The Skies of Pern), վեպ
- 2002 թվական՝ «Վիշապների նվերը» (en:A Gift of Dragons), ժողովածու
- 1973 թվական՝ «Ամենափոքր վիշապատղան» (en:The Smallest Dragonboy (1973)), կարճ պատմություն
- 1986 թվական՝ «Վիշապներին լսող աղջիկը» (en:The Girl Who Heard Dragons), նովել
- 1998 թվական՝ «Պերնի սուրհանդակները» (en:Runner of Pern), կարճ պատմություն
- 2002 թվական՝ «Անբաժան զույգը» (en:Ever the Twain), կարճ պատմություն
- 2003 թվականի նոյեմբեր՝ «Վիշապների տոհմը» (en:Dragon's Kin), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
- 2003 թվականի դեկտեմբերի 30՝ «Ժամանակամիջոցի այն կողմում» (Beyond Between), կարճ պատմություն
- 2005 թվականի հունվարի 25՝ «Վիշապների արյունը» (en:Dragonsblood), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
- 2006 թվականի հուլիսի 11՝ «Վիշապի կրակը» (en:Dragon's Fire), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
- 2007 թվականի դեկտեմբերի 26՝ «Վիշապների տավղահարուհին» (en:Dragon Harper), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
- 2008 թվական՝ «Վիշապի սիրտ» (en:Dragonheart), վեպ, հեղինակ՝ Թոդ Մաքքեֆրի
- 2010 թվականի հուլիս՝ «Վիշապ աղջիկը» (en:Dragongirl), վեպ, հեղինակ՝ Թոդ Մաքքեֆրի
- 2011 թվականի հունիս՝ «Վիշապների ժամանակը» (en:Dragon's Time), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
- 2012 թվական՝ «Երկնքի վիշապները» (en:Sky Dragons), Թոդ Մաքքեֆրու հետ համահեղինակած վեպ
- 2018 թվական՝ «Վիշապների կոդը» (en:Dragon’s Code), վեպ, հեղինակ՝ Գիգի Մաքքեֆրի
Էնն Մաքքեֆրին ծրագրել էր գրել «Անկումից հետո» (After the Fall) վեպը, որի գործողությունները կատարվում են «Պերնի երկինքները» վեպի գործողություններից հետո։ Սակայն առողջական խնդիրների պատճառով վեպը անավարտ է թողել[31]։
«Առասպել կենդանի նավերի մասին» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականներին ստեղծվել է Հելի մասին նովելների սկզբնական շարքը, որը դարձել է Х-834 տիեզերանավի «ուղեղը».
- 1969 թվական՝ «Նավը, որ երգում էր» (en:The Ship Who Sang), 6 պատմվածք ներառող ժողովածու
- 1961 թվականի ապրիլ՝ «Նավը, որը երգում էր» (The Ship Who Sang )
- 1966 թվականի մարտ՝ «Նավը, որը տրտմում էր» (She Ship Who Mourned )
- 1966 թվականի հոկտեմբեր՝ «Նավը, որը սպանում էր» (The Ship Who Killed)
- 1969 թվականի հունիս՝ «Ողբերգական առաքելությունը» (Dramatic Mission)
- 1969 թվականի մարտ՝ «Նավը, որը անհետանում էր» (The Ship Who Disappeared)
- 1969 թվական՝ «Նավ-գործընկերը» (The Partner Ship)
Հետագայում Էնն Մաքքեֆրին Հելվի մասին ևս երկու նովել է գրել.
- 1977 թվական՝ «Մեղրալուսին» (Honeymoon )
- 1999 թվականի մայիս՝ «Նավը, որը վերադարձել է» (The Ship Who Returned )
1990-ական թվականներին Մաքքեֆրին գրել է չորս վեպեր՝ հետևյալ հեղինակների հետ. Մարգարետ Բոլլ, Մերսեդես Լեկի, Ջոջի Լինն Նայ և Սթիվեն Մայքլ Ստիռլինգ։ Հրատարակվել է ևս երկու գիրք. Ջոջի Լինն Նայն ու Սթիռլինգը տպագրել են սեփական վեպերը.
Համահեղինակած վեպեր
- 1992 թվական՝ «Նավ-գործընկեր» (Partnership), համահեղինակ՝ Մարգարետ Բոլլ
- 1992 թվական՝ «Նավը, որը փնտրում էր» (en:The Ship Who Searched), համահեղինակ՝ Մերսեդես Լեկի
- 1993 թվական՝ «Քաղաքը, որը պայքարում էր» (The City Who Fought ), համահեղինակ՝ Ս. Մ. Ստիռլինգ
- 1994 թվական՝ «Նավը, որը հաղթեց» (The Ship Who Won), համահեղինակ՝ Ջոջի Լինն Նայ
Առանց Էննի մասնակցության.
- 1996 թվական՝ «Նավը, որը մոլորվել էր» (The Ship Errant ), հեղինակ՝ Ջոջի Լինն Նայ
- 1997 թվական՝ «Նավը, որը վրեժ լուծեց» (The Ship Avenged ), հեղինակ՝ Ս.Մ. Ստիռլինգ
«Իրետա» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինոզավրերի մոլորակը» ենթաշարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրետան մոլորակ է՝ մթնոլորտով, բուսականությամբ և կենդանական աշխարհով, որը հայտնաբերվել է ուսումնասիրված տիեզերքի սահմանում։ Բայց մոլորակի վրա ուսումնասիրություններ կատարող գիտնականների խմբի կատարած ամեն նոր հայտնագործությամբ նորանոր հարցեր են ծագում։
- 1978 թվական՝ «Դինոզավրերի մոլորակը» (en:Dinosaur Planet)
- 1984 թվական՝ «Դինոզավրերի մոլորակի գոյատևածները» (en:Dinosaur Planet Survivors )
«Տիեզերական ծովահենները» ենթաշարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնն Մաքքեֆրին Էլիզաբեթ Մունի և Ջոջի Լինն Նայի հետ համահեղինակել է երեք վեպ, որոնք ավելի մանրամասնորեն են ներկայացնում «Դինոզավրերի մոլորակում» հիշատակված Երկրների Դաշնությունը։
- 1990 թվականի մարտ՝ «Սասսինակ» (en:Sassinak ), համահեղինակ՝ Ջոջի Լինն Նայ
- 1990 թվականի հուլիս՝ «Քուն կոչվող մահը» (en:The Death of Sleep ), համահեղինակ՝ Էլիզաբեթ Մուն
- 1991 թվականի մարտ՝ «Ռազմիկների սերունդը» (en:Generation Warriors ), համահեղինակ՝ Էլիզաբեթ Մուն
«Բյուրեղների երգիչները» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս շարքը եռագրություն է Կիլաշանդրա անունով մի աղջկա մասին, որը դարձել է Բյուրեղի Երգչուհի։ Երգիչները յուրահատուկ բյուրեղների հավաքմամբ են զբաղվում, որոնք տիեզերական Դաշնությունում միջաստղային հաղորդակցման գլխավոր տարրերն են։ Բայց Բյուրեղային Երգեցողությունը բացի շահավետ լինելուց նաև շատ վտանգավոր զբաղմունք է։
- «Բյուրեղների երգիչները» (en:Crystal Singer), ժողովածու, որում զետեղված են 1974-1975 թվականներին գրված նովելներ
- «Կիլաշանդրա» (Killashandra) (1985 )
- «Բյուրեղների շղթա» (Crystal Line) (1992)
«The Coelura» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Եվս մեկ երկերգություն, որի գործողությունները կատարվում են Մոլորակների տիեզերական դաշնությունում։
- «The Coelura» (1983)
- «Nimisha’s Ship» (1998)
«Տաղանդները» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Անոմալ հոգեբանական ունակությունները, որոնց գոյությանը երկար ժամանակ ոչ ոք չէր հավատում, վերջապես ճանաչվում են և արժանի գնահատական ստանում։ Դրանք սոփեստությունից անցնում են գիտական ոլորտ։ Տաղանդավոր մարդիկ դառնում են նոր աշխարհի կարևոր և անքակտելի մասը։
«Տաղանդներ» ենթաշարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվականի օգոստոս՝ «Հեծնել Պեգասին» (en:To Ride Pegasus), ժողովածու, որտեղ զետեղված է 4 պատմություն
- «Հեծնել Պեգասին» (To Ride Pegasus ) (1973 թվականի օգոստոս)
- «Կանացի տաղանդ» (A Womanly Talent ) (1969 թվականի փետրվար)
- «Խնձոր» (Apple) (1969 թվական)
- «Սանձ՝ Պեգասի համար» «A Bridle for Pegasus» (1973 թվականի հուլիս)
- 1990 թվական՝ «Պեգասները՝ թռիչքում» (en:Pegasus in Flight)
- 2000 թվական՝ «Պեգասները՝ տիեզերքում»( en:Pegasus in Space )
«Աշտարակ և երամ» ենթաշարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 թվականի մարտ՝ «Ռովենա» (en:The Rowan)
- 1991 թվականի մարտ՝«Դամիա» (en:Damia)
- «Դամիայի երեխաները» (en:Damia's Children) (1993)
- «Լյոնի հպարտությունը» (en:Lyon's Pride) (1994)
- «Աշտարակն ու փեթակը» ( en:The Tower and the Hive) (1999)
«Նավային կատուները» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կատալիստ» (Catalyst ) (2010) , համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Կատակոմբեր» (Catacombs ) (2010 թվական, դեկտեմբեր), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
«Սուրս մոլորակը» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանականությունը Տիեզերքում ամենաանհավանական ձևերն է ընդունում։ Այն բանում, որ Սուրս մոլորակը բանականություն ունի և ունակ է շփվել մարդկանց հետ, պահեստազորի մայոր Յանա Մեդդոկը համոզվել է սեփական փորձով։
«Սուրս մոլորակը» ենթաշարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պահեստազորի մայորը» (Powers That Be) (1993), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Հետաքննության մեջ գտնվող մոլորակը» (Power Lines ) (1994), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Ծուղակ ծովահենների համար» (Power Play ) (1995), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
«The Twins of Petaybee» ենթաշարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Փոխարինողներ» Changelings (2005), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Հորձանուտ» (Maelstrom) (2006), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Ջրհեղեղ» (Deluge) (2008), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
«Ազատություն» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկիրը նվաճել են ագրեսիվ այլմոլորակայինները։ Նոր իշխանությանը չհպատակվողներին ուղարկում են գաղութացված մոլորակներ, որտեղ մարդիկ և այլ ռասայի ներկայացուցիչներ, որոնց աշխարհները նույնպես գրավվել են չար էոսների կողմից, պետք է կա՛մ գոյատևեն, կա՛մ մահանան։ Ընդդիմացողներին մնում է երկու ելք՝ կա՛մ մահ, կա՛մ ազատություն։
- «Ազատության հողը» (Freedom’s Landing), (1995)
- «Ազատության ընտրությունը» (Freedom’s Choice), (1996)
- «Ազատության մարտահրավերը» (Freedom’s Challenge), (1998)
- «Ազատության փրկագինը» (Freedom’s Ransom ), (2002)
«Ակորնա» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստերոիդների գոտուց գտնված ազատարար դեղապատիճը բազմաթիվ մարդկանց կյանքեր և ճակատագրեր է փոխում։ Քանզի նրա մեջ միաեղջյուրների լեգենդար ռասայի յուրահատուկ ունակություններով երեխան է, որն, ըստ ավանդության, երջանկություն և հարստություն է բերում նրան, ում ընկերանում է։
«Ակորնա» ենթաշարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Միաեղջյուրների աղջիկը» (en:Acorna: The Unicorn Girl ) (1997), համահեղինակ՝ Մարգարետ Բոլլ
- «Ակորնայի որոնումները» (en:Acorna's Quest ) (1998), համահեղինակ՝ Մարգարետ Բոլլ
- «Ակորնայի ժողովուրդը» (en:Acorna's People) (1999, հուլիս), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Ակորնայի աշխարհը» (en:Acorna's World) (2000), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Ակորնայի առաքելությունը» (en:Acorna's Search) (2001), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Ակորնայի խռովարարները» (en:Acorna's Rebels) (2003), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Ակորնայի տրիումֆը» (en:Acorna's Triumph ) (2004), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
«Ակորնայի երեխաները» ենթաշարք
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Առաջին զգուշացում» (en:First Warning (novel)) (2005), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Երկրորդ ալիք» (Second Wave) 2006), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
- «Երրորդ ժամացույց» (Third Watch) (2007), համահեղինակ՝ Էլիզաբեթ Էնն Սկարբորո
«Դյունա» շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիեզերական զավթողագործության պատմության մեջ եղել է մի ողբերգական դրվագ, որն ավարտվել է այլ բանական ռասայի ոչնչացմամբ։ Այդ դեպքից հետո գաղութացման համար նախատեսված յուրաքանչյուր մոլորակում մանրակրկիտ ստուգվում է բանական էակների առկայությունը։ Որքա՜ն մեծ է լինում Երկրից Դյունա մոլորակ եկած գաղութարարների զարմանքը, երբ նրանք այստեղ բանական էակներ են գտնում։
- «Վեճ Դյունայի մասին» (Decision at Doona) (1969)
- «Ճգնաժամ Դյունայի վրա» (Crisis on Doona) (1992), համահեղինակ՝ Ջոջի Լինն Նայ
- «Դաշնագիր Դյունայում» (Treaty at Doona) (1994), համահեղինակ՝ Ջոջի Լինն Նայ
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նավատորմ/ Fleet» միջհեղինակային շարք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեյվիդ Դրեյքի և Բիլլ Ֆոսեթթի (Bill Fawcett) խմբագրությամբ 8 անթոլոգիաների շարք (Bill Fawcett), որտեղ անթոլոգիաները կապված են ընդհանուր սյուժետային գծով։ Էնն Մաքքեֆրին այս շարքի երեք անթոլոգիաների համար գրել է պատմվածքներ.
- Անթոլոգիա № 1 — «Նավատորմ» (The Fleet ) (1988)
- «Պարտքը կանչում է» (Duty Calls)
- Անթոլոգիա № 4 — «Երդվյալ համախոհներ» (Sworn Allies) (1990)
- «A Sleeping Humpty Dumpty Beauty»
- Անթոլոգիա № 5 — «Պատերազմ» (Total War) (1990)
- «Մանդալեյ» (The Mandalay Cure)
Խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաքքեֆրու գրքերի մոտիվներով ստեղծվել է երեք խաղ.
- «Վիշապի հեծյալները. Պերնի ժամանակագրությունը» (Dragonriders: Chronicles of Pern)
- «Ազատություն. Առաջին դիմադրություն» (Freedom: First Resistance)
- «Պերնի վիշապահեծյալները» (Dragonriders of Pern)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.pernhome.com/aim/index.php?page_id=17
- ↑ 5,0 5,1 5,2 http://boingboing.net/2011/11/22/rip-anne-mccaffrey.html
- ↑ 6,0 6,1 6,2 http://www.independent.ie/life/home-garden/homes/the-luxury-house-that-dragons-built-29087146.html
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://www.thehugoawards.org/hugo-history/1968-hugo-awards/
- ↑ http://www.sfadb.com/Balrog_Awards_1980
- ↑ https://web.archive.org/web/20100118132016/http://locusmag.com/SFAwards/Db/Ditmar1979.html
- ↑ Смерть Эн Маккефри(չաշխատող հղում)
- ↑ Премия Хьюго 1968 года
- ↑ Список победителей Արխիվացված 2005-12-17 Wayback Machine на сайте премии «Небьюла»
- ↑ Список победителей на сайте «Фантлаб»
- ↑ Лауреаты премий Хьюго и «Гэндальф» Արխիվացված 2011-01-23 Wayback Machine на сайте фестиваля Worldcon
- ↑ Премия «Балрог» 1980 года Արխիվացված 2006-11-14 Wayback Machine на сайте журнала Локус (журнал)|Locus
- ↑ Премия «Еврокон» на сайте Фантлаб
- ↑ «Британская премия фэнтези» 1999 года на сайте «Фантлаб»
- ↑ Список победителей Արխիվացված 2005-12-17 Wayback Machine на сайте премии «Небьюла 2004 года»
- ↑ Список победителей на сайте «Фантлаб 2006 года»
- ↑ "Премия «Robert A. Heinlein Award» 2007 года на сайте «Фантлаб»
- ↑ Премия Хьюго 1969 года
- ↑ Премия Хьюго 1970 года
- ↑ Премия Хьюго 1972 года
- ↑ Премия Хьюго 1979 года
- ↑ Лауреаты премий Хьюго и «Гэндальф» Արխիվացված 2011-01-23 Wayback Machine на сайте фестиваля Worldcon
- ↑ Премия Хьюго 1984 года
- ↑ Интервью с Энн Маккефри (2004). Lynne Jamneck. Writing-World
- ↑ Маккефри Э. Арфистка Менолли: Роман из цикла «Всадники Перна» Пер. с англ. — СПб.:СПИКС, 1993 — С 3. — ISBN 5-7288-0003-3
- ↑ A Diversity of Dragons - amazon
- ↑ Архив музея Перна: Anne finishing draft of new (solo) Pern book! ---- (May 2007) Արխիվացված 2019-11-03 Wayback Machine
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Այնեզ Մաքքեֆրի» հոդվածին։ |
|
- Ապրիլի 1 ծնունդներ
- 1926 ծնունդներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 2011 մահեր
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի ֆանտաստ գրողներ
- Ամերիկացի գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի գրողներ
- ԱՄՆ գրականություն
- Կաթվածից մահացածներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Իռլանդացի գրողներ
- Ֆանտաստիկ գրականություն
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացիներ իռլանդական սերմամբ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ